21:54 24.01.2023
Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․ «Պարոն նախագահ, Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար: Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես […]
21:44 24.01.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Թուրքիան առաջին տեղն է զբաղեցրել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ 2021 թվականի համեմատ աճը կազմում է 468 տոկոս։ Վրաստան մուտք գործած Թուրքիայի քաղաքացիների վիճակագրական տվյալները (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) ստորև. դեկտեմբեր՝ 219 հազար 756 (468 տոկոս աճ), նոյեմբեր՝ 113 հազար 054 (215,9 […]
21:34 24.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Մաշոցի Զինկոմիսարիատ, Ավան՝ Նարեկացի փ. 38 շենք, Բաբաջանյան փ. 72 շենք, «Լիաննա Սահակյան» ՍՊԸ, «Քնարիկ Հովսեփյան» ՍՊԸ, Ավանի Մշակույթի Տուն, «Ֆիտնես Ավան» ՍՊԸ, «Վիվա-ՄՏՍ» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք […]
21:25 24.01.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների նկատմամբ բռնության սարսափելի դեպքերին՝ նշելով, որ այդ վայրագությունները թիրախավորել են ոչ միայն զինծառայողների սեռը, այլ նաեւ էթնիկ ծագումը, դրանք ոչ այլ ինչ են, […]
21:15 24.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Հունվարի 26-29-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 25-27-ը, 28-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ:
21:06 24.01.2023
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական […]
20:59 24.01.2023
Ֆինլանդիայի ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ՆԱՏՕ անդամակցության համար Շվեդիայի ու Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումների հետ կապված, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոնը հայտարարել է, որ վերջին զարգացումներից հետո ավելի լավ է թեժացած մթնոլորտը հանգստանա, որից հետո կշարունակեն ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ քննարկումները։ Նա նշել է, որ Ֆինլանդիան շարունակում է առաջնային համարել ՆԱՏՕ-ին Շվեդիայի […]
20:50 24.01.2023
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ, որն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների ու բուհերի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակներն են՝ աջակցել հետազոտողների մասնագիտական որակավորման բարձրացմանը, բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը, հետազոտողներին ընձեռել արտերկրի լավագույն գիտական կազմակերպություններում և բուհերում վերապատրաստվելու հնարավորություն, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, […]
20:30 24.01.2023
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից սկսած Թուրքիա այցելած ՌԴ քաղաքացիներին չեն տրամադրում կեցության իրավունք: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Եկատերինա անունով ներկայացած մի ռուս կին հայտնել է, որ իր ամուսնու հետ ցանկացել է Թուրքիայում մնալ, ընդ որում նշել է, որ իրենց ասվել է, թե ցանկացած տեսակի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում էլ, միևնույն է, չեն կարող մնալ։ Թուրքիայի ԱԳՆ-ից […]
20:26 24.01.2023
Հաշվի առնելով Պռոշյան համայնքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված շենք-շինությունների հետ կապված իրավիճակը` ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալ տեղեկությունները. «ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի թիվ 621-Ա որոշմամբ՝ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրակցվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ԱՏԳ […]
20:15 24.01.2023
Տարեսկզբին Երևանի պարեկներն Արմենակյան փողոցում նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել: Կանգնեցրել էին մեքենան: Մեքենայի բեռնախցում դանակ ու տարբեր տեսակի ատրճանակներ կային: Պարեկները 31-ամյա տղամարդուն ձերբակալեցին ու տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային երեք փաթեթ, գազային ատրճանակի 22 փամփուշտ և սպիտակ փոշենման […]
20:11 24.01.2023
Ս.թ. հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում: Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության […]
20:04 24.01.2023
ՀԱՊԿ-ն շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ուղարկելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc կայքը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարցումով դիմել է ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ: «Նախագծի վրա […]
15:59 24.01.2023
Բրիտանական Անտարկտիկայի ծառայությունը (BAS) հայտարարել է նոր սառցալեռան առաջացման մասին։ Անտարկտիդայի Բրանտ սառցադաշտից գրեթե Լոնդոնի չափով (1550 քառակուսի կիլոմետր) սառցալեռ է առանձնացել, Мир.24-ի փոխանցմամբ՝ հայտնում է Science Alert-ը: Սառցաբեկորի հաստությունը մոտ 150 մետր է։ Գիտնականները նշել են, որ այս իրադարձությունը սառցադաշտի բնական փոփոխությունների մի մասն է և կապված չէ գլոբալ տաքացման հետ: Մոտ տասը տարի […]
15:50 24.01.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 24-ի հերթական նիստում փոփոխություններ կատարեց 2022թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման մեջ։ Որոշումը վերաբերում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջներ սահմանելուն։ Հարցը ներկայացրեց ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։ Այսպիսով, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվում են նաև հարմարություններ բրայլյան գրություններով և հաշմանդամության […]
15:45 24.01.2023
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան տեղեկացնում է ,որ տաք եղանակի պատճառով ՝ ՀՀ Ձյան վոլեյբոլի 2023 թվականի առաջնությունը տեղափոխվում է ս/թ փետրվար 10-ից-12-ը: ՀՀ Ձյան վոլեյբոլի 2023 թվականի առաջնության բոլոր մասնակից թիմերը կարող են մասնակցել «Ծաղկաձոր Օփեն 2023» ձյան վոլեյբոլի միջազգային մրցաշարին,որը կանցկացվի փետրվարի 2-ից-5-ը:
15:40 24.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ […]
15:33 24.01.2023
Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին խոսել […]
15:26 24.01.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության և Արդարադատության նախարարության երկարամյա համագործակցությունը: Նախարարն ընդգծել է հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ այնպիսի նախաձեռնությունների կարևորությունը, ինչպիսին 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած Հակակոռուպցիոն միջազգային համաժողովն է […]
15:24 24.01.2023
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 23-ին տեղաբաշխվել են 2023 թվականի նոյեմբերի 13-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով: 🔸 Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 18 միլիարդ 870 միլիոն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.47 տոկոս: 🔸 ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով […]
15:18 24.01.2023
Հունվարի 24-ը Կրթության միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2018 թվականին ընդունված բանաձեւի համաձայն: ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, ընդգծելով կրթության իրավունքի կարեւորությունը, խոսել է Հայաստանում կրթության որակի ու դրա բարձրացմանն ուղղված պետության քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
15:11 24.01.2023
Թուրքիայի նախագահի գլխավորությամբ երեկ գումարվել էր կառավարության նիստ, որի ընթացքում մի շարք օրակարգային հարցեր էին քննարկվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանն անդրադարձել էր Թուրքիայում մայիսին սպասվելիք ընտրություններին, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, ինչպես նաև օրեր առաջ Շվեդիայում աջշայրահեղականների կողմից Ղուրանն այրելու փորձերին՝ այն համարելով անընդունելի արարք։ Թեմայի շուրջ Էրդողանը, մասնավորապես, նշել է․ «Արդեն պարզ է, որ մեր […]
15:04 24.01.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
14:57 24.01.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ազատման դիմում է գրել․ «Հարգելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ ծանոթներ և անծանոթներ։ Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին […]
14:52 24.01.2023
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը:
14:46 24.01.2023
«ԷԼ-ԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ն.Ն.-ն, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, Ընկերության գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ. արդյունքում պետական բյուջե չի վճարել 66 մլն 30 հազար 178 դրամ հարկ: Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «ԷԼ-ԱՆ» ընկերության տնօրեն Ն.Ն.-ն Ընկերության կողմից կառուցապատված և 2018 […]
14:35 24.01.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը: Դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
14:28 24.01.2023
Բեռլին այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ: Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները: Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը: […]