11:59 15.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour մրցաշարը: Հիշեցնենք՝ արագ շախմատի մրցումներից հետո Լևոն Արոնյանն առաջատարն էր, սակայն կայծակնային շախմատի առաջին օրվա պարտիաներից հետո շախմատիստը զիջել էր դիրքերը: Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ օրն Արոնյանն ավելի լավ հանդես եկավ: Նա տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն և 4 խաղ ավարտեց ոչ-ոքի: Վերջնարդյունքում, հաշվի առնելով նաև արագ […]
23:45 14.08.2019
Ռուս տղամարդը կանխատեսել էր իր դաժան մահը: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին Խաբարովսկի շրջանի Սուլուկ գյուղից ոչ հեռու: 66-ամյա Ալեքսանդր Կորնիլովի մտքով չէր էլ կարող անցնել, որ կատակով ասված խոսքերը կարող են ճակատագրական լինել իր համար: Այդ օրը Կորնիլովը, սովորության համաձայն, գնացել էր անտառ սունկ հավաքելու: Մինչ գնալը հեռախոսով խոսել էր տիկնոջ հետ: «Հենց […]
23:36 14.08.2019
Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում կոկորդիլոսը հարձակվել է կնոջ վրա: Այս մասին գրել է New York Post-ը: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12 -ին: 68-ամյա ամերիկուհին երեկոյան շանը հանել է զբոսանքի հարակից լճակի մոտ: Զբոսնելու ընթացքում կոկորդիլոսը լճից դուրս է եկել ու հարձակվել տիկնոջ վրա, կծել է նրա ձեռքն ու ոտքը: Օգնության են հասել տարածքում զբոսնող […]
23:22 14.08.2019
Արտոսովոր միջադեպ է տեղի ունեցել հարավաֆրիկյան Լիմպոպո շրջանում: Հուղարկավորության արարողությունը վերածվել է զանգվածային հրկիզումների: Հանգուցյալի հարազատները ապշահար են եղել, երբ նկատել են, որ նրա սեռական օրգանները բացակայում են: Համարվում էր, որ 69-ամյա Զեյմս Մախուբելեն վրաերթի զոհ էր դարձել: Նրա մարմինը միանգամից տեղափոխել էին ոստիկանություն, հետո՝ դիահերձարան: Օրեր անց, հուղարկավորության ժամանակ հարազատները նկատել են սեռական օրգանների […]
15:54 14.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour մրցաշարը: Հիշեցնենք՝ արագ շախմատի մրցումներից հետո Լևոն Արոնյանն առաջատարն էր, սակայն կայծակնային շախմատի առաջին օրվա պարտիաներից հետո հայ շախմատիստը զիջել է դիրքերը: Կայծակնային շախմատի 9 պարտիաներից 6-ն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել, 1-ում հաղթել է, 2-ում՝ պարտվել: Այժմ Արոնյանը երկու մրցաշարերի արդյունքում ունի 17 միավոր և 2-րդ […]
15:15 14.08.2019
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչը հերթական անգամ մամուլի ասուլիս է հրավիրել: Այս անգամ լրագրողների հետ է հանդիպել Հայկ Ալումյանը: Նա նշել է, որ հունիսի 27-ին փաստաբանական խմբի կողմից միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարան Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը մինչ օրս չի քննվել: Ալումյանի խոսքերով՝ դատարանը հետևյալ պատճառաբանությունն է տվել. Դավիթ Գրիգորյանը […]
18:50 13.08.2019
Սիբիրում անտառային հրդեհների ծավալը սկսել է փոքրանալ: Այս մասին հաղորդել է անտառների օդային պաշտպանության դաշնային ծառայությունը: Օգոստոսի 13-ի դրությամբ անտառային հրդեհների տարածքը կազմել է 266,4 հազար հեկտար, իսկ օջախների ընդհանուր թիվը 159 է: Մեկ օր առաջ այրվող տարածքների մակերեսը 283,2 հեկտար էր, իսկ օջախների թիվը՝ 202: Արտակարգ իրավիճակի ռեժիմը պահպանվում է Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, […]
18:16 13.08.2019
Չիտայի մաքսատան աշխատակիցները ձերբակալել են ՌԴ քաղաքացի մի կնոջ, որը փորձել է Չինաստան տեղափոխել 1,8 կգ ոսկի: Կինը դա փորձել է անել շատ յուրատիպ եղանակով: Ոսկու սալիկները նա տեղադրել է իր մարզական կոշիկների մեջ, իսկ բռնվել է իր իսկ մեղքով: Մաքսավորները նկատել են, որ նա շատ լարված է և նյարդային ու սկսել են շատ մանրակրկիտ […]
18:13 13.08.2019
Կրասնոդարի դատարանի դատավոր Ելենա Խախալևային, որը 2 միլիոն դոլար էր ծախսել աղջկա հարսանիքին, արգելել են դատական նիստեր վարել, սակայն դատարանից չեն հեռացրել: Այժմ նա պետք է զբաղվի խորհրդատվական գործունեությամբ: Որոշումն ընդունել է Կրասնոդարի շրջանային դատարանի նախագահը: Ավելի վաղ` դեռ 2018-ի սեպտեմբերին, Խախալևային հեռացրել էին դատարանի նախագահությունից, իսկ մի քանի ամիս անց` նաև կոլեգիայի ղեկավարի պաշտոնից: […]
15:10 13.08.2019
Մոսկվայի քաղաքաշինական կոմիտեն անցկացրել է քաղաքային լուսանկարի «Պլանետա Մոսկվա-2019» մրցույթը: Քվեարկության արդյունքում, որն իրականացվել է կոմիտեի ֆեյսբուքյան էջում, լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսանկարը: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված է եղել 3759 աշխատանք: Պրոֆեսիոնալ ժյուրին դրանցից ընտրել է 200-ը: Այդ աշխատանքներն էլ դրվել են քվեարկության սոցիալական կայքում:
10:52 13.08.2019
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարը, որին գերազանց հանդես եկավ Լևոն Արոնյանը: Արոնյանը 18 հնարավորից վաստակեց 13 միավոր և կիսեց 1-2-րդ տեղերը Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանն առաջինն է: Հայ շախմատիստը 9 պարտիաներից 5-ում հաղթանակ է տարել, 3-ն ավարտել է ոչ-ոքի, 1-ում պարտվել է: Հիշեցնենք, որ առաջին 3 տուրերում Արոնյանը […]
23:47 12.08.2019
Համացանցում ձյան մեջ թռչկոտող կենգուրուների տեսանյութ է հայտնվել: Այն նկարահանվել է կենգուրուների երկրում՝ Ավստրալիայում, որտեղ ձյունը բացառիկ եղանակային երևույթ է: Տեսանյութը մեծ տարածում է ստացել սոցիալական կայքերում: Օգտատերերից ոմանք իրենց մեկնաբանություններում գրել են, որ կենգուրուները ուրախացել են ձյան համար, մյուսներն էլ կարծում են, թե կենդանիների այս պահվածքն ազդարարում է նրանց տագնապի մասին, և բնության կատակլիզմը […]
23:35 12.08.2019
Նովոսիբիրսկի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե մոծակները որ մարդկանց են սիրում խայթել՝ կախված նրանց արյան խմբից: Մասնագետների կարծիքով՝ մոծակների ամենահրապուրիչ «զոհերը» արյան I խումբ ունեցող մարդիկ են: Մոծակները նրանց երկու անգամ ավելի հաճախ են խայթում, քան II խմբի արյուն ունեցողներին: Մոծակների ընտրության վրա կարող է ազդել նաև մարդու մարմնի ջերմաստիճանը, արյան մակերեսային շրջանառությունը, հոտը: […]
23:22 12.08.2019
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեսանյութ է հրապարակել, որում «ալաբայ» ցեղատեսակի շան քոթոթն է, որին նվիրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Տեսանյութը Մեդվեդևը տեղադրել է «ՎԿոնտակտե» սոցիալական կայքի իր էջում: Քոթոթն ապրում է վարչապետի նստավայրում, որը գտնվում Մոսկվայից ոչ հեռու՝ Գորկի կոչվող տեղանքում: Քոթոթը կարող է հայտնվել և՛ նիստերի դահլիճում, և՛ վարչապետի աշխատասենյակում: Մեդվեդևը Այկ անունով […]
22:14 12.08.2019
ՌԴ-ի հեռավոր Կամչատկայի Խակիցին գետի մոտակայքում տասնյակ քաղցած արջեր արգելափակել են զբոսաշրջիկների ճանապարհը: Այս մասին հաղորդել է Կրոնոցկիի արգելանոցի պաշտոնական կայքը: Զբոսաշրջիկների երթուղիներում մոտ 70 ագրեսիվ արջեր են նկատվել: Նման պահվածքի պատճառը գետում ձկնապաշարի սակավությունն է: Արգելոցի տնօրենի խոսքերով՝ եթե ձկնապաշարների վերականգնման խնդիրը չլուծվի, ապա զբոսաշրջային ծրագրերը պետք է փակվեն: «Սա, իհարկե, տնտեսական և […]
18:59 12.08.2019
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը առաջարկել է հարևան երկրներին կառուցել «Կասպի» անունով ինովացիոն քաղաք: «Նպատակահարմար ենք համարում իրական հարթակ ստեղծել տեխնոլոգիական և ինովացիոն մեկնարկի համար: Այդ նպատակով առաջարկում եմ համատեղ ստեղծել միջազգային ինովացիոն-տեխնոլոգիական կենտրոն: Այդ կենտրոնը կարելի է անվանել «Կասպի»: Այս յուրատեսակ լաբորատորիայում կլինեն հայտնի գիտնականներ, ֆունդամենտալ և կիրառական գիտությունների հայտնի մասնագետներ»,- նշել է Բերդիմուհամմեդովը «Ավազա» […]
14:53 12.08.2019
Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը պատմել է Հենրիխ Մխիթարյանին իր ակումբ հրավիրելու մտադրության մասին: «Այդպիսի մտադրություն իմ մտքին կար և հիմա էլ գոյություն ունի, բայց այդ հարցի հետ կապված ես ոչ մեկի հետ չեմ զրուցել, չեմ բանակցել: Գուցե ժամանակի հետ դա հնարավոր լինի: Տեսնենք»,- ասել է Բորիս Ռոտենբերգը «Матч Премьер» հեռուստաալիքին տված հարցազրույցում: […]
13:39 12.08.2019
ԱՄՆ-ի բնակիչ Ջոզեֆ Կարտելլոնը պատահաբար իմացել է, որ բժիշկների սխալի պատճառով տարիներ շարունակ պահել ու մեծացրել է ոչ իր երեխային: Իրողությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ աղջիկն իր ծնողներին նվիրել է Ancestry կոչվող սարքը, որի միջոցով հնարավոր է ԴՆԹ թեստի օգնությամբ բացահայտել արյունակցական կապերը կամ դրանց բացակայությունը: Այս մասին գրել է ամերիկյան Washington Times-ը: Ռեբեկան […]
13:11 12.08.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի «Շիրակ»-«Ուրարտու» խաղի ժամանակ «Ուրարտու»-ից Արտակ Դաշյանը հայհոյել էր մրցակցին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է ֆուտբոլիստին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով: Հիշեցնենք, որ այս խաղում 3:1 հաշվով հաղթել էր «Շիրակ»-ը:
12:51 12.08.2019
Թբիլիսում ավարտվել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը գրանցել է գերազանց արդյունք՝ նվաճելով 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Հայ մարզիկների մեդալների այս քանակն աննախադեպ է Եվրոպայի առաջնությունների համար: Եվրոպայի չեմպիոն է դարձել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: Արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային […]
12:20 12.08.2019
Տեղի է ունեցել Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք՝ Հայաստանը ունի 4 ներկայացուցիչ: Շախմատի գավաթի համար կմրցեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Մեր շախմատիստների մրցակիցները կլինեն համապատասխանաբար եգիպտացի Էսամ Էլ Գինդին, ռուսաստանցի Գրիգորի Օպարինը, ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն և իրանցի Ալիրեզա Ֆիրուզջան: Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի […]
10:41 12.08.2019
Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգան: «Արսենալն» առաջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն՝ 0-1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»: Գոլի հեղինակ է դարձել Օբամեյանգը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը: 84-րդ րոպեին նրան փոխարինել է Գաբրիել Մարտինելին: Whoscored վիճակագրական կայքը հանդիպման ամենացածր գնահատականը տվել է Մխիթարյանին: 37-րդ րոպեին նա դեղին քարտ է ստացել: Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, […]
09:50 12.08.2019
Սլովակիայում ավարտվել են շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները։ Դրանք անցկացվել են 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր 29 շախմատիստ: Մեր շախմատիստներից գերազանց է հանդես եկել մինչև 16 տարեկանների ենթախմբում ընդգրկված Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հաջող է […]
09:38 12.08.2019
Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 6 տուրերից հետո Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է: 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ, ապա սևերով կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ 6-րդ տուրում սևերով նորից ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ Լենիեր Դոմինգեսի հետ: Հիշեցնենք, որ առաջին 3 տուրերում Արոնյանը հաջորդաբար […]
22:00 10.08.2019
Ռուս միլիարդատեր Վլադիմիր Պոտանինի նախկին կինը` Նատալյան, դիմել է Լոնդոնի բարձր դատարան` ունեցվածքի բաժանման հայցով: Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը: Պարբերականը նշել է, որ ապահարզանի գործերից սա ամենամեծն է, որ երբևէ լսվել է բրիտանական դատարաններում: Լոնդոնում ապրող կինը հուսով է, որ կկարողանա նախկին ամուսնուց ստանալ 5,8 միլիարդ ֆունտ ստերլինգ: Ըստ Forbes-ը տվյալների` Պոտանինի […]
16:01 10.08.2019
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են Շարմ էլ Շեյխը դարձնել էկոլոգիապես մաքուր քաղաք: ՄԱԿ-ն այդ նպատակի համար հատկացրել է 5 միլիոն դոլարի դրամաշնորհ: Քաղաքում կառուցվելու են աղբի վերամշակման ձեռնարկություններ, ներդրվելու են ջրի կրկնակի օգտագործման տեխնոլոգիաներ: Զուգահեռ կշարունակվեն պլաստիկի օգտագործման սահմանափակումները: Ամենասկզբում Դահաբում արգելվեց պլաստիկ տոպրակների օգտագործումը: Մինչև տարեվերջ այս որոշմանը կմիանա Շարմ էլ Շեյխը: Այնուհետ որոշված է […]
14:18 10.08.2019
Անգլիական «Վուլվերհեմփթոն» ակումբի կոտ դ՝իվուարցի հարձակվող Ադամ Տրաորեն չի կարողացել գալ Հայաստան՝ իր ակումբի հետ Եվրոպա լիգայի մրցաշարում «Փյունիկի» դեմ հանդիպմանը մասնակցելու համար: Պատճառը Տրաորեյի հետ տեղի ունեցած զավեշտալի դեպքն է: Նա տանն էր թողել իր անձնագիրը և այդ պատճառով չի կարողացել ինքնաթիռ նստել: Տրաորեյի բացակայությունը, սակայն, չազդեց անգլիական ակումբի խաղի վրա: Հիշեցնենք՝ «Փյունիկ» – […]
14:05 10.08.2019
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում վերջին մի քանի օրերի ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել: Այս անգամ պայթյունը գրանցվել է քաղաքի կենտրոնում՝ ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Հիշեցնենք` օգոստոսի 6-ին հզոր պայթյուն էր որոտացել Կոպենհագենի հարկային տեսչության շենքի մոտ: Այն ժամանակ տուժել էր 1 մարդ: Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել էր կանխամտածված հարձակում:
13:01 10.08.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է 106 տարեկան հայ տատիկը՝ զենքը ձեռքին: «Պետք չեն ինձ Ձեր Face Up-ներն ու մյուս հավելվածները, որոնց միջոցով կարելի է ծերանալ: Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչպիսի տեսք կունենամ: Ես հենց այսպիսին կլինեմ», — մեկնաբանել է նկարը Սիմոնյանը: Մարգարիտա Սիմոնյանի հետևորդներն […]
19:20 09.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի օգտագործում ալկոհոլ, քանի որ վախենում է ալկոհոլային կախվածությունից: Այս մասին Թրամփը պատմել է The Washington Post թերթին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով` իր որոշման վրա ազդել է մահացած ավագ եղբոր` Ֆրեդի ալկոհոլային կախվածության փաստը: ԱՄՆ նախագահը կարծում է, որ ալկոհոլային հակումը իր գենետիկայի մեջ է: «Նա շատ գեղեցիկ […]