11:59 18.05.2020
Բունդեսլիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «Բավարիան» 0-2 հաշվով հաղթել է «Յունիոնին»: Ինչպես մյուս բոլոր հանդիպումները, սա ևս անցել է դատարկ տրիբունաների ներքո: Երկու երկրպագուներ, սակայն, ելքը գտել են, թե ինչպես դիտել այս հանդիպումը: Նրանք բարձրացել են մարզադաշտի հարևանությամբ գտնվող 12 մետր բարձրություն ունեցող ծառի վրա: Նրանց հաջողվել է դիտել խաղի մի մասը, բայց հետո նրանց […]
11:49 18.05.2020
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը տեղեկություններ է հաղորդել առողջական վիճակի մասին: «Այժմ ինձ լավ եմ զգում: Ջերմությունս երբեմն բարձրանում է, բայց վիճակս կայունանում է: Թոքերի տոմոգրաֆիան ցույց կտա, թե ինչ առաջընթաց եմ գրանցել»,- ասել է Ֆեդունը: 64-ամյա Ֆեդունը կորոնավիրուսի դրական թեստից հետո հոսպիտալացվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։
11:16 18.05.2020
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հետաձգել է Ա սերիայի ակումբների թիմային մարզումները: Այս մասին տեղեկացրել է Football Italia-ն: Իտալիայի առողջապայության նախարարությունն ի սկզբանե չէր խրախուսել առաջնության վերսկսումը: Առաջադրված պահանջներից մի քանիսը վիճաբանությունների առիթ էին դարձել: Հիշեցնենք, որ թիմային մարզումները պետք է վերսկսվեին մայիսի 18-ին: Այժմ ֆուտբոլիստները ստիպված կլինեն շարունակել մարզումներն անհատական գրաֆիկով:
10:42 18.05.2020
Ռուսական «Ուրալ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է իր մարզավիճակը վնասվածքից հետո, ինչպես նաև հերքել տեղեկությունը, որ «Ուրալի» խաղացողներն աշխատավարձ չեն ստացել: Հաղորդվում էր, որ 140 միլիոն ռուբլու փոխարեն, որոնք ենթադրաբար պետք է հատկացվեին Սվերդլովսկի շրջանի բյուջեից, Ուրալը ստացել է ընդամենը 10 միլիոն, և այդ պատճառով ակումբի նախագահը, իբր, կրճատել է խաղացողների աշխատավարձը. «Վնասվածքի պատճառով […]
13:05 17.05.2020
Բեռլինի «Հերտայի» ֆուտբոլիստ Անգա Դեդրիկ Բոյատան Բունդեսլիգայի 26-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» հետ խաղում համբուրել է թիմակցին՝ կիսապաշտպան Մարկո Գրուիչին: Դրվագը գրանցվել է, երբ «Հերտայի» ֆուտբոլիստները տոնել են «Հոֆենհայմի» պաշտպան Քևին Ակպոգումայի ինքնագոլը: 29-ամյա բելգիացին, այսպիսով, խախտել է սոցիալական հեռավորության կանոնը: Չնայած սրան՝ Բունդեսլիգայի ղեկավարությունը մտադիր չէ պատժել Բոյատային: «Մենք դեռ նոր ենք ակումբներին հրահանգներ տվել՝ գոլերը […]
13:00 17.05.2020
Ֆուտբոլի լեգենդ Պելեն շնորհավորել է Գերմանիային մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ՝ Instagram- ում տեղադրելով Ֆրանց Բեկենբաուերի հետ լուսանկար: «Երբ իմ ընկեր Ֆրանցը և ես միասին խաղում էինք Նյու Յորքում, մենք չէինք պատկերացնում աշխարհն առանց ֆուտբոլի: Շնորհավորում ենք Բունդեսլիգային իրենց վերադարձի կապակցությամբ, և եկեք բոլորս շարունակենք կատարել մեր գործը, որպեսզի մեր խաղը կարողանա վերադառնալ աշխարհով մեկ»,- գրել է […]
12:57 17.05.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ եվրոպական թիմերը երկար ժամանակ ստիպված կլինեն խաղալ առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, և ֆուտբոլիստները պետք է ընտելանան դրան: «Մենք սովորել ենք սիրել այս խաղը ոչ միայն մարզադաշտերի մթնոլորտի պատճառով: Մենք պետք է ընտելանանք դատարկ տրիբունաներին: Մենք գիտենք, որ այդպես կլինի մի քանի ամիս, բայց դա չի նշանակում, […]
12:54 17.05.2020
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է կրճատել Եվրոպայի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքների թիվը: Ըստ նոր ծրագրերի՝ մրցույթը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը մայրցամաքի 12 քաղաքներում: Միևնույն ժամանակ, մրցաշարը կպահպանի Եվրո-2020 անվանումը: «Սկզբունքորեն, մենք դեռ վճռական ենք տրամադրված Եվրո-2020-ը անցկացնել 12 քաղաքներում: Նրանցից 9-ի հարցում ամեն ինչ արդեն որոշված է: […]
12:49 17.05.2020
Լոս Անջելեսի դատաբժշկական փորձաքննության վարչությունը հրապարակել է հունվարին ուղղաթիռի վթարի հետևանքով մահացած «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և ևս ութ զոհերի դիահերձման արդյունքները: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով դատաբժշկական փորձագետներից ստացված փաստաթղթին: Ըստ դատաբժշկական փորձագետների՝ ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանը թռիչքից առաջ չի օգտագործել ալկոհոլ կամ թմրանյութ: Մեթիլֆենիդատի հետքեր՝ ուշադրության դեֆիցիտի և […]
14:46 16.05.2020
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո վերսկսված մարզումների ընթացքում «Ռոմայի» 3 ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել: Մարզումների ընթացքում վնասվածքներ են ստացել Պաու Լոպեսը, Դանիել Ֆուսատոն և Դիեգո Պերոտին: Բժիշկների խոսքով, սակայն, վնասվածք ստացած ֆուտբոլիստները կհասցնեն լիարժեք ապաքինվել մինչև Իտալիայի առաջնության վերսկսումը: Հիշեցնենք, որ նախատեսված է մրցաշրջանը վերսկսել հունիսի 13-ին:
14:42 16.05.2020
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել Քոնոր Մաքգրեգորի հետ: «Հիմա ես մտածում եմ միայն Նուրմագոմեդովի հետ մենամարտելու մասին: Դա այն մենամարտն է, որին ես արժանացել եմ, իսկ Քոնորի հետ կմենամարտեմ միայն Նուրմագոմեդովի հետ մենամարտից հետո»,- ասել է Գեթժին: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին Գեթժին նոկաուտով […]
14:31 16.05.2020
Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը կազմակերպել էին մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը։ 6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, […]
14:23 16.05.2020
Անգլիական «Արսենալի» նախկին պաշտպան Քենի Սենսոմը անսթափ վիճակում է եղել և ծեծի է ենթարկվել: Վնասվածքները շատ լուրջ են, բժիշկները պայքարում են նախկին ֆուտբոլիստի կյանքի համար: Այս մասին գրել է The Sun-ը: Հաղորդվում է, որ 61-ամյա Քենը նախկինում բուժվել է ալկոհոլային կախվածությունից, բայց հետո նորից սկսել է ոգելից խմիչք օգտագործել: շ Նշվում է նաև, որ բժիշկները […]
14:12 16.05.2020
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր և Լիոնել Մեսսիի բազմամյա հակամարտության մասին: «Իմ և Մեսսիի հակամարտությունը լավագույններից է ֆուտբոլի պատմության մեջ, սակայն ֆուտբոլը բացառություն չէ: Բասկետբոլում լուրջ մրցակիցներ է ունեցել Մայքլ Ջորդանը, «Ֆորմուլա-1-ում» միմյանց չէին զիջում Այրտոն Սենան ու Ալեն Պրոստը: Կարող եմ հավաստիացնել, որ սպորտում միայն առողջ հակամարտություններ են լինում և օգուտ են […]
13:46 16.05.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամռանը կհեռանա թիմից: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջողները: Միլանյան ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր չի առաջարկել 38-ամյա Զլատանին, իսկ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Զլատան Իբրահիմովիչը իտալական թիմ է տեղափոխվել 2020թ․ հունվարին ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը տարաձայնություններ ունի ակումբի հետ՝ կապված նախկին տնօրեն […]
13:28 16.05.2020
Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշ սահմանափակումներ կմտցնի մրցաշարերի վերսկսումից առաջ: Մասնավորապես Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստներին կարգելվի գրկախառնվել, համբուրել գնդակն ու թքել խոտածածկին: Խաղացողներն ու մարզիչները պետք է ունենան ջրի անհատական շշեր: Խաղերից առաջ թիմերի ավագները չեն շփվի միմյանց հետ, իսկ խաղերից հետո ասուլիսների սրահ մուտքը կթույլատրվի միայն ձեռնոցներով ու դիմակներով:
13:14 16.05.2020
«Բրյուգեն» պաշտոնապես հռչակվել է Բելգիայի 2019/2020 թվականների մրցաշրջանի չեմպիոն։ Այս երկրի առաջնությունը ավարտվել էր վաղաժամ, սակայն չեմպիոնության հարցում շուտ ավարտը էական դեր չէր կարողանա խաղալ: Բանն այն է, որ առաջնության ավարտին մնացել էր մեկ տուր, իսկ «Բրյուգեն» 15 միավորով առաջ էր երկրորդ տեղում ընթացող «Գենտից»։ Սա «Բրյուգեի» 16-րդ չեմպիոնությունն է և երրորդը` վերջին հինգ տարիների […]
13:03 16.05.2020
Գերմանական «Վերդերի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրել է Bild-ը: Գերմանական ակումբը նշել էր, որ թիմի ֆուտբոլիստներից մեկը երկու շաբաթով մեկուսացվել է: Պարբերականը պարզել է, որ խոսքը 41-ամյա Պիսարոյի մասին է: Հաղորդվում է, որ նրա ընտանիքը ինքնամեկուսացված է:
12:32 16.05.2020
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան չի բացառել, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը կարող է շարունակվել փլեյ-օֆֆ համակարգով: Այս մասին տեղեկացնում է Rai-ն: «Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Հավանական է, որ Ա Սերիան կվերսկսվի հունիսի 13-ին: Ձևաչափի վերաբերյալ դեռ հստակություն չկա»,- հայտարարել է Գրավինան: Ա Սերիայի ակումբները թիմային մարզումները վերսկսելու են մայիսի 18-ից: Ավելի վաղ […]
12:22 16.05.2020
Բունդեսլիգայի առաջնությունը կվերսկսվի այսօր՝ մայիսի 16-ին: Գերմանիան առաջին երկիրն է, որ վերսկսում է առաջնութjունը: Հիշեցնենք, այս որոշման հարցում դեր է խաղացել նաև կանցլեր Անգելա Մերկելը: Առողջապահական համակարգի պատասխանատուների հետ որոշում կայացվեց վերսկսել Բունդեսլիգան: Նաև որոշում կայացվեց այն մասով, թե ինչ կլինի, եթե խաղացողներից մեկի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս: Այդ դեպքում ամբողջ թիմը կանցնի երկշաբաթյա կարանտինային շրջանի: […]
16:06 15.05.2020
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլային իշխանությունները կարող էին ավարտին հասցնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը: «Կարծում եմ՝ Ֆրանսիան շտապեց մրցաշրջանն ավարտելու հարցում: Այժմ կան բոլոր հնարավորությունները մրցաշրջանը վերսկսելու համար: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չհարգել Ֆրանսիայի որոշումը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերել L’Equipe-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան դեռ ապրիլի 30-ին հայտարարեց […]
16:04 15.05.2020
Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Կարստեն Կրամերը մեկնաբանել է Գերմանիայի առաջնությունը վերսկսելու որոշումը: «Մենք շատ ուրախ ենք, որ ֆուտբոլը վերադառնում է: Ակումբները լուրջ ֆինանսական խնդիրների առջև են կանգնել մրցաշրջանի դադարի պատճառով, և եթե մրցաշրջանը չեղարկվեր, կարող էին սնանկանալ: Մենք պետք է պահպանենք անվտանգության բոլոր կանոնները, բայց ողբերգություն չի լինի, եթե ֆուտբոլիստները վարակվեն կորոնավիրուսով»,- Կրամերի խոսքերն է մեջբերել […]
16:02 15.05.2020
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովայի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը հայտարարել է, որ Քոնոր Մաքգրեգորը մոտ ապագայում չի կարող տիտղոսի համար պայքարել: «Եթե Քոնորը կարծում է, որ կմենամարտի Գեթժի-Հաբիբ զույգի հաղթողի հետ, ապա դա տեղի չի ունենա, հատկապես, եթե Հաբիբը հաղթի: Քոնորին պետք են ավելի շատ հաղթանակներ՝ ռևանշ-մենամարտ անցկացնելու համար»,- ասել է Աբդել-Ազիզը: Մենեջերը նաև […]
15:39 15.05.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է արտահայտվել Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսմանը: Մարզիչների տեսակոնֆերանսի ընթացքում Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել այն մարզիչներին, որոնք դեմ են արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը: Այս մասին գրել է The Mirror-ը: «Չե՞ք ցանկանում խաղալ, նստեք տանը և Բունդեսլիգա դիտեք»,- ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Պրեմիեր […]
15:34 15.05.2020
UFC-ի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժին իր զորակցությունն է հայտնել Հաբիբ Նուրմագոմեդովին և շուտափույթ ապաքինում մաղթել նրա մարզչին և հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին: «Այդ մարդն իսկական լեգենդ է: Աղոթում եմ նրա շուտափույթ ապաքինման համար: Իմ զորակցությունն եմ հայտնում Հաբիբին և նրա ընտանիքին»,- գրել է Գեթժին «Թվիթերի» իր էջում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբդուլմանապ […]
15:30 15.05.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Российская газета»-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ով իդեալական մարզիչ կլիներ Հայաստանի հավաքականի համար։ «Յուրգեն Կլոպը։ Ես նրա որդու դեմ խաղացել եմ Գերմանիայում։ Այդ ժամանակ Կլոպն աշխատում էր «Մայնցում»։ Մի անգամ նա եկավ իր որդու մասնակցությամբ խաղը դիտելու։ Մարդիկ մոտեցան նրան, լուսանկարվեցին։ Այդ հանդիպմանը ներկա […]
15:23 15.05.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) կաջակցի ազգային ֆեդերացիաներին: IWF-ն անդամ երկրների ազգային ֆեդերացիաներին կտրամադրի 500 000 դոլարի լրացուցիչ ֆինանսավորում` նրանց օգնելու, որպեսզի հաղթահարեն COVID-19 համաճարակի պատճառով առաջացած խնդիրները: IWF-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ անդամ երկրներից ստացվել է լրացուցիչ ֆինանսավորման ավելի քան 130 հայտ: IWF-ի տրամադրած միջոցները կուղղվեն նոր մարզագույքի ձեռքբերմանը և միջազգային սեմինարների անցկացմանը: Նաև […]
15:08 15.05.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 21-ին: Այս մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստում: Ըստ նորացված կանոնների՝ թիմերին թույլատրվելու է կատարել 5 փոխարինում յուրաքանչյուր խաղում: Առաջին լիգայի մրցաշարը կհամարվի ավարտված, այդ լիգայի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը Պրեմիեր լիգայում խաղալու իրավունք կստանան, իսկ Պրեմիեր լիգայի 15-րդ և 16-րդ տեղերը զբաղեցրած […]
14:51 15.05.2020
Լեոնել Մեսսին երկար ժամանակով թիմային մարզումների դադարից հետո խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին։ «Ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում: Այս ամբողջ ընթացքում տանը մարզվել եմ, և կարծում եմ, որ դա է ինձ օգնել մարզավիճակիս պահպանման հարցում: Դժվար է ապրել այդպիսի սահմանափակումներով, բայց կողքիս Անտոնելան ու երեխաներն են, և ես այդ ժամանակ վայելում էի նրանց […]
14:34 15.05.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ կատալոնական ակումբը չի կարողանա նվաճել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, և որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի կիսել իր տեսակետը: «Ես երբեք չեմ կասկածել մեր կազմի՝ ուժեղ լինելու վրա, և որ մենք կկարողացանք հաղթել մնացած մրցաշարերում՝ Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում, […]