23:58 04.11.2019
Skybot F-850 ռոբոտը, որը հայտնի է նաև «Ֆյոդոր» անունով, չի կարողացել մուտք գործել Google որոնողական համակարգ՝ ընդամենը ազնիվ լինելու պատճառով: Մուտք գործելուց առաջ համակարգը հրահանգել է ռոբոտին նշան դնել «Ես ռոբոտ չեմ» պատուհանում, իսկ «Ֆյոդորը» չի կարողացել կեղծել և նշան չի դրել: «Ուզում էի մուտք գործել Google և հետաքրքրվել ռոբոտատեխնիկայի վերջին նորություններով, բայց համակարգը ինձ […]
23:45 04.11.2019
Կարա անունով էգ վագրին ատամնաբույժներն անսովոր վիրահատության են ենթարկել: Նրա վերին աջ ժանիքը վնասված է եղել, և որպեսզի կենդանին ամբողջությամբ չզրկվի կարևոր ատամից, որոշել են փոխել այն: Հիվանդ ատամի փոխարեն մասնագետները ոսկե ժանիք են տեղադրել: Վիրահատությունը տևել է 80 րոպե, սակայն մասնագետները պատրաստվել են դրան մի քանի ամիս: Նախ ժանիքի չափսերն են բժիշկները վերցրել, հետո՝ […]
21:50 04.11.2019
Գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ կատուներին դարձրել են ընտանի Մերձավոր Արևելքում, մոտ 10 հազար տարի առաջ: Գիտնականները նաև ապացուցել են, որ սկզբում ընտանի կատուները մռութների և թաթերի վրա չեն ունեցել սպիտակավուն գունավորում: Այս փաստը ապացուցվել է շնորհիվ այն ցեղատեսակների, որոնք հազարավոր տարիների ընթացքում չեն ենթարկվել փոփոխությունների: «Վանա կատուները, որոնք սպիտակ և երկար մորթի ունեն, համարվում […]
18:22 04.11.2019
Ղազախստանի սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդ ատամնաբույժը կոպիտ վերաբերմունք ցուցաբերում մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի նկատմամբ: Երեխան լաց է լինում, իսկ բժիշկը նրան հանգստացնելու փոխարեն ֆիզիկական ուժ է գործադրում: Նախ` բռնի ուժով երեխային պառկեցնում է ստոմատոլոգիական աթոռի վրա, հետո բռնում է ոտքերը, ապա […]
15:31 04.11.2019
Թուրքիայում շարունակվում է Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 7 տուրից հետո ունի 10 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մեր թիմը տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Այսօր՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները […]
11:40 04.11.2019
Մահացել է աշխարհի ամենատարեց կինը: Տանզիլյա Բիսեմբեևան ապրում էր ՌԴ Աստրախանի շրջանի Ալչա գյուղում: Նա 124 տարեկան էր: Հաղորդվում է, որ Տանզիլյա Բիսեմբեևան մահացել է իր բնական մահով, թաղմանը մասնակցել է ամբողջ գյուղը: Ծնվել էր նա դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ 1896 թվականին և մի շարք պատմական իրադարձությունների ականատեսն է եղել, այդ թվում` հեղափոխության, Երկրորդ համաշխարհային […]
10:30 04.11.2019
Բուդապեշտից հայ ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով: Այդ մեդալները նվաճել են hունահռոմեական ոճի ըմբիշները: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հաղթեց եզրափակչում ղրղզ ըմբիշին և դարձավ աշխարհի Մ23 չեմպիոն: Մինչ այդ, 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ: Երեկ բրոնզե մեդալի համար պայքարում էր […]
10:10 04.11.2019
Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ: «UFC-ն գիտի՝ ես […]
21:49 03.11.2019
Կին մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Կակային նրա հետ լուսանկարվելու համար: Դա տեղի է ունեցել Բրազիլիայի և Իսրայելի լեգենդների հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ: Խաղի մրցավարը Կակային դեղին քարտ է ցույց տվել, մինչդեռ դրա անհրաժեշտությունը չի եղել, ու միայն հետո է պարզվել, որ մրցավարի այս քայլը բոլորովին այլ նպատակ ունի: Դեղին քարտը գրպանից հանելուց հետո, […]
20:37 03.11.2019
Մոսկվայի 19-ամյա բնակչուհուն նետել են 7-րդ հարկից: Վիկտորյային հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում Մոսկվայի Դինամո շրջանի բնակելի շենքերից մեկի մոտ: Վիկտորյայի հարևանները պատմել են, որ միջադեպից առաջ լսել են աղջկա ձայնը: Նա օգնություն է կանչել և փորձել է հանգստացնել ընկերոջը` Վադիմին: Իսկ հետո հարևանները լսել են, թե ինչպես է Վիկտորիան վայր ընկնում 7-րդ […]
19:43 03.11.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի բնակչուհի Միշ Սոլոմոնը BBC-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընդամենը մի սելֆին փոխել իր կյանքը: Միշը իմացել է, որ կինը, որին նա մինչ այդ իր մայրն է համարել, իրականում գողացել է իրեն ծննդատնից: 2015 թվականին, երբ Միշը 17 տարեկան էր, նրա դպրոցական ընկերուհիները պատմել են մի աղջկա՝ Քեսսիդի Նյորսի […]
14:56 03.11.2019
ՌԴ Սվերդլովսկի շրջանում կինը սպանել է ամուսնուն այն բանի համար, որ վերջինս անտարբերություն է դրսևորել և իրեն նվերներ չի տվել: 58-ամյա կինը վիճաբանել է իր 59-ամյա ամուսնու հետ: Վեճի պատճառը այն է եղել, որ ամուսինը փող է ծախսել ալկոհոլի վրա, և խմել է անծանոթ մարդկանց հետ: Կինն էլ, որն ի դեպ ևս անսթափ է եղել, […]
13:41 03.11.2019
Դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկը զարմացրել է իր մայրիկին և բժիշկներին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նա մատներով ցույց է տվել հաղթանակի «V» նշանը: Այս մասին հայտնում է Mirror Online պարբերականը: 21-այա Ջեմմա Հյուսթոնը նշել է, որ ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ իր աղջիկը ոչ մի ագամ «չի համագործակցում» բժիշկների հետ, և միշտ սխալ դիրք է ընդունում: Կինn ասել […]
13:17 03.11.2019
Բրիտանացի Դորսետ Լեո Դե Վոտսը շահութաբեր բիզնես է սկսել: Նա փող է աշխատում ոչնչից: Նա վաճառում է մաքուր օդ, քանի որ իր խոսքերով՝ մաքուր օդը հիմա աշխարհում ոչ թե նորմա է, այլ ապրանք, որը գին ունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 10-ը մարդուց 9-ը թույն է շնչում: Իր նոր բիզնեսի առաջին շաբաթվա ընթացքում Վոտսը աշխատել […]
00:05 03.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Մեր մարզիկը նախ 1/8 եզրափակչում 10-1 հաշվով հաղթել է բուլղարացի Մարտին Վելևին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է իրանցի Մեհդի Մոսեն Նեջադին, իսկ կիսաեզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Քրիստիան Քեշկեմետի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Արմենը կմրցի ղրղզ […]
23:52 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ հավաքականը նվաճեց առաջին մեդալը: 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզի համար պայքարում նա հաղթեց Ղազախստանը ներկայացնող Մանսուր Շադուկաևին: Հիշեցնենք, որ Դավիթը հաղթել էր իր երկու գոտեմարտերը 1/8 և 1/4 եզրափակիչներում, սակայն հետո կիսաեզրափակչում պարտվել էր վրացի ըմբիշին: Մեր մյուս մարզիկը՝ 55 […]
22:45 02.11.2019
ՌԴ կենտրոնական արխիվը կառույցի 90-ամյակի առթիվ հրապարակել է մեծ թվով հետաքրքիր փաստաթղթեր, որոնք մինչ այդ հասանելի չեն եղել հանրությանը: Այդ փաստաթղթերի թվում է նաև Վլադիմիր Պուտինի ՊԱԿ-ի (КГБ) կողմից տրված բնութագիրը: Նշվում է, որ Պուտինը ՊԱԿ-ի շարքերում է 1975 թվականից, այսինքն՝ 23 տարեկանից: Պուտինը բնութագրվել է որպես կարգապահ, աշխատասեր, պարտաճանաչ և ազնիվ աշխատող, որը պատասխանատու […]
22:08 02.11.2019
ՌԴ-ում նախկին քաղաքապետի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: Կիսելևսկ քաղաքի նախկին քաղաքապետ Սերգեյ Լավրենտևի սպանությունը ֆիքսել են նրա տան անվտանգության տեսախցիկները: Կադրերում երևում է, որ Լավրենտևը զենքով հետապնդում է տան վրա հարձակում գործած անձանցից մեկին: Այդ ժամանակ թիկունքից նրան մյուս հանցագործն է մոտենում և շատ մոտ տարածությունից կրակում է մեջքին: Հաջորդ կադրում արդեն կրակողը փախչում […]
17:16 02.11.2019
Բաթումում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից: Մեր հավաքականի կազմում պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճեր բրոնզե մեդալներ, սակայն դրանք բաժին հասան ադրբեջանուհիներին: Իսկ առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, […]
16:58 02.11.2019
Բաթումում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն, բայց դուրս մնաց մեդալների համար պայքարից: Բանն այն է, որ մինչ վերջին տուրը 1-3 տեղերը զբաղեցնող բոլոր հավաքականները ևս հաղթեցին: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, երկրորդը ուկրաինացիներն են, երրորդը՝ անգլիացիները: Հայաստանի ընտրանին 13 միավորով գրավեց 4-րդ տեղը: Վերջին տուրում մեր […]
16:22 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ Նորայրն իր առաջին մենամարտում հավասար պայքարում (4-4) պարտվել էր ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, քանի որ վերջինը միավոր էր վաստակել մրցակիցը: Սեֆերշաևը այնուհետ հասավ մինչև եզրափակիչ` այդպիսով հնարավորություն տալով մեդալի համար պայքարելու նաև հայ ըմբիշին: Սփոփիչ գոտեմարտերում Հախոյանը […]
14:25 02.11.2019
Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը 7-րդ տեղում է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա […]
14:14 02.11.2019
Ուկրաինական «Ստալ Կամենսկոե» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Այս պաշտոնում Մելիքյանը փոխարինել է Վլադիմիր Մազյարին, որի օգնականն էր մինչ այդ և պատասխանատու էր թիմի տակտիկական պատրաստվածության համար: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, մարզչի նշանակումն արդեն հաստատել է ակումբի ղեկավարությունը, սակայն հայազգի 40-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասների մասին […]
13:30 02.11.2019
Բաթումում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մեր թե´ կանանց, թե´ տղամարդկանց հավաքականը երրորդ տեղը գրավելու ռեալ հնարավորոթյուն ունի, սակայն հատկապես տղամարդկանց պարագայում, ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի մարզիկներից: Հայաստանի հավաքականը այժմ 11 միավորով 4-րդ տեղում է: Մեր տղաները այսօր կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Նախևառաջ, մեր տղաներին պետք է անպայման հաղթել ու սպասել […]
11:24 02.11.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ, որն այսօր աշխարհում ուժեղագույնն է համարվում: Մեր աղջիկներից հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը, որը փայլուն է հանդես գալիս այս մրցաշարում: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է: Մեր հավաքականը […]
11:18 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Դավիթը վրացի ըմբիշ Զվիադի Պատարիձեին պարտվել էր կիսաեզրափակչում, հետևաբար միանգամից կմրցի բրոնզե մեդալի համար: Իսկ Նորայր Հախոյանին բրոնզ նվաճելու համար անհրաժեշտ կլինի հաղթել երկու սփոփիչ գոտեմարտերում, հետո արդեն բրոնզե մեդալի […]
19:12 01.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/4 եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշ Մեհմետ Սեքերին: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, բայց վերջինը միավոր էր վաստակել թուրք ըմբիշը և հաղթանակը շնորհվեց նրան: Առայժմ ավելի հաջող է հանդես գալիս 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը: Նա 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթեց ռումինացի Լենարդ […]
17:01 01.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում առայժմ այնքան էլ հաջող հանդես չեն գալիս հայ մարզիկները: Քիչ առաջ հաղթանակ տոնեց 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Նա 8-0 հաշվով առավելության հասավ հնդիկ ըմբիշ Ռաջիտ Ռաջիտի նկատմամբ: Իսկ ահա 55 կգ քաշային Նորայր Հախոյանը հավասար պայքարում զիջեց ռուսաստանցի Էմին Սեֆերժաևին: Գոտեմարտն ավարտվեց 4-4 հաշվով, սակայն […]
15:42 01.11.2019
Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում է 9 մարզիկ: Նրանցից երկուսը` Վահե Պողոսյանն ու Ալբերտ Եղիկյանը, արդեն անցկացրել են իրենց առաջին գոտեմարտերը: 77 կգ քաշային Վահե Պողոսյանը որակավորման փուլի առաջին գոտեմարտում պարտվել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Ռինատ Իլյաս Ուլուին: Գոտեմարտն ավարտվել 8-8 հաշվով, բայց քանի որ վերջինը միավոր […]
10:38 01.11.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել է Սերբիայի թիմին: Մեր աղջիկներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն է կրել: 7 տուրից հետո մեր հավաքականն ունի 10 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այսօր ծանր մրցավեճ […]