12:38 31.07.2018
Ինչպես հայտնում է «Առավոտ» օրաթերթը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ՝ զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով: «Առավոտը» հիշեցրել է, որ մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ էր տարածել, որում, նշվում էր, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման […]
12:07 31.07.2018
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր 5 նորածնից 3-ը կրծքով չի կերակրվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, ինչը բարձրացնում է մահվան և հիվանդությունների նկատմամբ վտանգը: Ծնվելու պահից կրծքով կերակրելը նույնիսկ մի քանի ժամ ուշացնելը կարող է վտանգել երեխայի կյանքը: Կրծքով կերակրելը նպաստում է նաև մոր կաթնարտադրությանը, այդ թվում՝ կաթնախեժի արտադրությանը, որը համարվում է երեխայի առաջին և ամենակարևոր […]
11:12 31.07.2018
Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Սկզբում մրցում են հունահռոմեական ոճի ըմբիշները, ապա ազատ ոճայինները, իսկ վերջում՝ աղջիկները: Մրցաշարի առաջին օրը մրցագորգ են դուրս եկել չորս հայ ըմբիշներ: 55 կգ քաշայինների կարգում առավել հաջող են մրցել Տիգրան Մինասյանը, 77 կգ քաշայինների կարգում՝ Վահե Պողոսյանը: Վահեն, երկու հաղթանակ տանելով, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել […]
19:11 30.07.2018
Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է: Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ […]
18:02 30.07.2018
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմն այսուհետ որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձևավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր ներկայացրել է այդ նոր հանձնաժողովի կազմը: Այն ունի 5 անդամ՝ Նազելի Ղարիբյանը ներկայացնում է մշակույթի նախարարությունը, Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրթության և գիտության նախարարությունը, Սաթենիկ Սեյրանյանը՝ ստեղծագործական միությունները, Լևոն Բարսեղյանը՝ մեդիա ոլորտը […]
12:48 30.07.2018
Սոչիի Ադլերի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 8 մարդու մահվան փաստով: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Սոչիի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիյա փողոցի սննդի կետերից մեկում հուլիսի 30-ին բռնկված հրդեհը շատ արագ տարածվել էր հարևան փայտաշեն բնակելիի ուղղությամբ: Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ, նշվում է միայն, որ նրանք տեղացիներ չէին՝ վարձու աշխատողներ են եղել: Հայտնի է […]
11:30 30.07.2018
Հայտնի են դարձել հուլիսի լույս 30-ի գիշերը Սոչիում հրդեհի բռնկման որոշ մանրամասներ: Ըստ ռուսական լրատվամիջոցների հրապարակումների՝ հրդեհը սկսվել է սննդի կետերից մեկում, նախնական վարկածով՝ կրակի բռնկման հավանական պատճառը մանղալի չհանգած ածուխներն են եղել: Սննդի կետից կրակը տարածվել է բնակելի հատվածի ուղղությամբ: Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 3-ը, այդ թվում մեկ դեռահաս, […]
10:45 30.07.2018
Սոչիի փայտաշեն հյուրանոցներից մեկում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ: Եվս 3 անձինք, այդ թվում 16 տարեկան մի դեռահաս, ստացել են այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: Այրված ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 300 քառակուսի մետր: Զոհերի ինքնության մասին առայժմ չի հաղորդվում: Утро в Сочи недоброе. […]
10:36 30.07.2018
Իտալիայի Միլան քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այն անցկացվեց երկու տարիքային խմբերում՝ մինչև 15 և մինչև 17 տարեկան: Հայ ծանրորդներից մրցանակակիր է դարձել ընդհանուր թվով 8 մարզիկ: Տղաների մրցապայքարում իրենց քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն են դարձել Գոռ Սահակյանը (մ15), Հարություն Գրիգորյանը (մ15), Գարիկ Կարապետյանը (մ15), Կարեն Մարգարյանը (մ17), իսկ աղջիկներից՝ Մարգարիտա Առաքելյանը (մ15) և Լիանա Գյուրջյանը (մ17): Մնացական […]
12:42 27.07.2018
Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս կարծիքին է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԱՄՆ-ն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, սպառնում է նոր պատժամիջոցներով, Իրանն էլ սպառնում է նրանով, որ այդ դեպքում թույլ չի տա տարածաշրջանից նավթի արտահանում՝ այդպիսով հսկայական հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը: Թրամփի պատժամիջոցներն ազդելու են նաև եվրոպական խոշոր արտադրողների վրա, […]
21:46 26.07.2018
Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը այսօր պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում միշտ ուժեղ են եղել հայ մարզիկները, ինչն էլ հերթական անգամ ապացուցվեց Միլանում: Հայաստանը ներկայացնող Կարեն Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզիկը երկամարտում ցույց է տվել 313 կգ արդյունք. 145 կգ՝ պոկում և […]
15:56 25.07.2018
Վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում առավել հաճախակի դարձած սուր քննադատություններն ու վիրավորանքները մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք են: Նման կարծիք է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ ընդհանրապես վիրավորանքներն ու սուր քննադատությունները սոցիալական ցանցերում նոր երևույթ չեն, պարզապես հիմա նոր ալիք է սկսվել, որը անընդհատ թափ է առնում: «Երկրում […]
21:57 24.07.2018
Հուլիսի 27-ին Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին հարյուր տարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը: Լուսնի և Արևի խավարումները շատ նման են: Մի դեպքում Երկիրն է հայտնվում Լուսնի և Արեգակի միջև, մյուս դեպքում Լուսինն է հայտնվում Արեգակի և մեր մոլորակի արանքում և […]
21:51 24.07.2018
FIFA-ն ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի կոչման հավակնորդներին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին Լոնդոնում: Այս տարի հավակնորդներն են Կրիշտիանու Ռոնալդուն, որը արդեն տեղափոխվել է «Յուվենտուս», Կևին դե Բրյույնեն, որը ներկայացնում է «Մանչեսթեր Սիթի»-ն, Անտուան Գրիզմանը՝ Մադրիդի «Աթլետիկո»-ից, Էդեն Ազարը՝ «Չելսի»-ից, Հարի Քեյնը՝ «Տոտենհեմ»-ից, Կիլիան Մբապպեն՝ ՊՍԺ-ից, Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնա»-ից, Լուկա Մոդրիչը՝ Մադրիդի «Ռեալ»-ից, Մոհամմեդ […]
21:16 24.07.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը: Չավուշօղլուի խոսքերով` Թուրքիան չի պատրաստվում միանալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Ավելին, թուրք արտգործնախարարը հստակ ընդգծել է, որ իր երկիրը դեմ է պատժամիջոցներին: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […]
17:35 23.07.2018
Walk Free իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում ստրկության ենթարկված մադրկանց վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել: Տվյալներ են մշակվել աշխարհի 167 երկրներից, օգտագործվել է շուրջ 71 հազար անանուն աղբյուր: Ստրկության ենթարկվածների հիմնական մի քանի խմբեր կան: Հարկադիր աշխատանքի ենթարկվածներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստիպողական ամուսնություններ կանանց շրջանում, մարդկանց առևտուր օրգանների վաճառքի նպատակով և այլն: Walk Free-ի տվյալներով՝ […]
11:30 23.07.2018
Հիմա ժամանակը չէ որևէ հարցում հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ,- այսօր նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին: «Ռուսները գործել են իրենց ոճով, բարեբախտաբար, ոչ մի լուրջ հետևանք չեղավ: Կոնֆլիկտն այսքանով պետք է սպառված համարել»,- կարծում է քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես` Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններին: Նրա կարծիքով՝ […]
20:26 19.07.2018
Մեծ Բրիտանիայում փորձարկվում են գեների վրա ներազդման միջոցով ապագա երեխայի մոտ մի շարք հիվանդությունների բացառման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է The Independent պարբերականը: Գեների վրա ներազդման մեթոդիկան, սակայն, ըստ գիտնականների, կարելի է օգտագործել նաև ապագա երեխայի աչքերի և մազերի գույնը, նույնիսկ օպտիմալ հասակը որոշելու համար: Գուցե, ոչ հեռու ապագայում այս ամենն իրականություն դառնա, սակայն խնդիրն […]
11:36 19.07.2018
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրերս Փանիկում գրանցված միջադեպին: Վարչապետը նշել է, որ Փանիկում տեղի ունեցածը սադրանք է` ուղղված հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Նման բաներն անթույլատրելի են, և մեղավորները պետք է պատժվեն, հավելել է կառավարության ղեկավարը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մեկ այլ խնդրից: Վարչապետն […]
22:10 17.07.2018
Բելառուսական SPORT.TUT.BY առցանց հրատարակչությունը հանրահայտ Դիեգո Մարադոնայի՝ Բրեստ այցից առաջ, հետաքրքիր միջոցառում է կազմակերպել: Բանն այն է, որ Մարադոնան ստանձնել է Բրեստի «Դինամո» ակումբի մարզչի պաշտոնը: Ու պարզվել է, որ Բրեստում ապրում է մի քաղաքացի, որը շատ նման է աշխարհահռչակ արգենտինացուն: Նա ազգությամբ հայ Սամվել Վանեսյանն է: Վերջինիս միջոցով բելառուսական հրատարակչությունը իսկական շոու է կազմակերպել […]
17:43 16.07.2018
Հայաստանի բնակչության 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը: Այս թիվը 5 տոկոսով ավելին է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Վիճակագրական այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը: Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներին, Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության հեռանկարներին, Արցախի շուրջ վերջին զարգացումներին: Եվրամիության պատվիրակության ղեկավարը հերթական հանդիպումը լրագրողների […]
14:13 13.07.2018
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը համոզված է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկներ նաև նրա կինը: Հովհաննիսյանը կարծում է՝ կնոջ դերը քաղաքականությունում շատ կարևոր է: Ասուլիսին Հովհաննիսյանը անդրադարձել է նաև Արցախի խնդրին, մասնավորապես Արցախի հարցով նոր իշխանությունների մոտեցումներին: Բանախոսը դրանք գնահատել է դրական և գտնում է, որ անպայման, ուշ թե շուտ Արցախը […]
13:25 13.07.2018
Հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Այս խոսքերով սկսեց այսօր մամուլի ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը տարբեր խնդիրներից խոսեց, այդ թվում ապագա ընտրությունների մասին: Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական ըտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի: Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն է արել, քանի որ գտնում է, թե […]
17:34 10.07.2018
«Ընդդեմ իրավական կամայականնությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ չի բացառվում, որ նոր պրոցեսներ սկսվեն Արցախյան հակամարտության շուրջ, սակայն թե ինչ է ենթադրվում նոր պրոցեսների ներքո, միանշանակ դժվար է ասել: Արցախում պատերազմի վերսկսման հավանականությունը, իրավապաշտպանի համոզմամբ, հակադարձ համեմատական է մեր ուժեղ լինելուն: Խոսքը լայնամասշտաբ գործողությունների մասին է: Ինչ մնում է Ապրիլյան քառօրյայի նման սցենարին, ապա, Ալավերդյանի […]
11:55 10.07.2018
Ադրբեջանը մեզ փորձում է վերադարձնել 1988-ի փետրվարի 20-ը: Այսպիսի տեսակետ է հայտնել իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է հանգրվանել Արցախի խնդիրը: Իրավապաշտպանն այն կարծիքին է, որ Հայաստանում Արցախի խնդրին լավ չեն տիրապետում: Ալավերդյանը համոզված է, որ Արցախի խնդրին լիարժեք տիրապետող մարդկանց թիվը չի գերազանցում հարյուրը, էլ ուր մնաց, որ արտասահմանում տիրապետեն […]
21:34 09.07.2018
«Թաիլանդի հյուսիսում ջրի տակ մնացած քարանձավից փրկված 8 դեռահասները դեռ կմնան բժիշկների հսկողության տակ և առայժմ չեն կարողանա տեսնվել ծնողների հետ»,- հայտարարել է փրկարարական օպերացիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ երեխաները դեռ պետք է անցնեն մանրակրկիտ բուժզննություն, այդ թվում՝ բազմաթիվ ինֆեկցիոն և վարակիչ հիվանդությունների մասով: Նախնական բուժզննումը ցույց է տվել, որ փրկված 8 տղաների ֆիզիկական վիճակը բավարար […]
20:53 09.07.2018
Իրանը մտադիր է գերմանական բանկերում գտնվող իր հաշիվներից 300 միլիոն եվրո դուրս բերել: Ընդ որում՝ գումարը դուրս կբերվի առձեռն և Իրան կուղարկվի ինքնաթիռով: Խոսքը Իրանի իշխանություններին պատկանող կարողությունների մի հատվածի մասին է, որը գտնվում է Գերմանիայի դաշնային բանկին առընթեր իրանա-եվրոպական առևտրային բանկում: Այսպիսով, Իրանը փորձում է որոշակիորեն պաշտպանվել ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներից: Գումարի դուրսբերման լուրը […]
20:13 09.07.2018
Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություն է տարածել երկու անձանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են BBC-ի թղթակցին կողոպտելու մեջ: Նրանցից մեկն ազգությամբ հայ է, մյուսը՝ ուդմուրտ, սակայն երկուսն էլ մշտական բնակություն են հաստատել Մոսկվայում: BBC-ի թղթակիցը պատվիրել է տաքսի, որից հետո վարորդը ևս մեկ ուղևորի է վերցրել և բրիտանացուն ներկայացրել է որպես իր ընկերը: Ընկեր ներկայացած ուղևորը բրիտանացուն […]
19:22 09.07.2018
Ինչպե՞ս որոշել մթերքի որակը՝ գույնո՞վ, հոտո՞վ, թե որևէ այլ մեթոդով: Ոչ բոլոր վնասակար մանրէների ազդեցության հետևանքներն են տեսանելի անզեն աչքով: Այդ դեպքերում միայն լաբորատոր հետազոտությունը հստակ պատասխան կտա: Սակայն հիմա արդեն նախնական կողմնորոշման համար հատուկ հետազոտության կարիք չկա: Կանադայի Մաքմաստերի համալսարանի գիտնականների խումբը մշակել է հատուկ թաղանթ, որը առաջին հայացքից չի տարբերվում սովորական սննդի փաթեթավորման […]
17:41 09.07.2018
ՌԴ նախագահի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները: Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին զանգահարելու փոխարեն Վլադիմիր Պուտինի աշխատակազմից զանգահարել են Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Այդ մասին Մարգարիտան գրել է իր թվիթերյան էջում: Նա նշել է, որ զանգ է ստացել իր բջջային հեռախոսին: Նրան հարցրել են, թե արդյոք Սիմոնյանի հետ են […]