Աղջիկը չորս տարի նամակներ է գրել մահացած հորը և ի վերջո պատասխան ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Աղջիկը չորս տարի նամակներ է գրել մահացած հորը և ի վերջո պատասխան ստացել

23:41 29.10.2019

Չեստիտի Պատերսոնը 4 տարի առաջ կորցրել է հորը ու չի կարողացել համակերպվել վշտի հետ: Ցավը  թեթևացնելու համար նա որոշել է ամեն օր նամակներ գրել հոր հեռախոսին ու պատմել իր կյանքի ամեն մի կարևոր իրադարձության, ամեն մի ապրած օրվա մասին: Նա պատմել է․ թե ինչպես է պայքարել քաղցկեղի դեմ, ինչպես է ավարտել համալսարանը, ինչպես է իր ընկերը հեռացել իրենից ու ինչպես է նա սկսել նոր սեր փնտրել: Արդեն չորրորդ տարում աղջիկն ավելի ու ավելի շատ է սկսել գրել այն մասին, թե ինչքան է կարոտում հորը, հետո գրել է, թե շատ կցանկանար, որ հարսանիքին ներկա լիներ հայրը և ծնողական օրհնանք տար իրեն, որ տեսներ, թե ինչքան է ինքը մեծացել ու դարձել արժանավոր մարդ, որ իրենով հայրը կարող է հպարտանալ:

«Ողջույն, հայրիկ: Վաղը նորից դժվար օր է սպասվում: Չորս տարի է անցել այն օրվանից, երբ դու հեռացար ինձանից: Չկա մի օր, որ ես չհիշեմ քեզ ու չկարոտեմ: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում քեզ»,- իր վերջին նամակներից մեկում գրել է Չեստիտին:

Այս նամակից հետո էլ տեղի է ունեցել անհավատալին: Աղջիկը պատասխան է ստացել հոր հեռախոսից: Պարզվել է, որ հոր մահից հետո նրա հեռախոսահամարը փոխանցվել է այլ բաժանորդի՝ Բրեդ անունով տղամարդու:  Բրեդն իր կյանքում ևս մեծ ողբերգություն է ապրել: Ավտովթարի ժամանակ նա կորցրել է աղջկան, ու այդ դեպքից հետո բազմաթիվ անգամ մտածել է ինքնասպանության մասին: Սակայն Չեստիտիի նամակները նրա վրա մեծ դրական ազդեցություն են գործել: Իր պատասխան նամակում Բրեդը խոստովանել է, որ անհամբերությամբ սպասել է Չեստիտիի ամեն մի նամակին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

BACK_TO_TOP