16:03 29.10.2019
212 կգ կշռող ռուս հսկան 20 վայրկյանում նոկաուտի է ենթարկել 146 կիլոգրամ կշռող մարզիկին: Նախկին փաուերլիֆրեր, ռեգբիստ Դենիս Վիլդանովն իր առաջին մենամարտն է անցկացրել խառը մարտերի ոճում և միանգամից ցնցել դահլիճը: 212 կգ կշռող 31-ամյա մարզիկը հանդիպել է 146 կգ կշռող 29 տարեկան Առնոլդ Վելիչկոյի հետ: Մրցամարտը նույնիսկ կես րոպե չի տևել: Դենիսը վայրկյանների ընթացքում […]
15:11 29.10.2019
Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ազատ ոճային ըմբիշները այսօր ևս անհաջող են մեկնարկել: Քիչ առաջ իրենց հենց առաջին գոտեմարտերում պարտություն են կրել 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նրանք 0-10 և 0-5 հաշվով զիջել են համապատասխանաբար թուրք և իրանցի մարզիկներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ մրցագորգ դուրս […]
11:57 29.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է վիրավոր այն շան լուսանկարը, որը մասնակցել է «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությանը: Թրամփը նաև նշել է, որ շունը շատ լավ է կատարել իր գործը: «Մենք գաղտնազերծել ենք այն հրաշալի շան լուսանկարը, որը հսկայական մեծ ծավալի աշխատանք է կատարել Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման ժամանակ»,- գրել […]
11:41 29.10.2019
ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում ազգությամբ հայ ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է 8-րդ հորիզոնականը: Նոր աղյուսակը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին: Նախորդ վարկանիշային աղյուսակում Խաչանովը 9-րդն էր: Իսկ աշխարհի առաջին ռակետի դիրքը շարունակում է պահպանել սերբ Նովակ Ջոկովիչը: Վարկանիշի աղյուսակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 9545, 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` […]
10:39 29.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր նաև Հայաստանի կանանց հավաքականի համար: Մեր թիմը մրցեց Վրաստանի ընտրանու հետ և հերթական անգամ պարտվեց վրացուհիներին: Պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանը և Մարիյա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ: 5 տուրից հետո մեր հավաքականը 5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: […]
10:09 29.10.2019
Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մրցումների առաջին օրը գորգ դուս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պարտություններ կրեցին հենց առաջին գոտեմարտերում: Իր անդրանիկ մենամարտը հաղթեց միայն 79 կգ քաշային Արման Ավագյանը, սակայն 1/4 եզրափակչի […]
09:49 29.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին պարտությունը կրեց: Մեր հավաքականը զիջեց ռուսներին: Վճռորոշ եղավ Փաշիկյան-Դուբով պարտիան, որում սպիտակներով խաղացող հայ շախմատիստը պարտություն կրեց: Մեր մյուս շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: 5-րդ տուրից հետո մեր հավաքականը 7 միավորով 5-րդ տեղում է: 6-րդ տուրում, որը […]
09:19 29.10.2019
Իռլանդացի քիմիկոս-աստղագետ Ռալֆ Սմիթն իր աստղադիտակի միջոցով կարողացել է լուսանկարել «Պղպջակ» միգամածությունը, որը գտնվում է Կասսիոպեյա համաստեղության մեջ՝ Երկիր մոլորակից 9200 լուսատարի հեռավորության վրա: Սմիթի խոսքերով՝ դա այնքան էլ մեծ տարածություն չէ Ծիր Կաթին գալակտիկայում, որի տրամագիծը կազմում է 100 հազար լուսատարի: Միգամածությունը կարմրավուն է: Ռալֆն ասում է, որ այն կազմված է ջրածնից, շրջապատում է […]
22:53 28.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ռինգում: Bellator 232 մրցաշարի ժամանակ մրցել են 38-ամյա Մարկուս Սուրինը և 31-ամյա Դևին Փաուելը: Երկրորդ ռաունդում Փաուելը հաղթել է Մարկուսին՝ խեղդող հնարք կիրառելով: Մրցասվարի՝ մարտը կանգնեցնելուց հետո Փաուելը չի հասցրել վերականգնվել, նա կորցրել է կողմնորոշումը և շարունակել մարտը, բայց արդեն մրցակցի փոխարեն բռնել է մրցավարի ոտքը: View this post […]
18:20 28.10.2019
Հայաստանի հավաքականի և «Փյունիկ» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին: Նախ` նա քննադատել է իր ակումբակից Էրիկ Վարդանյանի վարքը «Արարատ» ակումբի հետ խաղի ժամանակ, երբ վերջինս մատի ժեստով վիրավորել էր տրիբունայի հանդիսատեսին: «Այն, ինչ տեղի է ունեցել, սխալ է, դա գիտի նաև ինքը, բայց ես ուզում եմ հիշեցնել, […]
17:35 28.10.2019
Ռուսական «Газета.ru» պարբերականը հոդված է հրապարակել անգլիական ֆուտբոլի տրանսֆերների մասին, այդ թվում` անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածագիրը հիշեցրել է, որ Մխիթարյանը Մեծ Բրիտանիա մեկնեց գերմանական «Բորուսիա» ակումբից 2016 թվականին ու հենց առաջին սեզոնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում երեք տիտղոս նվաճեց: «Թվում էր, թե Հենրիխի կարիերայում ամեն ինչ լավ է դասավորվում, բայց հենց հաջորդ սեզոնին […]
16:45 28.10.2019
Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները: Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն […]
15:58 28.10.2019
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Սա աննախադեպ, բացառիկ արդյունք է: Մեր ծանրորդներն ու ծանրորդուհիները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ և գերազանցել Եվրոպայի բոլոր հավաքականներին, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի: Հիշեցնենք` մեր հավաքականից չեմպիոններ էին […]
22:23 27.10.2019
Ամերիկացին շուրջ 9 տարի տառապել է հազվագյուտ սնկային հիվանդությամբ, որի ժամանակ օրգանիզմում հայտնված Saccharomyces cerevisiae կենսաբանական տարրից սինթեզվում է ածխաջուր, ինչից էլ օրգանիզմում առաջանում է էթանոլ: Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Տղամարդը վնասել է ձեռքը և օգտագործել է հակաբիոտիկներ: Բուժումն ավարտելուց մեկ շաբաթ հետո սկսել է իրեն վատ զգալ` դարձել է ագրեսիվ, հիշողության կորուստներ […]
23:53 26.10.2019
Ֆրանսիական Պոլինեզիայում շնաձուկը հարձակվել է 35-ամյա ֆրանսուհու վրա: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը: Զբոսաշրջիկը եկել էր դայվինգի մասնակցելու և կետերին նայելու, և այդ ընթացքում նրա վրա հարձակվել է երկարաթև շնաձուկը: Կենդանին կծել է նրա կուրծքն ու ձեռքերը: Տեղում հնարավոր է եղել առաջին օգնությունը ցուցաբերել կնոջը, որից հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները […]
23:23 26.10.2019
Չինաստանի Չենդու քաղաքում բացված սրճարաններից մեկը շատ արագ գրավել է այցելուների ուշադրությունը: Բանն այն է, որ այստեղ կան կենդանիներ, որոնց սրճարանի տերերը ներկայացրել են որպես պանդաներ: Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ «պանդաների» վեց ձագերն իրականում չաու-չաու ցեղատեսակի շներ են, որոնց սրճարանի աշխատակիցները ներկել են ճիշտ այն ձևով ու գույներով, ինչ ձև ու գույներ […]
22:02 26.10.2019
Հարավաֆրիկյան հայտնի Կրյուգերի ազգային պարկում զբոսաշրջիկները առյուծների և կոկորդիլոսի ընդհարման ականատեսն են եղել: Նրանցից մեկն էլ նկարահանել է տեղի ունեցածը: Առյուծները նախ ջրում այծի են բռնել և սպանելուց անմիջապես հետո անցել են ջանդակը հոշոտելուն: Քիչ հետո առյուծներին է մատեցել կոկորդիլոսը: Սկզբում նրան նկատել է էգ առյուծներից մեկը, հետո արդեն ամբողջ երամը: Ու թեև առյուծները թվով […]
08:21 26.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Շոտլանդիայում: «Սելթիկ» ակումբի երկրպագուներից մեկը «Լացիոյի» դարպասին խփած գոլը տոնելու ժամանակ այնքան է ոգևորվել, որ չի զգացել, թե ինչպես է վայր ընկել տրիբունայից: Միջադեպը տեղի է ունեցել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում: Շոտլանդական ակումբը սկզբում զիջել է 0-1 հաշվով, բայց հետո կարողացել է 2 գոլ խփել և հաղթել:
08:10 26.10.2019
Բաթումում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որում վստահ հանդես է գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Հիշեցնենք՝ մեր շախմատիստները երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էին Խորվաթիայի հավաքականին: Մեր հավաքականում հաղթանակներ էին տարել Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի էին խաղացել: 2 տուրից հետո մեր հավաքականն ունի 4 միավոր և լրացուցիչ […]
15:41 25.10.2019
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում գերազանց են հանդես եկել աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Գավիթ Հովհաննիսյանը: Հակոբը 375 կգ (165+210) երկամարտի արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 375 կգ արդյունքով վերջերս Հակոբը դարձել էր նաև մեծահասակների աշխարհի չեմպիոն: Իսկ […]
15:03 25.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էր 4 շախմատիստ` Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Վերջին տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել: Հաղթանակից հետո Շանթը վաստակել է 8,5 միավոր և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն: […]
14:48 25.10.2019
ՌԴ թռչունների վերականգնողական կենտրոնի նախաձեռնած տափաստանային արծիվների տեղաշարժի վերահսկման ծրագիրը վտանգվել է: Պատճառը արծիվներից ստացված թանկարժեք sms հաղորդագրություններն են: Բանն այն է, որ ծրագրում ներգրավված 13 արծիվներին ամրացվել են հսկողության տվիչ սարքեր, որոնցից տեղեկատվությունը ստացվում է sms հաղորդագրությունների միջոցով: Արծիվներից մի քանիսն ամառն անցկացրել են Ղազախստանի տափաստանային տարածքներում, որտեղ չի եղել ինտերնետ ծածկույթ: Այդ պատճառով […]
14:20 25.10.2019
Չինաստանի հավաքականը որակազրկվել և հեռացվել է համաշխարհային ռազմական խաղերից, որոնք տեղի են ունենում հենց Չինաստանում: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մյուս երկրների հավաքականները տեղեկացրել են մրցավարներին չինացիների անազնիվ խաղի մասին: Այս մասին հաղորդել է CNN-ը: Չինացիներն առաջին, երկրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցրել սպորտային տեղակողմնորոշման կանանց մրցումներում, իսկ տղամարդկանց մրցումներում ճանաչվել են […]
14:12 25.10.2019
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի ոսկերչական իրերի ցուցահանդեսից գողացվել է 50 կարատ կշռող ադամանդ: Դրա արժեքը կազմում է 1,8 միլիոն դոլար: Ցուցասրահի աշխատակիցը երեկոյան սրահը փակելու ժամանակ նկատել է, որ թանկարժեք ադամանդը չկա: Դարակը, որտեղ նա դրված էր, եղել է բաց վիճակում: Ոստիկանների վարկածով` գողությունը կատարվել է շատ արագ և լավ կազմակերպված է եղել: Նաև իրավապահները չեն […]
13:53 25.10.2019
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը թույլատրել է, որ հանրայնացվի իր բժշկական քարտը, որտեղ առողջության վերաբերյալ բազմաթիվ ցուցանիշներից բացի կա նաև այն փաստը, որ նախագահը երկու տարում նիհարել է 20 կիլոգրամ: Այս մասին հայտնել են չեխական լրատվամիջոցները` հղում անելով Պրահայի զինվորական հոսպիտալին: Նշվում է, որ հոկտեմբերի 17-20-ը նախագահն ընդհանուր բժշկական հետազոտություն է անցել, որից հետո Միլոշ Զեմանին […]
11:27 25.10.2019
Նոր սկանդալ է հասունանում խառը մենամարտերի (UFC) մրցաշարի մարտիկ, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և UFC-ի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի միջև: Երեկ Մոսկվայում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Մաքգրեգորն ասել էր, որ Հաբիբը վախենում է ռիսկի դիմել: «Նա մրցում է միայն նրանց հետ, ում կարող է հաղթել: Մենք բոլորս գիտենք, թե ովքեր են դաղստանցիները: Նրանք վախենում են և փախչում: […]
10:42 25.10.2019
Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տեղեկություններով` կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ է նախապատրաստվել: Իրավապահների կարծիքով` մահափորձը նախապատրաստել է Անիս Ամրին, այն նույն անձը, ով 2016 թվականին հարձակում իրականացրեց Բեռլինի տոնավաճառի վրա: Հետաքննության տվյալներով`Բեռլինի ահաբեկչությունից մոտ երկու ամիս առաջ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին սելֆիներ է արել Մերկելի նստավայրի շրջակայքում: Եվ նկարներից մեկում հատուկ նշվել է […]
09:53 25.10.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը հաղթանակներ են տարել, Արթուր Դավթյանը պարտվել է, իսկ Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի է խաղացել: Արամ Հակոբյանն այժմ 7,5 միավորով […]
09:49 25.10.2019
Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները երկար ուսումնասիրություններից հետո բացահայտել են զորավար Ալեքսանդր Մակեդոնացու մահվան իրական պատճառները: Այդ մասին գրել է հունական Greek Reporter հրատարակչությունը: Մանրակրկիտ ուսումնասիրվել են Մակեդոնացու կյանքի ու հատկապես վերջին շրջանի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը, նրա առողջական վիճակի, կենսակերպի, սննդակարգի և հիվանդությունների վերաբերյալ նկարագրությունները: Ի վերջո, մասնագետները եկել են այն եզրակացության, որ Մակեդոնացին մահացել […]
22:50 24.10.2019
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը գաղտնազերծել է ֆիննական համակենտրոնացման ճամբարների մասին փաստաթղթերը: Դրանք գործել են Պետրոզավոդսկում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Դրանցից առաջինը սկսել է գործել 1941 թվականի հոկտեմբերի 24-ից, իսկ ընդհանուր առմամբ կառուցվել է 6 այդպիսի ճամբար, որոնցում պահվել է մոտ 25 հազար գերի: Փաստաթղթերում նշվում են ճամբարների ղեկավարների անունները, նրանց հանցագործությունների մասին տվյալներ, նաև բոլոր […]