TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

ՌԴ ՔԿ-ն Sukhoi Superjet 100-ի աղետի մի քանի վարկած է առաջ քաշել

15:35 06.05.2019

ՌԴ Քննչական կոմիտեն Sukhoi Superjet 100 ինքնաթիռի աղետի մի քանի վարկածներ է առաջ քաշել: Վարկածների թվում են օդաչուների, դիսպետչերների և թռիչքից առաջ ինքնաթիռի տեխնիկական վիճակի ստուգումն իրականացրած աշխատակիցների  ոչ բարձր մասնագիտական որակավորումը, օդանավի անսարքությունները և անբարենպաստ եղանակային պայմանները: Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հրահանգել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և հայտնաբերել բոլոր այն անձանց, որոնց գործողությունները […]

̰
Կանադան անօդաչու կամիկաձեներ է ստեղծել

14:56 06.05.2019

Կանադական AerialX ընկերությունն այսպես կոչված դրոն-կամիկաձե է ստեղծել, որը կարող է վերացնել այլ անօդաչու թռչող սարքերը: Այս մասին գրում է Digital Trends-ը: Անօդաչու թռչող սարքերը հրթիռի և կվադրոկոպտերի հիբրիդի տեսք ունեն և կարող են օդում ինքնուրույն հայտնաբերել թիրախն ու հետապնդել այն: Ի վերջո, դրանք հասնում են «զոհին», դիպչում նրան ու ինքնապայթեցումով ոչնչացնում: Այս դրոնների քաշը […]

̰
ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի առավել ամբողջական պատկերը

14:13 06.05.2019

ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերքի առավել ամբողջական ու ճշգրիտ պատկերը: Լուսանկարը տեղադրվել է գործակալության պաշտոնական կայքում: Ընդհանուր պատկեր ստանալու համար ՆԱՍԱ-ի մասնագետները 7500 առանձին լուսանկարներ են միացրել: Այդ լուսանկարներն արվել են Hubble աստղադիտակի միջոցով  16 տարիների ընթացքում: Ընդհանուր պատկերում 265 000 գալակտիկա կա, որոնց տարիքը 500 միլիոնից 13,3 միլիարդ տարի է: Մասնագետները պնդում են, որ այս […]

̰
Անպարտելի հայ բռնցքամարտիկը ԱՄՆ-ում հերթական հաղթանակն է տարել

16:46 03.05.2019

Լաս Վեգասում կայացել է Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանի և մեքսիկացի Ալան Կամպայի մրցամարտը: Մրցավարների միաձայն որոշմամբ` հաղթել է 23-ամյա Էրիկ Բազինյանը: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսները WBO և WBA վարկածներով: Բազինյանը տարել է իր կարիերայում 23-րդ հաղթանակը (17-ը նոկաուտով), իսկ պարտություն հայ բռնցքամարտիկը չունի: Էրիկ Բազինյանը ծնվել է Հայաստանում՝ 1995  թվականին, […]

̰
Համացանցում հրապարակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հազվագյուտ լուսանկարները

15:43 03.05.2019

Համացանցում հայտնվել են գերմանական բանակի հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիներին՝ 1944-1945 թվականներին: Այս լուսանկարները տեղադրված կլինեն նաև Հանս Զայդլերի «Պատերազմի կերպարները» գրքում, որը պատմում է Հիտլերի բանակի վերջին շրջանի պարտությունների մասին: Գիրքը վաճառքի կհանվի մայիսի վերջին: Գրքում ներառված լուսանկարների մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ:    

̰
Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում

14:37 03.05.2019

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայի Սյուդադ դե Մոստոլես քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում: Կարենը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր. տարել է 7  հաղթանակ և 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի:  Միջազգային մրցաշարին մասնակցել է 9 երկրի 169 շախմատիստ:

̰
Dragon տիեզերանավի գործարկումը վերջին պահին չեղարկվել է 

14:20 03.05.2019

Ֆլորիդայի տիեզերական կայանից Dragon տիեզերանավի արձակումը չեղարկվել է տեխնիկական անսարքությունների պատճառով: Նշվում է նաև, որ վերջերս Crew Dragon 6 տիեզերանավի փորձարկումների ժամանակ գրանցված վթարից հետո մասնագետների մոտ մտավախություն է առաջացել, ինչը ևս թռիչքը չեղարկելու պատճառ է դարձել: Տիեզերանավը պետք է միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին հասցներ 338 կգ սնունդ և 357 կգ ընդհանուր քաշով սարքավորումներ:

̰
Ղրիմում օդապարիկը միայնակ մնացած երեխային օդ է բարձրացրել

13:09 03.05.2019

ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ օդապարիկը Ղրիմում օդ է բարձրացրել մի երեխայի: Դեպքը տեղի է ունեցել օդապարիկի անհաջող վայրէջքի հետևանքով: Օդապարիկում եղել են 4 հոգանոց ընտանիքի անդամները և հրահանգիչը: Վայրէջքի պահին այնպես է ստացվել, որ 4 մեծահասակները դուրս են եկել օդապարիկից, իսկ փոքրիկը մնացել է այնտեղ: Թեթևացած օդապարիկը դարձյալ սկսել է օդ բարձրանալ ու շարժվել […]

̰
«Միսս Ուրուգվայ» մրցույթի հաղթողին Մեքսիկայում մահացած են հայտնաբերել

12:02 03.05.2019

«Միսս Ուրուգվայ-2006» մրցույթի հաղթող Ֆաթիմի Դավիլային մահացած են հայտնաբերել Մեքսիկայի հյուրանոցներից մեկում: 31-ամյա մոդելի մարմինը հայտնաբերվել է լոգասենյակում: Նշվում է, որ Ֆաթիմին Մեքսիկա էր ժամանել ապրիլի 23-ին և նորաձևության ընկերություններից մեկում պետք է հարցազրույց անցներ: «Միսս Ուրուգվայ-2006» մրցույթում հաղթելուց հետո նա աշխատում էր որպես մոդել: Ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության վարկածը: Նշվում է նաև, որ վերջին […]

̰
Կիմ Չեն Ինի եղբորը սպանած կինն ազատ է արձակվել

11:32 03.05.2019

Վիետնամի քաղաքացի Դոան Թխի Խուոնգը, որը Մալայզիայում դատապարտվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության համար, ազատ է արձակվել: Ավելի վաղ Մալայզիայի դատախազությունում Դոան Թխի Խուոնգի նկատմամբ մեղադրանքը փոխել էին: Սկզբում նա մեղադրվում էր սպանություն գործելու մեջ, իսկ հետո մեղադրվեց չկանխամտածված մահ պատճառելու համար, քանի որ տեղյակ չի եղել, որ […]

̰
Քեյթ Միդլթոնի դստերը համեմատել են արքայադուստր Դիանայի հետ

23:48 02.05.2019

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի դստեր՝ Շարլոտայի նկարները համեմատել են արքայադուստր Դիանայի դեռահաս տարիների նկարների հետ: Համացանցում քննարկումների մասնակիցներից շատերը կարծիք են հայտնել, որ Շարլոտան չափազանց նման է իր հանգուցյալ տատին` արքայադստեր Դիանային: Համացանցում տեղադրվել են Դիանայի` 1965 թվականի լուսանկարները, որոնցում նա ճիշտ նույն տարիքում է, ինչ Շարլոտան: Ոմանք փոքրիկ արքայադստերը նմանեցրել են նաև «Հարրի Փոթերի» […]

̰
Իրանցի մարզուհուն առանց հիջաբի ռինգ դուրս գալու համար ազատազրկում է սպառնում

23:37 02.05.2019

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է կին բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին: Նա առաջին իրանցի մարզուհին է, որը կարողացել է հաղթանակ տանել միջազգային մրցաշարում: Հադեմին մեղադրում են այն բանի համար, որ նա ռինգ է դուրս եկել առանց հիջաբի: Սա Իրանի օրենքների կոպիտ խախտում է: Ըստ այս երկրի օրենքների՝ մարզուհիները պետք է մրցահարթակ դուրս գան հիջաբով և այնպիսի մարզական հագուստով, […]

̰
Ամերիկյան Դևենպորտ քաղաքն ամբողջությամբ ջրածածկ է

22:54 02.05.2019

Ամերիկյան Այովա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը` Դևենպորտը, ամբողջությամբ ջրածածկ է: Ափերից դուրս եկած Միսսիսիպի գետը քանդել է պատվարն ու լցվել քաղաքը: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով քաղաքապետին: Տեղի իշխանությունները պատվարի ամրացման աշխատանքներ են իրականացրել, սակայն դրանք արդյունք չեն տվել: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Բնակչությունը տարհանվում է: États-Unis: l’impressionnante inondation de la […]

̰
Ճապոնական սրճարանի այցելուներն ավելի շատ ժամանակ են անցկացնում զուգարանում, քան սեղանների մոտ

19:39 02.05.2019

Ճապոնական Ակասի քաղաքի Hipopo Papa սրճարանը դարձել է տեղի ամենահայտնի վայրերից մեկը: Սրճարանը հայտնի է ոչ թե իր խոհանոցի բազմազանությամբ ու համեղ ուտեստներով, այլ կանանց զուգարանով: Այն այնքան գրավիչ է, որ այստեղ երազում են նաև տղամարդիկ հայտնվել, և երբ այցելուները քիչ են, աշխատակիցները թույլատրում են տղամարդկանց մի պահ տեսնել այս կախարդական սենյակը: Զուգարանի պատերը թափանցիկ […]

̰
Ասիական սուպերմարկետները սկսել են պլաստիկե փաթեթների փոխարեն բանանի տերևներ օգտագործել

19:18 02.05.2019

Մինչ եվրոպական երկրների կառավարությունները մտածում են պլաստիկ թափոններից ազատվելու նոր մեթոդների մասին, Թաիլանդն ու Վիետնամը գործնական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Ասիական երկրներում, ինչպես հայտնի է, այս առումով վիճակը բավական լուրջ է: Վիետնամը, օրինակ` աշխարհում չորրորդն է օվկիանոսը պլաստիկով աղտոտելու ցուցանիշով, իսկ պլաստիկն ազդում է ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց առողջության վրա: Բազմաթիվ եվրոպական […]

̰
Apple-ը հաշտվեց Qualcomm-ի հետ և պարտավորվեց վճարել 4,5 մլրդ դոլար

18:50 02.05.2019

Apple և Qualcomm ընկերությունները համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հայցերով բոլոր դատական գործերը: Համակարգիչների պրոցեսորներ արտադրող Qualcomm ընկերությունը Apple-ից կստանա առնվազն 4,5 միլիարդ դոլարի փոխհատուցում: Գումարը կփոխանցվի մեկանգամյա վճարումով այս տարվա հունիսին: Դատական քաշքշուկներն այս երկու ընկերությունների միջև սկսվել էին 2017 թվականին: Այն ժամանակ Apple-ը դատի տվեց Qualcomm-ին պատենտների լիցենզավորման համար: Qualcomm-ն էլ իր հերթին […]

̰
ԱՄՆ-ն կեղծ լուրեր է տարածում. Զախարովան մեկնաբանել է Պոմպեոյի խոսքերը Մադուրոյի մասին

18:45 01.05.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է համոզել Մադուրոյին չփախչել երկրից: Զախարովայի խոսքերով` ամերիկյան կողմն անընդհատ ցանկանում է ազդել այդ երկրի բանակի վրա, որպեսզի թուլացնի Մադուրոյի դիրքերը և դրա համար տարբեր կեղծ լուրեր է տարածում: Մինչ այդ Պոմպեոն հայտարարել էր, որ Մադուրոն մտադիր է եղել […]

̰
ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները կբարձրացվեն

18:38 01.05.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով բարձրացվում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների կենսաթոշակները: Միջինը դրանք կբարձրանան 9,5 հազար ռուբլով: Օրենքը, սակայն, չի վերաբերի բոլոր վետերաններին: Բարձր կենսաթոշակներ կստանան այն վետերանները, որոնք մասնակցել են պատերազմական գործողությունների գործող բանակի կազմում, ինչպես նաև պարտիզանները, հետախույզները, Լենինգրադի պաշտպանության մասնակիցները, պատերազմի ընթացքում կոնտուզիաներ և վիրավորում ստացած վետերանները: Ներկայումս […]

̰
Ամերիկյան ընտանիքում առաջինը համալսարան ընդունված դպրոցականը կստանա 3,7 մլն դոլար կրթաթոշակ

18:08 01.05.2019

Նոր Օռլեանի միջազգային գիմնազիայի շրջանավարտ Անուանետա Լավը մինչ ուսումնական հաստատությունն ավարտելը ուսումը շարունակելու վերաբերյալ դիմում-նամակներ է ուղարկել ամերիկյան գրեթե բոլոր հայտնի բուհեր: Արդյունքը նրան զարմացրել է: 115 բուհից նա հրավեր է ստացել. աղջկան մինչև 3,7 միլիոն դոլարի ընդհանուր կրթաթոշակ են առաջարկել: Անտուանետան փայլուն է սովորել գիմնազիայում և այժմ ցանկանում է դառնալ մանկավարժ: «Իմ երազանքը իրականություն […]

̰
Հետաքրքրասեր որորը հայտնվել է տեսախցիկի առջև և իրեն փորձել թղթակցի դերում

13:30 01.05.2019

Լոնդոնի ճանապարհային տեսախցիկներից մեկը հետաքրքիր դրվագ է ֆիքսել: Տեսախցիկի դիմաց նստել է որորը (ծովորոր) և ոսպնյակի մեջ տեսնելով սեփական արտացոլումը` սկսել է պտտել գլուխը: Ճանապարհային ծառայություններն այս տեսանյութը տեղադրել են Twitter-ում և այսպիսի մեկնաբանություն գրել: «Բազմաթիվ խնդրանքներով մեր թղթակիցը ներկայացնում է Լոնդոնի փողոցների իրավիճակի վերաբերյալ վերջին նորությունները»: Կատակը դուր է եկել բազմաթիվ օգտատերերի: Մի խումբ […]

̰
iPhone-ի վաճառքներն առաջին եռամսյակի արդյունքներով ընկել են 17%-ով

12:00 01.05.2019

Apple կորպորացիան հայտնել է հասույթի և շահույթի եռամսյակային նվազման մասին: Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ 17%-ով նվազել է նաև iPhone-ի վաճառքը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ 2019թ. առաջին երեք ամիսներին շահույթը կրճատվել է 16%-ով` մինչև 11․56 մլրդ դոլար, իսկ հասույթը` 5%-ով` մինչև 58․02 մլրդ դոլար: Սա ավելի քան երկու […]

̰
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

10:52 01.05.2019

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Արմեն Գրիգորյանը (73 կգ),  Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում` Արփինե Դալալյանը (+87 կգ)։ Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը նշել է, որ երիտասարդական հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ։ Առաջնությունը տեղի կունենա հունիսի 1-8-ը, […]

̰
ԱՄՆ-ն իշխանափոխությունից հետո զգալիորեն ավելացրել է օգնությունը Հայաստանին. Փոլ Ստրոնսկի

18:10 30.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Փոլ Ստրոնսկին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այն մասին, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի հատկացրել օգնություն թավշյա հեղափոխությունից հետո: «Փաշինյանը պետք է գործի անցնի և վերջ տա ԱՄՆ-ի հետ  քաղաքականություն խաղալը: ԱՄՆ-ը քննադատել է Քոչարյանին և Սարգսյանին 2008 թվականին, ինչը հանգեցրեց  «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին օգնության տրամադրման դադարեցմանը, քանի որ Հայաստանը չկարողացավ […]

̰
Արոնյանը 6-րդն է. GRENKE Chess Classic 2019

10:16 30.04.2019

Գերմանիայում ավարտվեց GRENKE Chess Classic 2019 շախմատային մրցաշարը։ Վերջին՝ 9-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ։ Այսպիսով` Արոնյանը գրանցեց 50%-անոց արդյունք։ Լևոնը կրեց մեկ պարտություն, տարավ մեկ հաղթանակ և 7 պարտիա ավարտեց  ոչ-ոքի։ Անանդի և Սվիդլերի հետ հայ շախմատիստը կիսեց 5-7-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 6-րդը: Մրցաշարում բացահայտ առավելությամբ հաղթանակ […]

̰
Շրի Լանկայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նոր ահաբեկչությունների վտանգի մասին

15:47 29.04.2019

Շրի Լանկայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են նոր ահաբեկչությունների վտանգի մասին։ Ինչպես հայտնել է Daily Mirror-ը, ահաբեկչությունների շարք է նախապատրաստում տեղի «Ջամմատ ատ-Տաուխիդ ալ-Վաթանիա» խմբավորումը։ Ըստ իշխանությունների՝ այս անգամ հարձակումների թիրախը կարող են լինել բուդդայական տաճարները։ Նաև հաղորդվում է, որ ծրագրված ահաբեկչություններում հնարավոր է ներգրավվեն կին մահապարտներ։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ըստ […]

̰
Հայաստանն անցած տարի ռազմական ծախսերի առավել մեծ աճ գրանցած երրորդ երկիրն է աշխարհում

14:46 29.04.2019

Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2018 թվականին երկրների ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանն առաջին երեք երկրների շարքում է, որոնք անցած տարում ռազմական ծախսերի առավել մեծ աճ են գրանցել։ 2018 թվականի Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 միլիոն դոլար, ինչը 30% -ով ավելին է 2017 թվականի ցուցանիշից։ Նշվում է […]

̰
Վերջին տուրում Արոնյանը կմրցի Կարուանայի հետ․ GRENKE Chess Classic 2019

14:12 29.04.2019

Գերմանիայում ավարտին է մոտենում GRENKE Chess Classic 2019 շախմատային մրցաշարը։ Այսօր վերջին՝ 9-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Առայժմ Արոնյանն ունի 50%-անոց արդյունք։ Լևոնը կրել է մեկ պարտություն, տարել է մեկ հաղթանակ և 6 պարտիա ավարտել է ոչ-ոքի։ Մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Կարուանան […]

̰
Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել

14:16 26.04.2019

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել: Այս մասին են վկայում այսօր բորսաներում արձանագրված տվյալները: Գնանկման պատճառը տարածված լուրերն են ամերիկյան նավթային պաշարների աճի մասին: Վերջին երկու օրերի ընթացքում Brent տեսակի նավթի գինը հաջորդաբար նվազել է միջինը 0,3% տոկոսով, իսկ WTI տեսակի նավթի գնի անկումը հասել է 0,54%-ի: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում ամերիկյան […]

̰
Ինչո՞ւ է Զելենսկին մեկնում Թուրքիա

13:55 26.04.2019

Վլադիմիր Զելենսկին, ով բացահայտ առավելությամբ հաղթեց Ուկրաինայի  նախագահական ընտրություններում, հայտնել է, որ երկու օրով մեկնում է Թուրքիա: Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցում: Պարզվում է` այցը քաղաքական գործունեության հետ կապ չունի: Զելենսկին հետևյալ մեկնաբանությունն է արել: «Պայմանավորվել ենք բաց լինել: Մեկնում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ «Весело» ամենամյա փառատոնին: Բայց 2 օրից ես հետ […]

̰
Հայաստանի և մյուս գործընկերների հետ միությունը կառուցվում է ինքնիշխանության սկզբունքների հիման վրա. Պուտին

11:37 26.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով:  Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն: «ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ, որը […]

̰
BACK_TO_TOP