12:11 15.02.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են հութիները ոչնչացնում ամերիկյան զրահատեխնիկան: Այս զրահամեքենաները հութիները բռնագրավել էին սաուդական Նաջրանի շրջան ներխուժման ժամանակ: Ըստ հրապարակված կադրերի` հութիները ոչնչացրել են ամերիկյան LAV տեսակի երեք զրահամեքենա, որոնք պատկանել են սաուդյան թագավորության գվարդիային: Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և շիայական «Անսար Ալլա» շարժման հութի-ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: Եմենի կառավարական […]
11:38 15.02.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ և փորձում են խաթարել ժողովրդավարությունը, հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]
19:25 14.02.2019
Perito-Burrito ինտերնետ պարբերականը նյութ է հրապարակել Հայաստանի տեսարժան, բայց դժվարամատչելի վայրերի մասին: Այդպիսի վայրերից է XVI դարում կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզում: «Խորտակված եկեղեցին տեսնելը վիճակախաղում շահելու նման մի բան է: Մեկին հաջողվում է այն ամբողջությամբ տեսնել, մյուսին` հատվածաբար, մեկ ուրիշին էլ ոչինչ չի հաջողվում: Ամեն ինչ կախված է տարվա եղանակից […]
17:54 14.02.2019
Թուրքիայի արևմուտքում ոստիկանները Սիրիայի 52 քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են ԻՊ խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է թուրքական NTV ալիքը: Այժմ ձերբակալված անձինք հարցաքննվում են: Վերջերս հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում ԻՊ խմբավորման նկատմամբ հաղթանակ տոնելու մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են ահաբեկիչներից մաքրման աշխատանքները: Ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում ընդամենը […]
14:35 14.02.2019
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]
12:52 14.02.2019
Փետրվարի 14-ին ռուսական և հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը դարձավ 45 տարեկան: Նա ծնվել է Երևանում, 1974 թվականի փետրվարի 13-ին: Սակայն 13 թվի հետ կապված սնոտիապաշտական մտքերը ստիպեցին ծնողներին փոխել ծննդյան օրը և այն գրանցել փետրվարի 14-ին: Փոքր տարիքում Գարիկը հաճախել է երաժշտական դպրոց, սակայն վատ վարքի համար նրան հեռացրել են դպրոցից: […]
23:08 13.02.2019
Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարկլին շփոթել է Եվրահանձնաժողովի ղեկավարի անունը: Հարցազրույցի ժամանակ Ժան Կլոդ Յունկերի փոխարեն նա ասել է Ժան Պոլ Ջունկեր: «Սա հիմնվում է համագործակցության վրա, որը կա Ժան Պոլ Ջունկերի հետ հարաբերություններում»,- նշել է Բարկլին: Ի դեպ, Բարկլին արդեն երրորդ պաշտոնյան է, որ նշանակվում է Brexit-ի հարցերով նախարար: Oh dear…not a great […]
22:43 13.02.2019
Դոնալդ Թրամփի երկամյա նախագահության շրջանում ԱՄՆ-ի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով: Այժմ պարտքը կազմում է 22.01 տրիլիոն դոլար: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների` ԱՄՆ-ի պետական պարտքը 2017-ի ՀՆԱ-ի 108 % -ից 2023-ին կհասնի ՀՆԱ-ի 117%-ի: Ընթացիկ պարտքային խնդիրները համարվում են 2007–2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: […]
19:39 13.02.2019
Հարավաֆրիկյան կենսաբազմազանության ազգային ինստիտուտի հետազոտողները կենտրոնական Անգոլայի անտառներում սարդի նոր տարատեսակ են հայտնաբերել: Սարդերի մեջքի հատվածում արտասովոր եղջյուր կա: Այս սարդերի մասին գիտնականների խումբը հոդված է հրապարակել African Invertebrates ամսագրում: Նոր սարդի տեսակը պատկանում է Ceratogyrus եղջերավոր սարդ-բաբուինների ցեղատեսակին: Ստացել է այն Ceratogyrus attonitifer անվանումը: Տարբերվող հատվածը հենց մեծ եղջյուրն է: Գիտնականները նշել են, որ որևէ այլ […]
18:30 13.02.2019
Հայտնի ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտարարել է, թե ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն Արցախում: Լիմոնովը պատմել է, որ ժամանակին գրող Ժան Ժենեն ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Մարոկկոյում` այդպիսով ակնարկելով ֆրանսիական հասարակությանը, որ իրեն սկսել են մոռանալ: «Հիմա մտածում եմ, որ ես էլ կարող եմ Ժան Ժենեյի նման ցանկություն հայտնել: Հուղարկավորեն […]
14:53 13.02.2019
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կգա ժամանակ, երբ թռիչքը դեպի Մարս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Իսկ առայժմ ամենահամարձակների համար թռիչքը նաև մեծ ծախսեր կենթադրի: Մասկի խոսքերով` արդեն շատ մոտ ապագայում մեկ տոմսը դեպի Մարս կարժենա առնվազն 500 000 դոլար: Իսկ հետագայում, SpaceX-ի ղեկավարի կարծիքով, հնարավոր կլինի տոմսի արժեքն իջեցնել մինչև 100 000 […]
12:18 13.02.2019
Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այդ մասին գրել են Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրունգալոսը և Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը: Նրանք նշել են, որ երկրի անվանափոխությունը երկու երկրների համար կդառնա նոր դարաշրջանի սկիզբ: «Տարածաշրջանում սկսվում է կայունության և խաղաղության նոր դարաշրջան` Հյուսիսային Մակեդոնիայի հետ բարեկամության և համագործակցության նոր շրջափուլ»,- գրել է Կատրունգալոսը: Դիմիտրովն էլ […]
11:26 13.02.2019
ԱՄՆ-ում դեռահասների շրջանում թափ է հավաքում, այսպես կոչվող, «պատվաստումների կողմնակիցների» շարժումը: Այս շարժման ակտիվիստները դեռահասների շրջանում քարոզում են բոլոր տեսակի հիվանդությունների դեմ պարտադիր պատվաստում անցնելու գաղափարը: Նրանց համոզմամբ` ծնողները, որոնք դեմ են պատվաստումներին կամ գոնե դրանց մի մասին, ճիշտ պատկերացում չունեն ժամանակակից բժշկության մասին և այդպիսով՝ նպաստում են մահացության աճին: Սոցցանցերում այս շարժման ակտիվիստները հատուկ […]
11:16 13.02.2019
ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները այնքան ժամանակ, մինչև Դոնբասն ու Ղրիմը նորից չանցնեն Ուկրաինայի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչներից Ջոնաթան Կոենը: Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները հայտարարել էին ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների անարդյունավետության մասին: Ըստ կոնգրեսականների` ՌԴ-ն նվազեցրել է կախվածությունը Արևմուտքից և հիմա ակտիվ հարաբերություններ է […]
23:32 11.02.2019
Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի կենսաբանները մարդու և շիմպանզե`ի ցողունային բջիջներից աճեցրել են «մինի-ուղեղներ»: Գիտնականների կարծիքով՝ դրանք շատ օգտակար կլինեն մարդու ուղեղի էվոլյուցիայի ուսումնասիրման համար: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Ուղեղների աճեցման համար օգտագործվել են 10 մարդու և 8 շիմպանզեի ցողունային բջիջներ: Ստեղծվել է 56 նմուշ: Դրանք լիարժեք օրգաններ չեն, այսպես կոչված, կիսաֆաբրիկատներ են, բայց, ամեն դեպքում, ունեն բավարար […]
23:07 11.02.2019
Թողարկվել է աշխարհի ամենաերկար գովազդը: Woohoo հեռուստաալիքով այն ցուցադրվել է 14 ժամ անընդմեջ, իսկ կայքում կարելի է դիտել անվերջ: Wieden+Kennedy São Paulo գովազդային գործակալության Old Spice ընկերության օծանելիքի գովազդային հոլովակը բաղկացած է մեկը մյուսին փոխարինող սյուժեներից, որոնք կարելի է դիտել անընդհատ: YouTube կայքում հրապարակվել է գովազդի 3 րոպեանոց տարբերակը: Գովազդը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում, […]
23:06 11.02.2019
Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր: Վիլնյուսում հիմա այն կարծիքին են, որ Մինսկը դարձել է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը և այս երկրի ու Չինաստանի հետ ռեալ վտանգ է ներկայացնում: Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Սերտ համագործակցություն է հաստատվել նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: Նշվում է նաև, որ […]
19:50 11.02.2019
Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ: Նոր ըմպելիքն ունի նարնջի և վանիլինի համ: Այն խանութներում կհայտնվի փետրվարի 25-ից: Ըմպելիքը կլինի երկու տեսակի` շաքարով և առանց շաքարի: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության պաշտոնական կայքում: Նշվում է, որ թեստավորման փուլում առաջարկվել է մի քանի համ, այդ թվում` ազնվամորու, կոճապղպեղի, կիտրոնի, բայց ընտրվել […]
19:00 11.02.2019
Մոսկվայի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման» երկու անդամի: Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են` Բախտիյար Մախմուդով և Զաֆարխոն Ռախմատով: Նրանք մեղավոր են ճանաչվել Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում և էլեկտրագնացքում իրականացրած ահաբեկչությունների նախապատրաստման մեջ: Մախմուդովն ու Ռախմատովը պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում: Նրանք ձերբակալվել էին 2017թ. դեկտեմբերին և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը: Ձերբակալման […]
18:02 11.02.2019
Իսպանական Գրան-Կամարիա զբոսաշրջային վայրում զբոսաշրջիկները կարող են հսկայական տուգանքներ վճարել և նույնիսկ բանտում հայտնվել ավազին նկարելու կամ ափին քարերով ինչ-որ պատկերներ ստեղծելու համար: Այս մասին գրում է The Sun պարբերականը: Խնդիրն այն է, որ բնապահպանները խիստ մտահոգված են տեղի՝ Մասպալոմաս ավազաբլուրների էկոլոգիական հարցերով: Դրանք զբաղեցնում են 400 հա տարածք և համարվում են կղզու տեսարժան վայրերից մեկը: Մասնագետներն ասում […]
15:47 11.02.2019
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆուլլերթոն քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Այս մասին տեղեկացրել է քաղաքային ոստիկանությունը: Toyota Tacoma մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել է մայթին կանգնած մարդկանց բազմության մեջ, ինչից հետո հարվածել է ծառին: Վրաերթի հետևանքով տուժել է 10 մարդ՝ 18-49 տարեկան: Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը ծայրահեղ […]
15:02 11.02.2019
«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նա նշել է, որ օպտիմալացման գործընթացներից քաղաքը չի տուժել, վերջին շրջանում քաղաքապետարանը փակել է աշխատավարձերի բոլոր պարտքերը, իսկ խնամու, բարեկամի ու նույնիսկ ազգականի, իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում աշխատանքի չի ընդունել: Ի՞նչ է փոխվել Վանաձորում հեղափոխությունից հետո հարցին […]
13:50 11.02.2019
NASA-ն հրապարակել է Մարսի վրա արված նկարահանումների տեսանյութը: Նկարահանումներն արվել են Curiosity մարսագնացի միջոցով: Մարսագնացն իջել է Վերա Ռուբին բարձունքի գագաթից, որտեղ գտնվում էր շուրջ մեկ տարի: Կատարվել է 360 աստիճանի համայնապատկերային նկարահանում: Մարսագնացը դեռ մոտ մեկ տարի էլ հետազոտելու է մոլորակի կավային գրունտը: Հիշեցնենք, որ Curiosity-ն վայրեջք էր կատարել Մարսի Հեյլ խառնարանի հատվածում 2012 թվականին: […]
13:04 11.02.2019
Այսօր՝ փետրվարի 11-ին, Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան: Խորհրդային միության և Հայաստանի լեգենդար մարզիկը երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 4 անգամ աշխարհի և 11 անգամ ԽՍՀՄ չեմպիոն: Հայտնի պատմություն կա Ազարյանի անվան հետ կապված: 1953 թվականին ԽՍՀՄ առաջնության ժամանակ «խաչ» վարժությունը կատարելիս նա շրջվել է դեպի մրցավարները և հարցրել, թե արդյո՞ք ինքը երկար է […]
12:45 11.02.2019
Առաջիկայում Մոսկվայում կգործարկվի այսպես կոչվող «խելացի տրամվայ»: Խոսքն առանց վարորդի տրամվայների մասին է: Առայժմ դրանք թեստավորման փուլում են: Գործարկումից հետո տրամվայները կսպասարկեն Օստանկինո-Մեդվեդկովո ուղղությունը: Այդ մասին ռուսական «Ведомости» թերթին պատմել են Cognitive Technologies կազմակերպության ներկայացուցիչները: «Խելացի տրամվայը» նախագծվել և պատրաստվել է «Витязь-М» մոդելի հիման վրա, «Транспортные системы» ընկերությունում: Իսկ Cognitive Technologies ընկերությունը մշակել է տրամվայի ղեկավարման համակարգը, […]
12:15 11.02.2019
Տեղի է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ունի 15 անդամ և ԱԺ-ի ամենամեծ մշտական հանձնաժողովնեից մեկն է, որը նախագահում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ նույնպես ընտրվել է «Իմ քայլը» խմբակցությունից: Հովիկ Աղազարյանն ընտրվել է միաձայն: Մինչ ընտրությունը Աղազարյանը […]
10:26 11.02.2019
Դեպքը տեղի է ունեցել Բելֆասթի կենդանաբանական այգում: Ուժեղ քամու հետևանքով ծառերի մեծ ճյուղեր են կոտրվել և ընկել շիմպանզեների համար նախատեսված տարածքում: Կենդանիներն այդ խոշոր ճյուղերը հենել են պատին և օգտագործել դրանք որպես աստիճան: Այցելուները կարողացել են տեսանկարահանել շիմպանզեներից մեկի փախուստի պահը: Ավելի ուշ շիմպանզեն վերադարձել է իր տարածք: Այգու աշխատակիցները նշել են, որ շիմպանզեները բավականին […]
19:05 07.02.2019
Անգլիական «Նյուպորտ Քաունտի» ակումբի դարպասապահ Ջո Դեյը Անգլիաի գավաթի շրջանակներում «Միդլսբրոյի» հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո իմացել է, որ երկվորյակներ է ունեցել ու անմիջապես մարզադաշտից վազքով ուղևորվել է ծննդատուն: Հարցազրույցի ժամանակ Դեյը խոստովանել է, որ ինքն ու կինը ենթադրել էին, որ հենց խաղի ժամանակ կարող էր սկսվել ծննդաբերությունը: Ամեն դեպքում կինը հորդորել էր Ջոյին, որ […]
18:55 07.02.2019
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի թափուր տեղը համալրելու համար գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի միջև մրցամարտի չորրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր` 2,5:1,5 հաշվով հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Նա էլ դարձավ հավաքականի հինգերորդ անդամը: Անցկացված 4 պարտիաներից 3-ը ավարտվեցին ոչ-ոքի: Երկրորդ տուրում, ընդ որում սև խաղաքարերով տարած հաղթանակի շնորհիվ, հավաքականում տեղ նվաճեց Հայկ Մարտիրոսյանը:
13:46 07.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է մասնատված Թուրքիայի քարտեզը: GIF-անիմացիայի վրա քարտեզ է, որի վրա առանձնացված են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցող երկրները: Պոմպեոն երախտագիտություն է հայտնել այդ երկրներին իր խոսքով «նախագահ Գուաիդոյին» սատարելու համար: Հրապարակված քարտեզի վրա Թուրքիան բաժանված է երկու մասի, իսկ հարավկովկասյան երկրների, այդ թվում` Հայաստանի սահմանները ներկայացված […]