15:14 25.01.2023
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Կարեն Քեռյանը: Կարեն Քեռյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2021 թվականի մարտի 26-ին:
15:10 25.01.2023
Իլոն Մասկին պատկանող «Starlink» արբանյակային ինտերնետ-ցանցը մեծացնում է իր աշխարահագրությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Starlink-ը պատրաստվում է մուտք գործել Թուրքիա 2024 թվականին։ «Starlink»-ը տարիներ շարունակ ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում ու եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ուկրաինան։ Դեռ հայտնի չէ, թե որքան գումար կկազմի այդ ծառայության արժեքը Թուրքիայում, […]
14:37 25.01.2023
«Նոր բլոկների օգնություն» ոլորտային աշխատանքային խումբը (NUA I-WG) հրապարակել է Գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզի նոր տարբերակը (Roadmap to Operational Readiness), որին կարելի է ծանոթանալ այստեղ: Ճանապարհային քարտեզը համապարփակ ուղեցույց է, որը կօգնի նոր միջուկային նախագծերին նախապատրաստվել ատոմակայանների անվտանգ և արդյունավետ շահագործմանը: Այս աշխատանքային խումբը առևտրային ատոմային էներգետիկայի մարմին է, որը գործում է ԱԷԿ Շահագործող Կազմակերպությունների […]
14:25 25.01.2023
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին։ « Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»,- գրել է Ռուբինյանը։
14:24 25.01.2023
ԱՀ տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 24.01.2023թ. դրությամբ։ Արցախում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը: Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր […]
14:16 25.01.2023
Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հունվարի 24-ին կազմակերպվել էր հատուկ քննարկում՝ նվիրված Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հումանիտար հետևանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է, որ անցյալ տարի մեկնել էր ՀՀ և տեղում տեսել, թե ինչ է կատարվում։ «Ներկայիս վիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ […]
14:09 25.01.2023
Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: […]
13:55 25.01.2023
Կատարի Պետություն աշխատանքային եռօրյա այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հետ: Քննարկվել են հայ-կատարական միջպետական համագործակցության զարգացման ուղղություններն ու ծրագրերը, այդ թվում` առողջապահության ոլորտում: Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում Հայաստանի ներդրումային հնարավորությունները, հայ-կատարական միջկառավարական […]
13:51 25.01.2023
Հունվարի 24-ին՝ ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: 39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ […]
13:44 25.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։ Այս մասին փոխանցում է Վրաստանի կառավարությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությանը կապված են սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, և հույս է հայտնվել, որ ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կկատարվի: Հաղորդագրության համաձայն՝ […]
13:36 25.01.2023
Մինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ, Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են մազութի և աղբի մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված «բնապահպան ակտիվիստներ»-ը, սակայն, չնկատելու են տալիս իրենց իսկ քթի տակ առաջացած […]
13:30 25.01.2023
Նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի […]
13:22 25.01.2023
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
13:18 25.01.2023
ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ։ Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում կարեւորվել է առաջիկայում կայանալիք ԵԽ չորրորդ գագաթնաժողովում տեղական եւ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների քննարկումը: Զրուցակիցները փաստել են նաեւ, […]
13:13 25.01.2023
Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ […]
13:02 25.01.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ՏԿԵն Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Արթուր Սողոմոնյանը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված է եղել […]
12:53 25.01.2023
Հունվարի 24-ին` ժամը 10.50-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են: Աշտարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել […]
12:36 25.01.2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին: Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից, այն ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները: ԱՀ ՆԳՆ […]
12:32 25.01.2023
Օրեր առաջ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում վանաձորցի 26-ամյա Ռազմիկ Ղարիբյանի մոտ ախտորոշվել է արյան սուր լեյկեմիա։ Երիտասարդը երկու երեխաների հայր է։ Նրա ապաքինումը կախված է յուրաքանչյուրիս սրտացավությունից։ Ռազմիկին անհապաղ պետք է ոսկրածուծի ալլոգեն փոխպատվաստում, որը մեր երկրում չի իրականացվում, ուստի անհրաժեշտ է օր առաջ նրան տեղափոխել Սանկտ Պետերբուրգ: Յուրաքանչյուրիս փոխանցած անգամ չնչին գումարը մեծ աջակցություն […]
12:20 25.01.2023
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված […]
11:50 25.01.2023
Հունվարի 24-ի երեկոյան կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար հավաք՝ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից: Միջոցառման նպատակն էր Արցախի բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող […]
11:40 25.01.2023
Տարածաշրջանային այցի շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը: «Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,-ասաց Մարգարյանը: Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում: Հայաստան այցի […]
11:27 25.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ […]
11:15 25.01.2023
Rate.am-ը ներկայացրել է հունվարի 25-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.58դրամ է, վաճառքը՝ 403.50 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.22 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.47 դրամ է, վաճառքը՝ 5.89 դրամ:
01:30 25.01.2023
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն […]
23:06 24.01.2023
Հունվարի 23-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Հայկական Կարիտասի համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամի ռիսկերի վերաբերյալ կլոր սեղան – քննարկում միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորութունների վերաբերյալ՝ շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի […]
22:00 24.01.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր Կրթության միջազգային օրն է։ Կրթության զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն, և կրթության բովանդակությունից է կախված մեր ներկա և ապագա բարեկեցությունը, իրավագիտակից հանրություն ունենալու և կայուն, խաղաղ և արժանապատիվ ապագայի տեսլականը, որը յուրաքանչյուրիս երազանքն է։ Նախորդ տարին նշանավորվեց ՀՀ կրթության […]
21:57 24.01.2023
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Ղազախստանում կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին։ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանին 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական […]