14:04 15.08.2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել է, որ եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով, ապա Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի: Փաստաբանը CIVILNET-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե որոնք են գործող ու նախկին նախագահների անձեռնմխելիության տարբերությունները: «Գործող նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն, այսինքն՝ ոչ մի բանի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել: Դա չի նշանակում, սակայն, որ […]
00:20 14.08.2018
«Samsung» ընկերությունը տեղեկացնում է 512 գիգաբայթ հիշողության ծավալով քարտի թողարկման մասին: Այն իր ծավալով ռեկորդային է, քանի որ մինչ այդ ամենատարողունակը համարվում էր 400 գիգաբայթ ծավալով քարտը: Թե կոնկրետ երբ կսկսվի «մեծ հիշողությամբ» քարտերի զանգվածային արտադրությունը, ընկերությունը դեռ չի շտապում նշել: Իսկ ահա արժեքը փորձել են կռահել փորձագետները: Նրանց կարծիքով՝ 512 գիգաբայթ ծավալով քարտը կարժենա մոտ […]
23:50 13.08.2018
Ամերիկացի ռեփեր Eminem-ը գերազանցել է ռեփ կարդալու իր իսկ սահմանած ռեկորդը: Այն գերազանցվել է Նիկի Մինաժի հետ Queen ստեղծագործության կատարման ժամանակ: Նախկին ռեկորդը գրանցվել էր 2013-ին: Այդ ժամանակ Rap God ստեղծագործության կատարման ընթացքում Eminem-ը 1560 բառ էր արտասանել 6 րոպե 4 վայրկյանի ընթացքում, կամ միջինը 7 վանկ՝ 1 վայրկյանում: Պարզվել է, որ նոր ստեղծագործության կատարման ժամանակ Eminem-ը 1 վայրկյանում […]
23:13 13.08.2018
Սպիտակ դաջվածքները գնալով նորաձև են դառնում աշխարհում: Ըստ հոգեբանների՝ այդպիսի դաջվածքներ հատկապես նախընտրում են կրեատիվ մտածելակերպ ունեցող մարդիկ: Նման դաջվածքներն ինքնատիպ են և աչքի չընկնող: Այդպիսի դաջվածքներ խորհուրդ է տրվում մարդկանց, որոնք վաղուց են երազում դաջվածք ունենալու մասին, բայց չեն համարձակվում գնալ այդ քայլին:
22:33 13.08.2018
Հարավկորեական «Samsung Electronics» ընկերությունը մտադիր է աշխարհում առաջինն սկսել ծալվող սմարթֆոնների արտադրությունը: «Samsung Mobile» ընկերության գործադիր տնօրեն Դոնգ Ջին Կոն «Galaxy Note 9» նորագույն մոդելի ներկայացման ժամանակ նշել է, որ ներկայումս ընկերությունը կենտրոնացած է հենց ծալվող մոդելի մշակման աշխատանքների վրա: Տնօրենը վստահություն է հայտնել, որ այն դուր կգա մարդկանց: Ավելի ուշ Դոնգ Ջին Կոն խոստովանել է, […]
21:16 13.08.2018
CONIFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանո ներքո «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրել է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարությունը: Որոշումը կայացվել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիաների համաժողովում, որտեղ որոշվել է, որ մրցաշարը անցկացվելու է Արցախում, 2019 թվականի հունիսին: Մրցաշարի անցկացման այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ CONIFA-ի ներկայացուցիչները հուլիսի […]
20:06 13.08.2018
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է Իսրայելից այլ երկիր տեղափոխվել: Խնդիրն այն է, որ երկրի իշխանությունները Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) դեռ չեն փոխանցել հեռարձակման համար անհրաժեշտ նախնական 12 մլն եվրոն: Խնդիրը լուծելու համար Իսրայելի իշխանություններին 1 օր է տրվել: Այս մասին պաշտոնապես տեղյակ է պահվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Մեխանիզմը հետևյալն է. կորպորացիան պետք է […]
19:28 13.08.2018
Իրանական նոր հրթիռները կարող են շեղվել ռադարների տեսադաշտից և հարվածներ հասցնել բարձր ճշգրտությամբ: Այսպես են բնութագրել նոր սերնդի Fateh բալիստիկ հրթիռներն Իրանի պաշտպանության նախարարությունում: Պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի խոսքերով՝ նոր հրթիռի սերիական արտադրությունն ավելի կբարելավի երկրի պաշտպանունակությունը և զսպող գործոն կլինի Իրանի թշնամիների համար: Նախարարը նաև նշել է, որ Իրանը երբեք հետ չի կանգնի սեփական […]
18:45 13.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 18-ին Մեզեբերգ ամրոցում՝ կառավարության ընդունելությունների տանը, կընդունի Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նշված է նաև ընդունելության հստակ ժամը: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով 18.00-ին: Թե ինչ հարցեր կքննարկվեն, հստակ նշված չէ: «Բանակցությունների օրակարգում արտաքին քաղաքականության արդիական թեմաներն են»,- նշել է Զայբերտը:
18:01 13.08.2018
Արետա Ֆրանքլինը մահամերձ է: Ամերիկացի հայտնի երգչուհին, որին համարում են «սոուլի» թագուհի, ծանր հիվանդ է: 2010 թվականին Ֆրանքլինի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Նրա վերջին ելույթը կայացել է 2017 թվականի նոյեմբերին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի համար, որը հիմնել է երգիչ Էլթոն Ջոնը: 76-ամյա երգչուհու ընտանիքն այժմ նրա կողքին է, բոլորն աղոթում են Արետայի համար: Արետա Ֆրանքլինն առաջին […]
16:53 13.08.2018
Իսպանիայի հյուսիսարևմտյան Վիգո քաղաքում համերգի ժամանակ փայտե կառույցի փլուզման հետևանքով վիրավորների թիվը հասել է 312-ի: Ավելի վաղ նշվում էր 260 վիրավորի մասին: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: Ջրասույզները շարունակում են հետախուզել ջրային այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել փայտե պատնեշի փլուզումը: Ըստ նախնական տվյալների՝ պատնեշը փլուզվել է ծանրաբեռնվածության հետևանքով, և մեծ թվով մարդիկ հայտնվել են […]
15:14 13.08.2018
Ոստիկաններն ասում են, որ դա գործադուլ չի համարվում, և ոստիկանների գործադուլը այս երկրում առհասարակ արգելված է: Խնդիրն այլ է. լեհական Կամեն-Պոմորսկի քաղաքի բոլոր ոստիկանները միաժամանակ մեկնել են արձակուրդ նույն՝ քրոնիկ հոգնածության պատճառով: Եվ խոսքը ոչ թե սովորական, այլ հիվանդանոցային արձակուրդի մասին է: Այս մասին տեղեկացրել է լեհական Onet.pl կայքը: Նման իրավիճակ է նաև Շչեցին քաղաքի երկու շրջաններում: […]
15:06 13.08.2018
ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականներից մեկը՝ Դարել Իսան, վերջերս վարկած է հայտնել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կանխելու ծրագիր են ունեցել: Այս վարկածը շատ է դուր եկել Թրամփին, և Սպիտակ տան ղեկավարը պաշտպանել է կոնգրեսական Իսային: «Ըստ երևույթին, արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ծրագիր են ունեցել, որը պետք […]
13:45 13.08.2018
Ամերիկյան առևտրային ընկերություններից մեկը հետաքրքիր սոցհարցում է անցկացրել ու պարզել, որ հարցվածների 70 տոկոսը նախընտրում է ռոմանտիկ հանդիպումներ նրանց հետ, ովքեր օգտվում են iPhone սմարթֆոններից: Պարզվում է՝ iPhone-ների տերերը շատ ավելի ինքնահավան են: Նրանց 65 տոկոսը չի գնա ռոմանտիկ հանդիպման նրա հետ, ով չի օգտագործում iPhone, այլ օգտվում է Android համակարգով սմարթֆոններից: Մեկ այլ հետաքրքիր […]
11:46 13.08.2018
Դուբլինի բնակչուհի Սյուզաննա Դանը կորցրել է տեսողությունն` օպտիկական լինզաները (ոսպնյակները) սխալ կրելու հետևանքով: Այս մասին տեղեկացրել է տեղական Dublin Live. թերթը: Սյուզաննան պատմել է, որ լինզաները կրելիս որոշ ժամանակ անհարմարություններ է զգացել: Իսկ մի օր առավոտյան նկատել է, որ աչքերն ուժեղ գրգռված են: Երեկոյան արդեն ի հայտ են եկել սուր ցավեր: Նույն գիշերը կինն արթնացել է և […]
00:05 13.08.2018
40 միլիոն ամերիկացիներ աղքատ են: Այսպիսի եզրահանգման է եկել ՄԱԿ-ի՝ աղքատության և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆիլիպ Ալսթոնը: Վերջինիս զեկույցի մեջ շատ հետաքրքիր փաստեր կան: «ԱՄՆ-ին է պատկանում ընտրողների գրանցման ամենացածր ցուցանիշը, փոխարենը ճարպակալած քաղաքացիների թվով ամերիկացիներն առաջինն են աշխարհում»,- Ալսթոնի խոսքերն է մեջբերել РИА Новости գործակալությունը: Ալսթոնի կարծիքով`հարուստների համար սահմանված հարկային արտոնությունները շատ շուտով […]
13:58 12.08.2018
Delta IV Heavy տիեզերանավը, որն իր վրա է կրում Parker Solar Probe զոնդը, ժամեր առաջ տիեզերք է արձակվել Ֆլորիդայի տիեզերակայանից: Արձակումն ուղիղ հեռարձակել է ՆԱՍԱ-ն: Տիեզերանավը հեռավոր էլիպտիկ ուղեծիր է դուրս բերելու հատուկ սարք, որն ընդամենը միջին ավտոմեքենայի չափսեր ունի: Այն պետք է մոտենա Արեգակին մինչև 6.1 միլիոն կիլոմետր: Սա ռեկորդային տարածություն է, քանի որ […]
13:31 12.08.2018
Ռուս հայտնի դերասանուհի Աննա Խիլկևիչը տեղեկացրել է իր հետևորդներին, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվելու է նոր բնակարան, որի վերանորոգման աշխատանքներն անձամբ ղեկավարում է իր ամուսինը: «Շինարարների ու վարպետների աշխատանքներին անձամբ Արթուրն է հետևում, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի: Նա հայ է, դրա համար նրան խաբելն անհնարին է»,- մեջբերում է Խիլկևիչի խոսքերը «Мир новостей» […]
13:16 12.08.2018
Երկնագույն գինին ոչ թե Ֆրանսիայում են արտադրում, այլ առայժմ ներկրում են Իսպանիայից: Ասում են՝ այն «մոդայիկ» դարձավ այս ամառ, Ֆրանսիայի հարավում հանգստացողների շրջանում, իսկ հիմա արդեն ամբողջ երկրով մեկ: Երկնագույն գինին ստանում են սպիտակ գինուց, առավելապես «Շարդոնե» տեսակից: Սպիտակ գինին ևս մեկ անգամ ֆիլտրվում է՝ արդեն կապտավուն երանգ ունեցող խաղողի կճեպների խառնուրդի հետ: Սական «երկնագույն […]
12:50 12.08.2018
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Գերմանիայում 627 հարձակում է կատարվել փախստականների վրա: Եվս 77 հարձակում է իրականացվել նրանց ժամանակավոր կացարանների վրա: Հարձակումների հետևանքով վիրավորում է ստացել 120 մարդ: Հատկանշական է, որ այս տվյալները գերմանական Westdeutsche Allgemeine Zeitung (WAZ) պարբերականը ներկայացրել է որպես դրական միտում ունեցող վիճակագրություն: Պարբերականը համեմատել է նախորդ տարիների տվյալները: Այսպես, օրինակ՝ 2017-ին փախստականների և […]
12:37 12.08.2018
Արդեն երկրորդ օրն է՝ հարյուր հազարավոր ռումինացիներ դուրս են գալիս մայրաքաղաք Բուխարեստի և այլ քաղաքների փողոցներ ու պահանջում խորհրդարանի լուծարումն ու կառավարության հրաժարականը: Միայն Բուխարեստի կենտրոնում ցույցերի առաջին օրը հավաքվել էր 110 հազար մարդ: Ցուցարարների՝ կառավարության շենքին մոտենալու փորձերը վերածվել են անկարգությունների: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Բախումների հետևանքով տուժել է 450 […]
21:22 09.08.2018
Երևանի «Արցախ»-ի ֆուտբոլիստներ Էմիլ Եղիազարյանը, Գրիգոր Աղեկյանը, Հովհաննես Պողոսյանը և Հովհաննես Նազարյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկացնում է «Արցախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 15-ին Քիշնևում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի Մ21 հավաքականի հետ:
19:11 09.08.2018
Գլազգոյում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը տեղի ունեցածն աննախադեպ է Հայաստանի համար: Ջրացատկի՝ 10մ աշտարակից զուգացատկի մրցումներում գերազանց է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը: 6 ցատկերի համար տղաներն ստացել են 396,84 միավոր և զբաղեցրել են 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Սա Անկախ Հայաստանի առաջին մեդալն է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում:
16:38 09.08.2018
Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք ամիսը լրանալու կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Վզգլյադ» թերթը: Հոդվածում նախևառաջ նշվում է, որ ռուս հոռետես գործիչների կանխատեսումները չարդարացան: Փաշինյանը դուրս չբերեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից, ՆԱՏՕ-ի դուռը չթակեց և ձեռք չտվեց ՌԴ 102-րդ ռազմաբազային, թեև հարուցեց Լավրովի դժգոհությունը: Այնուհետ հոդվածում մեծ վերլուծություն է այն մասին, թե ինչու Փաշինյանին հաջողվեց գալ […]
14:38 09.08.2018
WhatsApp-ը, պարզվում է, ապահով ու անվտանգ չէ: Մի խումբ հաքերներ WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս որսալ և փոխել հաղորդագրություններն անձնական և խմբային նամակագրություններում: Պարզվում է՝ դա հնարավոր է անել ծառայության բջջային և վեբ տարբերակներում տվյալների սինքրոնացման գործիքներով: Օրինակ, օգտագործել «Մեջբերում» գործառույթը խմբային նամակագրություններում՝ փոխելու համար հաղորդագրությունն ուղարկողի անունը մեկ այլ անունով, […]
12:02 09.08.2018
ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Երկրի իոնոսֆերայում (իոնոլորտ) հսկայական անցք են հայտնաբերել, որը առաջացել է ստրատոսֆերայի (վերնոլորտ) շերտերի անսպասելի տաքացումից: Ստրատոսֆերայի շերտերի տաքացումներ, որպես կանոն, տեղի են ունենում ձմռանը, Երկրի հյուսիսային և հարավային բևեռների հատվածում: Դրանց պատճառը մթնոլորտի գրավիտացիոն ալիքներն են: Դրանք առաջանում են տրոպոսֆերայում (ներքնոլորտ), այսինքն՝ մթնոլորտի ամենաներքևի շերտերում, սակայն լեռնային բարձրունքներին բախվելիս կարող են շատ […]
10:40 09.08.2018
ՌԴ կառավարությունը ճշգրտել է ուսումնական նոր չափորոշիչների ներդրման ժամկետները: Նոր չափորոշիչների մեջ ամենաէականն ուսումնական հատուկ ծրագրերի և մեթոդների մշակումն է, որոնք թույլ կտան, ինչպես ռուս օրենսդիրներն են նշում, «պատվաստել» երեխաներին կոռուպցիայի դեմ, այսինքն՝ ձևավորել նրանց մոտ անհանդուրժողականություն այս չարիքի դեմ: Նոր ծրագրերը կներդրվեն ոչ միայն դպրոցներում, այլև մյուս բոլոր ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում: Ենթադրվում […]
20:19 08.08.2018
Պերուում 9 մարդ է մահացել թաղման արարողությունից հետո օգտագործված մթերքից։ Nbcnews.com-ի տվյալներով՝ ևս 40 մարդու մոտ նկատվել է ինքնազգացողության վատացում, նրանցից 20-ը որովայնային ցավերով ու փսխմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը սննդի մեջ առկա օրգանական ֆոսֆատներն են եղել, որոնք կիրառվում են միջատասպան նյութերի մեջ: Դեպքի […]
16:50 08.08.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան վերջին զարգացումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը: «Ես երկրպագում եմ Փաշինյանին և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է փոխի, համակարգն է: Քանի դեռ նրա հրամանները հին իրավապահներն են կատարում, նրանք պատերազմ կնախապատրաստեն […]
15:45 08.08.2018
Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս պաշտոնական այց կկատարի Գերմանիա: Արդեն հստակեցված է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ը: Էրդողանը բանակցություններ է վարելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: