20:10 15.03.2019
ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, թե ինչպես է ուժեղ քամին գետնից պոկում բեռնատարը: Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում: Կատարվածը նկարահանել է ականատեսը: Կադրում լսվում է տղամարդու ձայնը, երբ նա անընդհատ կրկնում է «Աստվա´ծ իմ»: Հաղորդվում է, որ քաղաքում քամու արագությունը հասել է 120կմ/ժ-ի:
16:59 15.03.2019
Նյու Յորքի քաղաքապետն ասել է, որ շուտով քաղաքը ջրի տակ կանցնի: Բիլ դե Բլազիոյի խոսքերով` դա տեղի կունենա գլոբալ տաքացման հետևանքով: Մասնագետների հաշվարկներով` արդեն 2050 թվականին Մանհեթենի 37 տոկոսը կհայտնվի ջրածածկ հատվածում, եթե դրա դեմ արդեն այսօրվանից լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն: Ավելի սարսափելի կլինի իրավիճակը 2100 թվականին, երբ համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացած կլինի 2 մետրով: Այդ […]
16:40 15.03.2019
Հայաստանցի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի թոք շոուի ժամանակ պատմել է իրեն հասցեագրվող մեղադրանքի մասին: Ստեփանյանը մեղադրվում է Կարոլինա Սարգսյանի առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար: Ստեփանյանը պլաստիկ վիրահատության էր ենթարկել Կարոլինային: Վիրաբույժի խոսքերով` վիրահատությունը հաջող է անցել, հաջորդ օրը ինքը մաքրել է վերքերը և երկու օրով մեկնել Հայաստան: Ստեփանյանը, որը […]
14:33 15.03.2019
Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու է ցանկանում վերադառնալ Կիև: Նա ասել է, որ իր նպատակը քաղաքական հավակնությունների հետ կապ չունի: «Ես պարզապես ուզում եմ, որ Ուկրաինան հզոր տերություն դառնա և ուզում եմ օգնել երկրի բնակիչներին»,- ասել է Սաակաշվիլին: Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի մեղադրանքներին: Յուրի […]
14:54 14.03.2019
Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում ՀՀ կանանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ղազախստանի շախմատիստուհիներին: Մեր հավաքականում միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը: Նա առավելության հասավ Բիբիսարա Ասսաուբաևայի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը զիջեցին համապատասխանաբար Ժանսայա Աբդումալիկին, Գյուլիսխան Նախբաևային և Գուլմիրա Դաուլետովային: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9 տուրերի արդյունքում վաստակեց 4 միավոր՝ տանելով 1 հաղթանակ, կրելով […]
13:56 14.03.2019
Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունից Հայաստանը կվերադառնա 5 մեդալով: Ինչ գույնի կլինեն դրանք, պարզ կլինի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտերից հետո: Հայաստանի հավաքականի 5 անդամներ նվաճել են կիսաեզրափակիչներում հանդես գալու իրավունք, ինչը նշանակում է, որ առնվազն 5 բրոնզե մեդալը երաշխավորված է: Հայաստանի հավաքականի կազմում կիսաեզրափակիչ են դուրս եկել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը, Վախթանգ Հարությունյանը, […]
19:01 13.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «մաուգլի աղջկա» մայրը պատրաստվում է բողոքարկել իրեն ձերբակալելու մասին որոշումը: Նա նշել է, որ դատարանն իր հետ արդար չի վարվել: Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան հայտնաբերվել էր մարտի 10-ին մի բնակարանում, որն ամբողջությամբ լցված է եղել աղբով: Բժիշկները նրա […]
18:25 13.03.2019
Շախմատի կանանց աշխարհի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել վրացի մարզուհիների հետ: Հաջող է հանդես եկել մեր առաջին համարը՝ Էլինա Դանիելյանը հաղթել է Բելա Խոթենաշվիլիին: Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Լելա Ջավախիշվիլիի և Նինո Բասիլաշվիլիի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է Սալոմե Մելիային: 8 տուրից հետո Հայաստանը 4 միավորով […]
12:17 13.03.2019
Ուկրաինայից Սաակաշվիլին արտաքսվել էր 2017 թվականին, երկրի նախագահի հրամանով: Նրան արգելված է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, սակայն հիմա նա հայտարարում է, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կվերադառնա: Ապացույցի համար նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։ «Ես այս տոմսը գնել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբ նա չանցավ […]
12:04 13.03.2019
Թերեզա Մեյը «կորցրել է» ձայնը խորհրդարանում Brexit-ը պաշտպանելիս: Սակայն քվեարկության արդյունքների վրա դա չի ազդել: Brexit-ի նախագիծը կրկին չի ընդունվել: Թերեզա Մեյն այնքան էմոցիոնալ ու երկար է փորձել համոզել խորհրդարանականներին հավանություն տալ նախագծին, որ ի վերջո «կորցրել է» ձայնը: Նախագծին կողմ է քվեարկել 242, իսկ դեմ՝ 391 պատգամավոր: Քվեարկությունից հետո Մեյը տեղեկացրել է, որ մարտի […]
22:27 12.03.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ և Ստեփանակերտում երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը: «Եթե Հայաստանն ավտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ապա Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցային գործընթացին ներգրավելու փորձեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»,- «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
18:46 12.03.2019
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Աշխարհի առաջնության հերթական տուրում ոչ-ոքի է խաղացել հունգարուհիների հետ: Առաջին տուրում հաղթանակ տոնելուց, ապա 5 հանդիպում անընդմեջ պարտվելուց հետո մեր աղջիկները մեկ միավոր են վաստակել: Հատկանշական է, որ բոլոր պարտիաներն էլ արդյունավետ ավարտ են ունեցել: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը հաղթել են համապատասխանաբար Թանգ Թրանգ Թոանգին ու Անիտա Գառային, իսկ Մարիա […]
13:32 12.03.2019
Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում հեղեղների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: 5-ը ջրահեղձ են եղել հեղեղաջրերում, իսկ 6-ը մնացել են հեղեղներից առաջացած սողանքային զանգվածների տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Քաղաքի փողոցների մեծ մասը բառացիորեն գետերի է վերածվել, որոնցում մեքենաները լողում են և հարվածում տներին ու ծառերին: Բեռնատար մեքենաների և Mercedes-Benz ավտոբուսների գործարանն ամբողջությամբ ջրածածկ […]
13:30 12.03.2019
Համացանցում հայտնվել է սեփական նախընտրական հանրահավաքից հապճեպ փախչող Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը: Հանրահավաքը տեղի է ունեցել Ժիտոմիրում: Ընտրողների հետ հանդիպման վերջում Պորոշենկոն շտապում է դուրս գալ տարածքից և նույնիսկ չի նկատում ոտքի տակ անձրևաջրերի փոսերը: Այս լուսանկարի տակ համացանցի օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել: Օգտատերերից մեկը հայտնի ռուսական մուլտֆիլմի երգն է հիշել. «Пусть бегут неуклюже пешеходы […]
12:00 12.03.2019
Ֆլորիդայում ձերբակալվել է խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: Նա մեղադրվում է ավազակային հարձակման համար: Միջադեպը տեղի է ունեցել Մայամի-բիչում: Անցորդներից մեկը փորձել է լուսանկարել ՄաքԳրեգորին, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից: Քոնորն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Նա հարձակվել է անցորդի վրա, վերցրել է նրանից հեռախոսը, նետել է գետնին և […]
00:18 12.03.2019
Լոնդոնի փողոցային տեսախցիկներն արձանագրել են այն պահը, թե ինչպես է մի մարդ անցել շինություններից մեկի կողքով, իսկ վայրկյաններ անց նույն տեղում փլուզում է գրանցվել: Հրապարակված հոդվածում նշվում է, որ Անգլիայում վերջին շրջանում կառույցների փլուզումներ հաճախ են գրանցվում: Այս դեպքում փլուզվել է շինության տանիքի մի հատվածը: Դժվար է ասել, թե ինչ ճակատագրի կարժանանար հաջողակ անցորդը, եթե […]
23:59 11.03.2019
Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ` մեղադրելով նրանց օգտատերերի անձնական տվյալներ գողանալու և այդպիսով ընկերության վարկանիշին հարված հասցնելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ Գլեբ Սլուչևսկին և Անդրեյ Գորբաչևը 2017- 2018 թվականներին գովազդել են թեստեր, որոնց մասնակցելու համար օգտատերերից կորզել են անձնական տվյալներ: Ընդհանուր առմամբ, խոսքը 63 հազար օգտատիրոջ մասին է: Նմանատիպ հայց Facebook-ը […]
23:32 11.03.2019
Կործանված եթովպական ինքնաթիռում եղել են ՌԴ երեք քաղաքացիներ` պրոֆեսիոնալ պարաշյուտիստ Սերգեյ Վյալիկովը և մի երիտասարդ զույգ Տագանրոգից: Ալեքսդանդր Պոլյակովն ու Եկատերինա Պոլյակովան թռիչքից առաջ փոքրիկ տեսանյութ են նկարահանել և հասցրել են տեղադրել համացանցում: «1.5 ժամ կսպասենք առաջին թռիչքից հետո, այնուհետ թռչում ենя Քենիա»,- գրել է Կատյան: Կադրում տեսանելի է նաև Ethiopian գրությամբ ինքնաթիռը, որը րապեներ […]
21:55 11.03.2019
ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով […]
21:28 11.03.2019
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը քիչ առաջ հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Աթլաթուն Բաբաևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մինչ այդ հաջողության էր հասել նաև մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող Վախթանգ Հարությունյանը: Նա հաղթել էր Իսպանիայի ներկայացուցչին և նույնպես դուրս […]
18:58 11.03.2019
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է անհաջող ելույթները աշխարհի թիմային առաջնությունում: Աստանայում ընթացող առաջնության 6-րդ տուրում մեր աղջիկները 5-րդ անընդմեջ պարտությունը կրեցին: Այս անգամ մեր շախմատիստուհիները զիջեցին Ուկրաինայի հավաքականին 1.5-2.5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Մարիա Մուզիչուկի, Իննա Գապոնենկոյի և Նատալիյա Բուկսայի հետ: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Աննա […]
19:30 08.03.2019
Ազգությամբ կուբացի ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելյոյի Havana երգը համարվել է ամենահաջողակը 2018 թվականին: Կամիլան երգը կատարում է ռեփեր Young Thug-ի հետ: Havana-ն ամենաշատն է վաճառվել աշխարհում 2018-ի ընթացքում: Ձայնագրումների միջազգային ֆեդերացիայի կայքում նշվում է, որ Havana-ն 2018թ. վաճառվել է 19 միլիոն օրինակով` 3.7 միլիոն առավելությամբ շրջանցելով կանադացի ռեփեր Դրեյքի God’s Plan կատարումը: Առաջատարների եռյակը եզրափակում […]
19:20 08.03.2019
Չինուհին հրաժարվել է իր 12-ամյա որդուց դպրոցում վատ սովորելու և ցածր գնահատականներ ստանալու համար: Մայրը բարկացել է նրա համար, որ որդին դպրոցական թեստը լրացնելու արդյունքում ստացել է ոչ թե 95, այլ 81 միավոր: Ականատեսների խոսքերով` բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նա մի քանի անգամ հարվածել է որդուն, այնուհետ երեխային թողել է փողոցում, նստել մեքենա և հեռացել: Անցորդները […]
16:43 08.03.2019
Գերմանիայի կլինիկաներից մեկի բուժաշխատող Նիլս Հեգելը խոստովանել է, որ շուրջ 100 հիվանդի է սպանել: Հունվարին գերմանական Օլդենբուրգի դատախազությունը մեղադրեց նրան 97 մարդու սպանելու մեջ: Դեռ 2015-ի փետրվարին Հեգելը երկու հիվանդի սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Իսկ ավելի ուշ խոստովանել էր, որ տարիների ընթացքում Դելմենհորսթի և Օլդենբուրգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում սպանել է 90-ից ավելի մարդու: […]
16:20 08.03.2019
Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումը կավարտվի 2021 թվականին: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում: «Մենք կարծում ենք, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում սա լուծվող խնդիր է: Մենք աշխատում ենք` առաջնորդվելով այդ ժամկետներով: Դա իրագործելի է»,- նշվում է հայտարարության տեքստում: Հիշեցնենք, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետը կավարտվի 2021 թվականի հունվարի 20-ին, իսկ ընտրությունները կկայանան 2020թ. նոյեմբերի 3-ին: […]
15:06 08.03.2019
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է կանանց տոնը «Իլ-96» ինքնաթիռից: Վարչապետը հիշեցրել է, որ ի սկզբանե այս տոնը ուներ քաղաքական նշանակություն, սակայն այդ մասին բոլորը վաղուց մոռացել են: Մեդվեդևը ցանկացել է, որ կանայք տոնը նշեն իրենց մտերիմների և հարազատների շրջապատում, իսկ լավ տրամադրությունը ուղեկցի նրանց միշտ ու հավերժ: ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ 8-ը ոչ […]
14:11 08.03.2019
Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն: Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր […]
23:19 07.03.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ավելին, ըստ Բոլթոնի, Թրամփը հույս ունի Կիմ Չեն Ինի հետ «մեծ գործարք» կնքել: Թրամփի խորհրդականը սակայն ավելացրել է, որ Հյուսիսային Կորեան պատժամիջոցների վերացման դիմաց չի ցանկանում մեծ զիջումների գնալ, մասնավորապես՝ հրաժարվել միջուկային […]
22:40 07.03.2019
Թուրքիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ բոլոր զբոսաշրջիկները, ովքեր դեմ են արտահայտվում Էրդողանի ռեժիմին, կձերբակալվեն Թուրքիա ոտք դնելուց անմիջապես հետո: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերով՝ զբոսաշրջիկները կձերբակալվեն հենց օդանավակայաններում, եթե պարզվի, որ նրանք մասնակցել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հանրահավաքներին: «Եվրոպայում կան մարդիկ, ովքեր մասնակցում են քրդերի տարբեր ցույցերին ու հանրահավաքներին, հետո արձակուրդների շրջանում այցելում են […]
19:45 07.03.2019
ՌԴ ԱԳՆ-ը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ-ին «Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից» դուրս գալու հետ կապված: Եթե պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը սկսի հրթիռներ տեղադրել աշխարհի ցանկացած անկյունում, ապա Մոսկվան հայելային պատասխան կտա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սա մեր ընտրությունը չէ, սա ԱՄՆ-ի ընտրությունն է, որը հավանաբար անհարմարություն է […]