TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրդեհ Ջրվեժի արգելոցի մոտակայքում

14:25 24.01.2023

Հունվարի 24-ին` ժամը 08:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գոմաղբ և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին։ 140 քմ տարածքում այրվում է կուտակած […]

̰
H1N1. ովքեր են խոցելի և ովքեր են ռիսկի խմբում

14:16 24.01.2023

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության բարձր ինտենսիվություն։ Շարունակվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ռիսկի խմբում են` ✔ 65-ից բարձր տարիքի անձինք, ✔ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ), ✔ հղիներ ✔ տարեցների և հաշմանդամություն […]

̰
Ռուսաստանը շարունակում է կատարել Ղարաբաղի հարցով իր պարտավորությունները. Պեսկով

14:10 24.01.2023

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես եռակողմ համաձայնագրերի անդամ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և բարդ աշխատանք է տանում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ Լրագրողների հարցին Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ռուսաստանը, որպես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրերի և փաստաթղթերի կողմերից […]

̰
Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը

14:06 24.01.2023

Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Սունդա նեղուցում՝ Ճավա և Սումատրա կղզիների միջև, հայտնում է ինդոնեզական ANTARA գործակալությունը։ Երկուշաբթի առավոտից հրաբուխը ութ անգամ ժայթքել է, հունվարի 24-ին հրաբխային մոխրի սյունը բարձրացել է մոտ երկու կիլոմետր բարձրության և ձգվել նեղուցի վրա։ Տեղի բնակչությանն արգելվել է հրաբխին մոտենալ հինգ կիլոմետրից ավելի մոտ։ Տրվել է […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 24-ի դրությամբ

13:55 24.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.88դրամ է, վաճառքը՝ 403.85 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.26 դրամ է, վաճառքը՝ 440.15 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.50 դրամ է, վաճառքը՝ 5.92 դրամ:

̰
Ստեփանակերտում Ամանորի գիշերը հյուրն աթոռակներով հարվածներ է հասցրել՝ կյանքից զրկելով բնակչին

13:48 24.01.2023

2023թ. հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել նույն բնակարանի բնակիչ Ա.Օ.-ի և նրան հյուրընկալված Կ.Ծ.-ի միջև, որի ընթացքում վերջինս դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով ձեռքերով և տանը գտնվող փայտյա աթոռակներով հարվածներ է հասցրել Ա.Օ.-ի գլխին ու դեմքին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից վերջինս տեղում մահացել է: Արցախի […]

̰
Քննչական կոմիտեն՝ Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

13:42 24.01.2023

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրել է, որ չնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ է փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ «Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը Ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

13:34 24.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արմելլա Շաքարյանը: Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման […]

̰
Վրաերթի ենթարկված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

13:21 24.01.2023

Հունվարի 7-ին, ժամը 01.55-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 60-ամյա Մկրտիչ Մկրտչյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ

13:10 24.01.2023

Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում առաջացել է խոչընդոտ։ Այժմ թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների կողմից երթևեկությունը կանոնակարգվում է՝ կազմակերպելով նշված հատվածի շրջանցումը։ «Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով ճանապարհային անվտանգության կանոնները»,- ասված է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հարված է ԵՄ միջնորդությամբ ՀՀ- Ադրբեջան բանակցություններին. The European Conservative

13:07 24.01.2023

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը հարված է նաև ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության շուրջ համաձայնություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է The European Conservative-ի հոդվածում: Նշվում է, որ իրադարձությունները Կովկասում տանում են դեպի հումանիտար ճգնաժամ, քանի որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է էթնիկ հայերի […]

̰
ՀՀ-ում մնացած ԱՀ քաղաքացիները ինչպես հաշվառեն ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք բերած տրանսպորտային միջոցները

12:55 24.01.2023

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

12:54 24.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Զոհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, երաժշտասեր հանրությանը։ Աշոտ Զոհրաբյանը հեղինակել է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ՝ Կոնցերտ ջութակի և լարային […]

̰
Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են․ ԱՀ ԱԳՆ

12:44 24.01.2023

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանման կապակցությամբ․ «Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, […]

̰
Դիլիջանում նորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության

12:41 24.01.2023

Հերթական զորակոչն է անցկացվել Դիլիջան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջանի համայնքապետարանի, Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի և ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի Ոստիկանության բաժնի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն, և Դիլիջանի համայնքապետարանի կողմից […]

̰
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

12:27 24.01.2023

Գեղարքունիքի մարզպետի 2023 թվականի հունվարի 9-ի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ընդհանուր առմամբ 15 առարկաներից մարզային փուլին երաշխավորվել են մասնակցելու 461 աշակերտ։ Բնագիտական առարկաներից ներդպրոցական փուլի արդյունքներով մարզային փուլին կմասնակցեն 243 աշակերտ, այդ թվում՝ մաթեմատիկայից՝ 61, ֆիզիկայից՝ 1, քիմիայից՝ 54, ինֆորմատիկայից՝ 4, աստղագիտությունից՝ 1, աշխարհագրությունից՝ 96 […]

̰
Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի  գազալցակայանների աշխատանքը

12:25 24.01.2023

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։ «Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված […]

̰
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է

12:14 24.01.2023

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռանագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները: Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ […]

̰
Պաշտպանը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը

12:07 24.01.2023

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր՝ հունվարի 24-ին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը ՀՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում […]

̰
SHANTNEWS

11:55 24.01.2023

̰
Հրդեհ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում. 2 մարդու մարմին է հայտնաբերվել

11:47 24.01.2023

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 2 մարդու դի է հայտնաբերվել։ Surp Pırgiç Ermeni Katolik Kilisesi’ndeki yangında 2 kişi hayatını kaybetti https://t.co/zM3qCo1tav pic.twitter.com/9nkNuvRvEJ — ANADOLU AJANSI (@anadoluajansi) January 24, 2023 Դեպքի […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելուն

11:37 24.01.2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում չի օգտագործվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Ադրբեջանը։ «Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը պետք է պատշաճ կերպով ապահովվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը և իրականացվի այնպես, որ չխաթարվի փոխադարձ վստահությունը»,- […]

̰
16 մեղադրյալ. ամփոփում՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի փաստերի քննության վարույթներով

11:23 24.01.2023

46 ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ, ՇՈՒՐՋ 540 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, 16 ՄԵՂԱԴՐՅԱԼ. ԱՄՓՈՓՈՒՄ՝ 2022Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՓԱՍՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ […]

̰
Արցախում գործող բանկերը մյուս բանկերի քարտերը սպասարկելու են առանց միջնորդավճարի

11:20 24.01.2023

ԱՀ օպերատիվ շտաբից տեղեկացնում են որ այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, […]

̰
SHANTNEWS

21:55 23.01.2023

̰
Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

21:37 23.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն հունվարի 26-28-ը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:15 23.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ջիվանի փողոց և Ջիվանի 2-րդ նրբանցք, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Գրիբոյեդովի փ. 2/1 շենք, Ն․Զարյան փ. 19, 21 շենքեր […]

̰
Փարիզի քաղաքապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

21:14 23.01.2023

Փարիզի քաղաքապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: […]

̰
Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն իջել է 1սմ-ով

21:05 23.01.2023

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 16-22-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից […]

̰
Դեսպան Սմբատյանը  և Կալա Կալաձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

20:57 23.01.2023

Հունվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քույր քաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը, կարևորվեց երկու մայրաքաղաքներում մշակութային տարբեր համատեղ միջոցառումների անցկացումը։

̰
BACK_TO_TOP