19:14 07.03.2019
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել աշխարհի առաջնությունում: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Հնդկաստանի հավաքականին: Հիշեցնենք` նախորդ տուրում մեր աղջիկները 0,5-3,5 հաշվով պարտվել էին ՌԴ հավաքականին: Կես միավոր վաստակել էր միայն Լիլիթ Մկրտչյանը: Իսկ այսօր Լիլիթը հաղթել է Սվամինաթան Սոումյաին: Մեր առաջատար շախմատիստուհին` Էլինա Դանիելյանը, ոչ-ոքի է խաղացել Էիշա […]
17:56 07.03.2019
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը: Դասագրքում, որի հեղինակները անվանի թուրքագետներ են, Թուրքիայի վերջին հարյուրամյակի պատմությունն է` 1918-ից մինչև 2018 թվականները: Ըստ հեղինակների` դասագրքում ընդհուպ մինչև 2018 թվականի դեկտեմբերն ընկած զարգացումներն են ներառված, և այս իմաստով գիրքը բացառիկ է ամբողջ աշխարհում: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է, առաջինը եղել […]
00:22 07.03.2019
58-ամյա թաիլանդացի միլիարդատեր Առնոն Ռոդտոնգը մեծ գումարներ է խոստանում այն տղամարդուն, ով կհամաձայնի իր աղջկա փեսացուն դառնալ: Միլիարդատերը նաև մի շարք պահանջներ է ներկայացնում ապագա փեսացուին: Մեծահարուստ թաիլանդացին ասում է, թե իր 26-ամյա աղջիկը դեռ ոչ մի տղամարդ չի ունեցել իր կյանքում: Ի դեպ, թաիլանդական ավանդույթների համաձայն՝ տղաների ծնողները պետք է գումար վճարեն հարսնացուի ծնողներին: Ռոդտոնգը […]
00:10 07.03.2019
Աշխարհի ամենաարագ սմարթֆոն է ճանաչվել երեք տեսախցիկ ունեցող Xiaomi Mi 9-ը, երկրորդը Lenovo Z5 Pro GT մոդելն է, երրորդը՝ Nubia Red Magic Mars-ը: Հաջորդ տեղերը զբաղեցնում են Huawei Mate 20 Pro, Honor V20, Huawei Mate 20 X, Honor Magic 2, ASUS ROG Phone, Xiaomi Black Shark Helo և Xiaomi Mi 8 Pro սմարթֆոնները: Մրցույթին ներկայացվել […]
18:20 06.03.2019
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին: Կես միավոր մեր հավաքականի կազմում վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, որը մրցում էր Վալենտինա Գունինայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, զիջել են համապատասխանաբար Կատերինա Լահնոյին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Օլգա Գիրյային: Հիշեցնենք, որ […]
14:58 06.03.2019
Օտարերկրացիների թիվը, ովքեր ստացել են ՌԴ քաղաքացիություն, վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է կրկնակի: 2018 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,4 հազար մարդ, 2013-ին՝ 135,8 հազար: ՌԴ ՆԳՆ տվյալներով` առավել շատ ռուսական անձնագիր են ստացել նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիները, այդ թվում` հայերը: 2018-ին ՌԴ անձնագիր է ստացել ՀՀ 27,1 հազար քաղաքացի, իսկ 2017-ին ՌԴ անձնագիր […]
13:46 06.03.2019
Բրիտանացի դպրոցականը, որն ընդամենը 8 տարեկան է, բայց արդեն լրջորեն հետաքրքրվում է հնագիտությամբ, ընկերների հետ Չարմուտի ափամերձ շրջանում զբոսնելիս գտել է մամոնտի ատամ: Սեբաստիանը գլխի է ընկել, որ գտածոն կարող է խոշոր հնադարյա կենդանու ատամ լինել, չնայած այն հանգամանքին, որ շատ վատ է պահպանված եղել: Ավելի ուշ մասնագետները հաստատել են տղայի ենթադրությունը: Մամոնտն ապրել է […]
00:40 06.03.2019
Մոսկվայի Սոլնցևոյի շրջանում թափառական շների ոհմակը հարձակվել է մի տղամարդու վրա, որն առավոտյան զբոսանքի է դուրս բերել իր շանը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են հարձակումը: Տեսանյութը հրապարակվել է համացանցում: Տղամարդը կարողացել է պաշտպանել իր չորքոտանի ընկերոջը և մնալ անվնաս:
00:05 06.03.2019
Նոր մեքենայի շարժիչն ունի 16 մխոց և 8 լիտր տարողություն: Հզորությունը 1500 ձիաուժ է: Ժնևի ավտոսրահում Bugatti-ն ներկայացրել է իր նոր՝ La Voiture Noire մոդելը: Մեքենայի մոտավոր արժեքը 11 միլիոն եվրո է: Այն առայժմ արտադրված է մեկ օրինակով, որն էլ արդեն վաճառվել է: La Voiture Noire -ը Bugatti-ն թողարկել է ընկերության 110-ամյակի առթիվ: Հիշեցնենք, որ Bugatti […]
23:52 05.03.2019
ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ալմետյևսկ քաղաքի ավտոսպասարկման ծառայություններից մեկի հարևանությամբ մեքենա է պայթել: Volkswagen Touareg-ի պայթյունի պահին վարորդը եղել է մեքենայի սրահում: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդել են, որ պայթյունի պատճառը մեքենայի ներքին անսարքությունն է եղել: Մեքենայի 57-ամյա վարորդը բազմաթիվ այրվածքներով հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
23:27 05.03.2019
Շախմատի Հայաստանի կանանց թիմը հաղթանակով է մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում: Աստանայում աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի կանանց հավաքականին: Հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը չի մասնակցել առաջին տուրին: Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցում Շախմատի […]
23:08 05.03.2019
Կերչում մի տղամարդ ընկել է քարհանքը և այնտեղ անցկացրել չորս օր: Տղամարդն օգնության ճիչեր է արձակել, որոնք դեպքից միայն 4 օր անց լսել է հանքի տարածքի մոտով անցնող մի կին, որն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն: Օգնություն կանչող 47-ամյա տղամարդուն փրկարարները գտել և դուրս են բերել հաշված ժամերի ընթացքում: Զննությունից հետո բժիշկները նշել են, որ […]
22:53 05.03.2019
Նյու Յորքում բնակվող հայազգի քաղաքացին կհայտնվի դատարանի առջև: Մշակութային գործունեությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպության ղեկավար 48-ամյա Ստելլա Բոյաջյանը մեղադրվում է մուտքի արտոնագիր ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ այցելելու կեղծ հրավերքներ տրամադրելու մեջ: Երկու տարիների ընթացքում Բոյաջյանը հայ ներգաղթյալներին տրամադրել է կեղծ հավաստագրեր, որոնք վկայել են այն մասին, թե վերջիններս իբր դերասաններ են և հրավիրված են […]
22:30 05.03.2019
Forbes-ը հրապարակել է աշխարհի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակը: Առաջին տեղում Amazon ընկերության հիմնադիր, Blue Origin աերոտիեզերական ընկերության և The Washington Post թերթի սեփականատեր Զեֆֆ Բեզոսն է: Նրա կարողությունը 131 միլիարդ դոլար է: Սակայն սպասվող ապահարզանից հետո հնարավոր է նրա ունեցվածքի ուղիղ կեսն անցնի կնոջը: Այդ դեպքում վերջինս կշրջանցի L’Oréal օծանելիքի կայսրության հիմնադրի ժառանգորդ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսին: Հարյուր ամենահարուստների […]
19:12 05.03.2019
Օծանելիքի սեփական բրենդի հիմնադիր և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քայլի Ջենները` Քիմ Քարդաշյանի քույրը, ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատեր: Իր ամբողջ կարողությունը նա վաստակել է ինքնուրույն: Այս մասին հայտնում է Forbes -ը: Քայլին, որն ընդամենը 21 տարեկան է, խոստովանել է, որ իրեն հաջողվել է հարստանալ սոցցանցերի միջոցով, քանի որ մինչև սեփական բիզնես հիմնելն արդեն մեծ թվով […]
18:53 05.03.2019
Մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը: Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը 82 տարեկան էր: Կլաուս Կինկելը 1972-1982 թվականներին ղեկավարել է Դաշնային հետախուզական ծառայությունը, իսկ 1992-1998 թվականներին Գերմանիայի արտգործնախարարն էր: 1998-ից հետո զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:
00:10 05.03.2019
The Washington Post-ի տեղեկություններով` մինչ օրս Սպիտակ տան ղեկավարը թույլ է տվել 9 000-ից ավելի կասկածելի արտահայտություն: Թրամփն ամեն օր միջինը 22 անգամ ստում է կամ այնպիսի հայտարարություն է անում, որը թյուրիմածության տեղիք է տալիս: The Washington Post թերթն ամեն օր ստուգում և վերլուծում է նախագահի բոլոր արտահայտությունները, իսկ կասկածելիները տեղադրում է Fact Checker անունով հատուկ […]
22:36 04.03.2019
Ռուսական էներգետիկ խոշոր ընկերության փոխտնօրենի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: «Օրենբուրգէներգո» ընկերության Օրսկի մասնաճյուղի 38-ամյա փոխտնօրենին սպանել են իր տան շքամուտքում: Տեսանյութը տարածել է Օրենբուրգի քննչական կոմիտեն` մարդասպանին հայտնաբերելու համար: Սպանությունը տեղի է ունեցել առավոտյան, երբ փոխտնօրենը դուրս է եկել տնից: Կադրերում երևում է, որ մարդասպանը սպասելիս է եղել փոխտնօրենին և հենց նա իջել է […]
18:59 04.03.2019
Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ Ուկրաինայի նախագահը նիստերից մեկի ժամանակ ձեռքն է վերցնում հինգ լիտրանոց ջրի տարա: Օգտատերերը տարբեր մեկնաբանություններ են գրել: Մեկի կարծիքով` Ուկրաինայի նախագահը նախորդ օրը լավ գինովցած է եղել և դրա համար է իր հետ ջուր բերել, մյուսը կատակել է, թե շշի մեջ սպիրտ է կամ խմելու օդեկոլոն: Իրականում, հանդիպման ժամանակ […]
17:05 04.03.2019
Մեծ Բրիտանիայում մի ընտանիքի երեք անդամներ սեփական կամքով հեռացրել են ստամոքսները: Բանն այն է, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց ստամոքսները քաղցկեղի բարձր ռիսկայնություն ունեն: Սոֆյա, Ահմեդ և Թահիր Օմարները դիմել էին բժիշկներին մոր և մյուս քրոջ մահից հետո: Մայրն ու քույրը մահացել էին հենց ստամոքսի քաղցկեղից: Բժիշկները խորհուրդ էին տվել ապահովության համար […]
16:24 04.03.2019
Չինաստանի հնադարյա դամբարաններից մեկում հնագետները «անմահության ըմպելիք» են հայտնաբերել: Այն մոտ 3.5 լիտր է: Ըմպելիքը հայտնաբերվել է բրոնզե մի անոթի մեջ` հայտնի Հան դինաստիայի ընտանիքներից մեկին պատկանող դամբարանում: Հան դինաստիան ապրել է Ք.ծ.ա. 200-ական թվականներին: Սկզբում հնագետները մտածել են, թե գտածոն ալկոհոլային խմիչք է, քանի որ ալկոհոլի հոտ են զգացել: Սակայն լաբորատոր ստուգումները պարզել են, […]
16:05 04.03.2019
Մոսկվայի բնակիչները զգուշացվել են ագռավների հնարավոր հարձակումների մասին: Բանն այն է, որ բնադրման ժամանակ այս թռչունները դառնում են շատ ագրեսիվ և կարող են նույնիսկ հարձակվել մարդկանց վրա: Թռչնաբանները նշում են, որ ագռավները կարող են նույնիսկ ամբողջ երամով հարձակվել: Մարդկանց խորհուրդ է տրվում իրենց հետ մշտապես ունենալ անձրևանոցներ: «Եթե դուք նկատում եք ագռավների կողմից ձեր հանդեպ […]
15:56 04.03.2019
Այսօր առավոտյան ՌԴ Յարոսլավլ քաղաքի կենտրոնում ավտոբուս է այրվել: Life-Shot ալիքի հրապարակած կադրերում երևում է, որ ավտոբուսն այրվել է ամբողջությամբ: Նշվել է նաև, որ ավտոբուսը երթուղային չէ, այն սպասարկել է մի կազմակերպության աշխատակիցների: Բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հետո բոլորը հասցրել են դուրս գալ: Տուժածներ չկան: Չի նշվում, սակայն, թե ինչ պատճառով է ավտոբուսում հրդեհ բռնկվել:
13:18 04.03.2019
Չինական Huawei ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուն, որին ձերբակալել էին Կանադայում, դատական հայց է ներկայացրել այդ երկրի իշխանությունների, սահմանապահ ծառայության և ոստիկանության դեմ: Մարտի 1-ին Կանադայի արդարադատության նախարարությունը սկսել է Վանչժոուի արտահանձման գործընթացը: Հայցում նշվում է, որ Վանչժոուի հանդեպ բոլոր գործողություններն անօրինական են, արդյունքում խախտվել են նրա իրավունքները: Վանչժոուն պահանջում է նաև ֆինանսական փոխհատուցում: […]
12:17 04.03.2019
«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է հաղթողների և մրցանակակիրների անունները: Աղջիկներ. 48 կգ 1-ին տեղ՝ Սյուզաննա Շահնազարյան 2-րդ տեղ՝ Մանուշ Վարդերեսյան 3-րդ մրցանակակիրներ՝ Գայանե Տեր Բարսեղյան, Արսինե Ծատուրյան Տղաներ. 49 կգ 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Գարբոյան 2-րդ տեղ՝ Նորայր Թովմասյան 3-րդ մրցանակակիրներ՝ Ստեփան Բաբայան, Գոռ Հովսեփյան 52 կգ 1-ին […]
15:38 01.03.2019
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման նոր աղյուսակում 12-րդն է: Աշխարհի լավագույն հարյուրյակում ևս երկու հայ շախմատիստ կա: Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 88-րդը: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատի միջազգային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. «Գրան պրի» մրցաշարերի մասնակիցների կազմը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող 21 շախմատիստները կմրցեն […]
00:10 27.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբի նախավերջին՝ 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Ալեքսեյ Սարանայի և Ամին Տաբատաբաեի հետ: Վերջին տուրից առաջ Հայկը ևս երկու շախմատիստների հետ 6 միավորով կիսում է 1-3 տեղերը, իսկ Տիգրանը ունի 5.5 միավոր և առայժմ 6-րդն է: 5-ական միավոր ունեն Արամ Հակոբյանն ու Մանուել […]
08:41 26.02.2019
«Aeroflot open» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին: Այժմ Հայկը 5.5 միավորով Սասիկիրանի և էստոնացի Կաիդո Կուլաուտսի հետ կիսում է 1-3 տեղերը: Շարունակում է հաջող ելույթները նաև Տիգրան Պետրոսյանը: 7-րդ տուրում նա հաղթել է իսրայելցի Տամի Նաբատիին և այժմ 5 միավորով 5-րդ […]
00:16 26.02.2019
Խառը մարտարվեստների վարպետ, բրազիլացի Միքելե Պերեյրան Road FC մրցումների ժամանակ ցուցադրել է ոչ ստանդարտ հնարքներ` գերելով համացանցի օգտատերերին: Պերեյրան հաղթել է հարավկորեացի Դաե- Սուն Կիմին տեխնիկական նոկաուտով: Մրցամարտի ժամանակ բրազիլացին մի քանի անգամ օգտագործել է ռեսթլինգ շոուի հնարքներ, մասնավորապես, կատարել է լուսնաձև սալտոներ և պտույտներ: pic.twitter.com/WtkjH8YFIZ — Drafts 2.0 (@drafts_2) February 25, 2019
23:08 25.02.2019
Վրաստանի Մառնեուլիի շրջանի Աղմամեդլո գյուղի մի բնակչուհի տնամերձ հողամասում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է դամբարան, որը ըստ հնագետների՝ թվագրվում է V-XI դարերին: Մասնագետների խոսքերով՝ դամբարանում կատարվել է, այսպես կոչվող, կոլեկտիվ հուղարկավորություն, ինչը բնորոշ է միջին դարերի վաղ շրջանին: Դամբարանը կառուցվել է հսկա, բայց լավ մշակված քարերով: Դամբարանի ներսում հայտնաբերվել են չորս մարդու՝ երեք մեծահասակի և […]