18:00 09.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Անկարայում երկու նախագահները քննարկել էին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իսկ Ուկրաինայում այդ ընթացքում հիշել են Զելենսկու՝ նախագահ չեղած ժամանակվա արտահայտությունները Էրդողանի հասցեին: Իր հումորային ելույթներից մեկի ժամանակ Զելենսկին Էրդողանին անվանել էր «բեղավոր խավարասեր» (усатый таракан), նաև ասել, թե հույս ունի, որ իրեն ոչինչ […]
17:36 09.08.2019
Վաշինգտոնում գործարկվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ միջուկային ծրագիրը: Այն ուղղված է միջուկային ինժեներիայի ոլորտում հետազոտություններին: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը: Բացելով նոր ծրագրին նվիրված ժողովը` ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին դիմել է ուկրաինական և ամերիկյան համալսարանների առաջատար գիտնականներին և նշել այս ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի մասին: Դեսպանի խոսքերով` Ուկրաինան միջուկային […]
14:36 09.08.2019
Մեկ օրվա ընթացքում Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների տարածքը ավելացել է մոտ 50 հազար հեկտարով: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ տեղի աղբյուրների` այսօրվա դրությամբ Կրասնոյարսկի հատվածում 118 անտառային հրդեհի օջախ կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 960 հազար հեկտար: Վերահսկվող գոտում է գտնվում 79 օջախ, որոնք կազմում են 940 հազար հեկտար: […]
13:45 09.08.2019
Շվեդիայում ռուս-եվրոպական ExoMars-2020 առաքելության պարաշյուտային համակարգի փորձարկումներն անհաջող են անցել: Մարսյան կայանի դեսանտային մոդուլը վթարվել է վայրէջքի ժամանակ: Եվրոպական տիեզերական գործակալության մամուլի ծառայությունը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: ՌԴ տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեևի խոսքերով` վթարը չի ազդի տիեզերական սարքի` հաջորդ տարի նախատեսվող թռիչքի ժամկետների վրա, քանի որ խնդիրները վերացնելու ժամանակ դեռ շատ կա: […]
13:12 09.08.2019
Եգիպտոսում ազգությամբ հայ պարուհու՝ Սոֆինար Գրիգորյանի նկատմամբ դատական գործ է հարուցվել: Պարուհին, ով հայտնի է Սոֆինազ (Sofinaz) անունով, մեղադրվում է «այլասերման դրդելու մեջ»: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, պատճառը լողափերից մեկում Սոֆինազի պարային կատարումն է եղել: Պորտապարի ժամանակ նրան է միացել բիկինիով մի աղջիկ, որի հետ Սոֆինարը պարային մի քանի շարժում է կատարել: Տեսանյութը […]
11:27 09.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել: Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախկին նախագահի փաստաբանին: Այլ տվյալներ փաստաբանն առայժմ չի հաղորդել: Նշել է սակայն, որ Աթամբաևը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը՝ քննչական գործողությունների համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Աթամբաևին ձերբակալելու հատուկջոկատայինների փորձը տապալվեց: Նրան հաջողվեց ձերբակալել […]
23:59 08.08.2019
Անհետացող ավտոմեքենաների օպտիկական խաբկանքը հերթական իրարանցումն է առաջացրել համացանցում: Կարճ ժամանակում տեսանյութը հարյուր հազարավոր դիտումներ է գրանցել: Տեսանյութը դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհն անցնում է կամրջի վրայով, իսկ մեքենաների և մոտոցիկլետների շարասյունը մտնում է կամրջի անհասկանալի արգելապատնեշի տակ ու անհետանում: Որոշ օգտատերեր, սակայն, միանգամից են գլխի ընկել, որ սա ընդամենը տեսողական խաբկանք է: Տեսանյութը […]
23:48 08.08.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում այցելուները նկարահանել են, թե ինչպես է առյուծը հարձակվել այծքաղի վրա հենց ճանապարհի վրա: Կադրերում երեում է, թե ինչպես է առյուծը հանգիստ քայլում ասֆալտապատ ճանապարհով՝ առաջացնելով մեքենաների խցանում: Որևէ վարորդ չի փորձում արագացնել ընթացքը և խանգարել առյուծի հանգիստը: Հանկարծ առյուծն է թափ հավաքում և սկսում արագ վազել: Վայրկյաններ անց պարզվում է, […]
23:30 08.08.2019
Ողբերգական դեպք է գրանցվել Պերուի Կուսկո քաղաքում: Մեյբետ Էսպինոս և Հեկտոր Վիդալ սիրահարված զույգը վերադառնալիս է եղել երիտասարդական ակումբից: Նրանք կանգնել են կամրջի վրա, հետո սկսել են համբուրվել: Մեյբետը նստել է կամրջի արգելապատնեշի վրա, ոտքերով գրկել Հեկտորին: Քիչ անց զույգը կորցրել է հավասարակշռությունը: Մեյբետը շրջվել է՝ իր հետ ներքև տանելով Հեկտորին: Վերջին պահին նրանք փորձել […]
23:25 08.08.2019
Կամերունի «Դուալա» միջազգայանի օդանավակայանում տեղի մաքսավորներն առգրավել են 60 կիլոգրամ մաքսանենգ ոսկի, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,8 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ մաքսավորները ոսկին հայտնաբերել են վերմակների մեջ, որոնք նախատեսված են եղել Ethiopian Airlines ընկերության ինքնաթիռներից մեկի ուղևորների համար: Կամերունի իրավապահների տեղեկություններով՝ ոսկին, ենթադրաբար, նախատեսված է եղել Չինաստան կամ Դուբայ տեղափոխման համար:
23:47 07.08.2019
Բելգիացին, ով մի քանի տարի առաջ պատահականորեն գնել էր Ռեմբրանդտի «Հիսուսի դիմանկարը» կտավի բնօրինակը, այսօր կարող է դրա դիմաց 60 000 անգամ շատ գումար ստանալ: Այս մասին հաղորդել է The Brussels Times թերթը: Մի քանի տարի առաջ բարում բելգիացին հանդիպել էր քաղաքացու, որ խրված էր պարտքերի մեջ: Բելգիացին որոշել էր նրան օգնել, առաջարկել էր 500 […]
16:04 07.08.2019
«Տվերի գայլեր» բանդայի անդամ, ցմահ ազատազրկման դատապարտված Ալեքսանդր Ագեևը խոստովանել է, որ ինքն է սպանել շանսոն ոճի հայտնի ռուս երգիչ Միխայիլ Կրուգին: Ագեևի մասին ցուցմունք է տվել «Տվերի գայլեր» բանդայի մեկ այլ անդամ Ալեքսանդր Օսիպովը, որը ևս ցմահ ազատազրկման է դատապարտված նույն ավազակախմբի այլ անդամի սպանության համար: Օսիպովի ցուցմունքից հետո Ագեևը խոստովանել է իր մեղքը: […]
15:09 07.08.2019
Ուկրաինայի վարչապետի պաշտոնի համար չորս թեկնածու կա: Այդ մասին հայտնել է Գերագույն Ռադայում Զելենսկու՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնորդ Դավիդ Արախամիան: Նրա խոսքերով՝ վարչապետի պաշտոնի համար կուսակցությունը կառաջադրի «Նեֆտոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբելևի, ընկերության գործադիր տնօրեն Յուրի Վետրենկոյի, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկի և Տարադրամի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի ուկրաինացի տեղակալ Վլադիսլավ […]
14:51 07.08.2019
Thai Lion Air ավիաընկերության 25-ամյա բորտուղեկցորդուհու ամբողջ ընտանիքը բժշկի է դիմել նույն գանգատներով` ուժեղ տենդ և գլխացավեր: Հետազոտությունից հետո նրանց բոլորի մոտ ախտորոշվել է դենգեի տենդ: Երիտասարդ բորտուղեկցորդուհու մոտ, սակայն, հիվանդության ընթացքը շատ սուր է եղել: Ապիտչայի Ջարեոնդին մահացել է: Ինֆեկցիան փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Թաիլանդում հիմա անձրևների սեզոն է, և հենց այս շրջանում […]
14:24 07.08.2019
Ուկրաինան պարտք է ԱՊՀ-ին ավելի քան 300 միլիոն ռուսական ռուբլի: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, այս գումարը կուտակվել է սկսած 2014 թվականից, երբ Կիևը դադարեց փոխանցել անդամավճարները: Ըստ ԱՊՀ կանոնադրության՝ պարտքի վճարման կարգը և հերթականությունը սահմանվելու է ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ: Առայժմ, սակայն, որևէ որոշում կայացված չէ: Մյուս կողմից ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ուկրաինան […]
16:36 06.08.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է ռուսական թիմի՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է «Սոչի» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» ակումբում է խաղում հենց հուլիսից: Նա ռուսական ակումբ էր տեղափոխվել Լյուքսեմբուրգից: Հուլիս ամսին ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում ընդամենը 2 […]
16:07 06.08.2019
Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել: Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի […]
14:44 06.08.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է վրացական «Սաբուրթալոյի» հետ: Շատ մասնագետների կարծիքով՝ հայկական ակումբին աննախադեպ լավ հնարավորություն է ընձեռվել պատմական արդյունք գրանցելու համար: Եթե հաջողվի հաղթահարել վրացական թիմի արգելքը, ապա Եվրոպա լիգայի փլեյ-օֆում «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Նոմե Կալյու» (Էստոնիա) զույգի […]
11:49 06.08.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի Ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է «Ուրալի» պաշտոնական կայքում: Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը: Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է ամբողջ խաղին: Ֆուտբոլիստը 20-րդ րոպեին դեղին քարտով զգուշացում […]
08:45 06.08.2019
Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից ընտրել են այս տարվա ամենագեղեցիկ երկրները: Այս նկարներում և՛ ծովափնյա շքեղ հանգստավայրեր կան, և՛ քաղաքային, և՛ բազմատեսակ այլ զբոսավայրեր: Ըստ զբոսաշրջիկների՝ 16-րդ տեղում Պերուն է: Այստեղ և՛ Ամազոնկա գետն է իր հարակից արևադարձային անտառներով, և՛ Տիտիկակա լիճը: Այստեղ հայտնի Անդերն են: Այս երկրում նաև ոչ պակաս հայտնի ու գունեղ փառատոններ են անցկացվում: […]
23:21 05.08.2019
Այս դեպքը տեղի է ունեցել Գրոզնիում: Ենթադրաբար 8-10 տարեկան տղան կանգնած է շենքի դիմապատից դուրս ցցված մետաղական կոնստրուկցիայի վրա ու ձեռքերով բռնվել է մեկ հարկ վերև գտնվող պատուհանագոգից: Հարևան պատուհանից օգնության է հասնում մի տղամարդ: Նա դուրս է գալիս պատուհանից, ձգվում և պինդ բռնում է տղայի ձեռքից: Վերջինս կախվում է նրա ձեռքից ու տղամարդը պատուհանից […]
22:37 05.08.2019
Սոչիում հսկայական պտտահողմ են նկարահանել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի հարյուր մետր բարձրությամբ պտտահողմը մոտենում ափին: Փոթորկի վտանգի մասին ազդարարվել էր երեկ: Կրասնոդարի երկրամասում ևս ուժեղ քամիներ են, մինչև 25 մ/վ արագությամբ: Ազովի ծովի հատվածում նույպես պտտահողմեր են նկատվել:
22:23 05.08.2019
18-ամյա ռոստովցի ուսանող Հովսեփ Գևորգյանը Կամենսկ-Շախտինսկիյ քաղաքում այրվող տնից փրկել է մի կնոջ: Հրդեհի ժամանակ տղան եղել է տան մոտ և առանց մտածելու նետվել է այրվող տուն, ենթադրելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Ռոստովի շրջանային վարչության մամուլի ծառայությունը: Հայտնվելով այրվող տան մեջ՝ Հովսեփը տեսել է, որ հաշմանդամ կին կա: Երիտասարդը […]
22:10 05.08.2019
Այսօր առավոտյան լեհական Կրակով քաղաքի ոստիկանությունը ՌԴ 20-ից ավելի քաղաքացիների է ձերբակալել: Նրանք ազգությամբ չեչեններ ու հայեր են: Ըստ ոստիկանության տվյալների՝ նրանք պատրաստվել են ծեծկռտուք հրահրել տեղի ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերն ու չեչենները պատրաստվել են հանդիպման «Կրակովիա» ակումբի ֆան ակումբի ներկայացուցիչների հետ: Սակայն, ինչպես հայտնում է լեհական TVN24 ալիքը, վեճի […]
20:26 05.08.2019
Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, Սևաստոպոլում: Ջրահեղձ եղած մարզուհիներն են՝ 1986 թվականին ծնված Մոսկվայի բնակիչ Ֆատիմա Ժագուպովան, և 1992 թվականին ծնված Մուրմանսկի բնակիչ Էլինա Գիսմեևան: Ժագուպովան թեքվոնդոյի աշխարհի գործող չեմպիոն էր, իսկ Գիսմեևան՝ փոխչեմպիոն: Ըստ ականատեսների՝ նրանցից մեկը ցանկացել է լողալ փոթորկված ծովում և կամրջակից ցատկել է ջուրը: Հզոր ալիքն անմիջապես շպրտել է նրան […]
19:08 05.08.2019
Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպա լիգայի 2019/20 թթ. մրցաշրջանի 4-րդ փուլի վիճակահանությունը: «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) զույգի հաղթողը կհանդիպի «Տորինո» (Իտալիա) -«Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս) զույգի հաղթողի հետ: «Արարատ-Արմենիան» վրացական «Սաբուրթալոյին» երկու խաղերի արդյունքում պարտության մատնելու դեպքում կմրցի «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)-«Նոմե Կալյու» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ: Ըստ մասնագետների` «Արարատ-Արմենիան» լավ հնարավորություններ ունի հաղթահարելու թե՛ այս, թե՛ հաջորդ փուլերը և […]
15:30 04.08.2019
ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ինքնաթիռները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Սիբիրի անտառներում: Ավիացիայի կիրառումն օգնել է կրակի տարածման արագությունը նվազեցնել մոտ հինգ անգամ: Այսօր Կրասնոյարսկի և Իրկուտսկի երկրամասերում հնարավոր է եղել հրդեհը հանգցնել 70 հազար հեկտար տարածքում։ Հրդեհի 36 օջախ է մարվել: ԻԼ-76 ինքնաթիռներն ու ՄԻ-8 ուղղաթիռներն այսօրվա ընթացքում արդեն 26 թռիչք են կատարել: […]
23:12 03.08.2019
Երեք ռուսներ վիճաբանել են Ստամբուլից Եկատերինբուրգ ուղևորվող օդանավում: Վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ականատեսներից մեկը պատմել է, որ տղամարդիկ սկսել են վիճաբանել հենց սկզբից, երբ դեռ նոր էին մուտք գործել օդանավ: Ամեն ինչ սկսվել էր մի կնոջից: Սկզբում նա է վիճաբանել տարեց մի տղամարդու հետ, ապա հարվածել է նրան ձեռքով ու նույնպիսի պատասխան ստացել: Դրանից հետո […]
22:58 03.08.2019
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը։ 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը դժվարին պայքարում 9:8 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշ Հոջադ Հասան Ռեզաեին և նվաճել բրոնզե մեդալը: 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը նույնպես բրոնզե մեդալ է նվաճել։ Նա 5:3 հաշվով նույնպես հաղթել է իրանցի մրցակցին՝ Քամրան Աբդուլռեզա Արգաշին: Ավելի ուշ, […]
22:05 03.08.2019
Կիևի Հաղթանակի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Ուկրաինայում հանրահայտ դիջեյ Ալեքսանդր Լիսոգորը (Gabber): Նա երթևեկելիս է եղել մոտոցիկլետով: Ընթացել է միջին շարքով՝ առանց արագությունը գերազանցելու, երբ անսպասելիորեն ձախ շարքից նրան հարվածել է մի մեքենա: Դրա վարորդը չի էլ փորձել արգելակել և այդպես մի քանի տասնյակ մետր մեքենայի առջևից քարշ է տվել Լիսոգորին՝ իր մոտոցիկլի […]