11:39 20.05.2020
Ռուսաստանի առաջնությունում բժշկական կանոնադրությունը խախտելու համար Պրեմիեր լիգայի ակումբներին սպասվում են տուգանքներ՝ սկսած 1 միլիոն ռուբլուց։ Այս մասին «Match TV»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը գրել է իր Telegram-ում։ Մայիսի 15-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն ՌՊԼ-ի մրցաշրջանն ավարտին հասցնելու որոշում էր կայացրել։ Մնացած 8 տուրերը կանցկացվեն հունիսի 21-ից հուլիսի 22-ը։ Ակումբները, սկսելով առաջնության վերսկսման պատրաստությունը, խաղացողներին […]
11:09 20.05.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է ընթացիկ առաջնության ամենատպավորիչ գոլերը: Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից Բունդեսլիգան առաջինը վերսկսվեց համավարակով պայմանավորված դադարից հետո։
10:55 20.05.2020
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ ենթարկվել է ուսի վիրահատության: Վիրահատությունը հաջող է անցել։ «Մկանային խնդիր էր: Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանն ArmSport-ին։ Մարզիկը նշել է, որ մոտ 5-6 ամսից կկարողանա վերսկսել մարզումները: Հիշեցնենք՝ Արթուր Ավետիսյանն ավելի վաղ […]
10:07 20.05.2020
«Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին, ով մայիսի 17-ին բերման էր ենթարկվել բռնաբարության մեղադրանքով, մայիսի 19-ին ակումբի բազայում մարզվել է թիմի հետ: Այս մասին հայտնում է Goal-ը: Քաղաքային ոստիկանությունն ու շտապօգնությունը մայիսի 17-ի գիշերը` ժամը 4:00-ին, եկել էին նրա բնակարան: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ այնտեղ գտնվող աղջիկը դիմել էր փրկարար ծառայությանն ու […]
15:06 19.05.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անարդար է համարում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված Անգլիայի առաջնության արդյունքների չեղարկման տարբերակը։ «Մենք անցկացրել ենք մրցաշրջանի 76 տոկոսը։ Անարդար կհամարեմ չեղարկումը։ «Լիվերպուլն» առաջինն է միավորներով։ Ճգնաժամի դեմ պայքարն ամենակարևորն է։ Մեր շուրջը շատ մարդիկ ունեն լուրջ խնդիրներ։ Այս պանդեմիային մենք պատրաստ չէինք։ Մենք չենք կարող ամեն […]
14:52 19.05.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն իր հայրենակիցներին կոչ է արել լուրջ վերաբերվել կորոնավիրուսի համավարակին: «Ցանկանում եմ դիմել իմ հայրենակիցներին՝ դաղստանցիներին, և կոչ անել նրանց լուրջ վերաբերվել կորոնավիրուսին: Հիվանդանոցները լեփ-լեցուն են, շատ մարդիկ են մահացել, շատերն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Վիճակը շատ ծանր է: Անձամբ իմ ծանոթներից ու բարեկամներից ավելի քան 20 հոգի վարակված է […]
14:43 19.05.2020
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է իր նախկին թիմակից Ռոնալդոյի մասին՝ հայտարարելով, որ նույնիսկ Մեսսին, Ռոնալդուն ու Նեյմարը չեն կարող համեմատվել նրա հետ։ «Ռոնալդոն տարբերվում էր բոլորից։ Երբեք այլևս նման «ֆենոմեն» չի լինի։ Նա յուրահատուկ է։ Նրան չեն կարող հավասարվել ո՛չ Նեյմարը, ո՛չ Մեսսին ու ո՛չ էլ Ռոնալդուն։ Մեր ժամանակներում […]
14:33 19.05.2020
«Ինտերի» պաշտպան Էշլի Յանգը անճանաչելի է դարձել մեկուսացումից հետո։ Ինքնամեկուսացման շրջանում ինչպես շատերը, Յանգը նույնպես չի կարողացել պատշաճ հոգ տանել իր արտաքին տեսքի մասին։ Յանգը, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում ճաղատ է եղել, «Ինտերի» մարզմանը ժամանել է նոր սանրվածքով։ Երկրպագուները սկսել են կատակել, թե չեն իմացել, որ ֆուտբոլիստի գլխին կարող էին մազեր աճել։
14:23 19.05.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մնալ Իտալիայում, հայտնում է Gazzetta dello sport-ը: Նրա պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը, և այժմ լուրեր են պտտվում, որ «Ռոման» ևս հետաքրքրված է Իբրահիմովիչի ծառայություններով: Եթե այս գործարքը կայանա, ապա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Իբրահիմովիչը կրկին միասին հանդես կգան նույն թիմում։ Նախկինում […]
13:52 19.05.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր կմարզվի թիմի հետ: Ըստ Goal.com-ի՝ պորտուգալացին արդեն ժամանել է «Յուվենտուսի» մարզաբազա: Հիշեցնենք, որ նա մայիսի 5-ին էր վերադարձել Թուրին և 14 օր կարանտինի մեջ էր գտնվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա սերիայի առաջնության վերսկսումը նախատեսված էր հունիսի 13-ին, բայց Իտալիայում մարզական միջոցառումների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 14-ը:
13:46 19.05.2020
Squawka պարբերականը հրապարակել է 1990 թվականից ի վեր եվրոպական լիգաների անսպասելի չեմպիոններ դարձած թիմերի ցուցակը: Ի թիվս այլ ակումբների` վարկանիշը կազմողները նշել են նաև 2016-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լեսթերի» սենսացիոն չեմպիոնությունը, 2012-ին Ֆրանսիական Լիգա 1-ում «Մոնպելյեի» հաղթանակը, Բունդեսլիգայում 2009-ին «Վոլֆսբուրգի» հաղթանակը և Լա Լիգայում «Դեպորտիվոյի» հաղթանակը՝ 2000թ.: Վարկանիշի մեջ է ընդգրկվել նաև Կազանի «Ռուբինը», որը […]
13:29 19.05.2020
«Բրյուգեի» հարձակվող Էմանուել Դենիսը պատմել է, թե ինչպես է իմացել, որ դարձել է Բելգիայի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս երկրի առաջնությունն ավարտվել էր մրցաշրջանի իրական ավարտից մեկ տուր առաջ: «Ես խաղում էի պինգ-պոնգ ընկերներիս հետ և իմացա չեմպիոնության մասին, երբ ինչ-որ մեկը ինձ նշեց այդ նորության թեգերում: Ես ընկերոջն ասացի ստուգեք ծանուցումը, և նա ասաց. […]
12:45 19.05.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները կարող են անցկացվել դատարկ տրիբունաների ներքո շուրջ մեկ տարի: Այս մասին գրել է Daily Mail-ը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ թիմերը կարող են վերսկսել իրենց մարզումները մայիսի 19-ից։ Այս որոշումը ընդունվել էր ակումբների սեփականատերերի քննարկումների և քվեարկության արդյունքում։ Ընդ որում՝ մարզումները դեռևս լինելու են անհատական, ավելի ուշ՝ ոչ մեծ խմբերով, […]
12:23 19.05.2020
Իտալական «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 45-ամյա մասնագետը հոսպիտալացվել էր երիկամային ցավերի գանգատներով: Նրա երիկամներում քարեր էին հայտնաբերել: «Շնորհակալ եմ բոլորիդ բարի հաղորդագրությունների համար: Ես ինձ հիմա շատ լավ եմ զգում և արդեն տանն եմ»,- գրել է Դել Պիերոն Instagram-ում և հրապարակել տեսանյութ: Посмотреть […]
12:12 19.05.2020
Իտալիայում սպորտային միջոցառումների անցկացման արգելքը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը: Հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Նշվում է, սակայն, որ հարցը կարող է վերանայվել, եթե համավարակային վիճակը փոխվի ավելի դրական սցենարներով, քան սպասվում է հիմա։ Եթե դա տեղի չունենա, ապա Ա Սերիայի խաղերի վերսկսումը, որը պլանավորվում էր հունիսի 13-ին, մեկ շաբաթով կտեղափոխվի և կկայանա […]
11:33 19.05.2020
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Մոսկվայի «Դինամոյի» 3 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Советский спорт»-ին էլ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել են նաև ակումբի բժշկական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պլեսկովը և դարպասապահների բժիշկ Դմիտրի Իզոտովը: Բացի դրանից, պարզվել է, որ վարակված է նաև «Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ, ВТБ բանկի ներկայացուցիչ Յուրի Սոլովևը: Այս […]
11:24 19.05.2020
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին մեղադրվում է բռնաբարության մեջ: Այս մասին գրում է ESPN-ը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա ձերբակալվել է, սակայն, ժամեր անց գրավի դիմաց ազատ է արձակվել: Իրավապահ մարմինները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն առավոտյան ժամը 04:00-ին՝ այն բանից հետո, երբ մոդելը զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն: 19-ամյա ֆուտբոլիստը համացանցում էր ծանոթացել աղջկա […]
10:44 19.05.2020
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տրանսֆերի մասին։ «Դա յուրաքանչյուրի երազանքն է։ Այսօր էլ է Մեսսին լավագույնն աշխարհում և դեռ չի հեռանա «Բարսելոնայից»»,- Մորատիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիրը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2000 թվականից:
10:34 19.05.2020
France Football-ը կազմել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Առաջին տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին է, ով նաև ղեկավարում է Քաթարի beIN Media Group հեռուստաընկերությունը, որը կազմակերպում է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նույնպես ընդգրկվել են լավագույն եռյակում, սակայն չի նշվում, թե որ տեղերն են […]
15:05 18.05.2020
Բուդեսլիգայի վերսկսված առաջնությունում անցկացված 8 խաղում գրանցվել է 8 վնասվածք: «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Տորգան Ազարն ու Ռեյնան, «Հոֆենհայմից» Ռուդին ու Բեբուն, «Հերտայի» ֆուտբոլիստ Սկյելբրեդը, «Պադերբորնից» Գյասուլան, «Բորուսիա Մյունխենգլադբախի» ֆուտբոլիստ Թյուրամն ու «Շալկեի» պաշտպան Տոդիբոն վնասվածքներ են ստացել: Ըստ որոշ մասնագետների՝ վնասվածքների նման մեծ թվի պատճառը առաջնությունում գրանցված երկար դադարից հետո ֆուտբոլիստների ոչ այնքան լավ մարզավիճակն է:
14:55 18.05.2020
Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է նաև հայերի և իտալացիների նմանությունների և տարբերությունների վերաբերյալ հարցին: «Նրանք էլ շատ կատակասեր են, զվարճալի: Նրանք էլ են ստում: Դա նորմալ է, ես սովորել եմ դրան: Սիրում եմ դրական ու էներգիայով լի մարդկանց: Երբ առաջին անգամ եկա այստեղ, թվում էր՝ Հայաստանում եմ: Կարծում եմ՝ հայերի […]
14:49 18.05.2020
Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ցուցադրել է, թե ինչպես կարելի է հաց ուտել առանց պաշտպանիչ դիմակը հանելու։ Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի մեծ թվով շրջաններում ներդրվել է պաշտպանիչ դիմակ կրելու պարտադիր ռեժիմ։ Ռուսաստանն այժմ աշխարհում երկրորդն է կորոնավիրուսով վարակակիրների թվով։ Այդ թիվը մոտենում է 300 հազարին, իսկ մահացածների թիվը՝ 3 հազարին: Посмотреть […]
14:43 18.05.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում խոսել է նաև հայկական ֆուտբոլի և բարձրակարգ հավաքական ունենալու հնարավորությունների մասին: Հարց. Մի անգամ Միշել Պլատինիին հարցրին, թե ինչ է անհրաժեշտ ֆուտբոլային լավ թիմ ունենալու համար, նա ասաց, որ միայն 3 բան է անհրաժեշտ՝ փող, փող և էլի փող: Ի՞նչ […]
14:24 18.05.2020
Ազգային բասկետբոլային ասոցիացիայի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանի մարզակոշիկները Sotheby’s աճուրդում վաճառվել են 560 հազար դոլարով: Աճուրդից առաջ ենթադրվում էր, որ լեգենդար բասկետբոլիստի մարզակոշիկները կվաճառվեն առավելագույնը 150 հազար դոլարով, սակայն այդ արժեքից մոտ 4 անգամ ավելի է վճարել գնորդը: Մարզակոշիկների համար սա ռեկորդային գին է, որը գրանցվել է աճուրդներում: Մինչ այս, մարզակոշիկների վաճառքի ռեկորդը 437,5 հազար […]
14:10 18.05.2020
Լիոնել Մեսսին գերազանցում է Կրիշտիանու Ռոնալդուին անձնական հանդիպումների գլխավոր ցուցանիշներով: Ինչպես հաղորդում է Michelacosta.com-ը, նրանք խաղադաշտում հանդիպել են 35 անգամ: Այդ խաղերից Մեսսիի թիմը հաղթել է 16 անգամ, իսկ Ռոնալդուինը՝ 10: Մեսսին դարձել է 22 գոլի ու 11 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Ռոնալդուն խփել է 19 գոլ և 1 գոլային փոխանցում է կատարել: «Բարսելոնայի» ավագը […]
14:05 18.05.2020
«Միլանի» մարտավարական զարգացման գծով տնօրեն Պաոլո Մալդինին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Խոսակցություններ վաղուց կան, որ Մալդինին կարող է հեռանալ իտալական ակումբից: Իսկ եթե դա տեղի ունենա, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է Մալդինիին առաջարկել մարզական տնօրենի պաշտոնը: «Միլանի» ղեկավարությունը, սակայն, ցանկանում է, որ տնօրեն Պաոլո Մալդինին մնա ակումբում, չնայած այն բանին, որ նրա մտերիմ Զվոնիմիր Բոբանն […]
13:41 18.05.2020
«Յուվենտուսի» պաշտպան Ջիորջիո Կյելինին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավորությունների մասին: «Ո՞ւմ է բախտ վիճակված դառնալ համաշխարհային ֆուտբոլի գերաստղ, հավաքել «Ոսկե գնդակների» հավաքածու, երբ Ռոնալդուն և Մեսսին ավարտեն կարիերան: Իհարկե, Մբապեին: Նա ունիկալ խաղացող է: Առաջին անգամ նրա խաղին հետևել եմ ՉԼ-ի 2016/2017 թթ.-ի մրցաշրջանին: Մոնակո-Սիթի խաղի առաջին կեսի ավարտին «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո […]
13:35 18.05.2020
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ձերբակալվել է մոդելի հետ գիշեր անցկացնելուց հետո: Այս մասին գրել է The Sun-ը: Իրավապահները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն այն բանից հետո, երբ մոդելը ժամը 04:00-ին զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն: Պարզվել է, որ 19-ամյա ֆուտբոլիստը համացանցում է ծանոթացել աղջկա հետ և նրա հետևից մեքենա է ուղարկել՝ հրավիրելով արևմտյան Լոնդոնում գտնվող […]
13:14 18.05.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն իրեն աջակցում, մոտիվացնում ու առաջ մղում։ «Դեռ մինչև ամուսնանալը, ես կողքիս ունեի մարդիկ, ովքեր իմ շարժիչ ուժն էին՝ մայրս, քույրս, հայրս, որը երկար ժամանակ է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, ինչպես նաև ընտանիքիս […]
12:02 18.05.2020
«Յուվենտուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն հոսպիտալացվել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկը: Պատճառը, սակայն, կորոնավիրուսը չէ, իտալացու երիկամներում քարեր են հայտնաբերվել: Football-italia-ն հայտնում է, որ Դել Պիերոյի առողջությանը վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ անցյալ տարի Դել Պիերոն դարձել էր «LA-10 FC» ամերիկյան ֆուտբոլային ակումբի սեփականատեր: