19:00 01.04.2019
Իսրայելում` Սոդոմ լեռան ստորոտին, հայտնաբերված Մալհամ քարանձավն ունի մոտ 10 կիլոմետր երկարություն: Այսպիսով, Մալհամ քարանձավը համարվում է աշխարհում ամենաերկարը: Քարանձավի հետազոտմամբ զբաղվել է մասնագետների միջազգային խումբը, որի ղեկավար Ֆրաիմ Քոենը նշել է, որ շատ ծանր աշխատանք է իրականացվել` օրական 10 ժամից ավելի խումբն աշխատել է աղե ստալակտիտների մեջ: Քարանձավի քարտեզագրման աշխատանքների ժամանակ էլ պարզվել է, […]
16:04 29.03.2019
Հայաստանից արտահանումների գումարային ծավալը ԵԱՏՄ երկրներ 2018 թվականին կազմել է 689 միլիոն դոլար, ինչը 20,7%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից, և ընդհանրապես ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանից արտահանվող ապրանքների ամենամեծ չափաբաժինը, որը կազմում է 19,6%, հասնում է ռուսական շուկա: Իսկ այդ ապրանքատեսակների մեջ մեծ մաս են կազմում գյուղմթերքն ու տեքստիլ արտադրանքը: Հայկական գյուղմթերքը՝ մրգերը, […]
14:47 29.03.2019
Մեծ Բրիտանիան թանկացնում է մուտքի վիզաները: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից: Այն վերաբերում է բազմակի այցելությունների համար տրվող տուրիստական և բիզնես վիզաներին: Մինչև 6 ամսվա համար նախատեսված վիզաների արժեքը 93-ից կդառնա 95 ֆունտ ստերլինգ: Մինչև 2 տարվա համար նախատեսված վիզաներինը` 350-ից 361, մինչև 5 տարվա համար նախատեսվածներինը` 636-ից 655, և մինչև 10 տարվա համար […]
14:33 29.03.2019
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, ովքեր խաբեությամբ 8 միլիոն եվրո են կորզել մի գործարարից: Հանցագործներից մեկը ներկայացել է որպես Ֆրանսիայի արտգործնախարար, իսկ մյուսները` որպես նրա օգնական: Խումբը գործել է 2018 թվականի սեպտեմբերից և աշխատել է միշտ նույն մեթոդով: Նրանք զանգերի, էլեկտրոնային նամակների միջոցով կապեր են հաստատել տարբեր գործարարների հետ և ներկայացել որպես նախարար: Այնուհետ […]
11:55 29.03.2019
Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Քադիրլի շրջանում: Ուժեղ քամին հովանոցի հետ օդ է բարձրացրել տեղի բնակիչներից մեկին: Տեսանյութն անմիջապես տարածվել է համացանցում: Սադիկ Քոջադալին ևս երկու մարդու հետ փորձել է ուժեղ քամու ժամանակ պահել փողոցի մեծ հովանոցը: Երբ հասկացել են, որ անզոր են քամու դեմ, Քոջադալիի օգնականները բաց են թողել հովանոցը: Քոջադալին հովանոցի հետ […]
11:00 29.03.2019
Մեքսիկայում ժայթքում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը՝ Պոպոկատեպետլը: Այն հազար տարուց ավելի հանգիստ էր, բայց վերջին տարիներին ակտիվացել է: Մեքսիկայի իշխանությունները որոշել են հրաբխի շրջակա տարածքների համար հայտարարել վտանգավորության դեղին մակարդակ: Առաջիկայում նախատեսվում է շրջակա բնակավայրերից տարհանել մարդկանց: Երեկ երեկոյան հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետր բարձրությամբ շիկացած մոխիր ու լավա է արտանետվել: «Պոպոն», ինչպես տեղացիներն անվանում […]
10:40 29.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվում է Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 10-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտվել է: 10 տուրից հետո Սերգեյ Մովսեսյանն ունի 7.5 միավոր և միանձնյա առաջատարից հետ է մնում կես […]
00:47 29.03.2019
Հատուկ վարժեցված շները կարող են մարդկային կյանքեր փրկել և էականորեն բարելավել կյանքի որակը էպիլեպսիա ունեցողների մոտ: Բանն այն է, որ այդ հատուկ վարժեցվաժ շները տիրոջ հոտի միջոցով կարողանում են կանխազգալ էպիլեպսիայի նոպաները: Այս եզրակացությանն են եկել ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգները: Ըստ նրանց՝ «էպիլեպսիան հատուկ հոտ ունի», որը նույնն է բոլոր հիվանդների մոտ, որը վարժեցված շները շատ հստակ […]
00:38 29.03.2019
Ավստրալացին գնել է երկու վիճակախաղի տոմս և շահել 46 միլիոն ավստրալական դոլար (մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար): Հիմա նա պատրաստվում է անցնել թոշակի, նոր տուն գնել և մեկնել ճամփորդության: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ավստրալացին խոստովանել է, որ արդեն 30 տարուց ավելի է՝ նա գնում է վիճակախաղի տոմսեր և միշտ նշում է նույն թվերը: […]
00:08 29.03.2019
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ աջակցել են Կոնգրեսի` հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի կոչին` Հայաստանին և Արցախին 100 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին: «100 միլիոն դոլարից 6 միլիոնը պետք է հատկացվի Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը և սահմանափակ շարժունակությամբ մարդկանց վերականգնողական բուժման նպատակին: Եվս 4 միլիոն հարկավոր է խաղաղության նախապատրաստման Ռոյս-Էնգելի առաջարկների ծրագրի համար»,-տեղեկացնում է […]
23:39 28.03.2019
Օրերս հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հրավերք է ստացել Կատարի Օլիմպիական կոմիտեյից՝ այս երկրի դրոշի ներքո հանդես գալու վերաբերյալ: «Արթուրը հրավերքներ է ստացել ոչ միայն Կատարից: 2012 թվականին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո նա բազմաթիվ հրավերքներ է ստացել աշխարհի տարբեր երկրներից: Բայց մենք ուզում ենք […]
19:44 28.03.2019
Boeing 737 MAX ինքնաթիռներն անվտանգ են: Այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության ղեկավար Դենիել Էլուելը: Նա նշել է, որ հանդիպումներ են տեղի ունեցել օդաչուների արհմիությունների հետ, ուսումնասիրվել են նշված մակնիշի բոլոր ինքնաթիռների ինքնագրիչների տվյալները և որևէ մեկի դեպքում չի հայտնաբերվել որևէ շեղում կամ անսարքություն, որը կարող է հանգեցնել աղետի: […]
19:07 28.03.2019
NASA-ի և Գերմանիայի ավիացիայի ու տիեզերագնացության կենտրոնի մասնագետները փնտրում են կամավորների, ովքեր կհամաձայնեն 60 օր շարունակ պառկել մահճակալին՝ հատուկ հետազոտությունների համար: Առաջին հայացքից այսպիսի աշխատանքի մասին կարելի է միայն երազել: Բայց եզրակացություններ անել չշտապենք: Ըստ պահանջների՝ կամավորներին արգելվելու է ոչ միայն վեր կենալ մահճակալից, այլ նույնիսկ գլուխը չնչին բարձրացնել: Ի դեպ, մահճակալի վերին հատվածը 6°-ով […]
19:00 28.03.2019
Բրունեյում մահապատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր սեռական հարաբերություններ կունենան նույն սեռի ներկայացուցիչների հետ: Մահապատիժ է նախատեսված նաև ամուսնական դավաճանությունների և բռնաբարությունների համար: Ի դեպ, մահապատիժն այս դեպքերում կիրականացվի հին ավանդական ձևով: Հանցագործներին կքարկոծեն այնքան, մինչև նա մահանա: Իսկ, օրինակ, գողություն անողների համար կսահմանվի այլ պատժատեսակ` ձեռքի կամ ոտքի ամպուտացիա: Այս բոլոր օրենսդրական նորամուծություններն ուժի մեջ […]
16:46 28.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Սերգեյ Մովսիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել: 9 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Սերգեյ Մովսիսյանն ունեն 6.5-ական միավոր և […]
17:21 27.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլիի» մայրը խոստովանել է, որ աղջկան 3 օր միայնակ է թողել հանուն սիրեկանի: Միևնույն ժամանակ նա խնդրել է լրագրողներին, որ իր մասին կեղծ լուրեր չտարածեն, դատարանից էլ խնդրել է փոխել իր խափանման միջոցը տնային կալանքի: Մայրը պատմել է, թե որտեղ է եղել մարտի 7-10-ը: Նա այդ բոլոր օրերին եղել է սիրեկանի […]
17:19 27.03.2019
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին: Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ն Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին: Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ […]
16:27 27.03.2019
Չինաստանում շուրջ 30 հազար աշխարհագրական քարտեզներ են ոչնչացվել, որոնցում Թայվանը չի նշվել որպես Չինաստանի մաս: Սա քարտեզում տեղ գտած միակ թերությունը չէ: Հարավային Տիբեթը, որին հավակնում է Չինաստանը, նշվել է որպես Հնդկաստանի մաս: 800 արկղ քարտեզներն առգրավվել են Ցինդաո քաղաքի մաքսատանը: Հատկանշական է, որ այս քարտեզներն արտադրվել են հենց Չինաստանում և նախատեսված են եղել այլ […]
15:08 27.03.2019
ՌԴ վիճակագրական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում և այլ երկրներում մի շարք ապրանքատեսակների գնային ինդեքսները: Ըստ այդ հրապարակումների` սննդամթերքի սպառողական գներն այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ավելացել են միջինը 1,0%-ով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ`2,5%-ով: Արտասահմանյան երկրների շարքում սպառողական գների համեմատական մեծ աճ է գրանցվել նաև Հայաստանում: 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ փետրվարին գնաճը կազմել է 2,4%: […]
14:28 27.03.2019
97 տարեկանում մահացել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Էնդի Մարշալը, որին անվանում էին նաև «Յոդայի վարպետ» (մագիստրոս), հայտնում է Defense News-ը` վկայակոչելով կոնգրեսական Մարկ Թորնբերրիին: Մարշալը համարվում էր Պենտագոնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Նա այն քչերից մեկն էր, որը մեծ ավանդ է ունեցել ռազմական արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում, կարևոր դերակատարում է ունեցել նաև գերտերությունների […]
13:14 27.03.2019
Կաթոլիկ աշխարհն ակտիվորեն քննարկում է համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իտալական Լորետո քաղաքում ընդունելության մասնակիցներին չի թույլատրում համբուրել աջ ձեռքի մատանին, որը նրա հեղինակության խորհրդանիշներից մեկն է: Կաթոլիկ եկեղեցու LifeSiteNews կայքը սա «տագնապային» իրավիճակ է որակել: Միևնույն ժամանակ, կաթոլիկ եկեղեցու քահանա Ռասել Պոլլիտը կարծիք է հայտնել, որ պետք է […]
12:23 27.03.2019
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին վաճառելու հնարավորությունը: Վաճառքի հիմնական պատճառներից մեկը Մխիթարյանի հսկայական աշխատավարձն է, որը կազմում է շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ: Ակումբը նպատակ ունի Մխիթարյանի տրանսֆերից ստացած գումարով այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել: «Մխիթարյանն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարծում է, որ Մխիթարյանին որպես աշխատավարձ տրվող գումարը […]
11:15 27.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ են տարել, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է: 8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ունի 6 միավոր, նա կես միավորով է հետ մնում […]
22:53 26.03.2019
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինական կոմիտեն, վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Քննարկումները անցել են բուռն, տևել են 3 ժամ: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման արդյունքների հավաքագրումը և դրանց հիման […]
22:29 26.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հերթական անգամ այցելել էր Գյումրի: Քաղաքում շրջելիս նախագահը հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության նոր ֆիլմի նկարահանման խմբին: Արմեն Սարգսյանը նորից Գյումրիում էր: Այցերը հանրապետության երկրորդ քաղաք այնքան հաճախակի են դարձել, որ ոչ ոք այստեղ այլևս չի զարմանում, երբ տեսնում է նախագահին հին Գյումրիի փողոցներով քայլելիս: Եվ կարծես օրինաչափություն է դարձել, որ […]
19:07 26.03.2019
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը այս առաջնությանը ներկայացնում է 8 շախմատիստ: 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը: Հրանտ Մելքումյանի և Մանուել Պետրոսյանի միջև պարտիան ավարտվել է ոչ-ոքի, կեսական միավոր են վաստակել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հայաստանի գործող չեմպիոն […]
11:34 26.03.2019
Իռլանդացի (ММА) մենամարտիկ, UFC չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Այդ տեղեկությունը նա հայտնել է «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում: «Ողջո´ւյն տղաներ, կարճ հայտարարություն ունեմ: Ես որոշել եմ ավարտել իմ կարիերան այն մարզաձևում, որը կոչվում է «խառը մենամարտեր»: Որոշումս ուժի մեջ է այսօրվանից: Իմ բոլոր կոլեգաներին ցանկանում եմ հաջողություններ, իսկ ես միանում եմ […]
01:00 26.03.2019
71-ամյա բրիտանուհի Մերլին Բերսին, որը համարվում է բուրլեսկի ամենատարեց պարուհին, մասնակցում է էրոտիկ շոուների: Ընդ որում, նա բուրլեսկով սկսել է հետաքրքրվել 70 տարեկանում: Բերսին խոստովանել է, որ ամուսնու մահից հետո հասկացել է, որ չի ապրում, այլ գոյատևում է: Կյանքի հանդեպ պատկերացումները փոխվել են, երբ պատահաբար տեսել է բուրլեսկ պարը: Իր տարիքը նա խոչընդոտ չի համարել […]
00:20 26.03.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հեռուստաընկերության թղթակիցը թքում ձեռքերին և հարթեցնում մազերը: Մեթ Բրեդլին չի զգացել, որ արդեն ուղիղ եթերում է: Հաղորդվել է, որ միջադեպի մեղավորը թողարկման ռեժիսորն է եղել, որը ժամանակից շուտ է եթեր տվել թղթակցի կադրը: Տեսանյութը միայն Twitter-ում արդեն 8 միլիոն դիտում ունի: Բազմաթիվ մեկնաբանությունների թվում նաև այս մեկը կա. […]
00:01 26.03.2019
Անգլիացի փոստատար Ժոաո Առաուժոյին անվանում են հրաշք-մարդ: Այս անվանումը Ժոաոն ստացել է մոտ 10 տարի առաջ, սակայն միայն հիմա է որոշել պատմել իր հետ տեղի ունեցած բացառիկ պատմությունը: Այդ ճակատագրական օրը Ժոաոն կնոջ հետ եղել է ավտոմեքենայում ու հանկարծ իրեն վատ է զգացել: Սուր ցավեր է զգացել կրծքավանդակի շրջանում և կորցրել է գիտակցությունը: Դեպքի վայր […]