Հայազգի լեգենդար թենիսիստը դարձավ 50 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

Հայազգի լեգենդար թենիսիստը դարձավ 50 տարեկան

10:10 30.04.2020

Հայկական արմատներով ամերիկացի նախկին թենիսիստ, Մեծ սաղավարտի մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին նշել է ծննդյան 50-ամյակը։

Անդրե Աղասին ծնվել է 1970 թվականի ապրիլի 29-ին, Լաս Վեգասում: Նա Էմանուել «Մայք» Աղասիի և Էլիզաբեթ Դեդլիի չորրորդ և վերջին երեխան է։ Հայրը՝ Էմանուել Աղասին, բռնցքամարտիկ էր, ծնված Թեհրանում՝ հայկական ընտանիքում։ Էմանուելը մասնակցել է 1948 և 1952 թվականների Օլիմպիական խաղերին, որտեղ ներկայացրել է Իրանը: Նրա հայրը՝ հյուսն Դավիթ Աղասյանը, ծնվել է Կիևում և քաղաքացիական պատերազմի ժամանակ արտագաղթել է Իրան, որտեղ խուսափելով թուրքական ջարդերից՝ փոխել է ազգանունը քիչ աչքի ընկնող ազգանունով՝ Աղասի, իսկ Մայքի մայրը՝ Նունիան, եղել է հայուհի՝ Թուրքիայից:

Աղասին 5 տարեկանում արդեն պարապում էր Ջիմի Քոնորսի և Ռոսկո Թաների հետ։ Ավելի ուշ, Անդրեի հայրը՝ Էմանուել Աղասին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ՝ աշխատելով Քըրքորյանի խաղատներից մեկում։

1995 թվականին Աղասին առաջին անգամ գլխավորեց ATP-ի վարկանիշային աղյուսակը, 1996 թվականին Ատլանտայի Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենախաղում ոսկե մեդալ նվաճեց։

 

Աղասին Ռոդ Լեյվերից հետո առաջին թենիսիստն էր տղամարդկանց մենախաղում, ով հաղթեց Մեծ սաղավարտի բոլոր չորս մրցաշարերում։ Պատմության ընթացքում նման ցուցանիշ գրանցել են հինգ թենիսիստներ՝ Ռոդ Լեյվերը, Անդրե Աղասին, Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը։

Առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Բրուք Շիլդսի հետ ամուսնալուծությունից հետո, 2001 թվականին Անդրեն ամուսնացել է հանրահայտ թենիսիստուհի, դասական Ոսկե սաղավարտի մրցանակակիր Շտեֆի Գրաֆի հետ: Նրանք ունեն 2 երեխա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP