20:39 07.11.2019
ՌԴ Սոչի քաղաքում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը քաղաքային իշխանություններին առաջարկել է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ջերմուկի հետ համագործակցության ծրագիր իրականացնել: Մասնավորապես՝ հյուպատոսը առաջարկել է Սոչի և Ջերմուկ քաղաքները դարձնել եղբայր քաղաքներ: Հյուպատոսն առաջարկել է նաև Սոչիի և Երևանի համալսարանների ուսանողների փոխանակում իրականացնել: Այս մասին հաղորդել է Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տեղեկանքում նաև մանրամասն ներկայացվել է […]
19:52 07.11.2019
Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց Վիշվանաթան Անանդին: Արոնյանը 5 տուրից հետո կտրուկ նահանջեց և ունի 5 միավոր: Այսօր վերջին հանդիպումը Արոնյանը սպիտակներով կանցկացնի Մամեդյարովի հետ:
19:12 07.11.2019
Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վլադիսլավ Արտեմևի հետ: Արոնյանը 4 տուրից հետո ունի 5 միավոր և առայժմ երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 […]
15:37 07.11.2019
Խառը մենամարտերի մարզիկ, UFC բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագամեդովը ներկա է եղել «Լոկոմոտիվ»-«Յուվենթուս» խաղին: Բանն այն է, որ Հաբիբը, ոչ միայն մոսկովյան ակումբի, այլև Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն է: Խաղադաշտում հավասար պայքար է ընթացել, բայց խաղի վերջին վայրկյաններին «Յուվենթուս»-ը առաջ է անցել և հաղթել 2-1 հաշվով: Հաբիբը խաղից հետո ասել է, թե չի մտածել, որ ռուսական թիմն […]
14:30 07.11.2019
Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Լի Քուանգ Լիեմի հետ: Արոնյանը 3 տուրից հետո ունի 4 միավոր և այժմ երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Այսօր կկայանա ևս երեք տուր: Արոնյանը կմրցի […]
12:45 07.11.2019
Adidas ընկերությունը ներկայացրել է 2020 թվականի Եվրոպայի առաջնության պաշտոնական գնդակը: Այն ստացել է «Uniforia» անվանումը։ Այս բառը կազմված է երկու մասից՝ unity և euphoria ու նշանակում է միասնություն և էյֆորիա: Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ը կանցկացվի 12 երկրների 12 քաղաքների 12 մարզադաշտերերում, հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Այդ քաղաքներն են Ամստերդամը, Բիլբաոն, Բուխարեստը, Բուդապեշտը, Կոպենհագենը, Դուբլինը, Գլազգոն, Լոնդոնը, […]
23:45 06.11.2019
Բրկտանական գիտնականները, ուսումնասիրելով շուրջ 450 հազար մարդկանց անալիզների տվյալները, եկել են այն եզրակացության, որ ծխելը կրկնակի ավելացնելում է դեպրեսիաների և շիզոֆրենիայի ռիսկը: Հոդվածը տպագրվել է բժշկական հայտնի Psychological Medicine ամսագրում: Գիտնականները պարզել են, որ չծխող բրիտանացիները դարձել են շիզոֆրենիկներ 2,27 անգամ պակաս, քան ծխողները, ինչպես նաև 1.99 անգամ ավելի քիչ են տառապել դեպրեսիաներից: Մասնագետները կարողացել […]
22:52 06.11.2019
Մալայզիայում հղի կատվին սպանելու համար 42 տարեկան տղամարդուն դատապարտել են 34 ամսվա ազատազրկման: Բացի դրանից՝ նա պետք է մոտ 10 հազար դոլարին համարժեք տուգանք վճարի իր արարքի համար: Դեպքը տեղի է ունեցել Մալայզիայի հագուստի մաքրման ծառայություններից մեկում: Սրահներից մեկի անվտանգության տեսախցիկների միջոցով բացահայտվել է, որ տղամարդը սենյակում գտնվող կատվին վերցրել և նետել է չորացման սարքի […]
22:34 06.11.2019
Զիմբաբվեի Խվանգե ազգային պարկում զբոսաշրջիկների աչքի առաջ առյուծները հոշոտել են փղի ձագին: Արյունալի միջադեպի ականատեսները նկարահանել են այս ամենը և տեղադրել համացանցում: Ազգային պարկի աշխատակից Կալվետա Նկոմոն է պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Խումբա անունով արու առյուծը նկատել է փղի ձագին, երբ վերջինս մենակ է եղել ջրի մոտ: Մեծ փղեր շրջակայքում չեն եղել, այլապես […]
19:51 06.11.2019
Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվեցին ոչ-ոքի: Այս պահի դրությամբ Արոնյանը 3 միավորով 1-3 տեղերը կիսում է Անիշ Գիրիի և Վիշվանաթան Անանդի հետ: Քիչ հետո Արոնյանը կմրցի Լի Քուանգ Լիեմի հետ: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու […]
18:45 06.11.2019
Խորվաթական «Ելենգրադ» ակումբի ֆուտբոլիստ Իվան Գազդեկը սկանդալի կենտրոնում է հայտնվել: Թիմը հանդես է գալիս միջանկյալ կիսապրոֆեսիոնալ լիգայում: Հերթական հանդիպման ժամանակ խաղադաշտում հավեր են հայտնվել: 23-ամյա ֆուտբոլիստը փորձել է նրանց դուրս քշել դաշտից, հետո նյարդերը տեղի են տվել և ոտքով հարվածել է հավերից մեկին: Հավը տեղում սատկել է, Գազդեկն էլ թռչնին դուրս է նետել դաշտից, ինչի […]
18:18 06.11.2019
Ռումինիայում մեկնարկած Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Տուրի մյուս պարտիաներում Անիշ Գիրին հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Վիշվանաթան Անանդը՝ Վլադիսլավ Արտեմևին: Կարյակին-Կորոբով, Լի Քուանգ Լիեմ-Մամեդյարով պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Մրցաշարը, որի մրցանակային […]
18:08 06.11.2019
Գերմանիայում 48-ամյա կին է ձերբակալվել, որը մեղադրվում է ոչ դիտավորությամբ 4 մարդու սպանելու, խարդախության, փաստաթղթերի կեղծման և մի շարք այլ հանցագործությունների համար: Ըստ հարուցված գործի նյութերի` կինն աշխատել է Շվալմ Էդեր շրջանի «Ֆրիցլար» հիվանդանոցում` որպես բժշկի օգնական: Հետաքննությունը պարզել է, որ նա աշխատանքի է ընդունվել կեղծ փաստաթղթերով: Նա չի ունեցել բժշկական կրթություն, սակայն կարողացել է […]
17:37 06.11.2019
Թուրքիայի անվտանգության ուժերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ալ-Բաղդադին պայթեցրեց իրեն թաքստոցում, իսկ նրա կնոջը մենք գտել և ձերբակալել ենք Սիրիայում, սակայն դրանից մեծ աղմուկ չենք բարձրացնում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշել է, որ ձերբակալվել են նաև Ալ-Բաղդադիի […]
17:19 06.11.2019
Մոսկվայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասի մահվան փաստով: Երեխան մահացել է բարդացումների հետևանքով, որոնք առաջացել են նրա մոտ ատամի հեռացումից հետո: Ինչպես հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեից, երեխայի մոտ ատամի հեռացման բժշկական միջամտությունը կատարվել է մայրաքաղաքի հարավարևմտյան կլինիկաներից մեկում: Դրանից մի քանի օր հետո բարդություններ են առաջացել, և անչափահասին նորից տարել են ատամնաբուժական […]
17:00 06.11.2019
71-ամյա Բերնարդ Գոռը մոլորվել է Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում, իսկ 3 շաբաթ անց հայտնաբերել են նրա դին: Բերնարդը իր տիկնոջ հետ հյուր է եղել Սիդնեյում` իր աղջկա տանը: Դեպքի օրը Բերնարդը մենակ է դուրս եկել տանից և կնոջ ու աղջկա հետ պայմանավորվել է հանդիպել առևտրի կենտրոնում: Շրջելով առևտրի կենտրոնում` նա նկատել է հրդեհների ժամանակ օգտագործվող […]
12:39 06.11.2019
Ռումինիայում այսօր մեկնարկում է Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 10 առաջատար շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Վլադիսլավ Արտեմևը, Լի Քուանգ Լիեմը և Անտոն Կորոբովը: Մասնակիցները կանցկացնեն 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է […]
10:26 06.11.2019
Թուրքիայում ավարտվեց Շախմատի Մ-16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որին իր հնարավորություններից վատ հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի պատանեկան հավաքականը 1-3 հաշվով պարտվեց վարկանիշով մեր ընտրանուց բավականին ցածր Բելառուսի թիմին: Արմեն Բարսեղյանն ու Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Ալբերտ Գևորգյանն ու Տիգրան Սարգսյանը պարտություններ կրեցին: Ընդհանուր այս պարտությունից հետո մեր տղաները մրցաշարն ավարտեցին 12-րդ […]
10:18 06.11.2019
Վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը պաշտոնապես տեղափոխվել է «Սոչի»: Ռուսական ակումբը թվիթերյան էջում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել է անիմացիոն տեսանյութով: Տեսանյութում Սոչիի շրջանի ծովափնյա հատվածի քարտեզն է, որի վրա երևում է, թե ինչպես է Էրիկ Վարդանյանի նկարը Սոչիի մերձակա Վարդանե բնակավայրից տեղափոխվում Սոչի: Ակումբը նաև հիշեցնում է, […]
23:12 05.11.2019
Կրասնոդարի երկրամասում 35-ամյա կինը, որը շտապել է «Մոսկվա-Գրոզնի» չվերթի գնացքին, ընկել է կառամատույցում և լուրջ վնասվածք ստացել: Դեպքը տեղի է ունեցել Կրոպոտկին քաղաքի «Կավկազսկայա» կայարանում: Կադրերում երևում է, որ կինն ու տղամարդը շտապում են բարձրանալ արդեն ընթացքի մեջ գտնվող գնացքը: Տղամարդուն դա հաջողվում է, նա փորձում է օգնել բարձրանալ նաև կնոջը, սակայն կինը կորցնում է […]
22:48 05.11.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարի մենամարտերից մեկում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը: Նա մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի էր ենթարկել: Իսկ մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հատկանշական է, որ Շահբազյանը ռինգ է դուրս եկել հայտնի «Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի […]
21:45 05.11.2019
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն այսօր ներկայացրել է պետական գնումների համակարգում իրականացված հերթական ուսումնասիրությունների արդյունքները: Այս անգամ խոսքը վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչների պետական գործուղումներին: Ինչպես է փոխվել նոր իշխանությունների վարքագիծը պետական գործուղումների նկատմամբ մեկ տարվա ընթացքում: Ուսումնասիրվել է 2018 և 2019 թվականների ամառային ամիսների ժամանակահատվածը: Պարզվել է, որ 2019-ի ամռանը պետական պաշտոնյաները գործուղումների համար […]
21:24 05.11.2019
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Օպոզիցիոն պլատֆորմ» կուսակցության անդամ Իլյա Կիվան սպառնացել է կտրել անցորդի գլուխը, որը դիմել է նրան հարցով:Այս միջադեպը նկարահանել է լրագրող Դենիս Կազանսկին: Երբ Կիվան մոտենում է իր ջիպին, անցորդներից մեկը հարցնում է նրան, թե արդյո՞ք նա չի պատրաստվում թաքնվել ժողովրդից: «Դու ինչ է, հիմա՞ր ես, հիմա ես քո գլուխը կկտրեմ»,- պատասխանել […]
20:52 05.11.2019
Արթուր Ազարյանը նշանակում է ստացել Եվրոպայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` ՀՖՖ-ն: Նոյեմբերի 7-ին կկայանան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները։ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը նշանակվել է «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)-«Շախտյոր» (Ուկրաինա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։
19:49 05.11.2019
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, ըստ ամենայնի, ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Համենայնդեպս, նա դեռ չի վերադառնա մարզադաշտ, ու վերականգնումը երկար է տևելու: Իտալական կայքերը հաղորդում են, որ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա մոտ քսան օրից` նոյեմբերի 24-ին «Բրեշիայի» դեմ կայանալիք հանդիպմանը: Իսկ կմասնակցի՞ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին, դեռ հայտնի չէ: Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կխաղա Հունաստանի, […]
19:21 05.11.2019
Հարավային Կորեայում երեք օրից կմեկնարկի Սամբոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ: Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մեդալի համար կպայքարի մարտական սամբոյում: Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ […]
17:45 05.11.2019
Վլադիմիր Պուտինը տասնյակից ավելի գեներալների է պաշտոնանկ արել: Մեկ այլ որոշմամբ` Պուտինը նշանակել է տարածաշրջաններում ուժային կառույցների նոր ղեկավարների: Աշխատանքից ազատվել է ՆԳՆ, ԱԻՆ և Քննչական կոմիտեի 11 գեներալ, այդ թվում` խարդախության մեջ մեղադրվող գեներալ-մայոր Ալեքսանդր Մելնիկովը: Մելնիկովը ներկայումս կալանավորված է, գտնվում է քննչական մեկուսարանում: Նա մեղադրվում է 100 միլիոն ռուբլի կաշառք պահանջելու և վերցնելու […]
16:41 05.11.2019
Իրանի ԱԳՆ-ն ամերիկյան հերթական պատժամիջոցները «անհեթեթություն» է համարում: Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միակողմանի սահմանափակումները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն չի կարող խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը վերաբերում է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբին և 9 հոգու, այդ թվում` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդուն: Ամերիկյան կողմը մեկնաբանել է, որ այդ անձինք գործել […]
15:20 05.11.2019
Հայաստանի հավաքականի երկրպագու, First Armenian Front (FAF) շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանին արդեն երեք շաբաթ է, ինչ պահում են ֆիննական բանտում: Նա բերման էր ենթարկվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ: «Տուրկու քաղաքում` հավաքականների հանդիպման ժամանակ, ֆինն երկրպագուների սադրանքներից հետո Երվանդի նյարդերը չդիմացան և նա չեզոք գոտու ուղղությամբ ծխարձակ ֆայեր նետեց, որը պատահաբար դիպչել էր ծագումով թուրք Veli-Pekka Huotari […]
10:42 05.11.2019
Բրիտանուհի Դորետի Ֆլաուերսը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Դորետին 108 տարեկան է և այժմ բնակվում է անգլիական Հարրոգեյտ քաղաքի ծերերի խնամքի կենտրոնում: Դորետին ասել է, որ միշտ սիրել է շամպայն և կյանքում երբեք այլ խմիչք չի օգտագործել: Եվ Դորետին կարծում է, որ իր երկարակեցության գաղտնիքը հենց շամպայնի մեջ է: Հիմա ևս Դորետին օգտագործում է շամպայն, […]