TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+24.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

7-ամյա հայուհին կներկայացնի Ռուսաստանը գեղեցկության համաշխարհային մրցույթում

19:20 17.04.2019

ՌԴ Արմավիր քաղաքից 7-ամյա Անջելինա Մկրտչյանը կներկայացնի Ռուսաստանը գեղեցկության և նորաձևության «Universe beauty» համաշխարհային մրցույթում, որը տեղի կունենա մայիսին Թուրքիայում: Մարտին Անջելինան մասնակցել է «Moscow Beauty 2019» նախընտրական փուլին և նվաճել «Փոքրիկ Միսս Մոսկվա» տիտղոսը: Անջելինան նաև «Ռուսաստանի mini գեղեցկուհի» մրցույթի հաղթողն է: Ի դեպ, «Russian Beauty 2019» մրցույթի ժյուրին գլխավորել է նորաձևության աստղ Վյաչեսլավ […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը կես միավոր զիջեցին առաջատարներին. Budapest Spring Festival 2019

18:28 17.04.2019

Հունգարիայի մայրաքաղաքում ավարտվեց Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում էին 145 շախմատիստներ: Վերջին՝ 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը մրցեցին միմյանց հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, մեր շախմատիստները վաստակեցին 6.5-ական միավոր: Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը զբաղեցրեցին համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղերը: Նրանք կես միավոր հետ մնացին առաջին չորս տեղերը զբաղեցրած շախմատիստներից: Իսկ […]

̰
Էլինա Դանիելյանը պահպանում է տեղը առաջատարների խմբում. շախմատի ԵԱ

17:53 17.04.2019

Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վեցերորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինայի հետ: Էլինան ունի 4.5 միավոր և այժմ կիսում է 3-14-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Էլինան 5-րդն է: 6-րդ տուրում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են: Լիլիթ […]

̰
Տիգրան Պետրոսյանը կիսեց 1-8 տեղերը. ավարտվեց Reykjavik Open 2019 մրցաշարը

17:33 17.04.2019

Իսլանդիայում ավարտվեց Reykjavik Open 2019 մրցաշարը: Մեր 3 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Տիգրանը վերջին՝ 9-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի Ֆաբիեն Լիբիժևսկիին և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր վաստակեց ևս 7 շախմատիստ: Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Տիգրանը ճանաչվեց 6-րդը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը վաստակեցին 6.5-ական միավոր և […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը պայքարում է մրցանակի համար. Budapest Spring Festival 2019

18:47 16.04.2019

Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում է 145 շախմատիստ: 7-րդ տուրից հետո 5,5  միավորով առաջատարների թվում է Սամվել Տեր-Սահակյանը: Եվս հինգ շախմատիստների հետ Սամվելը կիսում է 1-6-րդ տեղերը: 7-րդ տուրում Սամվելը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ շախմատիստ Կալյան Արջունի հետ: Մեր մյուս շախմատիստը՝ Արամ Հակոբյանը, 7  տուրից հետո վաստակել […]

̰
Էլինա Դանիելյանը առաջատարների խմբում է. Շախմատի ԵԱ

18:42 16.04.2019

Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հինգերորդ  տուրում Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Իննա Գապոնենկոյի հետ և պահպանել տեղը առաջատարների խմբում: Էլինան ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում է 3-4 տեղերը: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ունեն 3-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2: Այսօր կայանում են 6-րդ […]

̰
Ռոբերտ Հովհաննիսյանը պայքարում է մրցանակային տեղի համար. Reykjavik Open 2019

18:21 16.04.2019

Իսլանդիայում ավարտին է մոտենում Reykjavik Open 2019 մրցաշարը: 8-րդ տուրից հետո 6.5-ական միավորով 1-3 տեղերը կիսում են ռումինացիներ Կոնստանտին Լուպուլեսկուն, Միրսեա Պարլիգրասը և անգլիացի Գևեյն Ջոնսը: Նրան հետապնդում է Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա չորրորդն է մրցաշարային աղյուսակում և ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Տիգրան Պետրոսյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա 9-րդ տեղն է զբաղեցնում: Սերգեյ […]

̰
Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարների թվում են. Reykjavik Open 2019

11:17 15.04.2019

Իսլանդիայում ավարտին է մոտենում Reykjavik Open 2019 մրցաշարը: 7-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն է, ով ունի 6.5 միավոր:  2-րդ հորիզոնականում Ռոբերտ Հովհաննիսյանն է` 5.5 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Տիգրան Պետրոսյանը: Լրացուցիչ միավորներով Տիգրանը 5-րդն է: 7-րդ տուրում Տիգրանը հաղթել էր իսլանդացի Դագուր Ռագնարսսոնին: Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի էր խաղացել անգլիացի Գեվեյն Ջոնսի […]

̰
Սամվել Տեր-Սահակյանն առաջատարների թվում է. Budapest Spring Festival 2019

11:03 15.04.2019

Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում է 145 շախմատիստ: 6-րդ տուրից հետո 5 միավորով առաջատարների թվում է Սամվել Տեր-Սահակյանը: Եվս երեք շախմատիստների հետ Սամվելը կիսում է 1-4-րդ տեղերը: 6-րդ տուրում Սամվելը սպիտակ խաղաքարերով հաղթել էր հնդիկ գրոսմայստեր Չոպրա Արյանին: Մեր մյուս շախմատիստը՝ Արամ Հակոբյանը, 6 տուրից հետո վաստակել է 4 […]

̰
Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է. շախմատի ԵԱ

10:49 15.04.2019

Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Չորրորդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթել է շվեդուհի Պիա Կրամլինգին: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումները, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է: 4 տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 3.5 միավոր և ևս 5 շախմատիստուհիների հետ կիսում է 1-6-րդ տեղերը: Աննա Սարգսյանը և Լիլիթ […]

̰
Մոսկվայի բնակիչը մնացել է իր տան սառնարանի տակ ու մահացել

16:25 12.04.2019

Մոսկվայի մի բնակիչ մահացել է իր սեփական բնակարանում` սառնարանի շրջվելու հետևանքով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի Ժուլեբինոյի շրջանում: Հաղորդվում է, որ տան բնակիչը գիշերը քաղց է զգացել և որոշել է սնվել: Նա մոտեցել է սառնարանին, բացել է դուռը, և այդ պահին սառնարանը շրջվել է տղամարդու վրա և ճզմել նրան: […]

̰
99-ամյա կինը մահացել է` այդպես էլ չիմանալով, որ իր ոչ մի օրգան ճիշտ տեղում չէ

15:20 12.04.2019

Ռոուզ Մարի Բենթլին մահից հետո հայտնվել է Օրեգոնի բժշկական համալսարանի ուսանողների ուշադրության կենտրոնում: Ամերիկուհին ապրեց 99 տարի, բայց հայտնի դարձավ ոչ իր երկարակյացությամբ: Ռոուզ Մարին իր կտակում թույլատրել էր մահից հետո իր ներքին օրգաններն օգտագործել բժշկական հետազոտությունների համար: Դիահերձումն ապշեցրել է ուսանողներին: Պարզվել է, որ տարեց կնոջ ներքին օրգաններից գրեթե ոչ մեկը չի գտնվում իր […]

̰
Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանն այսօր դուրս կգան մրցագորգ. ըմբշամարտի ԵԱ

11:41 12.04.2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան  55, 63, 77, 87 և 130 կգ քաշային մարզիկները: 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Ռուդիկ Մկրտչյանը: Որակավորման փուլում նա կմրցի 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ: 63 կգ քաշայինների կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը որակավորման […]

̰
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակները տոնեցին. Reykjavik Open 2019

11:10 12.04.2019

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում են առաջատարի դիրքերը Reykjavik Open 2019 մրցաշարում: 5-րդ տուրում Սերգեյն ու Ռոբերտը հերթական հաղթանակներն են տոնել: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով առավելության է հասել իսլանդացի Հանես Սթեֆանսոնի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով՝ շվեդ Նիլս Գրանդելիուսի հանդեպ: 5 տուրից հետո Մովսեսյանն ու Հովհաննիսյանը ունեն 4.5-ական միավոր և իրանցի Ալիրեզա Ֆիրուջաի ու ռումինացի […]

̰
Անթալիայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը

10:42 12.04.2019

Անթալիայում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 130 շախմատիստուհի: Հայաստանը հանդես է գալիս 5 մարզուհիներով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Սիրանուշ Ղուկասյան: Առաջին տուրում մեր շախմատիստուհիներից 3-ը հաղթանակներ են տարել: Իրենց հաշվին մեկ միավոր են գրանցել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, […]

̰
Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

19:49 11.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր փայլուն են հանդես եկել հայ ծանրորդները: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը մինչև 89 կգ քաշայինների մրցապայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հակոբը պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրում վարժությունում դուրս էր մրցակցությունից:  Գյումրեցի մարզիկի առավելությունն ակնհայտ էր: Հակոբը երկրորդ մոտեցմանը սանձել է 207 կգ. ծանրաձողը և դարձել անհասանելի մյուսների համար: Երրորդ մոտեցման […]

̰
Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

18:47 11.04.2019

Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Մինչև 89 կգ քաշայինների մրցավեճում պոկում վարժությունում Դավիթը բարձրացրել է 165 կիլոգրամ և ապահովել փոքր բրոնզե մեդալ: Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով չորրորդն է: Քիչ հետո կշարունակվի մրցապայքարը հրում վարժությունում, որում  բավականին ուժեղ է Հակոբ Մկրտչյանը: Առաջատարը առայժմ վրացի Ռևազ Դավիթաձեն է, որը պոկում վարժությունում […]

̰
Սև ծովում կմեկնարկեն խորտակված «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները

16:24 11.04.2019

Սև ծովում կմեկնարկեն խորհրդային «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները: Շոգենավը խորտակվել էր 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծման հետևանքով: Արդեն մայիսից կսկսվի խորտակման հավանական տեղանքի ուսումնասիրությունը, այնուհետ կիրականացվեն բուն որոնողական աշխատանքները: «Արմենիա» շոգենավը խորտակվել էր Ղրիմի ափամերձ շրջանում, 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս խորտակումը համարվում է աշխարհում ամենամեծ ծովային աղետը, որը, ըստ տարբեր տվյալների, 5-ից 10 հազար […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մեդալների համար կպայքարի գյումրեցի Հակոբ Մկրտչյանը

16:23 11.04.2019

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր՝ մինչև 89 կգ քաշայինների կարգում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ գյումրեցի Հակոբ Մկրտչյանն անցած տարի աշխարհի առաջնությանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ և շատ մոտ էր նաև աշխարհի չեմպիոնի կոչմանը: Առայժմ մեր հավաքականը մրցանակային տեղեր չունի այս առաջնությունում: Անցած օրերին մեր հավաքականից մրցահարթակ են […]

̰
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարների թվում են. Reykjavik Open 2019

15:44 11.04.2019

Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում են առաջատարի դիրքերը Reykjavik Open 2019 մրցաշարում: 4 տուրից հետո մեր շախմատիստներն ունեն 3.5-ական միավոր և իրանցի Ալիրեզա Ֆիրուզայի հետ կիսում են 1-3 տեղերը: Ի դեպ, նախորդ՝ 4-րդ տուրում մեր շախմատիստները մրցեցին միմյանց հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է նաև Տիգրան Պետրոսյանը: Տիգրանը ևս հաջող […]

̰
Ֆիլիպիններում անհայտ տեսակի մարդկանց մնացորդներ են հայտնաբերվել

14:07 11.04.2019

Հնագետների միջազգային արշավախումբը Ֆիլիպիններում նախնադարյան մարդկանց մնացորդներ է հայտնաբերել: Ոսկորների մնացորդների ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ այդ ցեղատեսակն ապրել է 50-67 հազար տարի առաջ: Սակայն գիտնականները պնդում են, որ մարդկանց այդ տեսակը մինչ օրս անհայտ է: Նրանք ֆիզիոլոգիական հատկանիշներով տարբերվում են Homo floresiensis և Homo sapiens տեսակներից և ստացել են նոր անուն՝ Homo luzonensis: […]

̰
Եգիպտոսը մերժել է «Արաբական ՆԱՏO» ստեղծելու ԱՄՆ-ի առաջարկը

14:05 11.04.2019

Եգիպտոսը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Մերձավորարևելյան ռազմավարական դաշինք (MESA) կազմելու վերաբերյալ: Այս դաշինքն այլ կերպ անվանում են «Արաբական ՆԱՏՕ»: Reuters-ի հաղորդմամբ` Կահիրեն չի համաձայնում դաշինքի մաս կազմել Իրանի հետ հարաբերությունները չլարելու համար: Խնդիր է նաև ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունների հետ կապված անորոշությունը: Եգիպտոսը մտահոգություն ունի, որ եթե 2020-ին Դոնալդ Թրամփը չվերընտրվի նախագահի պաշտոնում, ապա MESA-ի […]

̰
Վորոնեժում կանխամտածված վրաերթի տեսանյութը հրապարակվել է համացանցում

18:38 10.04.2019

Վորոնեժի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա վարորդի, որն իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով կանխամտածված վրաերթ է կատարել: Նա վրաերթի է ենթարկել 21-ամյա մի կուրսանտի: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը հայտնվել են համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Վորոնեժ քաղաքի Կրասնոզնամյոննայա փողոցում: Ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը պարզել է, որ հանցագործը նախկինում 46 անգամ տուգանվել է ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու համար, […]

̰
Երկու աշակերտուհիներ «Ինստագրամում» լայքեր հավաքելու համար տուն են հրդեհել

17:29 10.04.2019

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Լենինգրադի մարզում: Երկու աշակերտուհիներ «Ինստագրամում» լայքեր հավաքելու համար հրդեհել են դեռևս կիսակառույց տունը: Դեպքը տեղի է ունեցել Տուրիշկինո գյուղում: Հրդեհված տարածքի մակերեսը կազմում է 24 քառակուսի մետր: Սոցկայքերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ընկերուհիները ստվարաթուղթ վառում և փախչում տարածքից:  Այդ ամբողջ ընթացքում աղջիկներն իրենց գործողությունները հեռարձակել են «Ինստագրամ» […]

̰
Պենտագոնը շուրջ 1 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը սկսելու համար

15:42 10.04.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել երկու կազմակերպությունների հետ, որոնք սկսելու են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները: Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 976 միլիոն դոլար է: Շինարարությունը կիրականացվի ամերիկյան երկու նահանգների` Նյու Մեքսիկոյի և Արիզոնայի տարածքներում: Հիշեցնենք, որ սահմանային պատի կառուցման հարցը լուրջ հակասությունների թեմա է շարունակում մնալ դեմոկրատների և հանրապետականների միջև: Մարտի վերջին Դոնալդ […]

̰
Աֆրիկայի հարավում հազվագյուտ չափերի ադամանդ է հայտնաբերվել

15:13 10.04.2019

Աֆրիկայի հարավում` Լեսոտո թագավորությունում, հայտնաբերվել է հազվագյուտ չափերի ադամանդ: Այն կշռում է 72 կարատ:  Ադամանդը դեղնավուն երանգ ունի: Հանքավայրը, որտեղ հայտնաբերվել է ադամանդը, շատ հայտնի է: Մինչ այս, նույն հանքավայրից հայտնաբերվել են նաև 46, 70 և նույնիսկ 326 կարատ կշռող ադամանդներ: Ընդհանրապես Լեսոտոյի թագավորությունը վերջին տարիներին համարվում է աշխարհում ամենամեծ չափերի ադամանդ մատակարարող երկիրը: 2018-ին […]

̰
Ավստրալիայի աջերի կուսակցությունը վերանվանվել է «Դեղին բաճկոններ»

13:49 10.04.2019

Ավստրալիայի ուլտրաաջերի կուսակցությունը վերանվանվել է «Ավստրալիայի դեղին բաճկոններ»: Սա արվել է կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար: Կուսակցության ղեկավար Դեբբի Ռոբինսոնը հույս է հայտնել, որ հիմա արդեն կուսակցությունը դեղին բաճկոնների հեղինակության շնորհիվ կկարողանա հաջողություններ գրանցել ընտրություններում: Նա նշել է, որ Ֆրանսիայում սկիզբ առած «Դեղին բաճկոնների» շարժումը, որը մտահոգված է գլոբալիզացիայի, միգրացիայի և գնաճի խնդիրներով, հայտնի է արդեն […]

̰
ՀՀ բռնցքամարտի հավաքականը մեկնել է աշխարհի գավաթի խաղարկությանը

13:31 10.04.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ՀՀ հավաքականը` ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Այն տեղի կունենա Քյոլնում: Հայաստանը հանդես կգա 8 բռնցքամարտիկով: Ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր […]

̰
Ֆրանսիայում հսկայական չափերի ոստրե են աճեցրել

13:25 10.04.2019

Ֆրանսիայում հսկայական չափերի ոստրե են աճեցրել: Այն կշռում է 1,3 կիլոգրամ, երկարությունը 27 սանտիմետր է: Ոստրեն առաջինը նկատվել է այն աճեցրած ֆերմայի սեփականատիրոջ երեխաների կողմից, ովքեր մտածել են, թե դա քար է: Ֆերմերը խոստովանել է, որ ոստրեների աճեցմամբ է զբաղվում արդեն 42 տարի, բայց երբեք նման չափի ոստրե չի ստացել: Ըստ նախնական գնահատականների` ոստրեն 30-ից […]

̰
Ալբանիայում զինված հարձակում է տեղի ունեցել ավստրիական ինքնաթիռի վրա

11:35 10.04.2019

Զինված ու դիմակավորված անձինք հարձակում են գործել «Ավստրիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վրա: Դեպքը տեղի է ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի օդանավակայանում: Ավազակախումբը գողացել է մի քանի միլիոն եվրո: Այս մասին հայտնել են ավստրիական աղբյուրները: Հարձակման վայրից փախչելու ճանապարհին հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է սկսվել: Հարձակվողներից մեկը սպանվել է: Նրա  մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, փամփուշտներ և […]

̰
BACK_TO_TOP