18:12 24.05.2019
Ուկրաինայում գրքի տոնավաճառներից մեկում նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են գիրք՝ «Քաղաքականություն սկսնակների համար» վերնագրով: Գիրքն ուկրաիներենով տպագրվել է 2019 թվականին, իսկ բնօրինակն անգլերենով տպագրվել է 2017-ին: Այն նախատեսված է դեռահասների համար: Գրքի ներածական մասում գրված է, որ այն մատչելի կերպով դեռահասներին և երեխաներին կպատմի երկրի կառավարման, ներկայիս քաղաքական ուղղությունների, գաղափարախոսությունների, ընտրությունների, մարդու իրավունքների և […]
15:34 24.05.2019
Ամերիկյան Տեխաս նահանգի Լիպսկոմբ բնակավայրից ոչ հեռու հսկայական պտտահողմ են նկարահանել: Տեսանյութը հրապարակվել է Associated Press գործակալության YouTube-ի էջում: ԱՄՆ-ի տարածքում արդեն չորս օր է` հզոր պտտահողմեր են մոլեգնում: Հաղորդվել էր, որ միայն երեկ տարբեր նահանգներում 50-ից ավելի հզոր պտտահողմեր են գրանցվել:
23:39 23.05.2019
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Զանան Քաֆթանջիօղլուին մի քանի մեղադրանք է առաջադրվել սոցիալական կայքերում արված հրապարակումների համար: Հաղորդվում է, որ այդ հրապարակումներից մեկն էլ առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային: «Այսօր հայերի ցեղասպանության օրն է: Մենք Թաքսիմ հրապարակում ենք, մասնակցում ենք կոտորածի ենթարկված հայերի հիշատակի արարողություններին»,- ապրիլի 24-ին Twitter-ի իր էջում գրել էր Քաֆթանջիօղլուն: Զանան Քաֆթանջիօղլուն […]
23:00 23.05.2019
Սարսափելի վթար է տեղի ունեցել ՌԴ Պուստոշկինսկի շրջանում, Р-23 մայրուղու 441-րդ կիլոմետրին: Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող մեքենային հարվածել է հանդիպակած ընթացող Land Rover մակնիշի մարդատարը, որն ունեցել է բելառուսական համարանիշ: Երկու վարորդներն էլ մահացել են: Նրանցից մեկը 22 տարեկան էր: Մյուս վարորդի ինքնությունը հայտնի չէ:
22:48 23.05.2019
ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է Ռուսաստան` իր հարազատներին: Համացանցում հրապարակվել է այդ հեռախոսազրույցից մի հատված: «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ավելի ճիշտ ոչ թե ինձ, այլ մեզ մոտ: Նաև Յուլեչկայի մոտ»,- ասել է Սկրիպալը հարազատներից մեկի հետ խոսելիս: Հատկանշական է, որ այս նյութը նոր […]
22:39 23.05.2019
Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) կողմ է, որ բռնցքամարտը տեղ գտնի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում: Վերջնական որոշումը կընդունվի հունիսին Լոզանում, ՄՕԿ-ի նստաշրջանի ընթացքում: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՄՕԿ-ը երկարացրել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի հանդեպ սահմանված պատժամիջոցները: Բռնցքամարտի հետագան Օլիմպիական խաղերում հայտնվեց հարցականի տակ հենց Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի պատճառով, երբ պարզվեց, որ կառույցը բազմաթիվ խնդիրներ […]
14:02 23.05.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երեք օրենսդրական նախագիծ է քննարկվել և երեքն էլ դրական եզրակացության են արժանացել ու տեղ են գտել առաջիկա լիագումար նիստի օրակարգում: Խոսքը վերաբերում է բռնադատվածների, թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության, ինչպես նաև փաստաբանության մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերին: Առաջին երկու օրինագծերը, ըստ էության, չեն քննարկվել: Իսկ «Փաստաբանության […]
13:38 23.05.2019
Հայտնի է դարձել Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը: Իտալիայի իրավապահները չեն բացառում, որ ավտոբուսի վթարը կարող է տեղի ունեցած լինել վարորդի անուշադրության պատճառով: Այս մասին իտալական պարբերականներից մեկին հայտնել է Տոսկանա շրջանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Պաոլո Մարիա Պոմպոնիոն: «Մենք չենք բացառում, որ հավանական պատճառների թվում կարող է լինել վարորդի անուշադրության կամ շեղվելու […]
11:18 23.05.2019
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հաղորդում է, որ Հայաստանի 9 բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպական խաղերին: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը անցկացվելու են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը մեր ընտրանու կազմում ընդգրկել է հետևյալ բռնցքամարտիկներին՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանին, 64 կգ քաշային կարգում Եվրոպայի […]
11:08 23.05.2019
Իռլանդիայի արդարադատության նախարար Չարլի Ֆլենագանն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու և Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին: Twitter-ի իր էջում Ֆլենագանը հետևյալ գրառումն է կատարել: «Հենրիխ Մխիթարյանը որոշեց չմեկնել Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափաակչին անվտանգության նկատառումներով: Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի վախերը ցրելու և […]
00:15 23.05.2019
«ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որ սիրում է քիթը մտցնել ամեն տեղ, իրեն սխալ է պահել Հյուսիսային Կորեայի բարձրագույն իշխանությանը քննադատելիս: Նրա հիմար բառերը ընդամենը մտավոր հետամնացության մասին են փաստում»,- գրել է ԿԺԴՀ կենտրոնական լրատվական գործակալությունը: Գործակալությունը նաև հիշեցրել է Բայդենի դեմ ուղղված մեղադրանքների, կանանց հանդեպ նրա անպարկեշտ վարքի մասին՝ ավելացնելով, որ նախկին փոխնախագահի վրա […]
19:51 22.05.2019
Ամերիկացի քանդակագործներ Ջոել Դինը և Յուստինա Սալնիկովան յուրատեսակ ստեղծագործության հեղինակ են դարձել: Նրանք վերամշակված պլաստիկից կետի հսկայական «արձան» են ստեղծել` այդկերպ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Համաշխարհային օվկիանոսի աղտոտման գլոբալ խնդրի վրա: Պլաստիկե կետի երկարությունը 25 մետր է, բարձրությունը` 4 մետր: Որպես հումք են ծառայել պլաստիկե շշերն ու տոպրակները, խաղալիքները: Ստեղծագործությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` […]
19:44 22.05.2019
Instagram սոցիալական կայքից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել: Այդ տվյալները հայտնվել են Amazon հարթակում Chtrbox գովազդային արշավի պատճառով: Հաղորդվում է, որ տևական ժամանակ տվյալների բազան ազատ մուտք է ունեցել, և ցանկացածը կարողացել է օգտագործել այլ օգտատերերի անձնական տվյալները: Բացի դրանից` այդ բազան անընդհատ թարմացվել է նոր տվյալներով: Ի դեպ, բազայում եղել են նաև […]
19:21 22.05.2019
Լոնդոնի «Չելսի» ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու և Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: «Մաուրիցիո Սարրին հիասթափված է այն բանի համար, որ Մխիթարյանը չի կարողանա եզրափակիչ խաղում դուրս գալ մարզադաշտ»,- նշվում է լոնդոնյան ակումբի Twitter-ի էջում: «Չելսի»-ի գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ Եվրոպա լիգայի եզրափակչի անցկացման վայրը դժվար հասանելի […]
19:10 22.05.2019
Վերջին ներքաղաքական զարգացումներին է այսօր անդրադարձել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը: Դատարաններն արգելափակելու վարչապետի կոչը նա չի արդարացրել: Պողոսյանը, սակայն, ուշադրություն է հրավիրել այլ խնդրի վրա: Նա նշել է, թե ինչ զարգացումներ էլ լինեն Հայաստանում, մեր հակառակորդի քաղաքականության վրա դրանք չեն ազդելու: Ադրբեջանին չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Արցախի խնդրի […]
18:14 22.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ: «Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մխիթարյանի՝ Բաքու այցելելու և ՈւԵՖԱ Լիգայի եզրափակչին մասնակցելու խոչընդոտների վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Հայաստանը փորձում է սպորտը դարձնել քաղաքականության գործիք: Ցավոք, Հայաստանը «Արսենալ» ակումբի խաղացողին օգտագործում է սադրանքների համար»,- նշել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա […]
15:23 22.05.2019
Ֆրանսիայում 89 տարեկանում մահացել է հայտնի վարսահարդար, մազերի կտրվածքների և ձևավորման բազմաթիվ, այդ թվում՝ ինովացիոն մեթոդների հեղինակ Պատրիկ Ալեսը: Նա կտրվածքներ է մշակել Կատրին Դենյովի, Զեքի Քենեդիի ու բազմաթիվ այլ հայտնիների համար: Ալեսը նաև մազերի խնամքի հետ կապված մի շարք նորամուծությունների հեղինակ է: Նա ծնվել է 1930-ին, իսպանական Սանտանդերում: Ալեսի իսկական անունը Խեսուս Գոնսալես է: […]
14:03 22.05.2019
Մոսկվայի մետրոյում խափանումների հետևանքով 1000-ից ավելի մարդ 2 ժամից ավելի մնացել է գետնի տակ: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան, Շելեպիխա և Խորոշևսկայա կայանների միջև: Խափանումների պատճառով կանգ առած 3 գնացքներում եղել է մոտ 1000 մարդ: Նրանց սկսել են տարհանել դեպքից շուրջ 1.5 ժամ անց, երբ մոտեցել է պահեստային գնացքը: Ոմանք ստիպված են եղել սպասել մինչև […]
18:35 21.05.2019
Զբոսաշրջիկներից մեկը ուշագրավ կադրեր է նկարահանել Թաիլանդի հարավում: Կլոնգ Սեմ քաղաքից ոչ հեռու բադերի երամը բրնձի դաշտեր հասնելու համար հատել է ավտոճանապարհը: Երամում եղել է 3000-ից ավելի բադ, սակայն ճանապարհն անցնելու համար պահանջվել է ընդամենը 30 վայրկյան: Բադերը վազել են այնքան արագ, որ փոշու ամպեր են բարձրացել: Բադերը պատկանում են տեղի ֆերմերներից մեկին: Հենց նա […]
11:23 21.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանն այլևս պորտուգալական ակումբում չէ: Նա լքել է «Շավիշը»: Տեղեկությունը հրապարակել է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը: Հաղորդվում է նաև, որ Ղազարյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ: Հիշեցնենք, որ Ղազարյանը «Շավիշ» ակումբ էր տեղափոխվել պորտուգալական մեկ այլ ակումբից՝ «Մարիտիմու»-ից, որը նույնպես հանդես է գալիս բարձրագույն լիգայում, ի դեպ, ավելի […]
23:24 20.05.2019
Ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության ռազմավարական մարքեթինգի գծով փոխտնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը կթողնի պաշտոնը մինչև մայիսի վերջ: «Մեր ընդհանուր հաղթանակն եմ համարում յուրահատուկ թիմի ստեղծումը, որն ամբողջովին պատրաստ է մեդիադաշտում տեղի ունեցող ցանկացած փոփոխության: ՏՆՏ-ն լքելու որոշումը դեռ ապրիլին եմ ընդունել, այն շատ բարդ որոշում էր, սակայն եկել է առաջ շարժվելու ժամանակը»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերել Sostva.ru կայքը: […]
21:22 20.05.2019
Իսպանիայում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել: Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) […]
19:35 20.05.2019
Խաբարովսկում ընթացող Պաուերլիֆտինգի Եվրասիայի առաջնությանը ծանրագույն վնասվածք է ստացել մարզիկներից մեկը: Յարոսլավ անունով մարզիկը ծնկի վնասվածք է ունեցել, սակայն որոշել է անտեսել այն, ինչի հետևանքով նույնիսկ մեկնարկային քաշը չի ենթարկվել նրան: 250 կգ կշռող ծանրաձողով կքանիստ կատարելու ժամանակ Յարոսլավի զույգ ոտքերն էլ ծալվել են և նա ծանրագույն վնասվածք է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, […]
19:17 20.05.2019
Մեքսիկական սոցկայքերը, այնուհետ ամբողջ համացանցը ցնցել են ամուսնական զույգի լուսանկարները, որոնցում փեսացուի դերում փոքրիկ տղա է: Նկարները տարածվել են առանց մանրամասնելու այդ նկարների հետևում թաքնված տխուր և հուզիչ պատմությունը, որում ոչ մի անօրինական ու անմարդկային բան չկա: Որոշ օգտատերեր, չիմանալով այս լուսանկարի հերոսների իրական պատմությունը, շտապել են մեղադրել 19-ամյա հարսնացուին հաշվարկով ամուսնության համար: Իրականում պատմությունը […]
14:45 20.05.2019
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած կիոկուշին կարատեի KWU Եվրոպայի պատանեկան առաջնությանը հայ մարզիկները հաջող են մասնակցել: 14-15 տարեկանների` 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Արեն Կարապետյանը: Եվս 3 հայ մարզիկներ՝ Անգելինա Աղասյանը, Արամ Միքայելյանը և Դավիթ Պապայանը դարձել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ: Մրցաշարին մասնակցել է 26 երկրի 400-ից ավելի մարզիկ:
12:07 20.05.2019
Մոսկվայում այսօր մեկնարկում է Moscow Grand Prix 2019 մրցաշարի երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մրցաշարում ընդգրկված էին 16 մասնակցիներ՝ Անիշ Գիրին (2787 ), Շահրիյար Մամեդյարովը (2781 ), Յան Նեպոմնյաշչին (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2772), Լևոն Արոնյանը (2762), Հիկարու Նակամուրան (2761), Թեյմուր Ռաջաբովը (2759), Ուեսլի Սոն (2754), Սերգեյ Կարյակինը (2752), Պյոտր Սվիդլերը (2739), Վեյ Յուն (2736), Նիկիտա Վիտյուգովը […]
16:10 17.05.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է աջակցել քաղբանտարկյալների ազատության համար պայքարին: Այս միջադեպը տեղի է ունեցել Մեսսիի՝ Սուրբ Գեորգիի խաչով պարգևատրման ժամանակ: Հանդիսավոր միջոցառման ժամանակ դահլիճում հավաքված մարդիկ սկսել են վանկարկել` «Ազատություն քաղբանտարկյալներին»: Այնուհետ դահլիճում հավաքվածները սկսել են գոռալ և ծափահարել, սակայն Մեսսին որևէ կերպ չի արձագանքել: Սուրբ Գեորգիի խաչը Կատալոնիայի բարձրագույն պարգևներից մեկն է: […]
15:58 17.05.2019
ԵՄ դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու հետ կապված խնդիրները: Խոսքն այն ուկրաինացիների մասին է, ովքեր բնակվում են անջատողականների կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում: Այս քաղաքացիներին ԵՄ-ը կարող է արգելել մուտքն իր տարածք: Այս պատժամիջոցը հնարավոր է վերաբերի նաև այն քաղաքացիներին, որոնց Վլադիմիր Պուտինը խոստացել էր ՌԴ քաղաքացիություն տրամադրել դյուրացված կարգով` 3 ամսվա ընթացքում: […]
15:16 17.05.2019
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Զելենսկու երդմնակալության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով համապատասխան հրամանագրին: Հրամանագրում նշվում է նաև երդմնակալության միջոցառումների կազմակերպման համար հատուկ կոմիտե ձևավորելու մասին: Կոմիտեում կլինի 16 անդամ, այդ թվում` Ուկրաինայի ՆԳ նախարար Պավել Կլիմկինը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Կոմիտեն երկու օրում պետք է մշակի […]
14:49 17.05.2019
Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են տիեզերական սարքի վթարի հետքեր: Խոսքն իսրայելական «Բերեշիտ» սարքի մասին է: Այն իսրայելական SpaceIL մասնավոր ընկերության նախագծի մաս էր կազմում: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ: Սակայն ապրիլի 11-ին կոշտ վայրէջքի հետևանքով սարքը վթարվել է: Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ […]