11:34 20.02.2019
Բելգիայում շուրջ 30 մարդ դեռ շարունակում է ստանալ 1941 թվականին Ադոլֆ Հիտլերի կողմից սահմանված թոշակները: Այդ անձինք 1940-ականներին ծառայել են, այսպես կոչվող, ԷՍ-ԷՍ-ի զորքերում: Հիտլերի՝ 1941 թվականին արձակված հրամանն իրավունք է տալիս նացիստական զորքերին միացած բելգիացիներին ևս ցմահ թոշակ ստանալ: 70-ից ավելի տարիների ընթացքում բելգիացի նացիստներն ամսական ստացել ու շարունակում են ստանալ 425-ից 1275 եվրո թոշակ: […]
17:33 19.02.2019
Շվեյցարական ոստիկանությունը հսկա սթեյք է փնտրում: Այն գողացել են տեղի ռեստորաններից մեկից: Սակայն սթեյքը ոչ թե իսկական մսից է պատրաստված, այլ արհեստական է: Այն պատրաստվել է հատուկ գովազի համար: Սթեյքը մարդու չափերի է: Այն փնտրող ոստիկաններն ու ռեստորանի աշխատակիցները սոցիալական ցանցերում նկարներ են տեղադրել և խնդրել են մարդկանց չուտել սթեյքը, քանի որ այն իսկական չէ: […]
12:49 19.02.2019
Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա կինը՝ Էթերին, Հայ առաքելական եկեղեցուն են նվիրել «Տասը պատվիրանները» հնադարյա գիրքը: Տասը պատվիրանները եբրայերենով փորագրված են փայտե տախտակների վրա: Կարապետյանների ընտանիքը եկեղեցուն է նվիրել նաև 1881 թվականին Մոսկվայում տպագրված թերթի գլխավոր էջը, որի վրա պատկերված է Արարատյան հովիտը` հետևյալ գրությամբ. «Արարատ լեռը Հայաստանում»: Հայ […]
00:29 19.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ռուսական «Հրաշքների դաշտ» հայտնի հաղորդման ավարտից հետո հանդիսատեսը հարձակվում թմբուկի վրա դրված կերակրատեսակների վրա: Այդ մասին ավելի վաղ պատմել էր նաև շոուի վարող Լեոնիդ Յակուբովիչը: «Երբ վերջանում է նկարահանումը, իմ միակ խնդիրը տաղավարից շուտ դուրս գալն է, քանի որ բոլորը վազում են դեպի թմբուկը և ուտում են այն […]
00:12 19.02.2019
Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Վալա Ֆարիդն ընտրվել է Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Քուրդիստանի խորհրդարանի ղեկավարը կին է ընտրվում: Նշվում է, որ Վալա Ֆարիդի օգտին քվեարկել է 111 պատգամավորներից 64-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունում առաջին անգամ կին հաղորդավարուհի է եթեր դուրս եկել:
00:06 19.02.2019
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ, ընդ որում՝ և՛ դեմակրատ և՛ հանրապետական, անհանգստություն են հայտնել Դոնալդ Թրամփի` երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու կապակցությամբ: Բանն այն է, որ Թրամփը սա արել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Կոնգրեսական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ Թրամփն այսպիսով ընդլայնել է լիազորությունները, որոնք մինչ իր պաշտոնավարումը տրվել էին […]
22:32 18.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ: Այս մասին տեղեկացրել է Anadolu գործակալությունը: Էրդողանը նաև ակնարկել է, որ միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զենք վաճառել Թուրքիային: Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ՆԱՏՕ-ն ահաբեկիչբներին անվճար 23 հազար բեռնատար զենք է տրամադրել:
22:08 18.02.2019
Թուրքիայի արևմուտքում` Մանիսա քաղաքի մոտակայքում, ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնել է CNN Turk պարբերականը: Ինքնաթիռի անկումը նկատել են տեղի բնակիչները: Վթարի վայր են մեկնել փրկարարներ, տարվում են որոնողական աշխատանքներ: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։30-ի սահմաններում: Առայժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
18:53 18.02.2019
Հայաստանի 24 համայնքներում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: Ընտրությունները կայացել են բոլոր մարզերում, բացառությամբ Սյունիքի: 20 համայնքում ղեկավար են ընտրել, 4-ում` ավագանի: Ընդ որում` 24-ից 10 համայնքներում ընտրությունները եղել են արտահերթ: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 37 հազարից ավելի մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 58,5 %-ը։ SHANTNEWS.am-ն ամփոփել է անցած ՏԻՄ ընտրությունների […]
19:00 17.02.2019
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Երկու մոտոցիկլավարներ կամրջի վրա վազանց են կատարել։ Երկրորդ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել է առաջին մոտոցիկլետին: Դրանից հետո նա դուրս է թռչել մոտոցիկլետից, բախվել է կամրջի արգելապատնեշին ու վայր է ընկել 30 մետր բարձրությունից: Ստացած վնասվածքներից 35-ամյա Էրիկ Ջորդանը մահացել է:
15:18 17.02.2019
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները: Լե-Մանում ցուցարարները հարձակվել են իշխող կուսակցության սենատոր Դամյեն Պիշերոյի գրասենյակի վրա: Բողոքավորների գործողություններից տուժել են նաև քաղաքային ոստիկանության, դատարանի և տեղական թերթերից մեկի խմբագրատան շենքերը: Ցուցարարները նաև ավտոմեքենաներ են այրել: Անցած օրվա բողոքի ակցիաներին մասնակցել է 40 հազարից ավելի մարդ: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Փարիզում […]
14:30 17.02.2019
Մոսկվայում փողոցային ծեծկռտուքի հետևանքով 2 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր, Վոլգոգրադյան պողոտայի վրա: Մասսայական ծեծկռտուքը սկսվել է կենցաղային վեճից: Ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկը հայհոյել է գործընկերոջ եղբորը: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Աշխատակիցները երկու խմբերի են բաժանվել, գործի են դրվել մուրճեր, շղթաներ, բահեր, երկաթյա այլ գործիքներ: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը մահացել է տեղում, ևս […]
22:03 16.02.2019
Ինչպես արդեն նշել էինք, բոլորովին վերջերս ARM TVs-ը սկսեց համագործակցել միջազգային ամենահեղինակավոր ու անվտանգ վճարային համակարգերից մեկի հետ: PayPal համակարգն այսուհետ սպասարկում է նաև ARM TVs հավեվածը: PayPal-ը խոշորագույն էլեկտրոնային հարթակ է, որը թույլ է տալիս կատարել առցանց վճարումներ։ Ավելի քան 200 երկրներում ու 25 ազգային արժույթներով աշխատող համակարգի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ամենաբարձր մակարդակով […]
19:08 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներին: Կոնգրեսի ընդունած իրավական ակտում նշվում է, որ ԱՄՆ-ը չի վաճառի զենք Էրդողանի թիկնազորին այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրենսդրական մարմնին չներկայացնի հատուկ զեկույց Էրդողանի թիկնազորի` հայերի և քրդերի վրա հարձակման փաստի մասին: Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիսին […]
18:07 15.02.2019
«Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը իր տարեդարձը նշել է Մայորկայում: Այդ մասին գրել է գերմանական Bunte պարբերականը: Նշվում է, որ մարզիկին դեկտեմբերի 20-ին տեղափոխել են ժնևյան լճի առանձնատնից Մայորկայի Yasmín շքեղ առանձնատուն: Ամանորյա բոլոր տոները նա նշել է այստեղ, ընտանիքի անդամների հետ: Պարբերականը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նրա ապաքինման ճանապարհին: Շումախերի […]
16:23 15.02.2019
ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 35 միլիոն դոլար են հատկացրել LIGO գրավիտացիոն աստղադիտարանի արդիականացման համար: Արդյունքում Երկրի գլխավոր գրավիտացիոն աստղադիտարանի տեսադաշտը կմեծանա 7 անգամ: Աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թվականը: «Մենք հուսով ենք, որ կհաջողվի սև անցքերի միաձուլման արդյունքում առաջացած գրավիտացիոն ալիքներ որսալ: Դա էականորեն կհարստացնի մեր գիտելիքներն ու պատկերացումները «մութ տիեզերքի» մասին: Նաև մեզ հնարավորություն կընձեռվի […]
14:17 15.02.2019
Ավստրալիայում մարդու չափերի հսկա կաղամբ են աճեցրել: Ռեկորդի հեղինակը Թասմանիա նահանգում ապրող զույգն է: Ռոզմարի Նորվուդը և նրա ամուսինը՝ Շոն Քադմանը, ապրում են թասմանյան հովտում: Անցած տարվանից նրանք որոշել են աճեցնել հսկայական չափերի բանջարեղեններ և այդպիսով գրավել էկոտուրիզմի սիրահարների ուշադրությունը: Շոնն ու Ռոզմարին պատմել են, որ հսկայական կաղամբն աճեցնելու համար պահանջվել է 9 ամիս: Այդ […]
14:09 15.02.2019
Փարիզի մետրոյում հարձակում է տեղի ունեցել: Կա ծանր վիրավոր: Այս մասին հաղորդում է France Info-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Փարիզի մետրոպոլիտենի առաջին գծի վրա` Բաստիյ և Գար-դե Լիոն կայանների միջև: Անհայտ անձը քիմիական թթուն լցրել է ուղևորներից մեկի դեմքին և դիմել փախուստի: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել հանցագործին:
12:11 15.02.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են հութիները ոչնչացնում ամերիկյան զրահատեխնիկան: Այս զրահամեքենաները հութիները բռնագրավել էին սաուդական Նաջրանի շրջան ներխուժման ժամանակ: Ըստ հրապարակված կադրերի` հութիները ոչնչացրել են ամերիկյան LAV տեսակի երեք զրահամեքենա, որոնք պատկանել են սաուդյան թագավորության գվարդիային: Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և շիայական «Անսար Ալլա» շարժման հութի-ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: Եմենի կառավարական […]
11:38 15.02.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ և փորձում են խաթարել ժողովրդավարությունը, հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]
19:25 14.02.2019
Perito-Burrito ինտերնետ պարբերականը նյութ է հրապարակել Հայաստանի տեսարժան, բայց դժվարամատչելի վայրերի մասին: Այդպիսի վայրերից է XVI դարում կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզում: «Խորտակված եկեղեցին տեսնելը վիճակախաղում շահելու նման մի բան է: Մեկին հաջողվում է այն ամբողջությամբ տեսնել, մյուսին` հատվածաբար, մեկ ուրիշին էլ ոչինչ չի հաջողվում: Ամեն ինչ կախված է տարվա եղանակից […]
17:54 14.02.2019
Թուրքիայի արևմուտքում ոստիկանները Սիրիայի 52 քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են ԻՊ խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է թուրքական NTV ալիքը: Այժմ ձերբակալված անձինք հարցաքննվում են: Վերջերս հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում ԻՊ խմբավորման նկատմամբ հաղթանակ տոնելու մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են ահաբեկիչներից մաքրման աշխատանքները: Ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում ընդամենը […]
14:35 14.02.2019
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]
12:52 14.02.2019
Փետրվարի 14-ին ռուսական և հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 45 տարեկան: Նա ծնվել է Երևանում, 1974 թվականի փետրվարի 13-ին: Սակայն 13 թվի հետ կապված սնոտիապաշտական մտքերը ստիպեցին ծնողներին փոխել ծննդյան օրը և այն գրանցել փետրվարի 14-ին: Փոքր տարիքում Գարիկը հաճախել է երաժշտական դպրոց, սակայն վատ վարքի համար նրան հեռացրել են դպրոցից: […]
23:08 13.02.2019
Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարկլին շփոթել է Եվրահանձնաժողովի ղեկավարի անունը: Հարցազրույցի ժամանակ Ժան Կլոդ Յունկերի փոխարեն նա ասել է Ժան Պոլ Ջունկեր: «Սա հիմնվում է համագործակցության վրա, որը կա Ժան Պոլ Ջունկերի հետ հարաբերություններում»,- նշել է Բարկլին: Ի դեպ, Բարկլին արդեն երրորդ պաշտոնյան է, որ նշանակվում է Brexit-ի հարցերով նախարար: Oh dear…not a great […]
22:43 13.02.2019
Դոնալդ Թրամփի երկամյա նախագահության շրջանում ԱՄՆ-ի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով: Այժմ պարտքը կազմում է 22.01 տրիլիոն դոլար: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների` ԱՄՆ-ի պետական պարտքը 2017-ի ՀՆԱ-ի 108 % -ից 2023-ին կհասնի ՀՆԱ-ի 117%-ի: Ընթացիկ պարտքային խնդիրները համարվում են 2007–2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: […]
19:39 13.02.2019
Հարավաֆրիկյան կենսաբազմազանության ազգային ինստիտուտի հետազոտողները կենտրոնական Անգոլայի անտառներում սարդի նոր տարատեսակ են հայտնաբերել: Սարդերի մեջքի հատվածում արտասովոր եղջյուր կա: Այս սարդերի մասին գիտնականների խումբը հոդված է հրապարակել African Invertebrates ամսագրում: Նոր սարդի տեսակը պատկանում է Ceratogyrus եղջերավոր սարդ-բաբուինների ցեղատեսակին: Ստացել է այն Ceratogyrus attonitifer անվանումը: Տարբերվող հատվածը հենց մեծ եղջյուրն է: Գիտնականները նշել են, որ որևէ այլ […]
18:30 13.02.2019
Հայտնի ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտարարել է, թե ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն Արցախում: Լիմոնովը պատմել է, որ ժամանակին գրող Ժան Ժենեն ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Մարոկկոյում` այդպիսով ակնարկելով ֆրանսիական հասարակությանը, որ իրեն սկսել են մոռանալ: «Հիմա մտածում եմ, որ ես էլ կարող եմ Ժան Ժենեյի նման ցանկություն հայտնել: Հուղարկավորեն […]
14:53 13.02.2019
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կգա ժամանակ, երբ թռիչքը դեպի Մարս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Իսկ առայժմ ամենահամարձակների համար թռիչքը նաև մեծ ծախսեր կենթադրի: Մասկի խոսքերով` արդեն շատ մոտ ապագայում մեկ տոմսը դեպի Մարս կարժենա առնվազն 500 000 դոլար: Իսկ հետագայում, SpaceX-ի ղեկավարի կարծիքով, հնարավոր կլինի տոմսի արժեքն իջեցնել մինչև 100 000 […]
12:18 13.02.2019
Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այդ մասին գրել են Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրունգալոսը և Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը: Նրանք նշել են, որ երկրի անվանափոխությունը երկու երկրների համար կդառնա նոր դարաշրջանի սկիզբ: «Տարածաշրջանում սկսվում է կայունության և խաղաղության նոր դարաշրջան` Հյուսիսային Մակեդոնիայի հետ բարեկամության և համագործակցության նոր շրջափուլ»,- գրել է Կատրունգալոսը: Դիմիտրովն էլ […]