TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

25-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

20:51 23.01.2023

Հունվարի 22-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը: 25-ամյա վարորդ Այվազ Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Թուրք կանայք տեղ են գտել Forbes-ի ցուցակում

20:44 23.01.2023

Հեղինակավոր «Forbes» ամսագիրը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 50 տարեկանից բարձր թվով 50 կանանց ցուցակ է հրապարակել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցակը ներառել է այն ազդեցիկ կանանց, որոնք գործունեություն են ծավալում քաղաքական, հասարակական և բիզնես ոլորտներում։ «Forbes»-ի կազմած ցուցակում Թուրքիայից ներառվել է 2 կին։ Այդ թուրք կանայք են 54-ամյա Գամզե Ջիզրելին և 65-ամյա Գյուլդեն Թյուրքթանը։

̰
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

20:42 23.01.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի կոչ անի անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Պետքարտուղարը […]

̰
Անհապաղ վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը․ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հայտարարությունը

20:32 23.01.2023

Անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը: Միջազգային հանրությունը չի կարող լռել: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման արդյունքում հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամի առնչությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի կազմակերպությունների և իշխանությունների կողմից կեղծ պատրվակով […]

̰
Նվազում երեք ուղղությամբ․ 2022 թվականի վթարների վիճակագրություն

20:32 23.01.2023

2022 թվականին, 2021-ի համեմատությամբ, հանրապետությունում վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով: Այսինքն՝ երեք ուղղությամբ էլ նվազում է արձանագրվել։ Սա ամենատպավորիչ ցուցանիշն է վերջին մի քանի տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին 22,825-ով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, հետևաբար՝ երթևեկությունն ավելի է ծանրաբեռնվել: Այնինչ 2021 թվականին, 2020-ի համեմատությամբ, վթարների քանակը 588-ով, […]

̰
Ադրբեջանին խաղաղեցնելու կուրսը պետք է վերափոխվի միջազգային պատժամիջոցների գործիքակազմով զսպումների կուրսի. Արցախի նախագահի խորհրդական

15:59 23.01.2023

Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման միջազգային արձագանքներին ու դրանց արդյունավետությանը, Ադրբեջանի հետապնդած նպատակներին և այլ հարցերի: -ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկել Լաչինի միջանցքով երթևեկությունը, ունի տրանսպորտային միջոցները […]

̰
ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Հովհաննես Մելքոնյանին

15:57 23.01.2023

ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Հովհաննես Մելքոնյանին. նա 1 տարուց ավելի իրեն մակագրված գործով որևէ դատական ակտ չէր կայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լոռու մարզ տանող ավտոճանապարհին բեռնատարներ են արգելափակվել

15:51 23.01.2023

Հունվարի 23-ին, ժամը 10։40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարները Մուսայելյան գյուղից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 2 «Volvo» մակնիշի բեռնատար:

̰
ՀՀ-ում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը

15:47 23.01.2023

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության բարձր ինտենսիվություն։ Շարունակվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին և այլ հայտնիների Արցախի ժողովրդի կողքին լինելու համար

15:42 23.01.2023

Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին և այլ հայտնիների Արցախի ժողովրդի կողքին լինելու համար «Այսօր հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Կարեն Խաչանովի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոզա Լինի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ ուրիշ հանրաճանաչ […]

̰
«ՈՒԱԶ-3152»-ի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ

15:32 23.01.2023

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 22-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Կարմրաքար ճանապարհի 14-րդ կմ-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ-3152» մակնիշի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ: 57-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]

̰
Քերոբյանը Բեռլինում ֆորումին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակը

15:25 23.01.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի ընթացքում խոսել է հումանիտար հսկայական այն աղետի մասին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ «Մեկ անգամ ևս նշել եմ, որ ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, կանգնած է Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության և ընդհանուր հումանիտար […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:17 23.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Արցախի խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի

15:14 23.01.2023

Ինչպես երեկ հայտարարվել էր, որ հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, իսկ պետական […]

̰
Շրջափակման 43-րդ օր․ ինչ իրավիճակ է Արցախում

15:11 23.01.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 22.01.2023թ. դրությամբ։ Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը: Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը հունվարի 21-ին մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:08 23.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա

15:00 23.01.2023

ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի առողջական վիճակի մեջ կա դրական առաջընթաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, […]

̰
ՀՀ տարածքի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, գոյություն ունեցողները չեն բավարարում. Սիմոնյան

14:56 23.01.2023

Հայաստանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները փորձելու են բոլոր միջոցները, քանի որ գոյություն ունեցող միջոցները չեն բավարարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան այցի համատեքստում կարելի՞ է ասել, որ դեպի Արևմուտք վեկտորի փոփոխություն է կատարվում՝ Սիմոնյանն ասաց, որ […]

̰
SHANTNEWS

14:55 23.01.2023

̰
Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

14:41 23.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև. Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի լսարանը շատ բան չգիտի Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն Դուք պետական նախարար եք մոտ 120 000 բնակչութուն ունեցող մի փոքրիկ տարածքում և հենց հիմա գտնվում եք հրատապ ճգնաժամի մեջ, քանի որ […]

̰
Համաձայնագրով շահավետ միջավայր և փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի միջև

14:40 23.01.2023

Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հունվարի 23-ին […]

̰
Բռնվել է հանցանքի վայրում

14:25 23.01.2023

Հունվարի 22-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի բնակարանի ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է ներսում մարդ լինի: Միքայելյան փողոցի նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Նրանք բնակարանում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել մի տղամարդու: […]

̰
Սուրեն Պապիկյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

14:15 23.01.2023

Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրուցակիցները հույս […]

̰
«Էրդողանն ասում է մի գիշեր հանկարծակի կգանք, մենք պատրաստ ենք». Հունաստանի արտգործնախարար

14:08 23.01.2023

Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից: «Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ […]

̰
ՄԻՊ-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով

14:02 23.01.2023

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։ Տիկին […]

̰
ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ պատգամավորները վերադարձել են ԱԺ

14:00 23.01.2023

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է: «Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: […]

̰
Գյումրիում այժմ շախմատային տոն է

13:54 23.01.2023

Սույն թվականի հունվարի 21-ից 29-ը Գյումրիում անցկացվում է «Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար»: Հենրիկ Գասպարյանը շախմատային կոմպոզիցիաների մեծ վարպետ է, 10 անգամ եղել է Հայաստանի չեմպիոն: Միջազգային վարպետ Անդրեյ Դերբենևը, ով 1 տարի է Հայաստանում է բնակվում, Գյումրիում անցկացվող մրցաշարերի մշտական մասնակիցներից է: Դերբենևը խոստովանում է, որ հայ պատանիները շատ լավ են խաղում: Այս մրցաշարի ընթացքում պատանի […]

̰
2023 թ. նախատեսվում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք

13:48 23.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների համար 2023 թ. նախատեսում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործիք՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կլարնետ, ֆլեյտա, սաքսոֆոն, քսիլոֆոն, քանոն, թառ: Ծրագիրն իրականացվում է գեղարվեստական կրթության համակարգի բնականոն գործունեության, արտադպրոցական կրթության և գեղագիտական […]

̰
Գրանցված պատգամավորների թիվն ԱԺ խորհրդի նիստի իրավազորության համար բավարար չի եղել

13:40 23.01.2023

Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, […]

̰
ԱԺ նախագահը վստահեցնում է՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական դեպքի բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն

13:32 23.01.2023

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ 15 զինծառայողի մահվան պատճառով դարձած հրդեհի ողբերգական դեպքի բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն, միևնույն ժամանակ, ԱԺ նախագահը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի որևէ խնդիր չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: ԱԺ նախագահը նախ ցավակցեց ողբերգության զոհերի […]

̰
BACK_TO_TOP