11:19 10.04.2019
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը: Անդրանիկը մեր հավաքականի ուժեղագույն ծանրորդներից է և նրանից մեդալ է ակնկալվում: Անդրանիկ Կարապետյանը հանդես կգա մինչև 81 կգ քաշայինների կարգում: Ի դեպ, այս քաշային կարգում ներկայացված է ևս մեկ հայ ծանրորդ՝ Ռաֆիկ Հարությունյանը, ով դեռ ընդամենը 18 տարեկան է: Հիշեցնենք, որ անցած երկու օրերին […]
10:47 10.04.2019
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Reykjavik Open 2019-ի առաջատարներն են: Սերգեյը և Ռոբերտն առայժմ միայն հաղթանակներ են տարել և 3-րդ տուրից հետո ունեն 3-ական միավոր: Մրցաշարի 150 մասնակիցներից ևս 3-ն ունեն 3-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին երկու տեղերում Սերգեյն ու Ռոբերտն են: Ի դեպ, այսօր՝ 4-րդ տուրում, նրանք կհանդիպեն իրար հետ: Սպիտակներով կխաղա Ռոբերտ […]
00:38 09.04.2019
Ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաքում, տարածաշրջանային մրցաշարի ժամանակ մարմնամարզուհի Սամանտա Կերիոյի ցատկն ավարտվել է ողբերգությամբ: Նա կոտրել է ոտքերը: Սամանտային անմիջապես հոսպիտալացրել են: Այս պատահարը շատ է ազդել Սամանտայի թիմակցուհիների վրա, և նրանք չեն կարողացել հաջող ելույթ ունենալ: «Ինստագրամ»-ի իր էջում Սամանտան հայտնել է, որ սա իր վերջին ելույթն է: Սակայն նա դա արել է արժանապատվությամբ՝ նշելով, […]
00:25 09.04.2019
Չինաստանում 6-ամյա աղջիկն ընկել է շենքի 26-րդ հարկից և ողջ մնացել: Անվտանգության տեսախցիկների կադրերը հրապարակել է Daily Mail հրատարակչությունը: Դեպքը տեղի է ունեցել Չունցին քաղաքում: Երեխան բարձրահարկ շենքից ընկել է ավտոտնակի տանիքին, այնուհետ մոտոցիկլետների կանգառում է հայտնվել: Ոչ այնքան կոշտ մետաղական ծածկը մեղմել է հարվածի ուժը: Ընկնելուց հետո երեխան ոտքի է կանգնել և հեռացել դեպքի վայրից: […]
23:37 08.04.2019
Ամերիկացի զինվորականները ալկոհոլ են օգտագործում ավելի շատ, քան մյուս մասնագիտությունների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուսումնասիրությունը կատարել են Delphi Behavioral Health Group առողջարարական կենտրոնների ցանցի տվյալների հիման վրա: Ուսումնասիրություններ կատարվել են 2013-2017 թվականների ընթացքում: Ըստ այդմ պարզվել է, որ միջին զինվորականը տարվա մեջ 130 օր ալկոհոլ է օգտագործում: Տարվա ընթացքում 112 […]
23:14 08.04.2019
Շվեդիայի բանտերում ազատ տեղեր չեն մնացել: Սա աննախադեպ և ռեկորդային երևույթ է այս երկրի համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ երկրի 45 քրեակատարողական հիմնարկներից 17-ն այլևս չեն կարող ընդունել կալանավորների՝ ազատ տեղեր չունենալու պատճառով: Նշվում է, որ նույնիսկ այցելությունների սենյակներում են սկսել կալանավորներին տեղավորել, իսկ մեկ տեղանի խցիկներում […]
22:44 08.04.2019
Ռումինացի իրավապահները Սև ծովի ափամերձ շրջաններում 130 կիլոգրամ ընդհանուր քաշով կոկաինի պարկեր են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դեպքի վայր է մեկնել 300 ոստիկան և ափամերձ հսկողության 14 նավ: Ըստ հիմնական վարկածի՝ դա վերջերս գտնված մի տոննա կոկաինի մի մասն է: Շուրջ մեկ տոննա կշռող կոկաինի պարկեր հայտնաբերվել էին երկու շաբաթ առաջ, լքված մի […]
22:32 08.04.2019
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միակ` Միտիգա օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ավիահարվածներից հետո: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին: Ըստ նախնական տվյալների՝ օդանավակայանը գնդակոծել է լիբիական ազգային բանակի ավիացիան: Ազգային բանակն այժմ ղեկավարում է Խալիֆ Հաֆթարը: Ավելի վաղ ԱՄՆ-ը կոչ էր արել Հաֆթարին դադարեցնել հարձակումը մայրաքաղաքի վրա: Լիբիայում հակամարտում են ազգային […]
18:55 08.04.2019
Եվրոպայում 2018 թվականին գրանցված երաշտը հանգեցրել է ցորենի գլոբալ դեֆիցիտի: Այս տարվա բերքը հնարավոր է` չլրացնի նախորդ տարվա կորուստները և լուրջ խնդիրներ առաջացնի տնտեսության համար: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel-ը: Թերթը տվյալները վերցրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2019թ. ցորենի պահանջարկը 30 միլիոն տոննայով ավելին կլինի նախատեսվող բերքից: Թերթը […]
18:06 08.04.2019
The Washington Post թերթի լրագրող Էնն Էփլբաումը Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է Դոնալդ Թրամփի հետ: Խոսքը նախընտրական պայքարի մեթոդների մասին է: Էփլբաումը նկատել է, որ Զելենսկին, ինչպես Թրամփը, օգտագործում է իր հեռուստատեսային ճանաչումը: Լրագրողը հիշեցրել է, որ Զելենսկին հանրահայտ դարձավ «Ժողովրդի ծառան» ֆիլմի շնորհիվ: Ֆիլմի հերոսն օգնեց ժողովրդին հասկանալ, որ նրանց պետք է […]
00:47 05.04.2019
LEGO ընկերությունը նոր հավաքածու է թողարկել: Այն կոչվում է Spike Prime և ստեղծվել է դպրոցականներին ռոբոտաշինություն և ծրագրավորում սովորեցնելու համար: Նոր կոնստրուկտորը բաղկացած է ավելի քան 500 մասնիկներից: Դրանք հնարավոր կլինի օգտագործել հավելվածների միջոցով: Սովորականից բացի` կան նաև շարժիչներով ու էլեկտրոնային մասնիկներ: Նոր կոնստրուկտորի արժեքը 330 դոլար է: Բայց այն դեռ չի վաճառվում: Առաջին առաքումները […]
00:35 05.04.2019
2011 թվականին այս տխուր և առեղծվածային պատմությունը ցնցեց Ամերիկան: Էմի Ֆրայ Պիտցենը իր 6-ամյա որդու` Թիմատիի հետ մեկնել էր ճամփորդության: Մի քանի օրից Էմիի մարմինը հայտնաբերվեց Իլինոյսի հյուրանոցներից մեկում, իսկ տղան չկար: Փոխարենը Էմիի մոտ գրություն հայտնաբերվեց՝ Թիմատիի մասին հոգ կտանեն բարի մարդիկ, բայց նրան էլ չեն գտնի: Ավելի ուշ պարզվել էր, որ Էմմին լուրջ […]
00:28 05.04.2019
Լիպեցկում թոշակառու տատիկը դանակի 23 հարվածով սպանել է իր փեսային: Ըստ նախնական տվյալների` թոշակառու կինը փորձել է պաշտպանել իր աղջկան, որին դանակով հարվածել էր փեսան: Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, սակայն, տղամարդը մահացել է: Նրա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: 47-ամյա տղամարդու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախաքննության՝ ամուսինների միջև երեկոյան վեճ է […]
00:09 05.04.2019
Կիևում մեքենայի պայթեցման կադրերը հայտնվել են համացանցում: Երկրի գլխավոր դատախազությունում տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն: Անհայտ անձը մոտեցել է մեքենային և փորձել է պայթուցիկ տեղադրել, սակայն սարքը պայթել է ժամանակից շուտ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, մահացել է: Ըստ նախնական տվյալների՝ պայթեցված մեքենան պատկանում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի աշխատակցի:
23:17 04.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն վարձել է սև փիարի ամենահայտնի դեմքերից մեկին՝ Մոշե Քլյուգհաֆթին: Ըստ Սաակաշվիլիի՝ հենց նրա միջոցով Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլում նպատակ ունի հաղթել Վլադիմիր Զելենսկուն: «Նա գործում է շատ կեղտոտ և շատ դաժան է: Նրա ամբողջ ստրատեգիան հակառակորդին սևացնելն է: Ինքը` Մոշեն, Իսրայելի քաղաքացի է, սակայն նրա […]
18:20 04.04.2019
Հանդիսատեսը նկարահանել է, թե ինչպես է կրկեսի առյուծը հարձակվել վարժեցնողի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լուգանսկի կրկեսում: Ներկայացման ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթացել, և երկու առյուծներից մեկը հարձակվել է եգիպտացի վարժեցնող Համադա Կուտուի վրա: Նա, սակայն, կարողացել է դիմադրություն ցույց տալ, ավելին, սանձահարել է գազազած գիշատչին: Չնայած դրան` տղամարդը մի քանի վնասվածք է ստացել […]
15:53 03.04.2019
Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ 2017 թվականին Պեկինում նախագահ Սի Ծինփինին անվանել է Չինաստանի «թագավոր», ինչը հարուցել է վերջինիս զարմանքը: Այս մասին Թրամփը պատմել է երեկ` Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ընթրիքի ժամանակ: Թրամփի խոսքերով` Սի Ծինփինը չէր ուզում իրեն համարել թագավոր, սակայն ինքը պնդել է: «Բայց ես թագավոր չեմ, ես նախագահ եմ»,- Սի Ծինփինի խոսքերն […]
13:59 03.04.2019
Աշխարհում գարեջրի դեֆիցիտ է սպասվում: Մասնագետների ահազանգը բավականին լուրջ է: Խնդիրն այն է, որ գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում քչանում են գարու դաշտերը: Գարու արտադրության ծավալների կրճատումն իր հերթին կհանգեցնի գարեջրի արտադրության նվազմանը: Սակայն դա շատ շուտ տեղի չի ունենա: Գարեջրի սիրահարները դեռ 65–80 տարի ժամանակ ունեն: Դրանից հետո երկրի կլիմային անդառնալի փոփոխություններ են սպասվում, որոնք […]
00:30 03.04.2019
Մերձմոսկվայի Ստուպինոյում վերջերս հաճախակի էին ցեղական շներ կորչում: Տերերի բողոքները գնալով ավելանում էին, սակայն պատճառը մնում էր անհայտ: Ի վերջո, օգնության հասան փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկները: Պարզվեց, որ ցեղական շներին գողանում են: Սեփական հետաքննությամբ սկսել է զբաղվել շան տերերից մեկը, ով ցանկացել է մնալ չբացահայտված: Մի շաբաթ հետևելուց հետո, հերթական որսի ժամանակ նա կարողացել է […]
00:08 03.04.2019
Բրազիլացի MMA ոճի մարտիկը մահացել է նոկաուտից հետո: Մատեուշ Ֆերնանդեշը 22 տարեկան էր: Տեղի ունեցածի մասին հաղորդել է MMA Fighting-ը: Նշվում է, որ մրցամարտի ընթացքում բրազիլացին մի քանի ծանր հարված է ստացել հակառակորդից և ի վերջո հայտնվել է տեխնիկական նոկաուտում: Նրան հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց բուժհաստատությունում Ֆերնանդեշի մոտ սրտի կանգ է արձանագրվել: Սակայն հետազոտության […]
22:47 02.04.2019
Ռոնալդուի կինը հերքել է իր հղիության մասին լուրերը: Լրատվամիջոցները կասկածել էին, որ 25-ամյա արգենտինուհին, թոփ-մոդել Ջորջինա Ռոդրիգեսը հղի է: Սրան ի պատասխան` Ջորջինան խոստովանել է, որ ուղղակի մի քիչ գիրացել է, քանի որ պաստա շատ է ուտում: «Մի շրջան կար, երբ ես հաճախակի էի ստիպված լինում թռչել մի քաղաքից մյուսը և շատ ժամանակ էի […]
21:30 02.04.2019
Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պադերբորն քաղաքի մերձակայքում: Ուղևորների մեծ մասը երեխաներ են: Հաղորդվում է, որ ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և հարվածել է ծառին: Մարմնական վնասվածք է ստացել 30 մարդ: Նրանցից երկուսը, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, փրկարարական ծառայության ինքնաթիռով են տեղափոխվել հիվանդանոց: […]
20:52 02.04.2019
Մոսկվայում կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը: «Վերջերս 20 տարվա […]
20:11 02.04.2019
Լևոն Արոնյանը կրկին համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում է: Ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 2763 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա առաջադիմել է երկու տեղով: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ունի 2845 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան […]
00:43 02.04.2019
Հայտնի է աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունը: Սաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունն ավելի մեծ եկամուտ է ունեցել, քան Apple-ը, Google-ը և Exxon Mobil-ը միասին վերցված: Saudi Aramco-ն ամենաեկամտաբերն է համարվել անցած տարվա արդյունքներով: 2018-ին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 111 միլիարդ 100 միլիոն դոլար: Այս ցուցանիշը զգալիորեն բարձր է երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընկերությունների ցուցանիշներից: Երկրորդը […]
00:31 02.04.2019
Դոհայում կայացել է հագուստի մոդելավորողների Fashion Trust Arabia մրցույթը: «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթել է Լիբանանը ներկայացնող Գրիգոր Ջաբոտյանը: Մրցանակը նրան շնորհել է Կատարի նախկին էմիրի` շեյխ Համադ Բեն Խալիֆա-Ալ-Թանիի երկրորդ կինը` շեյխուհի Մոզան, որը համարվում է Արևելքի ամենանորաձև կինը: Որպես մրցանակ` Ջաբոտյանի նորաձևության տունը կստանա 200 հազար դոլարի գրանտ և Արևելքի ամենանորաձև կնոջ հովանավորչությունը: […]
23:59 01.04.2019
Հայ աղջիկներն ամբողջ աշխարհում բազմաթիվ անգամներ դարձել են գեղեցկության մրցույթների հաղթողներ: Նրանցից մեկը Արաքսի Չեթինյանն է, ով դեռ 1925 թվականին դարձել է պատմության մեջ առաջին անգամ անցկացված «Միսս Թուրքիա» մրցույթի հաղթող: Փաստորեն, հայ գեղեցկուհին մրցույթի հաղթող է դարձել ցեղասպանությունից 10 տարի անց: Այն ժամանակ լայնորեն տարածված էր օսմանիզմի գաղափարախոսությունը, համաձայն որի՝ մարդու ազգությունը որոշում էր […]
22:55 01.04.2019
Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղիյանը հետմահու պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: 2018 թվականի սեպտեմբերին Բեղիյանը մասնակցել էր ինքնաթիռներից մեկի ուղևորների փրկարարական աշխատանքներին: 2018 թվականի սեպտեմբերի մեկին Utair ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, դուրս էր եկել թռիչքուղուց և բռնկվել: Բեղիյանը առաջիններից մեկն էր հասել օգնության, սակայն աշխատանքների ժամանակ նա սրտի նոպա […]
22:27 01.04.2019
Մոսկվայում կայացել է սպորտային պարերի ՌԴ առաջնության երրորդ փուլը, որին մասնակցել են ուժեղագույն զույգեր երկրի 75 քաղաքներից: Ընդհանուր առմամբ, առաջնության այս փուլին մասնակցել են շուրջ 2000 պարողներ ու պարուհիներ: Լավագույնը ճանաչվել է Մոսկվան ներկայացնող Արմեն Ծատուրյան-Սվետլանա Գուդինո զույգը: «Մենք ուզում էինք ցույց տալ մեր լավագույն պարը: Փոքրիկ երեխաները միշտ նայում էին մեզ և փորձում էին […]
21:37 01.04.2019
Վլադիմիր Զելենսկիի կինը համբուրել է ամուսնուն էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո: Կնոջ հետ կրքոտ համբույրի տեսանյութը «Ինստագրամ»-ում ընդամենը մի ժամում 34.2 հազար դիտում է գրանցել: Լսելով էքզիթ փոլի արդյունքները` Զելենսկին մոտեցել է կնոջը և զույգը սկսել է համբուրվել: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին: View this post […]