TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ոչ ոք իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել. Լևոն Ջուլֆալակյանը պատասխանել է Միհրան Հարությունյանի հայտարարություններին

17:40 14.05.2019

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել են հավաքականների գլխավոր մարզիչները: Ասուլիսի բուն նպատակը, սակայն, այլ էր: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում, մարզիչների և մարզիկների շրջանում զայրույթ են առաջացրել Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին Միհրան Հարությունյանի արած հայտարարությունները: Վերջին մի քանի հարցազրույցներում նա նշել էր, որ […]

̰
«Աղքատ» Հայաստանը կարող է դառնալ IT-ոլորտի հսկա. The Economic Times

13:24 14.05.2019

Հնդկական «The Economic Times» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների, ստարթափ-ծրագրերի ու կրթական բարեփոխումների մասին:    «Հայաստանը, որ հայտնի է իր հարուստ պատմությամբ և անկայուն անցյալով, Խորհրդային միության փլուզումից հետո առնչվեց աղքատությանը, գործազրկությանն ու «ուղեղների արտահոսքին»: Բայց, չնայած տնտեսական լճացմանը,  վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հույսեր է […]

̰
Ավստրալիայում Greenpeace-ի 13 ակտիվիստներ պարաններով իրենց կապել են կամրջին

12:25 14.05.2019

Սիդնեյում Greenpeace բնապահպանական կազմակերպության 13 ակտիվիստներ պարանների միջոցով կապել են իրենց Հարբոր կամրջին և որոշ ժամանակ մնացել են կախված վիճակում: Ակցիայի մասնակիցներն օգտագործել են ալպինիստական պարաններ, իսկ ձեռքերին պահել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված են եղել կլիմայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրող կոչեր: Ակցիայի մասնակիցների գործողությունները դադարեցնելու համար առափնյա ոստիկանությունն ավիացիա է կիրառել: Բոլոր էքստրեմալները բարեհաջող […]

̰
Շառլ Ազնավուրի անձնական հավաքածուից վաճառքի է հանվել երկու հայտնի քանդակ

12:17 14.05.2019

Christie’s աճուրդի տունը Փարիզում վաճառքի կհանի ժամանակակից արվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Ժերմեն Ռիշյեի երկու գործերը, որոնք վերջին շրջանում գտնվել են լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի անձնական հավաքածուում: Աճուրդը նախատեսված է հունիսի 4-ին: Ցլամարտի թեմայով արված քանդակներից մեկը գնահատվում է 2,5 միլիոն եվրո: Մյուս աշխատանքի՝ «Plaque Tesconi»-ի նախնական արժեքը սահմանված է 60 000 եվրո: Այս մասին հայտնել […]

̰
Ռուսների 39 տոկոսը լավ առաջարկի դեպքում պատրաստ է աշխատանքային կարիերան շարունակել Հայաստանում

00:24 14.05.2019

Հայաստանն ԱՊՀ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում երրորդն է: Ռուսաստանում կայացած սոցիոլոգիական հարցումների արդյունքները հետևյալ պատկերն են գրանցել: Հարցված մասնագետների 39%-ը համաձայն է իր աշխատանքային կարիերան շարունակել Հայաստանում: Այս ցուցանիշով առաջինը Բելառուսն է, որտեղ համաձայն է տեղափոխվել հարցվածների 74%-ը, իսկ երկրորդ տեղում Ղազախստանն է (55%): Հարցումն անցկացվել է 2662 մասնագետների շրջանում: Քաղաքացիների 3/4-ը, որպես տեղափոխման […]

̰
Ժողովրդավարությունը Հայաստանին «մղելու» է նոր որակի բանակցությունների. Մամեդյարով

00:11 14.05.2019

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության հոբելյանական միջոցառմանը, անդրադարձել  է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Մամեդյարովի խոսքերով` անհրաժեշտ է խնդիրը կարգավորել նաև տարածաշրջանի ներուժը բացահայտելու համար: «Ուզում եմ նշել, որ ժողովրդավարության զարգացումը Հայաստանում «կմղի» այդ երկրին՝  Ադրբեջանի հետ սուբստանտիվ (ինքնուրույն) բանակցություններ վարելու քայլին»,- ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը […]

̰
Ամերիկացի վազորդը վազքուղին հաղթահարել է «սուպերմենի թռիչքով»

23:29 13.05.2019

Ամերիկացի թեթև աթլետ Ինֆինիտ Տակերը զարմացրել է հանդիսատեսներին մրցումների ժամանակ իր անսովոր գործողություններով:  Ֆեյետվիլլում, 400 մետր արգելքներով վազքի ամբողջ ընթացքում նա առջևում է եղել, սակայն ամենավերջում մրցակիցներից մեկը՝ Ռոբերտ Գրանտը, շատ է մոտեցել նրան: Հաղթանակը ձեռքից բաց չթողնելու համար վերջին մի քանի մետրը Տակերը ոչ թե վազել է, այլ ուղղակի թռչել է, այսպես կոչվող, «սուպերմենի […]

̰
Ադրբեջանցի ֆուտբոլիստը վստահեցրել է, որ Բաքվում կապահովվի Մխիթարյանի անվտանգությունը

23:16 13.05.2019

Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահեցրել է, որ իր երկիրը կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը, եթե վերջինս որոշի գալ  Բաքու։ «Եթե մեր երկիրն անվտանգություն է երաշխավորում, ապա այդպես էլ կլինի։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ մրջազգային մրցաշարեր է ընդունել, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Մենք երբեք մեր անվտանգության երաշխիքների հետ կապված կասկածների առիթ չենք տվել։ […]

̰
Հրադադարի 25 տարիները. համառոտ ժամանակագրություն

21:59 13.05.2019

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ին: Փաստաթուղթը նախատեսում էր անժամկետ հրադադար: Սա աննախադեպ փաստաթուղթ էր, քանի որ անժամկետ հրադադարի մասին պայմանավորվածություն նախկինում երբեք ձեռք չէր բերվել: Փաստաթուղթը ստորագրեցին երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Հայաստանից՝ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղից՝  Սամվել Բաբայանը, Ադրբեջանից՝ Մամեդովը: Մի քանի օրից` 1994 թվականի մայիսի 16- ին, Մոսկվայում տեղի ունեցավ […]

̰
Հայտնի է Սերգեյ Դորենկոյի մահվան պատճառը

15:50 10.05.2019

Ըստ նախնական տվյալների` հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն մահացել է սիրտ-անոթային անբավարարության հետևանքով: Դորենկոյի մարմնի դիահերձումը կատարվել է անցած գիշեր: Հիշեցնենք, որ Դորենկոն մահացել է երեկ: Մոտոցիկլետ վարելու ժամանակ նա իրեն վատ է զգացել, որից հետո կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց ուղի: Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, թե ինչպես են Դորենկոյին […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ

14:25 10.05.2019

Առնվազն 2 մարդ է տուժել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: […]

̰
Կատուն կուլ է տվել կրետին ու դարձել համացանցի հերոս

00:03 10.05.2019

Կատուն կուլ է տվել կրետին ու դարձել համացանցի հերոս: Կատվի լուսանկարը «Թվիթերի» իր էջում հրապարակել է Զորջիա Դեբելիուսը:  Կատվի մռութն այս արտասովոր տեսքը ստացել է կրետին կուլ տալուց հետո, հավանաբար, միջատը հասցրել է կծել նրան: «Կատուն կուլ է տվել կրետին, ես այնքան եմ ծիծաղել նրա դեմքի արտահայտությունից, որ այլևս շնչել չեմ կարող»,- գրել է Զորջիան: […]

̰
ԵՄ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը. Մոգերինի

20:52 09.05.2019

ԵՄ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքը, քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը:  Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք կկատարենք համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի դեռ Իրանը հետևում է դրանց, և քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է այդ փաստը: Մինչ այս պահը Իրանն ամբողջությամբ կատարել է իր […]

̰
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դատապարտել են Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները

17:40 09.05.2019

Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան դատապարտել են ԱՄՆ-ին Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու համար: Միևնույն ժամանակ, եվրոպական միջնորդների եռյակը դեմ է միջուկային ծրագրի հարցով Իրանի ներկայացրած վերջնագրին: Այս մասին նշվում է երեք երկրների տարածած համատեղ հայտարարությունում: «Մենք դեմ ենք բոլոր տեսակի վերջնագրերին և կողմ ենք, որպեսզի Իրանը կատարի այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է միջուկային […]

̰
Զաքիր Հասանովն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

16:24 09.05.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շփման գծում տիրող իրավիճակին, մշտադիտարկումների արդյունքներին ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:

̰
Google-ը «խելացի» տան սմարթ էկրաններ է մշակել

15:08 09.05.2019

Ամերիկյան Google ընկերությունը մշակել է այսպես կոչվող «խելացի» տան սմարթ էկրաններ, որոնք կարող են նույնականացնել տան անդամների դեմքերը: Nest Hub Max նույնականացման սարքի  շնորհանդեսը  տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքում: Սենսորային էկրանի տրամագիծը  25,4 սանտիմետր է: Այն վաճառքի է հանվելու ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և արժենալու է 229 դոլար: Կարծիք կա, որ այս նոր սարքի […]

̰
Լոս Անջելեսի տներից մեկում հազար միավորից ավելի հրազեն է հայտնաբերվել

14:30 09.05.2019

Ամերիկացի ոստիկանները Լոս Անջելեսի բնակելի տներից մեկում խուզարկության ժամանակ հազար միավորից ավելի հրազեն են  հայտնաբերել, հիմնականում հրացաններ և ատրճանակներ: Այս մասին հայտնել է NBC-ն: Խուզարկությունը կատարվել է մի քրեական գործի շրջանակում: Անձը, ում հանդեպ հարուցվել է քրեական գործը, մեղադրվում է  զենքի արտադրության և ապօրինի իրացման համար: Հայտնաբերված զենքերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիոն […]

̰
Գիտնականները բարձրաձայնել են մահացու վտանգ ներկայացնող նոր երկրաբանական անոմալիայի մասին

22:58 07.05.2019

Գիտնականները բարձրաձայնել են նոր երկրաբանական անոմալիայի մասին, որը մահացու վտանգ է ներկայացնում: Այս մասին գրում է  Science Alert պարբերականը: Խոսքը օվկիանոսի հատակի հսկայական տեկտոնական սալի` երկու մասի բաժանվելու վտանգի մասին է: Երկրաբան Ժոաու Դուարտեն տարօրինակ է համարում այն, որ Պիրենեյան թերակղզում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, քանի որ տարածքը չի համարվում սեյսմոակտիվ և բավարար հեռավորության […]

̰
«Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»». գերմանական պարբերականի անդրադարձը

22:04 07.05.2019

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական Ruhr24.de պարբերականն անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիրը հիշեցրել է Յուրգեն Կլոպի խոսքերը. «Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»: Ըստ հոդվածագրի՝ եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ […]

̰
Ճապոնիայում մեկնարկել է առանց փողկապների սեզոնը

15:13 07.05.2019

Ճապոնիայում մեկնարկել է հայտնի Cool biz արշավը: Տաք եղանակների հաստատմամբ պայմանավորված` պետական ծառայությունների աշխատակիցներին թույլատրվում է աշխատանքի գնալ առանց փողկապների: Առաջինը, որպես կանոն, օրինակ են ծառայել բնապահպանության նախարարության աշխատակիցները, ովքեր ոչ միայն փողկապներ չեն կապել, այլև հագել են կարճաթև վերնաշապիկներ: Այս իրադարձությունը Ճապոնիայում միշտ հասարակական մեծ քննարկումների թեմա է դառնում: Լրատվամիջոցները շատ հետևողական են, թե […]

̰
ԵՄ-ում արտադրվող սննդամթերքի 20%-ն ի վերջո հայտնվում է աղբարկղում

14:55 07.05.2019

ԵՄ-ը ծրագրեր է մշակում սննդամթերքի կորուստները կրճատելու ուղղությամբ: Բանն այն է, որ արտադրվող սննդամթերքի 20%-ը չի իրացվում և ի վերջո հայտնվում է աղբարկղում: Եվրահանձնաժողովը մտադիր է մոնիթորինգի մեծ ծրագիր սկսել և ուղիներ մշակել կորստի տոկոսները նվազեցնելու համար: «Սննդամթերքի կորուստն անընդունելի է հատկապես այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ են տառապում սովից ու մոլորակի բնական սննդային […]

̰
Աֆղանստանում ավելի քան 150 թալիբ գրոհային ու թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա է ոչնչացվել

14:27 07.05.2019

Կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ և Աֆղանստանի բանակը կետային ավիահարվածներ են հասցրել Ֆարահ նահանգում գտնվող թմրադեղերի արտադրության օբյեկտներին: Ըստ հրապարակած պաշտոնական տեղեկատվության` ոչնչացվել է ավելի քան 150 թալիբ գրոհային և թմրանյութի արտադրության 68 լաբորատորիա: Հաղորդվում է, որ այդ լաբորատորիաները օրական շուրջ մեկ միլիոն դոլարի եկամուտ են բերել: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ դեռ 2001 թվականից է Աֆղանստանում իրականացնում […]

̰
Շրի Լանկայում հայտնաբերվել է այն ճամբարը, որտեղ նախապատրաստություն են անցել պայթյուններն իրականացնողները

13:43 07.05.2019

Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնաբերել է այն ճամբարը, որտեղ ահաբեկչությունից առաջ նախապատրաստություն են անցել «Ջամաթ ատ-Տաուհիդ ալ-Վաթանիա» խմբավորման գրոհայինները: Ըստ տեղեկության`այդ բազայում նախապատրաստություն է անցել առնվազն 38 մարդ, այդ թվում Կոլոմբոյում իրականացված պայթյունների անմիջական կազմակերպիչ Զահրան Հաշիմը: Նշվում է, որ ահաբեկչությունից 4 օր առաջ` ապրիլի 17-ին կայացել է հարձակումների գլխավոր փորձը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական աղբյուրների` […]

̰
Մուրմանսկում SSJ-100 ինքնաթիռի զոհերի հիշատակին հուշահամալիր կկառուցվի

00:10 07.05.2019

Մուրմանսկում նախատեսվում է «Շերեմետևո» օդանավակայանում բռնկված SSJ-100 ինքնաթիռի զոհերի հիշատակին հուշահամալիր կառուցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մուրմանսկի նահանգապետի պարտականությունները կատարող Անդրեյ Չիբիսը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է դեպքի առնչությամբ ձևավորված հատուկ շտաբի նիստին: Չիբիսը նաև տեղեկացրել է, որ հարցը պետք է քննարկվի նաև հասարակական լայն շրջանակների հետ:

̰
Հայաստանի բնակչության թիվը կրկին նվազում է. 2 962 100 մարդ ապրիլի 1-ի դրությամբ

22:55 06.05.2019

Հայաստանում մշտական բնակվող քաղաքացիների թիվը 2019 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 2 962 100 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակչության թիվը կրճատվել է   7 800-ով: Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնվել է 8042 երեխա (ցուցանիշը նախորդ տարվա տվյալից ցածր է 3,1%-ով): Այս տարվա առաջին չորս ամիսներին մահվան դեպքերն […]

̰
Գյումրեցի մարզուհին ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

22:22 06.05.2019

Գյումրեցի ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է  Ռումինիայում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությանը և նվաճել ոսկե մեդալ: Սա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու երկրորդ մեդալն է միջազգային մրցաշարերում: Հայաստանի հավաքականը Ռումինիա էր մեկնել գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Մինչ այդ Ստեփանյանը հաղթել էր նաև ՌԴ Տուլա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Եվրոպայի գավաթի […]

̰
2019 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան ներկրված մեքենաների ռեկորդային թիվ է գրանցվել

21:49 06.05.2019

ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը այսօր տվյալներ է հրապարակել երկիր ներկրված տրանսպորտային միջոցների մասին: «2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում հաշվառվել է 35 000 տրանսպորտային միջոց: Դրանց  մոտ կեսը գտնվում է մայրաքաղաքում, ինչն էլ իր հերթին դժվարացնում է երթևեկությունը, հանգեցնում խցանումների»,- նշել է Կարապետյանը: 2019 թվականի առաջին քառամսյակի տվյալներով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ […]

̰
Արամ Ավագյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

16:25 06.05.2019

Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը կիսաթեթև քաշային կարգում, 10 ռաունդանոց մենամարտում հաղթել է ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզային ու պաշտպանել WBC Internnational Silver գոտին: Ավագյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Արամ Ավագյանն իր 10-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և մինչ օրս ոչ մի պարտություն չի կրել:  

̰
ՀՀ հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին

16:08 06.05.2019

ՀՀ հավաքականը չի մասնակցի Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին, որն անցկացվելու է Բաքվում հուլիսի 20-28-ը: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի խոսքերով` Եվրոպական օլիմպիական կոմիտեի 50 անդամ երկրներից փառատոնին չեն մասնակցի Հայաստանն ու Լյուքսեմբուրգը: «Լյուքսեմբուրգի հարցը դեռ վերջնական պարզ չէ: Ինչ-որ պատճառով նրանք հրաժարվել են մասնակցությունից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մասնակցության հայտեր ներկայացնելու […]

̰
Խուճապ և երեխաների ու կանանց ճիչեր. հրապարակվել է տեսանյութ այրվող ինքնաթիռից

15:42 06.05.2019

Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]

̰
BACK_TO_TOP