TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

10:36 01.11.2019

Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր  Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այսպիսով՝ Սարգիսը դարձավ աշխարհի արդեն քառակի չեմպիոն: Նա նաև  Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Սարգիսը գրառում է կատարել Ֆեյսբուքում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի համար: «Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի […]

̰
Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Ադրբեջանի ընտրանու հետ. Շախմատի թիմային ԵԱ

10:01 01.11.2019

Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է Անգլիայի թիմին: Մեր տղաներից պարտիաները ոչ-ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է: 7 տուրից հետո մեր հավաքականը 9 միավորով 6-րդն է: Մրցանակային տեղերի հավակնելու համար վերջին երկու տուրերում մեր տղաներին անհրաժեշտ են հաղթանակներ: Այսօր՝ […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

09:57 01.11.2019

Բուդապեշտում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 9 մարզիկով: Հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն՝ Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 […]

̰
ԱՄՆ-ում ուղիղ եթերում գլխուղեղի վիրահատություն են կատարել

23:20 31.10.2019

25 տարեկան Ջեննա Շարդտը, որ բնակվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում,  թույլատրել է հեռարձակել իր՝ գլխուղեղի վիրահատությունը:  Հեռարձակումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում: Ջեննան վիրահատական սեղանին էր հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել էին, որ նա պետք է շտապ վիրահատվի, հակառակ դեպքում նրա մոտ խոսելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Բուն վիրահատությունը տևել է 45 րոպե: Ամբողջ […]

̰
Ամերիկուհին յուրօրինակ ձևով վրեժ է լուծել իրեն դավաճանած ամուսնուց

23:10 31.10.2019

Ամերիկուհին Փենսիլվանիա նահանգից իր ամուսնուց վրեժխնդիր լինելու յուրատեսակ ձև է գտել: Այդ նպատակով նա դիմել է տեղի բանկերից մեկը և չի մերժվել:  Իսկ պատմությունն այսպիսին է․ ամերիկուհին որոշել է բաժանվել ամուսնուց, որը դավաճանել է իրեն: Կինը դիմել է դատարան: Այստեղ, հավանաբար, փորձել են պահպանել ընտանիքը, սակայն կինը չի համաձայնել: Դատարանը բաժանել է զույգերին, բայց նաև […]

̰
Ատամնաբույժն աշխարհում ամենաերկար ատամն է հեռացրել

22:56 31.10.2019

Գերմանական Օֆենբախ քաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկում 3,7 սմ երկարությամբ ատամ են հեռացրել: Պարզվել է, որ այս երկարությունը  համաշխարհային ռեկորդ է: Այս մասին հայտնել է գերմանական Deutsche Welle ալիքը: Ատամնաբույժ Մաքս Լուկասը, որը հեռացրել է աշխարհի ամենաերկար ատամը, պաշտոնապես Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր է ստացել: Իսկ դեպքը գրանցվել է  2018 թվականին: Քաղաքի բնակիչներից մեկը այցելել է կլինիկա […]

̰
Ռոնալդուի որդին աննախադեպ արդյունավետություն է դրսևորում

15:30 31.10.2019

Իտալական «Յուվենտուս» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տղան յուրահատուկ արդյունավետություն է դրսևորում: Փոքր Ռոնալդուն ընդամենը 9 տարեկան է և խաղում է «Յուվենտուս» ակումբի իր տարիքայինների թիմում: FootballTalentScout-ի տեղեկություններով` պատանի ֆուտբոլիստը U9 խմբի առաջնության 28 խաղերում հասցրել է խփել 58 գնդակ, տալ 18  գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Ռոնալդու ավագը «Յուվենտուս»-ի կազմում խաղում է 2018 թվականից: Մինչ այդ […]

̰
Միձեռանի հայ մարտիկը Քոնոր Մաքգրեգորին հրավիրում է մենամարտի

11:36 31.10.2019

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ, ՌԴ-ում բնակվող Ալեքսանդր Կարապետյանը ռինգ է հրավիրում (UFC) առաջնությունների նախկին բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Ալեքսանդր Կարապետյանը կորցրել է ձեռքը 18 տարեկանում, սակայն դրանից հետո ևս շարունակում է մարզումներն ու մրցելույթները ռինգում: Ի դեպ, մարզաշխարհում Ալեքսանդր Կարապետյանը հայտնի է «Միձեռանի մարտիկ» մականունով: «Եղբայր, ես քո երկրպագուն էի, բայց հիմա մեծ հաճույքով […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Լատվիայի թիմին. Շախմատի թիմային ԵԱ

10:56 31.10.2019

Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Լատվիայի թիմին: Մեր աղջիկներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: 6 տուրից հետո մեր հավաքականն ունի 8 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այսօր մեր աղջիկները կմրցեն […]

̰
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Սլովենիայի ընտրանուն. Շախմատի թիմային ԵԱ

09:48 31.10.2019

Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Սլովենիայի թիմին: Մեր տղաներից հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, իսկ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: 6-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 9 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Այսօր՝ 7-րդ տուրում, մեր հավաքականը կմրցի […]

̰
Ազատ ոճի հայ ըմբիշները վերադառնում են ձեռնունայն. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

09:36 31.10.2019

Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին շատ անհաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցագորգ դուրս եկած մեր 9 ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել: Մեր տղաներից կիսաեզրափակիչ հասավ միայն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ու թեև սկզբում 3-0 հաշվով հաղթում էր հնդիկ ըմբիշին, սակայն վերջում թուլացավ և պարտվեց տուշեով: Նույնը […]

̰
Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը

19:30 30.10.2019

Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը: Նշվում է, որ լուսանկարված է այն պահը, երբ դերասանուհին դուրս է գալիս Հռոմի իր բնակարանից: Շատերի կողմից սիրված դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա: Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևում, […]

̰
Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել

18:43 30.10.2019

Համացանցում աշխարհի ամենափոքր վայրի կատուն է հայտնվել: Կադրերը հրապարակվել են BBC-ի թվիթերյան էջում: Ամենափոքր կատուն ապրում է Հնդկաստանի և Շրի Լանկայի անտառներում: Ամենափոքրը լինելուց բացի, այս տեսակը նաև հազվադեպ հանդիպողներից է: Կատվի երկարությունը մոտ 200 անգամ փոքր է առյուծի երկարությունից, իսկ քաշը չի հասնում մեկ կիլոգրամի: Այս կատուները սնվում են փոքր մողեսներով և կրծողներով: Ըստ […]

̰
Ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին տվյալներ հաղորդած անձին ԱՄՆ-ն 25 մլն դոլար կտրամադրի

18:00 30.10.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությունը հաջող է ընթացել շնորհիվ այն անձի, ով տեղեկություններ է հաղորդել Ալ-Բաղդադիի  մասին և գտնվել է նրա  մերձավոր շրջապատում: Նա կոորդինացրել է Ալ-Բաղդադիի տեղաշարժը Սիրիայով և օգնել է Իդլիբում նրա համար ապաստարան գտնելու հարցում: ԶԼՄ-ների տվյալներով` տեղեկություններ տրամադրողը կոնկրետ փոխանցել է ամերիկյան հատուկ ջոկատայիններին Ալ-Բաղդադիի գտնվելու […]

̰
Հովհաննես Մխիթարյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:26 30.10.2019

Հովհաննես Մխիթարյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից: Հիշեցնենք՝  երեկ Հովհաննեսը հենց առաջին գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշին, բայց քանի որ վերջինս հասավ մինչև եզրափակիչ, հայ ըմբիշն էլ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ: Իր առաջին սփոփիչ գոտեմարտում Հովհաննեսը 5-0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Գժեգոժ Սադովիկին, սակայն հաջորդ  գոտեմարտում 2-5 հաշվով պարտվեց մոնղոլ Գանքույագ Գանբաատարին և դուրս […]

̰
Համացանցում հայտնված տեսանյութից հետո օգտատերերը պնդում են, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա

15:37 30.10.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա: Համենայնդեպս, այս մասին գրում են համացանցի բազմաթիվ օգտատերեր: Ենթադրությունների պատճառը տարածված տեսանյութն է, որտեղ Մխիթարյանը զբոսնում է կնոջ՝ Բեթթի Վարդանյանի հետ, և նկատելի է, որ վերջինս հղի է:

̰
ՀՖՖ-ն հերքել է ազգային հավաքականի մարզչի պաշտոնակատարի նշանակման մասին շրջանառվող լուրը

12:42 30.10.2019

ՀՖՖ մամուլի ծառայությունը հերքել է լուրը, թե Հայաստանի հավաքականի և «Վալենսիայի» ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն կնշանակվի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այդպիսի ինֆորմացիա էր տարածվել որոշ լրատվամիջոցներով, մասնավորապես այդ մասին գրել էր Armsport.am կայքը: Ի դեպ, Գյուլբուդաղյանցի հրաժարականի ժամանակ ՀՖՖ-ն ևս սկզբում հերքեց լուրը, իսկ կարճ ժամանակ անց հաստատեց:  ՀՖՖ-ից նշել են, որ նոր մարզչի […]

̰
Արգենտինայի մարզադաշտերից մեկը կանվանափոխվի 28 տարեկանում զոհված Էմիլիանո Սալայի անունով

11:10 30.10.2019

Արգենտինական «Սան Մարտին Պրոգրեսո» ակումբը մարզադաշտը կանվանափոխի՝ ի պատիվ Էմիլիանո Սալայի: Անվանափոխությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին: Այդ օրը Սալան կդառնար 29 տարեկան: Մարզադաշտի հարևանությամբ կհայտնվի նաև ֆուտբոլիստի պատկերով գրաֆիտի: Սալան «Սան-Մարտինի» սան է եղել: Հիշեցնենք՝ Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նանտից» տեղափոխվեց «Քարդիֆ»՝ դառնալով բրիտանական ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Ուելս մեկնելու ճանապարհին Սալային տեղափոխող […]

̰
Աղջիկը չորս տարի նամակներ է գրել մահացած հորը և ի վերջո պատասխան ստացել

23:41 29.10.2019

Չեստիտի Պատերսոնը 4 տարի առաջ կորցրել է հորը ու չի կարողացել համակերպվել վշտի հետ: Ցավը  թեթևացնելու համար նա որոշել է ամեն օր նամակներ գրել հոր հեռախոսին ու պատմել իր կյանքի ամեն մի կարևոր իրադարձության, ամեն մի ապրած օրվա մասին: Նա պատմել է․ թե ինչպես է պայքարել քաղցկեղի դեմ, ինչպես է ավարտել համալսարանը, ինչպես է իր […]

̰
Միլիոնատեր կնոջը թալանել են, սպանել, իսկ մարմինը թաղել բետոնի մեջ և դրել սառնարանը

23:37 29.10.2019

Թաիլանդի Չիանգմայ քաղաքում գտնվել է մեծահարուստ կնոջ դի: 58-ամյա Վոննի Զիրահարոենինգի դին գտել են նրա տան սառնարանում՝ բետոնի մեջ թաղված: Վոննի Զիրահարոենինգը հայտնի է եղել նաև բարեգործական նախաձեռնություններով: Կինն անհետացել էր հոկտեմբերի 18-ին: Իսկ դին հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ին, այն բանից հետո, երբ հարևաններն ահազանգել են դիահոտի առկայության մասին: Հետագայում նաև պարզվել է, որ կնոջ […]

̰
Ամերիկուհին պատասխան է ստացել իր գրած ու շշով օվկիանոսը նետած նամակին

23:23 29.10.2019

Ամերիկուհին ցանկություն է գրել թղթի վրա, այն տեղադրել է շշի մեջ ու նետել է ծովը: Իսկ երկու ամիս անց պատասխան է ստացել: Հոլլի Ռոմանեկի մոտ այս գաղափարն առաջացել է Նյու Ջերսիում հանգստի ժամանակ: Ատլանտյան օվկիանոսի ափին շշով սառը սուրճը խմելուց հետո, նա որոշել է մի ցանկություն գրել և շշի միջոցով «նետել ջուրը»: Թղթի վրա Հոլլին […]

̰
ԱՄՆ-ում սխալմամբ ազատ են արձակել ցմահ դատապարտված կալանավորին

23:10 29.10.2019

ԱՄՆ-ում բռնաբարության և երեխաների հանդեպ սեռական գործողությունների կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտված կալանավորը պատահաբար հայտնվել է ազատության մեջ: Նրան սխալմամբ ազատ են արձակել մեկ այլ կալանավորի փոխարեն: Այս միջադեպը գրանցվել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ռեյդսվիլ ուղղիչ աշխատանքային գաղութում: Տոնի Մայկոնա Մունոս-Մենդեսան, բնականաբար, չի ասել բանտի աշխատողներին, որ նրանք սխալ են գործում ու հայտնվել է ազատության […]

̰
Բրոնզի համար սփոփիչ գոտեմարտերի իրավունք ստացավ միայն Հովհաննես Մխիթարյանը. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

23:05 29.10.2019

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ըմբիշները: Մեր 9 մարզիկներից միայն Արսեն Հարությունյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց հնդիկ ըմբիշին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար կարող է պայքարել նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: […]

̰
Տեսանյութ է հրապարակվել` ինչպես է ՌԴ-ում ուժեղ քամուց կանգառը շրջվում

22:15 29.10.2019

ՌԴ Ալտայի երկրամասի Բարնաուլ քաղաքում ուժեղ քամուց հասարակական տրանսպորտի կանգառ է շրջվել:  Պատահարի ժամանակ  կանգառում երկու մարդ է եղել: Տեսանյութում երևում է, որ կանգառի շրջվելու ժամանակ նրանք ևս վայր են ընկել: Նրանց առողջական վիճակի մասին ոչինչ չի նշվում, բայց ամենայն հավանականությամբ, տուժածները լուրջ վնասվածքներ չեն ստացել:  

̰
ՌԴ-ից Ադրբեջան զենքի ապօրինի տեղափոխման փորձ է կանխվել

21:58 29.10.2019

ՌԴ Դաշնային Անվտանգության ծառայությունը Դաղստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ձերբակալել է հանցավոր խմբի, որը զբաղվել է մաքսանենգությամբ: Այս մասին հայտնել է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ադրբեջանի հետ սահմանին՝ Յարագ-Կազմալյար անցակետում, Դաշնային անվտանգության և հակահետախուզության ծառայությունների  աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի անդամների, որոնք զբաղվել են փողերի, արգելված նյութերի և զինատեսակների մաքսանենգությամբ: Օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է ՌԴ-ից […]

̰
Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

20:40 29.10.2019

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող երկու գոտեմարտերից հետո Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց հնդիկ ըմբիշին և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Արսենը հաղթում էր 3-0 հաշվով, բայց հետագայում թուլացավ և պարտություն կրեց: Այսպիսովъ Արսենը կպայքարի բրոնզե մեդալի համար:

̰
Արսեն Հարությունյանը հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

20:00 29.10.2019

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել էր մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ 1/4 եզրափակչում 13-6 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշ Մոհամմադբահեր Էսմայիլ Յախեշիի նկատմամբ: Այսպիսով՝ Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի հնդիկ ըմբիշ […]

̰
Սարգիս Հովսեփյանն ու Հովհաննես Մաղաքյանը պարտվեցին. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

18:37 29.10.2019

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձյալ անհաջող են ելույթ ունենում հայ ըմբիշները: 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը որակավորման փուլում հաղթելուց հետո 1/8 եզրափակչում 11-0 հաշվով պարտվեց կուբացի ըմբիշին: Նույն ճակատագրին արժանացավ նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Նա 1/8 եզրափակչում 4-3 հաշվով հաղթեց հնդիկ ըմբիշին, այնուհետ 10-0 հաշվով պարտվեց վրացի մարզիկին: […]

̰
Ամբողջ Եվրոպան զարմացած է և հիացած հայ ծանրորդների ելույթներով. Փաշիկ Ալավերդյան

17:50 29.10.2019

Անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ է ունեցել՝ հաղթել է թիմային հաշվարկում: Մեր ծանրորդներից յոթը դարձել է չեմպիոն, երկուսը` փոխչեմպիոն, ևս երկուսը` բրոնզե մեդալակիր, այդ թվում՝ երկու չեմպիոն և մեկ փոխչեմպիոն տվել է կանանց հավաքականը: Իսկ ընդհանուր առմամբ […]

̰
Արսեն Հարությունյանն ու Սարգիս Հովսեփյանը մեկնարկել են հաղթանակներով. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:09 29.10.2019

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող են մեկնարկել Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել է մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ Սարգիսը որակավորման փուլում 10-0 հաշվով առավելության է հասել իտալացի Վիլիամ Ռաֆֆիի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ու […]

̰
BACK_TO_TOP