14:54 26.04.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարի սկզբին հայերի հանդեպ իրագործած մեծագույն ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի […]
14:51 26.04.2021
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում: Ստամբուլի «Ակօս»-ի փոխանցմամբ՝ Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի […]
14:49 26.04.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին՝ ժամը 00։15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Դավիթ Պ.-ն, որը հունվարի 26-ից ՌԴ Պրիմորսկի մարզի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]
14:46 26.04.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը 13 կետով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։ Դրանք ներկայացված են ստորև՝ «1. ԱՄՆ նախագահի […]
14:44 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտնեց, որ որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը»,- ասաց Այվազյանը: Ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքն իր տեղեկություններով հայտնել […]
14:29 26.04.2021
Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, և դա պատմության խեղաթյուրում է: Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն […]
14:17 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, նշեց, որ Հայաստանի համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը: Այս մասին Այվազյանն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի […]
14:02 26.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Այվազյանն ասաց՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Հետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը հստակ և հատուկ միջազգային հնչեղություն ունեցավ: […]
13:56 26.04.2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։ «Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի, թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդնուպոլիս։ Նախատեսվում է, որ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, […]
13:49 26.04.2021
2021 թվականի ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 1007 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ՝ անցած շաբաթվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 3-ով: Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով ստացված կանչերը շարունակում են մնալ օրախնդիր: Շաբաթվա ընթացքում, հիմնականում Մարտունու և Մարտակերտի շրջաններից քաղաքացիների կողմից ստացվել է 33 կանչ: Սակրավորները բնակավայրերից, տնամերձ հողամասերից […]
13:41 26.04.2021
«Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի հնարավոր արձագանքին ու քայլերին: Այս առնչությամբ գործակալությունը զրուցել է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քալընը նշել է, որ առաջիկա օրերին և ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում կարձագանքեն Բայդենի ուղերձին: Լրագրողի այն […]
13:38 26.04.2021
Ապրիլի 19-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 152-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 5 փլուզման, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 147 կենցաղային կանչ. տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 15 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 […]
00:00 26.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:38 25.04.2021
Ապրիլի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 5000 քմ, Ագարակ գյուղում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 800 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2 […]
23:13 25.04.2021
Ապրիլի 25-ին` ժամը 14։04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակի լեռնաշղթայի վրա՝ Վանաձոր քաղաքի արևմտյան հատվածում, այրվում է խատածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել են մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ […]
22:50 25.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: […]
22:37 25.04.2021
Բաղդադում կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 90 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ավելի վաղ Իրաքի ՆԳՆ-ն հայտնել էր, որ միջադեպի զոհ է դարձել 82 մարդ, ևս 110-ը տուժել են: Զոհվածների ընտանիքներին կվճարեն 10-ական միլիոն իրաքյան դինար (մոտ 7 հազար ԱՄՆ դոլար): ԶԼՄ-ների տվյալներով ՝ «Իբն Ալ Խաթիբ» […]
22:26 25.04.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին: Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2016 և 2020 թվականների առաջնությունների բրոնզե մեդալակիր է: Նա Հայաստանը կներկայացնի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ավելի […]
22:16 25.04.2021
Այսօր կայացել է «Ну-ка, все вместе!» նախագծի եզրափակիչը։ Ժյուրիի անդամները 17 ուժեղագույններից ընտրել են լավագույնին։ 28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը Երևանից նվաճել է նախագծի գավաթը, հաղթողի պատվավոր կոչումը և ստացել մեկ միլիոն ռուբլի: Սյուզաննա Մելքոնյանի ելույթը՝ այստեղ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել էր «Roxette» խմբի «It Must Have Been […]
22:05 25.04.2021
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Ինչպես հայտնում է Armsport.am-ը, մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։ Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր […]
00:00 25.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 395 կուտակված բեռնատար […]
23:50 24.04.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռուդիկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Բելառուսից Արտյոմ Կացարի հետ և ընդամենը մեկ րոպե անց հաղթանակ տոնեց 8:0 հաշվով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ […]
23:31 24.04.2021
Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան: «Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը: 1915 թ.-ի ապրիլի 24-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն […]
22:56 24.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ […]
22:43 24.04.2021
22:40 24.04.2021
Ապրիլի 24-ին` ժամը 13:30-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փամբակ գյուղի մոտակա անտառում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» Փամբակի 3-րդ պահաբաժնի «Բնձոր» կոչվող հանդամասում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը […]