14:00 29.11.2018
2018 թվականին բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը որպես փոխհատուցում կվճարի 487 միլիոն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ 2018 թվականի բնական աղետներից ընդհանուր առմամբ վնասվել է 14 650 հեկտար գյուղատնտեսական տարածք: Ընդհանուր վնասի չափը կազմել է 13 միլիարդ 386 միլիոն դրամ: Փոխհատուցում, սակայն, […]
13:16 29.11.2018
Կառավարությունը որոշել է հայտարարել 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի […]
12:20 29.11.2018
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել երկու օրենսդրական նախագծերի, որոնցով սահմանվում է աշխատանքային կենսաթոշակների և բոլոր տեսակի նպաստների նվազագույն նոր չափը, որը բարձր է պարենային ծայրահեղ աղքատության գծից: Ըստ այս օրինագծերի՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակի և նպաստների չափը կկազմի 25 500 դրամ: Որոշ խմբերի թոշակառուների ու նպաստառուների պարագայում ավելացումը կազմել է մինչև 10 000 դրամ: […]
19:01 28.11.2018
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող հեռուստահաղորդավարների անունները: Ցուցակի առաջին հորիզոնականում փաստաբան Ջուդիթ Շեյնդլին է, որը վարում է «Դատավոր Ջուդի» ծրագիրը: Միայն անցած տարի նրա եկամուտը կազմել է 147 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Էլեն Դեջեներսն է, որը 2003 թվականից իր սեփական հաղորդաշարն է վարում: Նրա աշխատավարձն անցած տարի կազմել է 87,5 միլիոն դոլար: […]
18:48 28.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որպեսզի Թուրքիայի նախագահը բարձրացնի Կերչի նեղուցում առաջացած իրավիճակի լարման հետևանքով առաջացած խնդիրը G20 գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծատայությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և խոստացել ներկայացնել խնդիրը գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Դոնալդ Թրամփին խնդրել է […]
18:15 28.11.2018
Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Պերեպոլիս» և Արևմտյան Ադրբեջան շրջանի «Տրակտոր Սազի» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Թեհրանի ակումբի երկրպագուները խաղի ժամանակ ցուցապաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ», ինչին շատ բուռն են արձագանքել Արևմտյան Ադրբեջան շրջանի ակումբի երկրպագուները: Ինչպես հաղորդել է Sondakika գործակալությունը, միջադեպը քննարկման թեմա է դարձել նաև Իրանի խորհրդարանում: Ադրբեջանական […]
16:42 28.11.2018
Մեծ Բրիտանիան կարգելի ֆասթֆուդի գովազդը հասարակական տրանսպորտում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2019թ. փետրվարից: Բրիտանական կառավարությունն այս քայլին է գնում մանկական ճարպակալության դեմ պայքարելու համար: Ածխաջրի և ճարպերի բարձր պարունակությամբ ֆասթֆուդի գովազդը կհանվի բոլոր տրանսպորտային միջոցներից՝ մետրոյից, ավտոբուսներից, կանգառներից, էլեկտրագնացքներից: Գովազդային գործակալությունների ղեկավարների կարծիքով, սակայն, դա չի նպաստի խնդրի լուծմանը, փոխարենը կտուժեն ուղևորները: Գովազդների կրճատումը կհանգեցնի […]
13:56 28.11.2018
Ինչպես տեղեկացրել է իսպանական Onda Cero լրատվականը, 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը «Ռեալ» ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է: Աղբյուրը նաև նշում է, որ Մոդրիչը քվեարկության արդյունքներով արդեն զգալի առաջ է անցել մյուս թեկնածուներից: Նշվում է նաև, որ երկրորդը կլինի «Յուվենթուս» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ կեզրափակի եռյակը «Ատլետիկո» ակումբի ֆուտբոլիս Անտուան Գրիզմանը: Հիշեցնենք, որ […]
18:16 27.11.2018
Անկարան մտահոգ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի սրմամբ: Խնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: «Սև ծովում լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճում է: Այս երկու երկրներն էլ մեզ բարեկամ են, և մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղություն լինի այս տարածաշրջանում: Ուզում ենք Ռուսաստանն ու Ուկրաինան տեսնել ոչ թե իրար դեմ, այլ կողք […]
17:45 27.11.2018
Ավստրալական Luxury Travel հրատարակչությունը ընտրել է զբոսաշրջային 5 ուղղություններ, որոնք առաջարկելու է զբոսաշրջիկներին 2019 թվականի համար: Հատկանշական է, որ 5 ուղղություններից առաջին տեղում Հայաստանն է: «Կովկասի հարավում գտնվող այս փոքրիկ պետությունն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Այս երկրում ապրում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհի հնագույն ազգությունը: Այս երկրում է աշխարհի ամենահայտնի բրենդին»,- գրել […]
16:56 27.11.2018
Նյու Յորքի The Gatestone Institute-ն իր պաշտոնական կայքում հոդված է տեղադրել 1974 թվականից Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսի քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման մասին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները տարիների ընթացքում նպատակադրված որևէ քայլ չեն ձեռնարկում Կիպրոսի ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների վանքերը փրկելու ուղղությամբ: «Ամբողջովին ամայացել է հայկական Սուրբ Մակար եկեղեցին, որը […]
14:16 27.11.2018
Երեկ Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել հայ գործարարի վրա: «Городской хлеб» ընկերության սեփականատեր Ալեքսան Խաչատրյանի վրա հարձակվել են իր բնակարանում: «54-ամյա հայ գործարարն ապրում է Մոսկվայի Բասմաննի շրջանում: Նախնական տվյալներով՝ նրա վրա են հարձակվել երկու անծանոթներ և կրակել ոտքին: Նրանք դուրս են եկել Խաչատրյանի բնակարանից հենց այն պահին, երբ վերջինս տուն էր մտնում»,- հայտնել է РЕН […]
14:03 27.11.2018
Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում է 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում շարունակում է վստահ խաղ ցուցադրել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 6 հաղթանակ և 2 պարտիա ավարտել ոչ-ոքի: 8-րդ տուրում հայ շախմատիստը սևերով հաղթել է իսլանդացի Հենրիկ Դանիելսենին: 8 տուրից հետո Կարեն […]
12:57 27.11.2018
Ֆրանսիայի հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է Սենատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Բենուա Քեննեդիին: Վերջինս կասկածվում է Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Նրան ձերբակալել են նոյեմբերի 25-ին, սակայն այս գործով հետաքննությունը սկսվել էր դեռ մարտից: Հայտնի է, որ Բենուա Քեննեդին Հյուսիսային Կորեայի վերաբերյալ մի քանի տպագրված աշխատությունների հեղինակ է: Նա մի քանի անգամ եղել է Կորեական թերակղզում […]
11:54 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին: «Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար […]
10:50 27.11.2018
Լոնդոնում ավարտվեցին Շախմատի աշխարհի առաջնության եզրափակչի դասական պարտիաները: Կարլսեն-Կարուանա մրցավեճում հաղթողը չորոշվեց, ավելին՝ բոլոր 12 պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մասնագետները, սակայն, նշում են, որ վերջին պարտիայում աշխարհի գործող չեմպիոնը որոշակի առավելություն ուներ, և ի զարմանս բոլորի՝ ոչ թե Կարուանան, այլ ինքը՝ Կարլսենը, խաղաղություն առաջարկեց: Հիմա աշխարհի չեմպիոնը որոշվելու է թայ-բրեյքով: Կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա, […]
00:08 27.11.2018
Գիտնականները գտել են ծխելուց հրաժարվելու ամենաազդեցիկ մեթոդը: Կանադայի Արևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ հասարակական քննադատությունը ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է: Նրանք առաջարկում են՝ ծխախոտի տուփերի վրա ծխելու սարսափազդու հետևանքները պատկերող լուսանկարների փոխարեն տպագրվեն ծխելը քննադատող և դատապարտող մարդկանց էմոցիոնալ լուսանկարներ: 150 ծխողների շրջանում կատարված փորձարկումը ցույց է տվել, որ այս մեթոդը հոգեբանորեն շատ […]
16:06 26.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել Ազգերի լիգայի ենթախմբային փուլում մեր ընտրանու անցկացրած վերջին երկու հանդիպումները Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: Մարզիչը նշել է, որ առանձին խաղերի արդյունքից գոհ է, բայց վերջնարդյունքից դժգոհ: Գյուլբուդաղյանցը համաձայն չէ այն տեսակետին, թե հավաքականի մոտ տրամադրվածություն չի եղել: Մարզիչը նշել է, […]
15:19 26.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն այսօր կտեղափոխվի բանտ: Նա երկշաբաթյա ազատազրկման է դատապարտվել Հետախուզության դաշնային ծառայությանը «ռուսական գործով» կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Դատարանը որոշումն ընդունել էր սեպտեմբերին: Ազատազրկումից բացի, նա ստիպված կլինի 200 ժամ հանրային աշխատանք կատարել և վճարել 9.5 հազար դոլարի տուգանք: Հիշեցնենք՝ նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն ընդունել էր, որ 2017 […]
15:06 26.11.2018
Նոր Զելանդիայի մայրաքաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված նորզելանդացի զինվորականներին, որոնք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում փրկել են հայերի և ասորիների: Հուշարձանը բացվել է Վելինգտոնի քաղաքային գերեզմանատան տարածքում: Նախաձեռնության հեղինակները տեղի հայկական և ասորական համայնքների ներկայացուցիչներն են: «Շուրջ 1.5 միլիոն հայեր և 300 հազար ասորիներ 1915 թվականին դարձան Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության զոհեր: Մինչ օրս Նոր Զելանդիայի […]
12:10 26.11.2018
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Օմսկ քաղաքում: Իր «ոտքով» անասնաբուժական կլինիկա է եկել մի աղավնի, որը, ինչպես պարզվել է, բուժման լուրջ կարիք ունի: «Մուտքի ապակե դռան թակոցը լսեցի և երբ շրջվեցի՝ զարմացա: Դռան հետևում աղավնի էր, որը կտուցով հարվածում էր ապակուն: Ես բացեցի դուռը, թռչունը ներս եկավ, չվախեցավ, որևէ դիմադրություն ցույց չտվեց, երբ նրան […]
11:36 26.11.2018
«Սթափ Ռուսաստան» նախագծի փորձագետները գնահատել են ալկոհոլի օգտագործման ծավալները երկրում և կազմել «ամենախմող» և «ամենասթափ» շրջանների վարկանիշը: Ալկոհոլից առավել քիչ կախում ունեցող բնակչությամբ շրջանը Չեչնիան է, որը ստացել է 12․78 միավոր: Երկրորդ տեղում Ինգուշեթիան է (12․82), երրորդում՝ Դաղստանը (14․18), իսկ «ամենախմող» շրջանը համարվել է ՌԴ ամենահեռավոր՝ Չուկոտական շրջանը (48․14), որին հաջորդում են Մագադանի մարզը (46․98) […]
10:08 26.11.2018
Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել: Ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայում ՌԴ դեսպանատան առջև: Ցույցի ժամանակ դեսպանատան ուղղությամբ ծխանռնակներ են նետվել: Ցուցարարները նաև փորձել են հրկիզել դեսպանատան դիմաց կայանված մեքենաների անվադողերը, սակայն իրավապահները միջամտել են նրանց գործողություններին: Ավելի ուշ իրավիճակը դեսպանատան դիմաց կայունացել է, սակայն մի քանի […]
09:49 26.11.2018
«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ»: ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն է շնորհակալություն հայտնել նավթի գների նվազման համար: Շնորհակալական գրառումը Թրամփն արել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ նավթի գները տարվա նվազագույնից էլ ցածր ցուցանիշի են հասել: «Ինչ լավ է, որ նավթի գները նվազում են: Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագա՛հ Թրամփ: Գումարեք սա տնտեսության մասին մյուս դրական նորություններին, օրինակ նրան, […]
16:00 25.11.2018
Լոնդոնում ավարտին է մոտենում Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների եզրափակիչը: Աշխարհի լավագույն շախմատիստի կոչման համար մրցում են գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Նախատեսված 12 պարտիաներից 11-ն ավարտվել են, և հատկանշական է, որ դրանք բոլորը խաղաղ ելք են ունեցել: Եթե վաղը կայանալիք վերջին տուրում էլ հաղթողը չորոշվի, ապա կկայանա թայ-բրեյք: Ամեն […]
15:19 25.11.2018
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Բանգալոր քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ ավտոբուսը կողաշրջվել է և դռների մասով հայտնվել ջրանցքի հատակին: Այսինքն՝ դռների հատվածն արգելափակվել է, այդ իսկ պատճառով շատ քչերն են կարողացել դուրս գալ: Փրկվել է ընդամենը 4 մարդ: Մահացածների […]
14:29 25.11.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: Միավորվելու կոչով Ռոհանին հանդես է եկել իսլամական միավորման հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Թեհրանում: «Մենք երկու ընտրություն ունենք: Կա՛մ կարմիր գորգ փռել հանցագործների առջև, կա՛մ վճռական հակահարված տալ անարդարությանը»,- իր […]
14:13 25.11.2018
Կալիֆոռնիայի հյուսիսում, նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է CNN-ը: Հատվածը, որտեղ դեռ կրակը մեկուսացված չէ, գտնվում է լեռնային շրջանում: Հորդառատ անձրևների պատճառով հրշեջները չեն կարող հասնել այնտեղ: Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 8-ին: Բնության աղետին զոհ է դարձել 84 մարդ, 870-ը համարվում է անհետ […]
13:50 25.11.2018
Ֆրանսիայում անցած մի քանի օրերի ընթացքում 1600-ից ավելի բողոքի ցույցեր են անցկացվել: Ֆրանսիացիները դժգոհ են կառավարության՝ վառելիքի ու մասնավորապես բենզինի գների բարձրացման քաղաքականությունից: Ակցիաների ընթացքում ձերբակալվել է շուրջ 130 մարդ: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցերից մեկի ժամանակ մասնակիցների թիվը հասել է 100 հազարի: Շաբաթ օրը ցուցարարները Փարիզի փողոցներում սկսել են բարիկադներ կառուցել՝ ջարդուփշուր անելով […]
13:23 25.11.2018
Brexit-ի հարցով արտահերթ գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է գրել բրիտանացիներին: Այն հրապարակվել է երեկ ուշ երեկոյան: Նամակում Մեյը նշում է, որ ԵՄ-ից դուրս գալը բխում է բրիտանացիների մեծամասնության շահերից: Վարչապետը նաև ընդգծել է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից իր գլխավոր առաքելությունը համարել է Brexit-ի անցկացումը: «Մենք կվերադարձնենք մեր սահմանների հանդեպ վերահսկողությունը՝ մեկընդմիշտ […]