16:45 28.10.2019
Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները:
Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն ու Արթուր Դավթյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանի խոսքերով` այս տղաները այնքան շատ մեդալ են նվաճել Հայաստանի հավաքականի համար, որ նրանց կարելի է համարել պատանեկան շախմատի վետերաններ, ովքեր թակում են մեծահասակների հավաքականի դռները:
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն էլ նշել է, որ տղաների արդյունքը շատ բարձր է, շախմատային լեզվով ասած` «+6» է, որը մյուս բոլոր մրցաշարերի համար բավարար կլիներ առաջին տեղ գրավելու համար:
19:52 24.07.2025
Թրամփը պնդում է, որ չի կործանի Մասկի բիզնեսը19:31 24.07.2025
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին19:45 24.07.2025
Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրըԳործադիրն ընդունել է որոշում, որով պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը: Որոշմամբ կարգավորվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 36 բնակարանները 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծումը: ...
19:35 24.07.2025
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանըՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, […] ...
19:31 24.07.2025
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր ՊուտինինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»: ...
19:23 24.07.2025
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսումՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան […] ...
19:12 24.07.2025
Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունըԱնհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին […] ...
19:01 24.07.2025
80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել էԲանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ: Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի […] ...