13:59 08.06.2019
Մոսկվայի հաշվիչ պալատի փոխնախագահին վիրավորել են տրամվատիկ հրացանով: Այս մասին հայտնում է РЕН լրատվականը: Ըստ աղբյուրի` նրա վրա կրակոց է արձակել վարորդը: Հաշվիչ պալատի փոխնախագահը դիտողություն է արել վարորդներից մեկին, ինչին նա պատասխանել է կրակոցով: Վարորդը կրակել է պաշտոնյայի ոտքին և դիմել փախուստի, իսկ պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց:
12:10 08.06.2019
Ֆիջիում՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը, գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը և այս արդյունքով դարձել փոքր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Արփինեի ցուցանիշը (101 կգ) չորրորդն էր: Երկամարտում նույնպես Արփինեն դարձել է չորրորդը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը […]
11:28 08.06.2019
Ֆիջիում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ամենավերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային մարզիկները և փայլուն ելույթ է ունեցել գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: Ի վերջո, 419 կգ (192+227) արդյունքով Վարազդատը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե […]
17:30 07.06.2019
«Գազպրոմ նեֆթ» ընկերությունը Հայաստանին նավթամթերք է մատակարարում արդեն ռուբլով և մտադիր է մոտ ապագայում ռուբլով հաշվարկի անցնել նաև Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում: Այս մասին հայտնել է «Գազպրոմ նեֆթ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, իսկ տեղեկությունը հրապարակել է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, […]
15:47 07.06.2019
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ուժեղ ավազամրրիկի հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել, ևս 20-ը վնասվածքներ են ստացել: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է կայծակնահարությունների և ծառերի տապալման հետևանքով: Նաև բնակելի շինություններ են ավերվել և մասնակի վնասվել: Օդերևութաբանների կանխատեսումներով`ավազամրրիկը կշարունակվի առնվազն 3 օր, սակայն արդեն առավել մեծ ակտիվություն կդրսևորի երկրի արևելյան շրջաններում: Բնակչությունը զգուշացված է այդ […]
01:00 07.06.2019
Մերձմոսկվայի ոստիկանները շշուկով կասկածյալի են ձերբակալել, քանի որ սենյակում քնած երեխա է եղել: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին: Նշվում է, որ սենյակում, որտեղ քնած է եղել կասկածյալը, նաև քնած երեխա է եղել: Ոստիկանները ստիպված են եղել շշուկով խոսել: «Միայն շատ կամաց: Վեր կաց: Կամաց, երեխային չարթնացնես»,- լսվել են իրավապահների ձայները […]
00:40 07.06.2019
Համացանցում հրապարակվել է տեսանյութը, որտեղ Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատարը գտնվում է հյուրանոցային համարում այն կնոջ հետ, որ նրան մեղադրել է բռնաբարության համար: Տեսանյությում երևում է, որ զույգը հանգստանում է սենյակում, սկզբում ամեն ինչ կարգին է: Հետո վեճ է սկսվում, և կինը մի քանի անգամ հարվածում է Նեյմարին և ասում, որ նա ցավ […]
00:24 07.06.2019
Դեմիեն Լերոյին վիճակված չէր մահանալ դժբախտ պատահարի հետևանքով, ավելին՝ նա կարողացավ այդ դեպքից հետո իր սիրելիին գտնել: Երեք տարի առաջ Դեմիենը ստիպված եղավ սարսափելի թռիչք կատարել 46 մետր բարձրությունից, այն բանից հետո, երբ չկարողացավ կառավարել իր պարապլանը: Դեմիենի ամբողջ մարմինը վնասված էր: Կոտրվել էին ողնաշարը, չորս կող, կոնքոսկրերը, ազդրի ոսկորը, կրծավանդակը: Բայց նա դեռ շնչում […]
22:45 06.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է մրցաշարի միանձնյա առաջատար Շահրիյար Մամեդյարովի հետ և փայլուն հաղթանակ տարել: Ադրբեջանցին ստիպված է եղել հանձնվել 31-րդ քայլին: Արոնյանն այս հաղթանակից հետո ունի 4 միավոր և առայժմ ստանձնել է մրցաշարի առաջատարի դերը: Տուրի մյուս պարտիաները դեռ […]
22:30 06.06.2019
Փարիզում ձերբակալվել է Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ահմադ Ահմադը: Այս մասին հաղորդում է ռուսական «Советский спорт» թերթը: Հաղորդվում է, որ սկզբում Ահմադին հրավիրել են հարցաքննության կոռուպցիայի հետ կապված մի քրեական գործի շրջանակներում: Այնուհետ որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին: Ահմադը ևս մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ: Ըստ նախնական տվյալների՝ կոռուպցիոն գործարքը կապված […]
22:01 06.06.2019
Հունաստանում ազգությամբ հայ Հունաստանի քաղաքացի է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Աթենքում՝ զոհի առանձնատան ավտոտնակում: Նրա վրա կրակել են երկու անծանոթներ: Այս մասին հաղորդել է Greek City Times պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ սպանվածը 41-ամյա գործարար էր և զբաղվում էր խոշոր ֆինանսական գործարքներով: Սպանության փաստով հետաքննություն է տարվում:
21:24 06.06.2019
ՌԴ-ը ներկայացնող 23-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը` Մեծ սաղավարտի Ռոլան Գարոս մրցաշարի 1/4 եզրափակչում զիջել է ավստրիացի Դոմինիկ Տիմին: Խաղն ավարտվել է 2:6, 4:6, 2:6 հաշվով: Ավստրիացու մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Նովակ Զոկովիչ (Սերբիա)-Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողը: Շնորհիվ նրա, որ Խաչանովը հասել է մինչև 1/4 եզրափակիչ, նա հայտնվել է համաշխարհային ռեյտինգի առաջին թոփ տասնյակում: Հիշեցնենք, որ […]
18:34 06.06.2019
Եվրոպական երկրները հայտարարել են ռեկորդային քանակության թմրանյութ առգրավելու մասին: ԵՄ երկրներում 2017 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ առգրավվել է 140 տոննա կոկաին: Ամենաշատը թմրանյութ է առգրավվել Բելգիայում (45 տոննա), երկրորդ տեղում Իսպանիան է (41 տոննա): Համապատասխան զեկույցում նշվել է, որ թմրանյութը տեղափոխվում է հիմնականում ծովային ճանապարհով, իսկ իրացմանը ներկայումս նպաստում են համացանցն ու սոցիալական կայքերը: Եվրոպայի […]
16:05 06.06.2019
Ե՞րբ է սպասվում Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղել են Զոհրաբ Մնացականյանին: Արտգործնախարարը նշել է, որ պայմանավորվածություն կա հայտարարելու հանդիպման նախանշված օրվա մասին, ու այդ հայտարարությունն անելու օրն արդեն մոտենում է: Իսկ թե երբ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը, այս հարցում դեռ հստակություն չկա: Մնացականյանը պատասխանել է նաև վարչապետի երեկվա հարցազրույցում […]
13:04 06.06.2019
ԱՄՆ Օհայո նահանգի կլինիկաներից մեկի բժիշկ Ուիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել 25 մարդու սպանության համար: Պարզվել է, որ նա հիվանդներին սպանել է միտումնավոր` ցավազրկող դեղերի բարձր դոզաներ ներարկելով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ այս սպանությունները կատարվել են 2015-2018 թվականների ընթացքում: Հիվանդներից շատերը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, նրանց միացված է եղել […]
11:01 06.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի՝ չնայած խաղի ընթացքում Արոնյանը որոշակի առավելություն է ունեցել: Իսկ Արմագեդոնում նորվեգացին կարողացել է հաղթանակի հասնել: Այսպիսով` գրանցվել է 0․5-1․5 հաշիվ` հօգուտ նորվեգացու: Երկու տուրից հետո Արոնյանն […]
23:46 05.06.2019
Չինաստանի Շենչժեն քաղաքում 9-ամյա աղջիկը հայտնվել է անսարք վերելակում: Այն առանց արգելակների անկում է գրանցել 19-րդ հարկից: Բարեբախտաբար, փոքրիկը ողջ է մնացել: Տեսանյութը հրապարակել է AsiaOne գործակալությունը: Վերելակը սկզբում բարձրացել է 19-րդ հարկ: Այդ ժամանակ վերելակում երկու երեխա է եղել: Երբ տղան դուրս է եկել, դռները փակվել են ու վերելակն անկում է գրանցել: Աղջիկը խուճապի […]
20:14 05.06.2019
Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցապայքար են դուրս եկել մինչև 96 կգ քաշային մարզիկները: Հայաստանն այս քաշային կարգում մասնակից չուներ, այնուամենայնիվ, ազգությամբ հայ մարզիկ մրցահարթակ դուրս եկավ: Ռուսաստանը ներկայացնող Արթուր Բաբայանը կատարեց չորս արդյունավետ մոտեցում և 346կգ (160 + 186) վերջնարդյունքով դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Արթուրը նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում […]
19:01 05.06.2019
Forbes-ը հրապարակել է ԱՄՆ 80 ամենահարուստ այն կանանց վարկանշային աղյուսակը, որոնք մեծ կարողությունների են հասել ինքնուրույն: Ամենահարուստ բիզնես լեդիներից երկուսը հայուհի է: Alex and Ani ոսկերչական բրենդի հիմնադիր Կարոլին Ռաֆայելյանը ցուցակում 42-րդն է, նրա կարողությունը գնահատվում է մոտ 520 միլիոն դոլար: Բրենդը կրում է Կարոլինի երկու աղջիկների անունները` Ալեքս և Անի: Նրա ընկերությունը 100-ից ավելի […]
16:30 05.06.2019
Սուդանի մայրաքաղաքում ցուցարարների վրանային ճամբարը ցրելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել է RIA Novosti գործակալությունը` հղում անելով Սուդանի բժիշկների կոմիտեին: «Եվս 10 մարդ է զոհվել ռազմական խորհրդի զինվորների կրակոցներից: Այսպիսով` զոհերի ընդհանուր թիվը հասել է 60-ի»,- նշված է Սուդանի բժիշկների կոմիտեի հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուդանի զինվորական ղեկավարությունը […]
14:35 05.06.2019
Կյանքի 90-րդ տարում մահացել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախկին նախագահ Լեննարտ Յուհանսոնը: Ազգությամբ շվեդ Յուհանսոնը ղեկավարել է ՈՒԵՖԱ-ն 1990-2007 թվականները: Հիշեցնենք, որ վերջերս ՈՒԵՖԱ-ի նախկին մեկ այլ նախագահն էլ՝ Միշել Պլատինին, հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարն իրեն հավատ չի ներշնչում:
13:30 05.06.2019
Հարբած վարորդի մասնակցությամբ մահացու վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում: Վթարի մեղավորը եղել է պիկապի վարորդը, որը հետագայում պարզվել է` անսթափ է եղել: Տեսանյութը համացանցում են տեղադրել մյուս մեքենայի զոհված ուղևորի հարազատները: Կան նաև վիրավորներ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Կադրերում երևում է, որ պիկապը ընթացել է շատ մեծ արագությամբ […]
13:27 05.06.2019
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ վերահսկվող պայթյուն է իրականացվել: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նկարահանող խմբի անդամներից մեկը, նաև վնասվել են ֆիլմի դեկորացիաները: Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Pinewood կինոստուդիայում: Ի դեպ, արդեն 25-րդ ֆիլմն է նկարահանվում 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին: Գլխավոր դերերից մեկն այստեղ խաղում է այս տարվա օսկարակիր Ռամի Մալեկը: Առաջին […]
10:35 05.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հիմնական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Սակայն, ըստ մրցաշարի կանոնների, յուրաքանչյուր պարտիայում պետք է հաղթող որոշվի: Մրցակիցներն Արմագեդոն պարտիա են անցկացրել, որում հաղթել է Գրիշչուկը: Հաջորդ տուրում Արոնյանը մրցելու է աշխարհի չեմպիոն […]
18:23 04.06.2019
Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում սպանվել է առևտրի կենտրոններից մեկի տնօրենը: Այդ մասին այսօր հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: Սպանության վայրում աշխատում են քննիչները, ճշտվում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները: Ինչպես հաղորդել է աղբյուրը, 60-ամյա տղամարդը սպանվել է այն պահին, երբ գաղտնի մուտքից ներս է մտել առևտրի կենտրոն: Մարդասպանը մոտեցել է շինությանը մոտոցիկլետով, գլխին սաղավարտ է […]
13:44 04.06.2019
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դարձյալ կարծիք են հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ` հաշվի առնելով հայաստանյան զարգացումները: Օրինակ` Էլշան Մուսաևը հայտարարել է, թե կարող է այնպիսի պահ գալ, որ Ադրբեջանը կրկնի Ապրիլյան մարտերը, քանի որ «Հայաստանում չկա կայուն իշխանություն»: «Վերջին շրջանում, հատկապես Փաշինյանի իշխանության գալուց հետո, Ադրբեջանի հանդեպ սադրանքների փորձեր են իրականացվել, օրինակ` Հայաստանի վարչապետի կողմից […]
13:00 04.06.2019
Ֆիջիում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ավագյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պոկում վարժությունում Կարենը նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Ավելին անել մեր ծանրորդը չկարողացավ: Հրում վարժությունում Կարենը բարձրացրեց 186 կիլոգրամ կշռող ծանրաձողը: Հաջորդ երկու մոտեցումները 192 կգ կշռող ծանրաձողին անհաջող էին: Արդյունքում Կարենը […]
11:57 04.06.2019
Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: Կարենը սանձել է 155 կգ կշռող ծանրաձողը և ճանաչվել է երրորդը: Երկու անգամ 159 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելու փորձերը եղել են անարդյունք, այլապես Կարեն Ավագյանը կարող էր փոքր ոսկե մեդալ […]
11:07 04.06.2019
Նորվեգիայում շարունակվում է Altibox Norway Chess 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի` այսօրվա դրությամբ գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դինգ Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Յու Յանգին: Երեկ կայացել է բլից (կայծակնային շախմատի) Altibox Norway Chess Blitz 2019 մրցաշարը, որին բավականին հաջող […]
10:41 04.06.2019
Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր մինչև 81 կգ քաշայինների կարգում մրցահարթակ է դուրս եկել Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը: Մեր մարզիկը այնքան էլ հաջող ելույթ չի ունեցել: Ռաֆիկը իրացրել է միայն առաջին մոտեցումները՝ պոկում վարժությունում սանձել է 147 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությւնում բարձրացրել է 187 կգ: Այս արդյունքը բավարար չէր մրցանակային տեղեր […]