14:58 22.05.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է 10 տարի առաջ իր գլխավորած «Ինտերի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Պորտուգալացի մասնագետը անդրադարձել է նաև Գվարդիոլայի հետ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպին։ Չեմպիոնների լիգայի 2009/2010 մրցաշրջանում Մոուրինյոյի «Ինտերն» ու Գվարդիոլայի «Բարսենոնան» իրար հետ մրցում էին կիսաեզրափակիչում։ Այդ խաղերից մեկի ժամանակ Մոուրինյոն մոտեցել է Գվարդիոլային և ականջին ինչ-որ բան շշնջացել։
«Երբ Բուսկետսը անգերազանցելի դերասանական վարպետությամբ ընկավ խոտածածկին, ու մրցավարը դաշտից հեռացրեց Տիագու Մոտային, ես նկատեցի, որ «Բարսելոնայի» պահեստայինների նստարանը, Գվարդիոլայի գլխավորությամբ, դա այնպես էր տոնում, կարծես նրանք արդեն հաղթել էին Չեմպիոնների լիգան։ Հետո ես տեսա, որ Պեպը իրեն մոտեցած Զլատան Իբրահիմովիչին փորձում էր բացատրել տակտիկան, թե ինչպես է պետք ճնշել 10 հոգով խաղացող մրցակցին։ Այդ ժամանակ ես ծածուկ մոտեցա նրան ու շշուկով ասացի. «Շուտ մի՛ ուրախացեք, քանի որ սա դեռ վերջը չէ: Ես հաստատում եմ, որ դա իմ կարիերայի՝ երբևէ ունեցած ամենաքաղցր պարտությունն է։ Մենք ամեն ինչ արեցինք մեր նպատակին հասնելու համար։ Բոլորն ասում են, որ մենք պարտվել ենք 0-1 հաշվով, սակայն մենք վերջնական հաղթել ենք 3-2»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է պորտուգալական A Bola-ն։
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...
10:40 21.08.2025
Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետոԵվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...
10:30 21.08.2025
The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիքՈրոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...
10:25 21.08.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրաՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...