19:20 22.03.2019
Մալայան արջերը (Helarctos malayanus) կարողանում են ճշգրտությամբ վերարտադրել մարդկանց դեմքերի ժեստերն ու էմոցիաները: Այս եզրակացության է եկել Պորթսմուտի համալսարանի հետազոտող-կենսաբանների խումբը: Այս բացահայտումը կարևոր է նրանով, որ մինչև հիմա ընդունված է եղել, թե դիմախաղի և ժեստերի լեզուն շփման բացառիկ միջոց և ունակություն է միայն մարդկանց և կապիկների համար: Հիմա պարզվում է, որ այդ լեզվով կարող […]
16:45 22.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տաճարի հայկական հատված: «Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տաճարի հայկական հատվածում Մայք Պոմպեոն մոմ է վառել, այնուհետ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի սպասավոր հայր Սամուել Աղոյանը պատմել է պետքարտուղարին Սուրբ հողում հայկական եկեղեցու մասին», — նշված է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում:
16:42 22.03.2019
Ավստրալիայում հսկա կոկորդիլոսը հարձակվել է ափին գտնվող շան վրա և նրան ջուրն է տարել: Տեսանյութը հայտնվել է Daily Mail-ի ուշադրության կենտրոնում: Դեպքը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգում: Կադրերում երևում է, թե ինչպես է երկու շուն խաղում գետի ափին և որոշ ժամանակ անց կոկորդիլոսը հարձակվում է շներից մեկի վրա: Ափին գտնվող երկրորդ շունը չի տուժել: Համացանցում […]
15:53 22.03.2019
ԵԱՏՄ տարածքում հինգ տարվա ընթացքում մոտ 37 %-ով ավելացել է շաքարի արտադրությունը: Արդյունքում շաքարի բոլոր տեսակների ներմուծումը կրճատվել է 4,7 անգամ: Այս մասին հայտնել է ԵՏՀ տնտեսության և արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբոտինը: Վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ամբողջությամբ բավարարում է միության ներքին պահանջարկը` սեփական հումքի արտադրության շնորհիվ: Ավելին, այս տարվանից նախատեսվում է սկսել շաքարի արտահանումը […]
00:19 22.03.2019
Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի փոքր ժամանակվա լուսանկարը, որում նա իր պապիկի հետ է: Արխիվային լուսանկարը Քարդաշյանը տեղադրել է իր Instagram-ի էջում: Լուսանկարում Քիմի գլխին սպիտակ ժապավեն է։ Նա նստած է պապիկի` Արթուր Քարդաշյանի ծնկներին, որը երկու ձեռքով գրկել է նրան: Այս լուսանկարը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել:Շատերը նշել են, որ Քիմը պետք է իր […]
00:10 22.03.2019
Բերկլիի համալսարանի մասնագետները կարողացել են վերականգնել լաբորատոր մկների տեսողությունը՝ նրանց օրգանիզմ ներարկելով այն գենը, որը կոդավորում է կանաչ գույնի հանդեպ զգայունություն ունեցող «օպսին» կոչվող սպիտակուցը: Արդեն մեկ ամսից կրծողները կարողացել են կողմնորոշվել լաբիրինթոսում հենց տեսողության հաշվին: Գիտնականներն ասում են, որ այս թերապիան իդեալական չէ, բայց բավականին սուր տեսողություն է ապահովում՝ այնքան, որ հնարավոր լինի էլեկտրոնային […]
23:28 21.03.2019
Հարազատները, բարեկամները ու հազարավոր երկրպագուներ Յուլյա Նաչալովային ճանապարհել են ծափահարություններով ու «Բրավո» բացականչություններով: Ծափահարությունների հետ նաև արցունքներ էին: Հուղարկավորության ժամանակ ներկաներից մեկը կորցրել է գիտակցությունը: Հիշեցնենք,, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկանում: Ըստ բժիշկների՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել, արյան վարակումից հետո:
22:47 21.03.2019
Շարլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը: Այս մրցանակը շնորհվում է ականավոր գործիչներին համաշխարհային երաժշտարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում` Կրեմլյան պալատում: Ազնավուրը համարվել է դարի լավագույն երգիչ՝ CNN-ի և Times ամսագրի վարկածներով: 70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա երգերի 100 միլիոն ձայներիզ: Ազնավուրը շուրջ 1200 երգերի հեղինակ է, […]
20:45 21.03.2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է ռուսական 102-րդ ռազմաբազայի` Գյումրիում գործունեությունը շարունակելու հեռանկարները և Հայաստանի ու ՌԴ հետագա ռազմավարական գործընկերության հարցը: «Ռուսական ռազմաբազայի` Հայաստանում գտնվելու ժամկետները չեն փոխվել, դրանք նույնն են, այսինքն՝ այն ինչ գրված է երկու երկրների միջև կնքված համաձայնագրում, կմնա ուժի մեջ: Ըստ այդ համաձայնագրի՝ մենք կշարունակենք մեր գործողությունները»,- […]
19:23 21.03.2019
Ռուսաստանցի հայտնի շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինը անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող նախընտրական պայքարին և այդ պայքարում կատակերգական ժանրի դերասան Վլադիմիր Զելենսկու մասնակցությանը: Մեկնաբանելով Զելենսկու առաջադրման փաստը` Գալկինը կատակել է տարբեր երկրների հումորիստների`«վերևներում» հանդիպելու հնարավորության մասին: «Երազում եմ «վերևներում» հանդիպման մասին, որտեղ կլինենք ես, Զելենսկին և Մարտիրոսյանը` Հայաստանից»,- Hard Day’s Night ծրագրի ժամանակ հայտարարել է Մաքսիմ […]
17:04 20.03.2019
Օրերս Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության շրջանակներում կայացել է «Ջենովա»-«Յուվենթուս» հանդիպումը, որի ժամանակ տրիբունաներին հայտնվել է «Via Armenia 5r» գրությամբ պաստառը: Բանն այն է, որ «Ջենովա»-ի ֆան-ակումբներից մեկը կոչվում է հենց «Via Armenia 5r»: Իսկ ի՞նչ է այն նշանակում: Պարզվում է` Ջենովայում կա «Armenia Street» անվանումով փողով: Իսկ այդ փողոցի 5-րդ տանը, այսինքն` «5r Armenia Street» […]
16:58 20.03.2019
Նյու Դելիի հիվանդանոց տեղափոխված անձն ապշեցրել է բժիշկներին: Նա 45 տարեկան է, անունն առայժմ չի հրապարակվում: Նրա մոտ հայտնաբերվել է հրազենային երեք վնասվածք`որովայնի, ձեռքի և գլխի շրջանում: Սակայն երեքի փոխարեն բժիշկները սկզբում երկու գնդակ են գտել նրա մարմնում: Որովայնում և ձեռքի հատվածում հայտնված գնդակները բժիշկները հայտնաբերել են անմիջապես, իսկ գլխի շրջանում գնդակը չեն գտել: Մասնագետները […]
14:53 20.03.2019
Մրցանակը ստացել է 76- ամյա ամերիկուհի Քարեն Ուլենբեքը նվազագույն մակերեսների ուսումնասիրության համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիան: «Երկրաչափական անալիզի բնագավառում Քարեն Ուլենբեքի աշխատություններն զգալիորեն փոխել են մաթեմատիկական լանդշաֆտը: Նրա տեսությունը հեղափոխականորեն փոխում է նվազագույն մակերեսների մասին հասկացությունները, նրա մեթոդներից հիմա օգտվում են բոլոր առաջատար մաթեմատիկոսները»,- հայտարարել է Աբելյան կոմիտեի ղեկավար Հանս Մունթե Կաասը: […]
14:15 20.03.2019
Վալերի Մելաձեն իրականացրել է հայ տղայի երազանքը: Կեմերովոյում համերգի ժամանակ նա երգել է հայ դպրոցական Ռուբեն Աթաբեկյանի հետ: Նրանք միասին կատարել են Մելաձեի հայտնի ստեղծագործություններից մեկը` «Ակտրիսան»: Ռուբենը հենց համերգի ժամանակ էր սեփական նախաձեռնությամբ բեմ բարձրացել ու խնդրել երգչին, որպեսզի նա կատարի իր երազանքը՝ հանդես գա իր հետ զուգերգով: Մելաձեն չի մերժել հայ տղայի խնդրանքը: […]
13:59 20.03.2019
Մոսկվայի իրավապահները պարզում են ազգությամբ հայ տղայի մահվան հանգամանքները: Նա մահացած է հայտնաբերվել ՌԴ մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածի բնակարաններից մեկում: Ինչպես հաղորդում է «РЕН» հեռուստաալիքը, տղան հիվանդ է եղել, նա տառապել է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ: Նրա մարմինը հայտնաբերվել է մահից երեք ժամ հետո: Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ կատարվելու է դատաբժշկական փորձաքննություն:
12:56 20.03.2019
Ճապոնիայում բալենիներն սկսել են ծաղկել: Առաջին կոկոնները բացվել են Կյուսյու կղզում`Նագասակի ազգային պարկի տարածքում գտնվող օդերևութաբանական կայանի մոտ: Բանն այն է, որ այստեղի բալենիները` սակուրաները, համարվում են ստուգողական ծառեր: Սակուրաների ծաղկման սեզոնի մեկնարկը հայտարարվում է այն պահից, երբ ստուգողական ծառերից մեկի վրա բացվում են առնվազն հինգ կոկոններ: Այսօր առավոտյան բացված կոկոնների թիվը 2-ն է եղել: […]
00:10 20.03.2019
Կոլումբիայի բնակչուհի Մոնիկա Վեգան աղջիկ երեխա է ծննդաբերել, որի որովայնում եղել է նրա երկվորյակը: Սոնոգրաֆիկ հետազոտություններից մեկի ժամանակ 7 ամսական պտղի որովայնի հատվածում բժիշկները տարօրինակ զանգված են նկատել: Այսպիսի անոմալիան կոչվում է fetus in fetu, այսինքն՝ պտուղը՝ պտղի մեջ: Որոշ գիտնականներ պտղի ներսում գտնվող պտուղը անվանում են «երկվորյակ-պարազիտ»: Մոնիկա Վեգային կեսարյան հատում են կատարել հղիության […]
23:34 19.03.2019
Հսկա աղջնակը ծնվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնել է New York Post-ը: Նորածնի հասակը 59 սանտիմետր է, իսկ քաշը` 6.9 կիլոգրամ: Բուժհաստատությունում նշել են, որ երբևէ չեն տեսել նման մեծ նորածին: Որպես կանոն, երեխաները 7 կիլոգրամի են հասնում 6 ամսականում: Մայրը պատմել է, որ ծննդաբերությունը շատ ծանր ու ցավոտ է եղել: Նա […]
22:43 19.03.2019
Disney և Pixar ընկերությունները հրապարակել են «Խաղալիքների պատմություն-4» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը: Տեսանյութը հայտնվել է Disney-Pixar-ի YouTube-յան ալիքում: Սյուժեն սկսվում է այնտեղից, երբ Էնդին պատրաստվում է ընդուվել քոլեջ, իսկ Բոննին, ոբ խաղալիքների նոր տիրուհին է, առաջին անգամ գնում է մանկապարտեզ: Այս ֆիլմում նաև նոր հերոս կա, որը ստեղծված է պլաստիկե պատառաքաղից:
00:41 19.03.2019
AV-Comparatives ընկերության մասնագետները ստուգել են Android համակարգերի համար նախատեսված հակավիրուսային ծրագրերը և եկել են այն եզրակացության, որ դրանց 2/3-ն արդյունավետ չէ և չի իրականացնում համակարգի պաշտպանություն: Ստուգվել են ընդհանուր թվով 250 հակավիրուսային ծրագրեր: Դրանցից ընդամենը 80-ն են համապատասխանել պահանջներին, սակայն նույնիսկ դրանց աշխատանքը շատ արդյունավետ չի գնահատվել: Հիմնական թերացումը ոչ արդյունավետ սկանավորման մեջ է: Ըստ […]
00:12 19.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի այն հայտարարությանը, թե Կոստանդնուպոլիսը պատկանում է քրիստոնեական քաղաքակրթությանը: Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հավաքին Էրդողանը դիմել է Նեթանյահուին՝ կոչ անելով, որ նա որդուն մի լավ դաս տա: «Նեթանյահո՛ւ, քաշիր որդուդ ականջներից: Եթե դուք այս հարցում անցնեք սահմանը, ապա մենք դաստիարակաչկան տարբեր մեթոդներ ունենք և […]
23:35 18.03.2019
«Евро-Футбол.ру» ռուսական սպորտային կայքն ընտրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը: Այդ ցուցակում է նաև ՀՀ ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մխիթարյանը չի փայլում, բայց նա դեռ չի ասել իր վերջին խոսքը անգլիական ֆուտբոլում: Վերջերս նա ապաքինվեց ծանր վնասվածքից հետո: Վերջին բոլոր խաղերում հայ ֆուտբոլիստը աչքի է ընկնում գոլերով և գոլային փոխանցումներով: […]
23:18 18.03.2019
BBC-ի ռուսական ծառայությունը նյութ է հրապարակել Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների մասին: Նյութում նշվում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը գնում է աննախադեպ քայլերի` ազատում է քաղբանտարկյալներին, ներում է քաղաքացիների վարկային պարտավորությունները, ավելացնում է նվազագույն աշխատավարձը և այլն: Առաջին անգամ Ալիևը նույնիսկ հարցազրույց է տվել տեղական ԶԼՄ-ներից մեկին: Այսպիսի վարքագծի պատճառներից մեկը, ըստ հրատարակչության, Հայաստանում […]
22:30 18.03.2019
Ուղիղ 54 տարի է անցել այն օրվանից, երբ մարդն առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք: Առաջինը դա արեց խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը 1965 թվականի մարտի 18-ին: Լեոնովը տիեզերք էր բարձրացել Պավել Բելյաևի հետ «Վոսխոդ 2» տիեզերանավով: Լեոնովը բաց տիեզերքում մնաց 12 րոպե և 9 վայրկյան: Ընդ որում, տիեզերական տարածության պայմաններում Լոնովը մնաց 23 րոպե և […]
20:03 18.03.2019
Նիդերլանդների իշխանություններն ուժեղացրել են հսկողությունը կայարաններում, օդանավակայաններում, բոլոր հասարակական վայրերում: Երկրում հայտարարվել է անվտանգության ուժեղացման բարձր մակարդակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Չի բացառվում, որ այսօր առավոտյան Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցածն ահաբեկչություն է:Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին դուրս չգալ տներից: Քանի դեռ հանցագործը ազատության մեջ է, հնարավոր են նոր միջադեպեր: Հասարակական տրանսպորտը, այդ […]
19:36 18.03.2019
Կրասնոյարսկում արտասովոր մրցումներ են կազմակերպվել` ապտակների առաջնություն: Siberian Power շոուի շրջանակում է կայացել մրցաշարը, որին մասնակցել են միայն տղամարդիկ: Գլխավոր պարգևը 30 հազար ռուբլին էր: Մրցումների կանոնները շատ պարզ են: Տղամարդիկ կանգնում են դեմ դիմաց և հերթով ապտակում միմյանց: Մասնակիցների մոտ կարող են կանգնել նրանց ընկերները, որպեսզի օգնեն նրանց հուժկու հարվածներից տղամարդիկ վայր չընկնել: […]
18:55 18.03.2019
ՌԴ և Շվեյցարիայի ֆուտբոլի կանանց հավաքականների անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Շվեյցարուհին կոշտ հնարք է կատարել, որից հետո ռուս մարզուհին հարվածել է նրան: Այնուհետ մարզուհիներն ավելի են տաքացել և արդյունքում մրցավարը Դիանա Պամենին և Էլլա Լյուշտինային կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից: Ռուս մարզուհիները պարտվել են 2:4 հաշվով և զբաղեցնելով խմբում վերջին […]
18:45 18.03.2019
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք, այսպես ասած, «ազդեցություն են գործում» Վենեսուելայի վրա: Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Նախագծի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես տրամադրում է վարկեր և կազմակերպում է համատեղ զորավարժություններ: Օրինագծով նախատեսվում է չտրամադրել մուտքի […]
16:34 18.03.2019
Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրների շուրջ 350 զինծառայողներ: Սրանք երկրորդ միջազգային զորավարժություններն են այս երկրում, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելուց հետո: Հիշեցնենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձավ 2014-ին, իսկ 2016-ին կայացան առաջին զորավարժությունները, որոնց մասնակցեցին դաշինքի 14 անդամ երկրների զինծառայողներ: Այս զորավարժությունների նպատակը Վրաստանի […]
14:09 18.03.2019
Նորզելանդացի հրաձիգը հրաժարվել է փաստաբանից: Նոր Զելանդիայի երկու մզկիթներում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարրանտը պատրաստվում է անձամբ պաշտպանել իր շահերը դատարանում: Փաստաբան Ռիչարդ Փիթերսը, որը ներկայացնում էր նրա շահերը դատավարության նախնական փուլում, ասել է, որ 28-ամյա երիտասարդը հրաժարվում է պաշտպանի ծառայություններից: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 5-ին: Հիշեցնենք, որ Քրայստչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչության […]