TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+26.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կարող է դառնալ «Ռոմայի» սեփականատերը

14:25 15.05.2020

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից «Նյուքասլը» գնելու գործարքը կարող է խափանվել: Այս մասին գրել է Mirror-ը: Վերջերս հայտնի էր դարձել Սաուդյան Արաբիայի կառավարության և տեղական հեռուստատեսության միջև կապի մասին, որը ապօրինի կերպով ցույց է տալիս տարբեր մարզական իրադարձություններ, այդ թվում՝  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը: Այդ իսկ պատճառով, Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է չեղարկել այդ […]

̰
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի նոր ժամկետներն այլևս չեն փոխվի. Թոմաս Բախ

14:02 15.05.2020

Տեղի է ունեցել Միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմի հեռավար նիստը։ Գործկոմը հաստատել է մինչև 800 միլիոն դոլար աջակցության փաթեթը, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին։ Գումարից 150 մլն դոլարը կտրամադրվի միջազգային ֆեդերացիաներին և ԱՕԿ-ներին։ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը տեսակոնֆերանսում շեշտել է, որ խաղերի անցկացման ժամկետները հետագայում կրկին չեն փոխվի և վստահություն է հայտնել, որ խաղերը կսկսվեն 2021-ի […]

̰
Իտալիա վերադառնալուց հետո Իբրահիմովիչը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել

13:44 15.05.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Իտալիա վերադառնալուց հետո երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, երկու թեստի արդյունքն էլ բացասական է եղել: Այս մասին հայտնում է MilanNews.it-ը: Ֆուտբոլիստը մայիսի 11-ին է վերադարձել Իտալիա և անմիջապես մեկուսացվել է ակումբի մարզաբազայում: Սակայն բացասական թեստերից հետո նրան թույլ են տվել ժամանակավորապես ընդհատել մեկուսացումը, որպեսզի գնա իր բնակարան և կարանտինի մեկ […]

̰
«Սամպդորիայի» կորոնավիրուսով հիվանդ ֆուտբոլիստներից 4-ը բուժվել է

13:28 15.05.2020

«Սամպդորիայի» 4 խաղացող բուժվել է կորոնավիրուսից: Մեկ խաղացող էլ դեռ շարունակում է  բուժվել: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել իտալական ակումբը: Հիշեցնենք, որ իտալական «Ա» սերիայի առաջնությունը որոշվել է վերսկսել հունիսի 13-ին: Եթե խաղացողներից որևէ մեկի մոտ հայտնաբերվի կորոնավիրուս, առաջնությունը կդադարեցվի ու կչեղարկվի:

̰
Բելառուսի առաջնությանը մասնակցող երկու թիմերի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

22:08 14.05.2020

Բելառուսի առաջնությանը մասնակցող ակումբների  ֆուտբոլիստների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 դեպք: Այս մասին հաղորդում է Metaratings-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից երկուսը գրանցվել է «Իսլոչում», երկուսը՝ «Էներգետիկա-ԲԳՈՒ»-ում։ «Իսլոչը» 10-օրյա կարանտինում է։ Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը ֆուտբոլային միակ մրցաշարն է Եվրոպայում, որը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային։

̰
«Բեշիքթաշ» ակումբի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

18:50 14.05.2020

«Բեշիքթաշ» ակումբի նախագահ Ահմեդ Նուր Չեբին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նախագահը մայիսի 13-ին թեստավորվել է ֆուտբոլիստների ու ակումբի անձնակազմի հետ, նրա թեստի պատասխանը դրական է եղել: Ավելի վաղ հայտնել էինք, որ թեստավորման արդյունքում ակումբում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է բացահայտվել: Վարակակիրների  անունները չեն նշվում, նրանք բուժում են ստանում: Հիշեցնենք, […]

̰
Մայքլ Ջորդանը՝ NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստ

18:06 14.05.2020

NBA-ի վեցակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Մայքլ Ջորդանը ճանաչել է NBA-ի պատմության լավագույն բասկետբոլիստ: ESPN-ի մասնագետները կազմել են 74 լավագույն բասկետբոլիստների ցուցակը: Երկրորդ տեղում է «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը, երրորդը՝ Քարիմ Աբդուլ-Ջաբարը: Առաջին տասնյակում նաև ընդգրկվել են Բիլ Ռասելը, Մեջիք Ջոնսոնը, Ուայլթ Քեմբլեյնը, Լարի Փայլը, Թիմ Դանկանը, Կոբի Բրայանթը և Շաքիլ Օ’Նիլը:

̰
Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը դուրս է եկել կոմայից

16:26 14.05.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մարզիչն ու հայրը՝ Աբդուլմանապ Նումագոմեդովը, սրտի վիրահատությունից հետո դուրս է եկել կոմայից: «Նա այսօր արթնացավ, բայց դեռ չի խոսում»,- ասել է Նուրմագոմեդովների ընտանիքի ընկերն ու մարզական մեկնաբան Ռամազան Ռաբադանովը: Մեկնաբանը նաև նշել է, որ Նուրմագոմեդով ավագի առողջական վիճակը վատթարացել է մրսելու հետևանքով: Ավելի ուշ նա տեղափոխվել է հիվանդանոց: Լուրեր էին պտտվում […]

̰
«Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին, սակայն «Ռոման» պատրաստ չէ 15 մլն ֆունտ վճարել

16:16 14.05.2020

Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է 15 մլն ֆունտի դիմաց վաճառել իտալական «Ռոմային», որի կազմում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձակալության հիմունքներով: «Ռոման», սակայն, պատրաստ չէ այս գումարը վճարել: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հիշեցնենք, որ «Ռոման» Իտալիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձակալեց Մխիթարյանին՝ 2.6 մլն ֆունտի դիմաց: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան […]

̰
Տարեք Լեոնելին խաղադաշտից, թե չէ նրան կսպանենք. հուշեր Մեսսիի մանկության տարիների մասին

15:09 14.05.2020

Լիոնել Մեսսիի զարմիկը՝ Էմանուել Բիանկուչին, որ հանդես է գալիս արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում» ասել է, որ դեռ մանկության տարիներին «Բարսելոնայի» աստղը խաղում էր մեծերի հետ: «Նա խաղում էր մեզ հետ բակում, մենք իրենից շատ ավելի մեծ էինք: Տղաներն ասում էին. «Տարեք Լեոնելին խաղադաշտից, թե չէ նրան կսպանենք: Մեսսին 8-9 տարեկան էր, բայց արդեն ցույց էր […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգման հետևանքները կքննարկվեն ՄՕԿ-ի գործկոմի նիստում

14:30 14.05.2020

Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հեռավար նիստ կանցկացնի։ Օրակարգում Օլիմպիական խաղերի հետաձգման հետևանքների, կորոնավիրուսի համաճարակի, ֆինանսական կորուստների, հակադոպինգային ծրագրերի, հեռարձակողների համաձայնագրերի, խաղերի նախապատրաստության և այլ հարցերն են: Վերջերս ՕԽ կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հայտարարել էր, որ մինչև 2021 թվականը հետաձգված խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղարկվեն, եթե այդ ժամանակ կորոնավիրուսի սպառնալիքը վերացած չլինի: Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական […]

̰
Իբրահիմովիչը կտուգանվի 1,5 միլիոն եվրո արժողությամբ Ferrari-ով երթևեկելու համար

14:23 14.05.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խախտել է շվեդական օրենսդրությունը՝ երթևեկելով իր Ferrari Monza SP 2-ով: Այդ մասին հայտնում է AS-ը: 38-ամյա ֆուտբոլիստը չի խախտել ճանապարհային կանոնները, չի գերազանցել արագությունը: Նա կտուգանվի իր մեքենան չգրանցելու համար: Լիցենզիայի ժամկետն ավարտվել է մարտի 30-ին, և Իբրահիմովիչը իրավունք չուներ Ferrari-ն վարել Ստոկհոլմի փողոցներով: Միակ վայրը, որտեղ նա կարող էր հասնել […]

̰
Հսկա Բիգ Բենը հաղթանակից հետո մարտահրավեր է նետել Ալեքսեյ Օլեյնիկին

14:14 14.05.2020

Բեն Ռոթուելը UFC Fight Night 171 մրցաշարում Օվինս Սենթ-Պրեին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել ռուս Ալեքսեյ Օլեյնիկին: Բենը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ: Սա 38-ամյա մարզիկի 38-րդ հաղթանակն էր կարիերայում: «Ես իմ խոր հարգանքն եմ հայտնում պարոն Օլեյնիկին: Դուք հաղթեցիք Ֆաբրիցիո Վերդումին: Դուք մեծ կռիվ եք խնդրել: Նրանք ինձ անվանում են Բիգ Բեն: Եկեք դա […]

̰
Հայտնի դահուկորդուհին կորոնավիրուսից հետո ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան

14:02 14.05.2020

Շվեդ դահուկորդուհի Ջենի Օբերգը, կորոնավիրուսային հիվանդությունից բուժվելուց հետո, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: «Բուժման ընթացքում ես մտածում էի՝ կարո՞ղ եմ օրվա ընթացքում 4-5 անգամ մարզվել մայիսից նոյեմբեր: Բայց հետո հասկացա, որ ես չեմ կարող պահպանել պահանջվող մակարդակը»,- ասել է Օբերգը: 30-ամյա մարզուհին աշխարհի երիտասարդական առաջնություններում երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2015-ին դարձել […]

̰
Աղոթում եմ Նուրմագոմեդովների ընտանիքի համար. Քոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել Հաբիբի հորը

12:19 14.05.2020

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին, որն ուղեղի կաթված է ստացել և գտնվում է կոմայի մեջ: «Ես աղոթում եմ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի ապաքինման համար: Այդ մարդն ավելի շատ աշխարհի չեմպիոն է մեծացրել, քան մենք կարող ենք պատկերացնել: Մարտարվեստների իսկական հանճար: Շատ վշտացա, […]

̰
Մեսսին ու Մարադոնան կարող էին միասին խաղալ նույն թիմում. Դիեգո Սիմեոնե

11:21 14.05.2020

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել, թե Լիոնել Մեսսին ու Դիեգո Մարադոնան կարող էին միասին հանդես գալ նույն թիմում: «Նրանցից մեկը միավոր հավաքելու մեքենա է: Երկրորդն արգենտինական ֆուտբոլի դիմագիծն է: Կարծում եմ՝ նրանք կարող էին խաղալ միասին»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում RTBF-ը: Իհարկե, հետաքրքիր կլիներ միաժամանակ երկու ֆուտբոլային հսկաների ներկայությունը մեկ թիմում, […]

̰
Նեյմարի վերադարձն անհնարին է. «Բարսելոնայի» պաշտոնյա

11:11 14.05.2020

«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Կառլես Ռեկսաչը նշել է, որ  ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ անհնարին է համարում: «Վերլուծելով ներկայիս իրավիճակը՝ կարծում եմ, որ Նեյմարի վերադարձն անհնարին է: Կարծում եմ՝ նա հասկացել է, թե իր համար «Բարսելոնան» ինչ դեր է խաղացել: Եթե նա այստեղ գոլեր էր խփում, դրանք մի քանի անգամ տարածվում էին ամբողջ աշխարհում: Փարիզում […]

̰
Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկը կհետաձգվի. The Telegraph

11:05 14.05.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսումը կարող է հետաձգվել առնվազն մինչև հունիսի 19-ը: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ մրցաշրջանը պետք է վերսկսվի հունիսի 12-ին: Նոր ամսաթիվը կապված է Պրեմիեր լիգայի թիմերի ավագների և մարզիչների արտահայտած մտահոգությունների հետ, թե ակումբները չեն ունենա բավարար ժամանակ մինչև հունիսի 12-ը նախապատրաստվելու համար: […]

̰
Տեյշեյրան նոկաուտի է ենթարկել Սմիթին. UFC Fight Night 171

10:51 14.05.2020

ԱՄՆ Ջեքսոնվիլ քաղաքում անցկացվել է UFC Fight Night 171 մրցաշարը: Միջոցառման հիմնական մենամարտում հանդիպել են բրազիլացի Գլովեր Տեյշեյրան և ամերիկացի Էնթոնի Սմիթը: Մենամարտն ավարտվել է ժամանակից շուտ։ Մրցավարը հինգերորդ ռաունդում գրանցել է Սմիթի պարտությունը՝ տեխնիկական նոկաուտով: Այժմ բրազիլացին ունի 31 հաղթանակ և 7 պարտություն: Ամերիկացին իր 38 հանդիպումներում պարտվել է 5-րդ անգամ:

̰
Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է. նա ուղեղի կաթված է ստացել

10:33 14.05.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, ուղեղի կաթված է ստացել: Ռուսական աղբյուրների տեղեկություններով՝ նրա մոտ բարդություններ են սկսվել թոքաբորբի ընթացքում. առաջացել է թրոմբ, իսկ հիպերտոնիկ կրիզը հանգեցրել է ուղեղի կաթվածի: Նուրմագոմեդով-ավագը կոմայի մեջ է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Նուրմագոմեդով-ավագը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է: Նա ապրիլի 25-ին […]

̰
Քոնոր Մաքգրեգորը խոստացել է սպանել Գեթժիին ռինգում, իսկ նրա ատամներից պատրաստել վզնոց

19:26 13.05.2020

Իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը «Թվիթերի» իր էջում շատ կոշտ ձևով դիմել է UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիին: Քոնորը խոստացել է սպանել ամերիկացուն ռինգում, իսկ նրա ատամներից պատրաստել վզնոց: Քոնորը նաև նշել է, որ Գեթժին չպետք է ներկայացնի ԱՄՆ-ը մրցումներում, քանի որ ահաբեկչական կազմակերպության անդամ է, թեև չի մանրամասնել, թե կոնկրետ որ կազմակերպության: Հիշեցնենք, որ Գեթժին […]

̰
Օլիմպիական խաղերի չեմպիոնը սննդի առաքիչ է աշխատում

18:09 13.05.2020

2012 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող, ճապոնացի սուսերամարտիկ Ռյո Միյակին հայտարարել է,  Օլիմպիական խաղերի տեղափոխումից հետո առաքիչ է աշխատում սննդի առաքման ծառայություններից մեկում: «Ես պետք է փող աշխատեմ, որպեսզի հետագայում կարողանամ մրցումների գնալ: Ինձ համար նույնպես կարևոր է պահպանել նաև լավ մարզավիճակը: Սննդամթերքի առաքումը Տոկիոյի լեռնոտ տարածքներում շատ լավ մարզում է»,- ասել է Միյակին: Համավարակի ընթացքում […]

̰
Սերենա Ուիլյամսը գլխավորել է վերջին 10 տարում առավելագույն միավորներ վաստակած թենիսիստուհու վարկանիշը

18:03 13.05.2020

WTA-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թենիսիստուհիների վարկանիշը, ովքեր վաստակել են առավելագույն միավորներ վերջին 10 տարվա ընթացքում: Ցուցակը գլխավորում է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (66 308 միավոր), երկրորդ տեղում չեխ Պետրա Կվիտովան է (46 385), իսկ լավագույն եռյակը եզրափակում էր ռումինուհի Սիմոնա Հալեպը (44 590): Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Անժելիկա Կերբերը (41 090), Վիկտորիա Ազարենկան […]

̰
Իրավական պատասխանատվությունը բժիշկներին ստիպել է դեմ արտահայտվել իտալական Ա սերիայի վերսկսմանը

14:57 13.05.2020

Իտալիայի Ա սերիայի վերսկսումը վտանգի տակ է: Այս մասին գրում է Football Italia-ն: Աղբյուրի տվյալներով՝ ակումբային բժիշկները սպառնացել են հեռանալ աշխատանքից՝ բողոքելով մրցաշրջանի վերսկսման համար սահմանված կանոններից: Իտալիայի կառավարությունն ու գիտական կոմիտեն արձանագրություն են կազմել, համաձայն որի՝ Ա սերիայի հանդիպումների վերսկսման դեպքում ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակվելու համար պատասխանատվությունը դրվելու է բժիշկների վրա: Ֆուտբոլային բժիշկների ասոցիացիայի նախագահ […]

̰
Աթլետիկայի մրցաշարերը կվերսկսվեն օգոստոսից. World Athletics

14:25 13.05.2020

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (World Athletics) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ամառային մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 11-ին Տուրկուի մրցաշարով: «Միջազգային ճանապարհորդության սահմանափակումները կազդեն մարզիկների՝ որոշ մրցումների մասնակցելու հնարավորության վրա, բայց մենք ակնկալում ենք, որ այս տարի էլիտար մարզիկների մեծամասնությունը կկարողանա մասնակցել շատ մրցումների»,- ասել է ասոցիացիայի ղեկավար Սեբաստիան Քոուն: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ […]

̰
Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է Բելառուսի խորհրդանշական հավաքականում

14:16 13.05.2020

Հայաստանի հավաքականի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է  Բելառուսի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ 8-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով պարտվել էր Բրեստի «Ռուխին», իսկ «Նեմանի» 2 գոլերի հեղինակը դարձել էր Կադիմյանը: Բելառուսի ընթացիկ առաջնությունում նա 6 գոլ է խփել և լավագույն ռմբարկուների ցուցակում կիսում է առաջին տեղը Ժասուր […]

̰
Ժամանակն է դուրս գալ այն կեղտից, որում հայտնվել ենք. Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի» ծրագրերի մասին

14:11 13.05.2020

Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է տվել Российская газета-ին: Մասնավորապես նա խոսել է ակումբի ծրագրերի և հեռանկարների մասին: «Մենք շատ լավ թիմ ունենք: Ձմռանը մենք հավաքներ անցկացրեցինք, աշխատեցինք ֆիզիկական պատրաստվածության, թիմային խաղի վրա ու հասկացանք, որ ժամանակն է դուրս գալ այն կեղտից, որում հայտնվել ենք»,- ասել է Կարապետյանը «Սոչիի» ելույթների մասին: Հայ […]

̰
Բոլոր ժամանակների տուգանային հարվածների լավագույն իրացնողների խորհրդանշական հավաքականում Մեսսին և Ռոնալդուն չկան

13:50 13.05.2020

Sport360-ը կազմել է բոլոր ժամանակների տուգանային հարվածների լավագույն իրացնողների խորհրդանշական հավաքականը, որում տեղ չեն գտել Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: Հարձակողական զույգը կազմել են Դիեգո Մարադոնան ու Պելեն: Կիսապաշտպաններն են Ռոնալդինյոն, Զիկոն, Ժունինյոն և Բեքհեմը, իսկ պաշտպանները՝ Կարլոսը, Միխայլովիչը, Կումանը և Սռնան:     View this post on Instagram   Free-kick 3️⃣0️⃣ yards from goal […]

̰
Նուրմագոմեդով-Գեթժի մենամարտը կկայանա ամռանը. Դանա Ուայթ

13:43 13.05.2020

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ու ժամանակավոր չեմպիոն Ջաստին Գեթջիի մենամարտը, ամենայն հավանականությամբ, կկայանա ամռանը: «Ակնկալում եմ, որ Նուրմագոմեդով-Գեթջի մենամարտը կկայանա ամռանը: Ենթադրում եմ, որ դա կլինի «Մարտերի կղզում», եթե, իհարկե, ինչ-որ հրաշք չլինի ու չթույլատրեն դա անցկացնել սովորական վայրերում»,- ասել է Ուայթը: Հիշեցնենք, որ Ջաստին Գեթջին […]

̰
Ինձ համար լավագույնը Մեսսին է, սակայն ես անսահման հարգում եմ նաև Ռոնալդուին. Կլոպ

11:50 13.05.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին: «Մենք խաղացել ենք երկուսի դեմ էլ, ու նրանցից յուրաքանչյուրի դեմ էլ գրեթե անհնար է պաշտպանվել:Եթե նկարեինք իդեալական ֆուտբոլիստի, ապա դա կլիներ խաղացող Ռոնալդուի հասակով, նա կկարողանար ցատկել այնքան բարձր ու վազել այնքան արագ, որքան Կրիշտիանուն: Հետո ես կավելացնեի Ռոնալդուի վերաբերմունքը գործին, այն անթերի է ու […]

̰
BACK_TO_TOP