Ովքե՞ր են 2018-ին լրացրել ադրբեջանցիների «հայկական» ցուցակը. rusarminfo.ru – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Ովքե՞ր են 2018-ին լրացրել ադրբեջանցիների «հայկական» ցուցակը. rusarminfo.ru

16:27 04.01.2019

2018-ին ադրբեջանցիների «հայկական» ցուցակը համալրվել է բազմաթիվ նոր անուններով: Rusarminfo.ru կայքն ամփոփել է ամենահնչեղ դեպքերը: Հիշեցնենք, որ ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվում են Արցախ այցելած օտարերկրացիները:

Հայկական ծագումով բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մովսեսով) 2018-ի հուլիսին այցելեց Արցախ և Ադրբեջան, ապա ծավալուն տեսանյութ հրապարակեց իր այցի մասին: Տեսանյութում Վլադը ցույց էր տվել, որ ադրբեջանցիներն իր հետ հյուրընկալ չեն եղել և շատ բացասաբար են արտահայտվել հայերի մասին: Տեսանյութից հետո Վլադը պատմեց նաև իր հասցեին ստացած սպառնալիքների մասին:  Ադրբեջանը Մովսեսովի նկատմամբ հետախուզում հայտարարեց:  Ավելի ուշ Մովսեսովը տեղափոխվեց Հայաստան և հայտարարեց, որ այն իր համար ամենաանվտանգ երկիրն է:

 

Հայկական արմատներով ամերիկացի հայտնի միլիարդատեր, «Ինստագրամի արքայի» անուն ստացած Դեն Բիլզերյանն օգոստոսին այցելեց Երևան, ապա Արցախ, որտեղ մարտական հրաձգարաններից մեկում հասցրեց նաև «աղմկոտ» կրակոցներ արձակել: Ադրբեջանը նրա նկատմամբ ևս միջազգային հետախուզում հայտարարեց՝ բողոքի նոտա հղելով Վաշինգտոնին և նշելով, որ Բիլզերյանն Արցախ է այցելել հանցավոր խմբի կազմում: Բիլզերյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Հոկտեմբերին Արցախ այցելեցին մի խումբ ազդեցիկ ռուս կանայք: Այս այցի նախաձեռնողը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Արցախում և սահմանագծում եղան գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսսերը: Հակամարտող կողմերին խաղաղության կոչեր հնչեցնելուց հետո նրանք ևս հայտնվեցին ադրբեջանական «սև ցուցակում»:

 

Ֆրանսիական Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն Արցախ այցելեց հոկտեմբերի վերջին և Շուշիի ու Սենտ- Էտիենի միջև բարեկամության հուշագիր ստորագրեց: Բաքվի արձագանքը չուշացավ: Պերդրիոյին Ադրբեջանը ենթարկեց խիստ  քննադատության, իսկ նրա այցը համարեց անօրինական: Արդյունքում Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ևս հայտնվեց «սև ցուցակում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP