11:51 23.06.2020
Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի և հայ մասնագետի միջև պայմանագիրն ավարտվել է և չի երկարաձգվել: Այդ մասին հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։ Մելիքյանը գլխավորել էր ուկրաինական ակումբը նախորդ տարվա հոկտեմբերին: «Լվով» ՖԱ-ն հայ մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 15 հանդիպում ՈՒՊԼ-ում, տարել 3 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի և 7 պարտություն կրել: Մելիքյանը ua-football-ին տված հարցազրույցում նշել է, որ ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ։
«Մոտ մեկ ամիս առաջ ես հանդիպեցի ակումբի նախագահի հետ, ումից հետաքրքրվեցի թիմի ապագայի մասին: Նա պատմեց ինձ հաջորդ մրցաշրջանի իր ցանկության մասին՝ տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում և մրցել Եվրոպայի լիգայում խաղալու իրավունքի համար: Իհարկե, դրանից հետո ես հարցրեցի, թե ակումբն ի՞նչ հնարավորություններ ունի ֆինանսական առումով: Իրոք, այդ կամ այլ հավակնոտ պլաններ կառուցելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նյութական հիմքը և հիմնվել մրցաշրջանի համար նախատեսված բյուջեի վրա: Նախագահի հետ խոսելուց և ակումբի հնարավորությունների մասին իմանալուց հետո ես երկար ժամանակ վերլուծեցի ստացված տեղեկատվությունը: Լավ մտածելով և ամեն ինչ վերլուծելով՝ մեկ շաբաթ անց ես ազնվորեն ասացի գլխավոր տնօրենին, որ ես չեմ կարող կատարել այդպիսի առաջադրանք»,- ասել է Մելիքյանը:
20:25 22.05.2025
«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...
20:13 22.05.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՄայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...