Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ և մարզիչ Ստեփան Ղազարյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ և մարզիչ Ստեփան Ղազարյանը

16:57 23.06.2020

84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը։ Ստեփան Ղազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի բարձրագույն  կարգի մրցավար:

Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1961-1968 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ, 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար:

1987 թվականից Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ էր, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ:

Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններով և ոսկե սուլիչով:

2002 թվականից ՌԴ Դաղստանի պատվավոր քաղաքացի էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 22.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

19:55 22.05.2025

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

19:50 22.05.2025

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

19:46 22.05.2025

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

Մայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

19:40 22.05.2025

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվել

19:35 22.05.2025

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվել

Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...

BACK_TO_TOP