TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Նեյմարի և «ՊՍԺ»-ի միջև վեճը հարթվել է. բրազիլացին կմնա ակումբում

16:55 24.08.2019

Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, կմնա ֆրանսիական ՊՍԺ ակումբում: Այս մասին հայտնել է  L’Equipe պարբերականը: Աղբյուրի տեղեկություններով` փարիզյան ակումբի ղեկավարության ու բրազիլացի ֆուտբոլիստի միջև վեճը հարթվել է: Ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ մինչև տրանսֆերային  սեզոնի ավարտը շատ դժվար կլինի տեղափոխությունը: Նեյմարին ձեռք բերելու հավակնություններ ունեն «Ռեալ»-ը և «Բարսելոնը»-ը, որտեղից Նեյմարը հեռացավ 2017 թվականին: Այդ ժամանակ […]

̰
Արոնյանի հերթական ոչ-ոքին. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

16:51 24.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում հանգստյան օրվանից հետո վերսկսվեցին հանդիպումները: 6-րդ տուրի բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Արոնյանը սևերով միավորը կիսեց Կարյակինի հետ: 6 տուրից հետո 1-3 տեղերը 3,5 -ական միավորով կիսում են Անանդը, Կարուանան և Դինգ Լի Ժենը: Իսկ Արոնյանը, Նակամուրան և Անիշ Գիրին 2,5 -ական միավորով կիսում […]

̰
Ամերիկուհին Youtube-ում ադամանդի մասին տեսանյութ է դիտել և ադամանդ գտել

10:23 23.08.2019

Ամերիկուհի Միրանդա Հոլլինգսհեդն ընտանիքի անդամների հետ այցելել է «Ադամանդների խառնարան» ազգային պարկը: Շրջելու ընթացքում Միրանդան որոշել է youtube-ի միջոցով ադամանդների մասին իր գիտելիքները հարստացնել: Միրանդան նստել է ստվերում և մի քանի ուսանելի տեսանյութեր դիտել իր սմարթֆոնով: Հենց այդ ժամանակ էլ քիչ հեռու փոքր քարակույտերի մեջ շողացող քար է նկատել:  Աղջկա մտքով չի անցել, որ դա […]

̰
Արոնյանն առայժմ մրցաշարային աղյուսակի վերջնամասում է. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

23:53 22.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում այսօր ազատ օր է: Մրցաշարը գերլարված ընթացք ունի: Առաջին և վերջին տեղերը զբաղեցնող շախմատիստների տարբերությունն ընդամենը մեկ միավոր է: 1-3 տեղերը 3-ական միավորով կիսում են Անանդը, Կարուանան և Դինգ Լի Ժենը: Իսկ Արոնյանը, Նակամուրան և Անիշ Գիրին 2-ական միավորով կիսում են վերջին՝ 10-12 […]

̰
ԱՄՆ-ում գնդակոծել են ռեփերի մեքենան․ կա զոհ

23:46 22.08.2019

ԱՄՆ-ում գնդակոծել են ռեփեր Tee Grizzley-ի մեքենան: Ռեփերը չի տուժել, մահացել է նրա մենեջեր Ջոբինա Բրաունը: Նա գտնվել է մեքենայի հետևի նստատեղին: Հրաձգությունը տեղի է ունեցել Դեթրոյթում, այն ժամանակ, երբ ռեփերը կայանելիս է եղել մեքենան: Անհայտ անձը մոտեցել է մեքենային և չորս կրակոց արձակել: Բրաունը 41 տարեկան էր: Ինքը՝ ռեփերը, ծնվել է 1994 թվականին: Նա […]

̰
«Հայաստանի ձայն» մրցույթի եզրափակչի մասնակցին «քցել» են Ռուսաստանում

22:00 22.08.2019

Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի ձայն» մրցույթի եզրափակչի մասնակից, հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից մեծ չափի գումար շորթելու մեջ: 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբեր երգիչն ավտոսերվիսի հաշվին 2 694 000 ռուբլի է փոխանցել, որպեսզի դրա դիմաց նրան օգնեն բարձրորակ, թանկարժեք մեքենա ձեռք բերել: […]

̰
Արդյոք Օզբիլիսը կարո՞ղ է տեղափոխվել Երևանի «Արարատ»

18:49 21.08.2019

«Բեշիքթաշը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Արաս Օզբիլիսի հետ: Պայմանագիրը ժամանակից շուտ է խզվել, և թուրքական ակումբը ստիպված կլինի 29-ամյա ֆուտբոլիստին վճարել 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։ Օզբիլիսը «Այաքսի» սան է,  որտեղ հանդես է եկել 2010-2012 թվականներին, հետո տեղափոխվել է «Կուբան»: Կրասնոդարի թիմում հանդես գալուց հետո Օզբիլիսին ձեռք բերեց Մոսկվայի «Սպարտակը»։ 2015-ին Արասը տեղափոխվեց «Բեշիքթաշ», […]

̰
Ովքե՞ր Հայաստանից կմեկնեն Ծանրամարտի աշխարհի առաջնությանը

18:11 21.08.2019

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ: Մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը,  աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը: Այժմ հավաքականը մարզումներ է անցկացնում Հայաստանում, այնուհետև մարզումները կշարունակի Ուկրաինայում, որտեղից էլ կմեկնի Թաիլանդ:   

̰
Դանիայի թագավորական ընտանիքն արձագանքել է Թրամփի` Կոպենհագեն այցը հետաձգելու որոշմանը

14:54 21.08.2019

Դանիայի թագավորական ընտանիքն արձագանքել է Դոնալդ Թրամփի այցը Կոպենհագեն հետաձգելու որոշմանը: Թագավորական ընտանիքի համար Թրամփի կողմից այցը հետաձգելու որոշումն անակնկալ էր: Այդ մասին հայտնել է դանիական հրատարակչություններից մեկը՝ հղում անելով թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Լինե Բալլեբյուին: Վերջինս նաև նշել է, որ առայժմ թագավորական ընտանիքը որևէ բան չունի ավելացնելու այս հարցի հետ կապված: Ավելի վաղ նշվել էր, […]

̰
Մետրոյում տարօրինակ վարքագծով աղջկա տեսանյութը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում

13:15 21.08.2019

Մետրոյում տարօրինակ վարքագծով աղջկա տեսանյութը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: Տեսանյութը նկարահանվել է հեռախոսով, ամերիկյան քաղաքներից մեկի մետրոյի գնացքում: Աղջիկն ուղևորների առջև անհասկանալի շարժումներ է անում: Ոմանք դա նմանեցնում են մերկապարուհու պարի, մյուսներն էրոտիկ բնույթի գործողություն են համարում, մյուս մասն ուղղակի նախանձում է աղջկան՝ ասելով, որ սա բարձր ինքնավստահության դրսևորում է, որի կարիքն այսօր […]

̰
Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին

13:04 21.08.2019

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Վլադիկ Խաչատրյանը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Վլադիկ Խաչատրյանը, կարևորելով արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, […]

̰
Ռոնալդուն ասել է, որ մյուս տարի կարող է ավարտել իր կարիերան

10:57 21.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է նաև կարիերան ավարտելու հավանականության մասին: Ռոնալդուն չի բացառել, որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտ` արդեն հաջորդ տարի, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել: «Կարծում եմ` կկարողանամ խաղալ մինչև 40-41 տարեկանը, բայց հնարավոր է այնպես ստացվի, որ հենց հաջորդ տարի ավարտեմ իմ ֆուտբոլային կարիերան: Ներկա […]

̰
Արոնյանը պարտվեց Կարուանային. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

10:41 21.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Աննախադեպ խաղաղ ընթացք ունի այս մրցաշարը: 4 տուրերում խաղարկված 24 պարտիաներից […]

̰
Այնտեղ հայերը մածուն են գնում. Սիմոնյանն ու Սոլովյովը աջակցել են «Արմենիա» ռեստորանին

23:56 20.08.2019

Հայտնի ռուսաստանցի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը արձագանքել են Տվերսկայա փողոցում գտնվող «Արմենիա» խանութն ու ռեստորանը բոյկոտելու ցուցարարների կոչերին: Սիմոնյանը քննադատել է մոսկովյան ցույցերին մասնակցող ընդդիմադիրներին և նշել, որ այդ ռեստորան և խանութ հիմնականում հայերն են հաճախում: «Գաղտնիք բացեմ: «Արմենիա» խանութ հիմնականում հայերն են այցելում, ովքեր կարոտում և նախընտրում են իրենց ազգային կերակրատեսակները: Նույնիսկ […]

̰
11 տարի առաջ այս օրը Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Թուրքիային. Аrmsport.am

23:08 20.08.2019

2008 թվականի օգոստոսի 20-ը պատմական օր է հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Այդ օրը Հայաստանի երիտասարդական  հավաքականը ԵՎՐՈ-2009-ի ընտրական փուլում հաղթանակի հասավ Թուրքիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ:  Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: Մերթիմի կազմում 89-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կառլեն Մկրտչյանը, իսկ մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում հաղթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը:

̰
25 տարեկան վազորդուհին մահացել է առավոտյան մարզման ժամանակ

18:53 20.08.2019

Թեթև ատլետ, վազորդուհի, ՌԴ տարբեր մրցաշարերի հաղթող Մարգարիտա Պլավունովան մահացել է մարզումների ժամանակ: Նա ընդամենը 25 տարեկան էր: Մարգարիտան ապրում էր Տամբովում: Աղջիկն առավոտյան վազքի է դուրս եկել Տամբովի Մորշանսկի շրջանում: Մի քանի րոպե վազելուց հետո Մարգարիտան ընկել է և կորցրել գիտակցությունը: Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց ժամանած բժիշկները միայն արձանագրել են մարզուհու մահը:  […]

̰
Համացանցում հրապարակվել է Նուրսուլթան Նազարբաևի գրած երգը

18:11 20.08.2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել: Այդ երգի տեսահոլովակն է նկարահանվել: Նազարբաևը այն տեղադրել է Instagram-ի իր էջում: Տեսահոլովակում Նազարբաևը բնության ֆոնին երգում է իր հայրենիքի մասին: Երգի բառերի հեղինակն է Նազարբաևը, իսկ երաժշտությունը գրել է Ալթինբեկ Կորազբաևը: «Ես շատ երկրներում եմ եղել, բայց ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի հետ՝ […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է ՌԴ-ում հայրը փորձում պատուհանից նետել 5 ամսական աղջկան

17:05 20.08.2019

ՌԴ Սարանսկ քաղաքում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, որը փորձել է իր 5 ամսական աղջկան նետել երրորդ հարկի պատուհանից: Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդը մեղադրվում է ևս մեկ հոդվածով՝ ձերբակալության ժամանակ ոստիկանին հարվածելու համար: Փոքրիկին կարողացել են փրկել հարևանների և երեխայի մոր կանչով դեպքի վայր ժամանած փրկարարներն ու […]

̰
Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

15:30 20.08.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը  դուրս է գրվել հիվանդանոցից: Ռուսական աղբյուրները հայտնում են, որ 83-ամյա ռեժիսորի առողջական վիճակը բավարար է: Չնայած դրան` նա առաջիկա օրերին պետք է այցելի հիվանդանոց և հատուկ պրոցեդուրաներ անցնի: Արմեն Ջիգարխանյանին հիվանդանոցից տուն է տարել որդին: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Ջիգարխանյանին վերջին սերնդի բարդ կարդիոկարգավորիչ է տեղադրվել:  

̰
Արոնյանի հերթական ոչ-ոքին. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

12:45 20.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Երրորդ տուրի բոլոր պարտիաները, ինչպես նախորդ տուրում, ավարտվել են խաղքաղ արդյունքով:  […]

̰
«Կարծում եմ՝ նրա ամորձիները դեռ տեղում են, որ կարողանա նորից ռինգ դուրս գալ». իռլանդացի բռնցքամարտիկը՝ Մաքգրեգորի մասին

23:59 19.08.2019

Իռլանդացի բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում հանդես եկող Լյուկ Կելլերը մրցամարտի է հրավիրել UFC մրցաշարերի բազմակի հաղթող, հանրահայտ Քոնոր Մաքգրեգորին: Լյուկը, այսպիսով, ուզում է պատժել Մաքգրեգորին, դեռ ապրիլին թույլ տված իր արարքի համար: Վերջերս լրատվամիջոցները մի տեսանյութ էին հրապարակել, որում Մաքգրեգորը հարվածում է գիշերային ակումբի տարեց մի այցելուի դեմքին այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է […]

̰
Ինչքա՞ն է Հայաստանը պարտք ՌԴ-ին և ինչի՞ համար

16:40 19.08.2019

Ռուսական РБК բիզնես հրատարակչությունը հրապարակել է ՌԴ-ին պետական պարտք ունեցող երկրների ցանկը: Այդ ցանկում Հայաստանը երրորդն է: Պարտքի վերաբերյալ տվյալները վերցված են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, Հայաստանի՝ ՌԴ-ին ունեցած պարտքը կազմում է 300 միլիոն դոլար: Նշվում է նաև, որ այդ պարտքը գոյացել է ՌԴ-ի կողմից Հայաստանին՝ զենքի գնման, ինչպես նաև ԱԷԿ-ի շահագործման համար տրամադրված […]

̰
Չափազանց զգուշավոր մեկնարկ. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

13:06 19.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Կայացել է առայժմ երկու տուր, և շախմատիստները չափազանց զգուշավոր են: […]

̰
Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն. հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան ԱԱ

11:18 19.08.2019

Էստոնիայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող մասնակցեցին հայ ըմբիշները: Նրանցից երկուսը՝ Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը, դարձան աշխարհի փոխչեմպիոն: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Ռասուլ Իսրապիլովին, այնուհետ 1/8 եզրափակչում նույնքան՝ 9-0 հաշվով առավելության էր հասել հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ, 1/4-ում 5-0 հաշվով պարտության […]

̰
ԻՊ-ը ստանձնել է Աֆղանստանում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

15:43 18.08.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 63 մարդ, ևս ավելի քան 180-ը՝ տուժել։ Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ՝ հարսանեկան սրահներից մեկում, տեղական ժամանակով 22:40-ին:   Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների պատմելով՝ նա միտումնավոր հայտնվել է ամենամարդաշատ տեղում և […]

̰
Համացանցում հայտնվել է А321 ինքնաթիռի օդաչուների խոսակցությունը

22:38 17.08.2019

Համացանցում է հայտնվել Մերձմոսկվայում՝ եգիպտացորենի դաշտում վայրէջք  կատարած А321 ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը: Նախ նշվում է, որ դիսպետչերը զգուշացրել է օդաչուներին թռիչքի ժամանակ օդում թռչունների կուտակման մասին: Նշվել է նաև, որ թռիչքից մի քանի րոպե հետո օդաչուները հայտնել են շարժիչի խափանման և վթարային վիճակի մասին: Ավելի ուշ դիսպետչերի հետ խոսակցության ժամանակ օդաչուն խնդրել է չշեղել […]

̰
Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը կպայքարեն ոսկե մեդալի համար. հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան ԱԱ

20:59 17.08.2019

Էստոնիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները: Նրանցից երկուսը՝ Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը, կպայքարեն ոսկե մեդալի համար: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Ռասուլ Իսրապիլովին, այնուհետ 1/8 եզրափակչում նույնքան՝ 9-0 հաշվով առավելության է հասել հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ, […]

̰
Արոնյանն առաջին տուրում կմրցի Վաշյե-Լագրավի հետ. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

20:15 17.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում մեկնարկում  է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Այսօր տեղի կունենա առաջին տուրը, Արոնյանը սպիտակներով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: […]

̰
Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն է ստեղծվել. НВО

18:16 17.08.2019

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական  հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի […]

̰
Միայն ՌԴ-ում ամեն տարի օդանավերի և թռչունների բախման մոտ հազար դեպք է տեղի ունենում

12:06 16.08.2019

ՌԴ-ում տարեկան օդանավերի և թռչունների բախման մոտ հազար դեպք է տեղի ունենում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ավիացիոն օրնիտոլոգիայի խմբի ղեկավարը: Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը գրանցվում է ամռան շրջանում, երբ թռչունների պոպուլյացիաները մեծանում են: Ի դեպ, ավելի շատ ինքնաթիռների հետ բախվում են ճայերը: Դեպքերի մոտ 1/3-ը բաժին է ընկնում այս թռչուններին: Խումբն առաջարկել […]

̰
BACK_TO_TOP