10:37 03.06.2019
Խոսե Անտոնիո Ռեյեսի կրտսեր որդին այս լուսանկարն է հրապարակել համացանցում և նշել, որ այն հոր հետ վերջին նկարն է: Իսկ ավագ որդին «Ինստագրամում» հորը հրաժեշտի նամակ է գրել: «Այդ օրը դու, ինչպես միշտ, ինձ խորհուրդներ էիր տալիս, իսկ հետո գնացիր, այս անգամ՝ հավերժ: Այդ օրն իմ կյանքում ամենածանր օրն էր: Ես միշտ հպարտանալու եմ քեզանով: […]
10:35 03.06.2019
Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենիյ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից: Այս մասին հայտնել է Elise Journal-ը: Հրատարակչության տվյալներով` Յացենյուկի երկու դուստրերը, քույրը և ծնողներն ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել: Իսկ նրա կինը ստացել է Վանուատուի քաղաքացիություն: Յացենյուկի մասին տվյալները չեն գաղտնազերծվում, սակայն ենթադրվում է, որ նա նույնպես ստացել է Վանուատու պետության քաղաքացիություն: Վանուատուն փոքր պետություն է, […]
22:34 30.05.2019
Կասկածից վեր է, որ Եվրոպա լիգայի եզրափակչին լրացուցիչ և շատ մեծ ինտրիգ հաղորդեց Հենրիխ Մխիթարյանի գործոնը, ընդ որում, խնդիրը ոչ թե մարզական էր, այլ շատ խորը քաղաքական: Մխիթարյանի մասին ավելի ուշ, իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպիսին կլինեին հանդիպումը և հանդիպման շուրջ կարծիքները, եթե Մխիթարյանի հանգամանքն ընդհանրապես չլիներ, եթե նա հանդես չգար «Արսենալում»: Լոնդոնցի երկրպագուների՝ […]
20:29 30.05.2019
Հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում: Գաբրիելը 6 պարտիայում հաղթանակ է տարել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի: Այսպիսով նա 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Միջազգային մրցույթին մասնակցել է 19 երկրի 107 շախմատիստ:
19:28 30.05.2019
Կալիֆոռնիայում աշխարհի ամենափոքր նորածինն է լույս աշխարհ եկել: Ծնունդը գրանցվել է մոր հղիության 23-րդ շաբաթին, այսինքն` երեխան ծնվել է մոտ 5,5 ամսական և կշռել է ընդամենը 245 գրամ: Այսպիսով, փոքրիկ Սայբին համաշխարհային ռեկորդ է սահմանել: Ծնունդը գրանցվել է նախորդ տարեվերջին, սակայն տեղեկությունը հրապարակվում է հիմա: Բանն այն է, որ ծնունդից անմիջապես հետո բժիշկները երեխայի ծնողներին […]
13:02 30.05.2019
ՌԴ մաքսային ծառայությունների աշխատակիցները Դոնի Ռոստովում ապօրինի ներկրված ծխախոտի մեծ խմբաքանակ են հայտնաբերել: «Ծխախոտը հայտնաբերվել է քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող պահեստներից մեկում: Առգրավվել է 50 000 տուփ ծխախոտ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլն ռուբլի»,- նշված է մաքսային ծառայության հաղորդագրությունում: Հաղորդվում է նաև, որ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի ներկրմամբ ու վաճառքով զբաղվել է […]
22:35 29.05.2019
Հայտնի բրիտանացի լրագրող, մեկնաբան Պիրս Մորգանը, որը վարում է հեղինակային «Piers Morgan Tonight» հաղորդումը CNN հեռուստաալիքով, կոչ է արել Բաքու ժամանած անգլիական երկու ակումբների երկրպագուներին աջակցել Հենրիխ Մխիթարյանին: «Անհավանական է: «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու այսօր պետք է Մխիթարյանի ազգանունով վերնաշապիկ կրի և խաղի ժամանակ բացականչի նրա անունը: Թույլ չտաք այդ հակահայկական ռասիստներին հաղթել»,- գրել է Մորգանը […]
21:15 29.05.2019
Մոսկվայում ավարտվեց Moscow Grand Prix 2019 մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 16-ը՝ Անիշ Գիրին (2787 ), Շահրիյար Մամեդյարովը (2781 ), Յան Նեպոմնյաշչին (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2772), Լևոն Արոնյանը (2762), Հիկարու Նակամուրան (2761), Թեյմուր Ռաջաբովը (2759), Ուեսլի Սոն (2754), Սերգեյ Կարյակինը (2752), Պյոտր Սվիդլերը (2739), Վեյ Յուն (2736), Նիկիտա Վիտյուգովը (2734), Յան Քշիշտոֆ Դուդան […]
16:54 29.05.2019
Ամերիկյան Ֆլորիդայի բնակիչներ Թոմ և Դելմի Լեդբետտերների պատմությունը հուզիչ ավարտ է ունեցել: Թոմը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ Դելմիին հրավիրեց շրջել իր մեքենայով: Նա, սակայն, հույսեր չուներ, որ Դելմին կգա: Դելմին եկավ, և նույն օրը Թոմը համարձակություն ունեցավ համբուրել աղջկան ու ամուսնության առաջարկ անել: Երեք շաբաթից նրանք ամուսնացան ու սիրով և անբաժան ապրեցին ուղիղ […]
13:50 29.05.2019
Ռուսաստանում ակտիվ քննարկման թեմա է դարձել համացանցում հրապարակված տեսանյութը, որում մարզիչը շոկի ենթարկող ջրային մարզումներ է կատարում նորածնի հետ: Բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Անդրեյ Ստեպանովը խիստ բացասաբար է արձագանքել երեխայի հետ ջրում կատարվող այդ վարժանքներին: «Մի բան է սուզվելը, որովհետև դեռ շատ փոքր հասակից հնարավոր է երեխայի մոտ զարգացնել շունչը պահելու ռեֆլեքսը, բայց դա արվում […]
11:25 29.05.2019
Լոնդոնի «Արսենալ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես և խոստացել էր, կվերադառնա մարզչական աշխատանքի։ 69-ամյա Վենգերը, ըստ ամենայնի, գլխավորելու է ճապոնական «Վիսսել Կոբե» ակումբը, որը բավականին հայտնի է նախևառաջ իր խաղացողներով: Այստեղ հանդես են գալիս Անդրես Ինիեստան, Դավիդ Վիլյան և Լուկաշ Պոդոլսկին։ Independent-ը, սակայն, հաղորդում է, որ որոշումը դեռ վերջնական չէ, Վենգերն առայժմ մտածում […]
11:07 29.05.2019
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Roland Garros հեղինակավոր մրցաշարում: Կարենը, ով մրցաշարի 10-րդ համարն է, երեք սեթում հաղթանակ է տարել գերմանացի Սեդրիկ-Մարսել Շտեբեի նկատմամբ: Խաղն ավարտվել է 6-1, 6-2, 6-4 հաշվով ու տևել 1 ժամ 37 րոպե: Երկրորդ փուլում Խաչանովը կմրցի Գրեգուր Բարեր-Մետյու Էբդեն զույգի հաղթողի հետ: 23-ամյա հայազգի թենիսիստը պրոֆեսիոնալ […]
11:04 29.05.2019
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Այն կանցկացվի հունիսի 3-9-ը, Իսպանիայում: Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականներից հետո: Մեր հավաքականն Իսպանիա կմեկնի հետևյալ կազմով՝ Հարություն Մանուկյան (57 կգ), Հրաչյա Մարգարյան (61 կգ), Գեղամ Գալստյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 […]
19:31 28.05.2019
Մեծ Բրիտանիայի Արևելյան Սասեքսի կատուների խնամքի կենտրոնի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ է` չեն կարողանում նոր խնամակալներ գտնել 9 տարեկան Էլիոթ անունով կատվի համար: Պատճառը Էլիոթի ոչ մահացու, բայց տհաճ հիվանդությունն է: Կատուն անընդհատ փռշտում է: Կենդանու մոտ ալերգիկ ֆոնի վրա քրոնիկ ռինիտ է ախտորոշված, իսկ ալերգիան կենդանիների, այդ թվում` սեփական մորթուց է: Նախկին տերերը հենց […]
19:00 28.05.2019
Հայաստանում օրակարգային գլխավոր թեմաներից մեկը մնում է դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Համակարգի առողջացման առաջարկվող մեթոդների և հեռանկարների մասին հանրությունը պատկերացում է կազմում ոչ միայն տեղի փորձագիտական շրջանակների, այլև միջազգային հանրության արձագանքներից: Առաջինը Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դա տեղի ունեցավ հենց այն օրը, երբ շրջափակվեցին դատարանների մուտքերը: Հայտարարության մեջ […]
14:30 28.05.2019
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը պաշտոնից ազատել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցին և ցրել նրա կառավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ օրը երկրի խորհրդարանն անվստահություն էր հայտնել Կուրցի վարչակազմին: Ավստրիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսների նախարար Հարտվիգ Լեգերը, որը մեկ շաբաթ առաջ ստանձնել էր փոխկանցլերի պաշտոնը: Լեգերն այս պաշտոնում կմնա առնվազն մինչև արտահերթ ընտրությունները, որոնք […]
14:11 28.05.2019
Կալինինգրադում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը Կրասնոպրուդնայա փողոցում մայիսի 25-ի գիշերը դաժան ծեծի է ենթարկել Սերգեյ անունով քաղաքացուն: Վերջինս այժմ գտնվում է կոմայի մեջ: Նրա հոր խոսքերով` բժիշկների կանխատեսումները հուսադրող չեն: Սերգեյին ծեծի ենթարկած 26-ամյա Եվգենի Կուզնեցովն այս միջադեպից հետո թաքնվել է համակարգչային խաղերի ակումբներից մեկում, սակայն երկու օր անց ձերբակալվել է: Նշվում է, որ […]
13:43 28.05.2019
Միխայիլ Խաչատուրյանի ազգականները դիմել են ՌԴ քննչական կոմիտե` Խաչատուրյանին սպանած երեք աղջիկների մոր նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Հարազատները նաև խնդրել են, որ պետական պաշտպանություն տրամադրվի Խաչատուրյանի եղբորորդու՝ գործարար Արսեն Խաչատուրյանի համար: Խաչատուրյանի հարազատները պահանջում են, որ նրա նախկին կնոջը` երեք աղջիկների մորը, զրկեն ծնողական իրավունքից, քանի որ նա 2015 թվականին հեռացել է տնից և […]
00:06 28.05.2019
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահացածների հիշատակության օրը իր Twitter-ի էջում տեսանյութ է հրապարակել Արլինգտոնի ազգային գերեզմանոցից, որտեղ հուղարկավորված են ԱՄՆ-ի նախագահները, Գերագույն դատարանի նախագահները, տիեզերագնացները, պատերազմի մասնակիցները: Տեսանյութում նշվում է, որ ամերիկացիները երբեք չեն մոռանա նրանց, ովքեր ծառայել են երկրին: Հիշատակության օրը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը: Այդ օրը հիշում են բոլոր ամերիկացիներին, որոնք […]
23:53 27.05.2019
Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը տիկնոջ` թենիսիտուհի Սերենա Ուիլյամսի և դստեր` Օլիմպիայի հետ, այցելել է իրենց ընկերներին` արքայազն Հարրիին, դքսուհի Մեգան Մարքլին ու նրանց նորածին որդուն` Արչիին: Թենիսի սուպերաստղը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել թագավորական ամրոցից, որտեղ ապրում է ներկայումս թագավորական ընտանիքը: Նշվում է նաև, որ Օհանյաններն ու թագավորական ընտանիքը շատ […]
19:33 27.05.2019
Տոկիոն կմիանա ամերիկյան տիեզերական նախագծին: Պայմանավորվածության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին: Խոսքն այն նախագծի մասին է, որով պետք է տիեզերագնացներ ուղարկվեն Մարս և Լուսին: «Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընդլայնել համագործակցությունը տիեզերքի հետազոտության ոլորտում: Շուտով մենք կթռչենք Մարս և […]
19:19 27.05.2019
Ամերիկահայ հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը տիկնոջ` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և աղջկա` Օլիմպիայի հետ, այցելել են իրենց ընկերներին` Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին ու նրանց նորածին որդուն` Արչիին: Ուիլյամսը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել թագավորական ամրոցից, որտեղ ապրում է ներկայումս թագավորական ընտանիքը: «Թենիսի սուպերաստղը ամուսնու ու դստեր հետ անցած […]
14:15 27.05.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) կասկածի տակ է դրել Ազարյանի գիտական ատենախոսությունը` նշելով, որ այդտեղ հատվածներ կան, որոնք արտագրված են: Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, որն առաջին անգամ ազատ […]
12:22 27.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկություն ունի բանակցել Սպիտակ տան հետ: Թրամփը նշել է, որ եթե Իրանը նման ցանկություն հայտնի, ապա Վաշինգտոնը կհամաձայնի բանակցել: Այս մասին Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից առաջ: «Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել մեզ հետ: Եթե Իրանն իրոք ուզում է բանակցել, […]
11:14 27.05.2019
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «պատերազմի ֆանատիկ» է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների` Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում նշել են, որ Բոլթոնը կործանում է աշխարհն ու անվտանգությունը: Փհենյանը մեղադրել է Բոլթոնին ԿԺԴՀ-ի դեմ սադրիչ քաղաքականություն մշակելու համար: Մինչ այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, […]
00:42 25.05.2019
Բրազիլիայի բնակչուհի Ժուսարա Դուտրա Կոտուն որոշել է ամուսնանալ ինքն իր հետ: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Նշվել է, որ պսակադարության արարողությունը տեղի կունենա Բելու Օրիզոնտի քաղաքի եկեղեցում: Ժուսարան ասել է, որ մինչև խորան նրան կուղեկցի իր 21-ամյա աղջիկը: Այսպես կոչված՝ «սոլոգամ» ամուսնությունը՝ ինքնաամուսնությունը, այդպիսի հնարավորություն ընձեռում է: Այսինքն՝ հարսանեկան զգեստով եկեղեցական ծեսը կարելի է […]
00:06 25.05.2019
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նենսի Անդերսոնը վարակվել է մահացու ինֆեկցիայով, այն բանից հետո երբ դաջվածք է արել ձեռքին, անհայտ մասնագետի մոտ: Նենսին նշել է, որ դաջվածք անողը չի հետևել հիգիենային, համապատասխան նյութերով չի մշակել սարքն ու ասեղը: Իսկ երբ զգուշացրել է նրան այդ մասին, պատասխանել է, թե դրա կարիքը չկա: Սեանսը տևել է 5 ժամ, շատ […]
23:49 24.05.2019
Ռուսական «Известия» թերթը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին: Հոդվածը պատմում է Ղարաբաղյան կոֆլիկտի և ղարաբաղցիների կյանքի մասին: Հեղինակը՝ Գրիգորի Կլիմովը, նշել է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բեկումնային է եղել Շուշիի գրավումը, որը սակայն մինչ օրս ամբողջությամբ վերականգնված չէ: «Եթե Ստեփանակերտը ամբողջությամբ վերականգնվեց, ապա Շուշին դժվար է վերականգնվում: Հետաքրքիր է, որ բնակելիների վերականգնումը թողնելով հետոյի, […]
19:00 24.05.2019
Համացանցում հայտնվել են Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած վեճի և ծեծկռտուքի կադրերը: Այս միջադեպի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, իսկ ծեծկռտուք հրահրող քաղաքացին մահացել է: Տեսանյութում ուղևորներից մեկը պատմում է, որ ծեծկռտուքը հրահրած տղամարդը եղել է ոչ ադեկվատ վիճակում և իրեն շատ ագրեսիվ է պահել: Նա հանկարծ սկսել է ձեռքերով հարվածել իր կնոջը, հետո սկսել […]
18:35 24.05.2019
Երկու ընկերներ` Ջոշուա Ջորգեսենը և Ռայան Նիտցը, ովքեր զբաղվում են «սպորտային» ձկնորսությամբ, ուշագրավ կադրեր են հրապարակել համացանցում: Ֆլորիդա նահանգի գետերից մեկում նրանք շնաձուկ են նկատել և որոշել են անպայման որսալ: Պարզվել է, որ շնաձկան այդ տեսակն ամենավտանգավորներից մեկն է: Նրանք շատ արագ և ագրեսիվ են արձագանքում բոլոր տեսակի գրգռիչներին, նաև չեն հանդուրժում որևէ մեկի ներկայությունն […]