TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Արցախ»-ի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է ՀՀ երիտասարդական հավաքական

21:22 09.08.2018

Երևանի «Արցախ»-ի ֆուտբոլիստներ Էմիլ Եղիազարյանը, Գրիգոր Աղեկյանը, Հովհաննես Պողոսյանը և Հովհաննես Նազարյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկացնում է «Արցախ»  ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 15-ին Քիշնևում ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի Մ21 հավաքականի հետ:

̰
Աննախադեպ արդյունք. հայ ջրացատկորդները դարձել են Եվրոպայի առաջնության մրցանակակիր

19:11 09.08.2018

Գլազգոյում ընթացող  ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը տեղի ունեցածն աննախադեպ է Հայաստանի համար: Ջրացատկի՝  10մ աշտարակից զուգացատկի մրցումներում գերազանց է հանդես եկել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը: 6 ցատկերի համար տղաներն ստացել են  396,84 միավոր և զբաղեցրել են 3-րդ տեղը՝  նվաճելով բրոնզե մեդալ: Սա Անկախ Հայաստանի առաջին մեդալն է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում:

̰
Ինչի՞ հասավ Փաշինյանը իշխանության երեք ամիսների ընթացքում. «Վզգլյադ»

16:38 09.08.2018

Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք ամիսը լրանալու կապակցությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Վզգլյադ» թերթը: Հոդվածում նախևառաջ նշվում է, որ ռուս հոռետես գործիչների կանխատեսումները չարդարացան: Փաշինյանը դուրս չբերեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից, ՆԱՏՕ-ի դուռը չթակեց և ձեռք չտվեց ՌԴ 102-րդ ռազմաբազային, թեև հարուցեց Լավրովի դժգոհությունը: Այնուհետ հոդվածում մեծ վերլուծություն է այն մասին, թե ինչու Փաշինյանին հաջողվեց գալ […]

̰
Հաքերները բացահայտել են WhatsApp-ի վտանգները

14:38 09.08.2018

WhatsApp-ը, պարզվում է, ապահով ու անվտանգ չէ: Մի խումբ հաքերներ WhatsApp-ում վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս որսալ և փոխել հաղորդագրություններն անձնական և խմբային նամակագրություններում: Պարզվում է՝ դա հնարավոր է անել ծառայության բջջային և վեբ տարբերակներում տվյալների սինքրոնացման գործիքներով: Օրինակ, օգտագործել «Մեջբերում» գործառույթը խմբային նամակագրություններում՝ փոխելու համար հաղորդագրությունն ուղարկողի անունը մեկ այլ անունով, […]

̰
Երկրի մթնոլորտում հսկայական անոմալիա է բացահայտվել

12:02 09.08.2018

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Երկրի իոնոսֆերայում (իոնոլորտ) հսկայական անցք են հայտնաբերել, որը առաջացել է ստրատոսֆերայի (վերնոլորտ) շերտերի անսպասելի տաքացումից: Ստրատոսֆերայի շերտերի տաքացումներ,  որպես կանոն, տեղի են ունենում ձմռանը, Երկրի հյուսիսային և հարավային բևեռների հատվածում: Դրանց պատճառը մթնոլորտի գրավիտացիոն ալիքներն են: Դրանք առաջանում են  տրոպոսֆերայում (ներքնոլորտ), այսինքն՝ մթնոլորտի ամենաներքևի շերտերում, սակայն լեռնային բարձրունքներին բախվելիս կարող են շատ […]

̰
Ռուսաստանում դպրոցականներին «պատվաստելու» են կոռուպցիայի դեմ

10:40 09.08.2018

ՌԴ կառավարությունը ճշգրտել է ուսումնական նոր չափորոշիչների ներդրման ժամկետները: Նոր չափորոշիչների մեջ ամենաէականն ուսումնական հատուկ ծրագրերի և մեթոդների մշակումն է, որոնք թույլ կտան, ինչպես ռուս օրենսդիրներն են նշում, «պատվաստել» երեխաներին կոռուպցիայի դեմ, այսինքն՝ ձևավորել նրանց մոտ անհանդուրժողականություն այս չարիքի դեմ: Նոր ծրագրերը կներդրվեն ոչ միայն դպրոցներում, այլև մյուս բոլոր ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում: Ենթադրվում […]

̰
Թաղումից հետո օգտագործած սննդից Պերուում 9 մարդ է մահացել

20:19 08.08.2018

Պերուում 9 մարդ է մահացել թաղման արարողությունից հետո օգտագործված մթերքից։ Nbcnews.com-ի տվյալներով՝ ևս 40 մարդու մոտ նկատվել է ինքնազգացողության վատացում, նրանցից 20-ը որովայնային ցավերով ու փսխմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը սննդի մեջ առկա օրգանական ֆոսֆատներն են եղել, որոնք կիրառվում են միջատասպան նյութերի մեջ: Դեպքի […]

̰
Ես երկրպագում եմ Փաշինյանին. Միխեիլ Սաակաշվիլի

16:50 08.08.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայաստանյան վերջին զարգացումներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը: «Ես երկրպագում եմ Փաշինյանին և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ նա պետք է փոխի, համակարգն է: Քանի դեռ նրա հրամանները հին իրավապահներն են կատարում, նրանք պատերազմ կնախապատրաստեն […]

̰
Էրդողանը սեպտեմբերին կայցելի Գերմանիա

15:45 08.08.2018

Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս պաշտոնական այց կկատարի Գերմանիա: Արդեն հստակեցված է, որ այցը տեղի կունենա սեպտեմբերի 28-29-ը: Էրդողանը բանակցություններ է վարելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

̰
«Սանիթեք»-ը տուգանվեց 12 մլն դրամով վատ աղբահանության համար

14:34 08.08.2018

Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղղարկվել են  ծանուցումներ և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար: Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին […]

̰
Արդյո՞ք Սերբիան և Կոսովոն կգնան տարածքների փոխանակման

12:54 08.08.2018

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը, Սերբիայի ու Կոսովոյի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սահմանները վերաձևելու հարցեր քննարկել:  Մյուս կողմից, սակայն, մտավախություն կա, որ դա կարող է  ապակայունացնող գործոն դառնալ Բալկանյան տարածաշրջանի համար:  Հավանական քննարկման առարկան Սերբիայի հարավում ալբանացիներով բնակեցված ու Կոսովոյի հյուսիսում սերբերով բնակեցված շրջանները փոխանակելու հարցն է: Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել […]

̰
Google-ը ներկայացրել է նոր՝ Android 9.0 օպերացիոն համակարգը

22:57 07.08.2018

Google ընկերությունը ներկայացրել է  Android 9.0 օպերացիոն համակարգի վերջնական մշակված տարբերակը։ Այն ստացել է Pie անվանումը: Ի դեպ, ընկերությունը նոր տարբերակը ներկայացրել է նախատեսվածից երկու շաբաթ շուտ: Նոր՝ Android 9.0 Pie օպերացիոն համակարգը, կարող է ավտոմատ կերպով որոշել օգտատիրոջ կողմից առավել շատ օգտագործվող հավելվածները և մարտկոցների էներգիայի առավել մեծ մասն ուղղել հենց այդ հավելվածների օգտագործմանը: […]

̰
Հային սպանել են բիլիարդ չխաղալու համար

22:14 07.08.2018

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում սպանվել է ազգությամբ հայ Արմեն Ա-ն: Դեպքը տեղի է ունեցել բիլիարդի ակումբներից մեկում: Արմենն այնտեղ է եղել իր երկու ընկերների հետ: Նրանց են մոտեցել երկու անծանոթներ և առաջարկել փողով բիլիարդ խաղալ: Երիտասարդները մերժել են առաջարկը և դուրս եկել ակումբից: Անծանոթները ևս դուրս են եկել և հետապնդել Արմեն Ա-ին և նրա ընկերներին:  Քիչ […]

̰
Հայրասպան քույրերն ուսումը կշարունակեն բանտային պայմաններում

15:26 07.08.2018

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության մեջ կասկածվող նրա երեք դուստրերը՝ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Կրիստինա Խաչատուրյանները, կկարողանան շարունակել ուսումը, պետական միասնական քննություն հանձնել ու վկայական ստանալ: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները՝ Մարիան և Անգելինան նույն դասարանում են սովորել, սակայն դպրոցն ավարտելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ հայրը թույլ չի տվել նրանց դասի գնալ: […]

̰
Ինդոնեզիայում հետցնցումները սպառնում են նոր փլուզումներով

11:58 07.08.2018

Ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 98-ի: 20 հազար բնակիչ է տարհանվել: Նրանք տեղափոխվել են կղզու առավել անվտանգ վայրեր: Հաղորդվում է նաև 2 700 զբոսաշրջիկի տարհանման մասին: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով՝ մեծ է հավանականությունը, որ հետցնցումների պատճառով նոր փլուզումներ լինեն: Ի դեպ, իշխանությունների տեղեկություններով՝ բոլոր զոհերը տեղացիներ են, և հնարավոր […]

̰
iPhone արտադրող գործարանը վիրուսի պատճառով դադարեցրել է աշխատանքը

11:54 07.08.2018

Համակարգչային վիրուսի օգտագործմամբ իրականացված ցանցահենային  հարձակումը կաթվածահար է արել «Apple» սմարթֆոններ արտադրող «Taiwan Semiconductor Manufacturing Co.» (TSMC) ընկերության մի քանի գործարանների աշխատանքը: «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝  հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ WannaCry վիրուսի նոր տարատեսակի օգտագործմամբ: Արտադրությունն ամբողջովին վերականգնել հաջողվել է միայն երեք օր անց: Այսպես կոչված «վարակի» ներթափանցումը տեղի է ունեցել ծրագրային ապահովման նոր […]

̰
44 կգ կշռող աղջիկը 23 րոպեում 255 քյաբաբ է կերել

21:58 06.08.2018

23 րոպեում 255 քյաբաբ: Այս ռեկորդը պատկանում է 21-ամյա թրքուհի Սերեն Յըլմազին: Ռեստորանի տնօրենը, որտեղ անցկացվել է մրցույթը, սկզբում անգամ չի համաձայնել գրանցել նիհարիկ աղջկան մրցույթի մասնակիցների ցանկում: Վերջինս, սակայն, համառորեն պնդել է, որ ինքն էլ մասնակցի ու ապացուցել է , որ քաշն էական չէ:  Սերենը կերել է ոչ միայն 4 կիլոգրամ մսից պատրաստված քյաբաբները, […]

̰
«Մարիաննա» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդին դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման

16:57 06.08.2018

Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո»-ն,  74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած Ժորա Վարդանյանը դատապարտվել է  1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ և 150.000 ՀՀ դրամ տուգանքի: Ըստ աղբյուրի՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է, «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։ Ժորա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ […]

̰
ՖԻՖԱ-ի նախկին նախագահը համոզված է, որ ֆուտբոլի ԱԱ-2022 չպետք է անցկացվի Քաթարում

14:51 06.08.2018

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը համոզված է, որ 2022թ. Աշխարհի առաջնության անցկացման վայրն оբյեկտիվ չի ընտրվել: Ըստ Բլատերի՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստացել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի կողմից գործադիր կոմիտեի անդամներ վրա քաղաքական ճնշման շնորհիվ, այսինքն՝ ոչ օրինական ճանապարհով: ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը կասկած չունի, որ եթե մանրակրկիտ ուսումնասիրվեն բոլոր հանգամանքները, ապա  […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելելու կապակցությամբ 

14:26 06.08.2018

Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելելու կապակցությամբ:  Պուտինը Ղրիմ էր այցելել օգոստոսի 4-ին և ներկա էր գտնվել մի երաժշտական փառատոնի բացման արարողությանը: «Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղում ՌԴ կողմից ժամանակավոր գրավյալ ուկրաինական տարածք հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն և Սեվաստոպոլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի առընչությամբ, որը հերթական անգամ […]

̰
Սյունիքի նախկին մարզպետի որդին պատրաստ է ծառայել բանակում

12:13 06.08.2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։  Ըստ Lurer.com-ի՝ փաստաբանը   ներկայացրել է նամակի բովանդակությունը. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ:   Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: […]

̰
«Ռեալի» նոր մարզիչը հեռացրել է սոցցանցերում իր օգտահաշիվներն առաջին իսկ պարտությունից հետո

17:31 02.08.2018

Մադրիդի «Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացրել է իր օգտահաշիվները սոցիալական կայքերից այն բանից հետո, երբ թիմն իր գլխավորությամբ հենց առաջին իսկ խաղից հետո պարտություն է կրել: Բանն այն է, որ միջազգային հեղինակավոր մրցաշարի շրջանակում թագավորական ակումբը պարտվել է անգլիական «Մանչեստեր Յունայթեդին»: 51 ամյա մարզիչը հեռացրել է իր օգտահաշիվները Twitter-ից և Instagram-ից: Ի դեպ, […]

̰
Հարևան Իրանում դժգոհությունների ալիքը մեծանում է

15:02 02.08.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին երկրի օրենսդիրները մեկ ամիս ժամանակ են տվել խորհրդարանական հարցուպատասխանի պատրաստվելու համար: Բանն այն է, որ երկրում աճում է ժողովրդի դժգոհությունը՝ կապված խորացող տնտեսական դժվարությունների հետ: Տնտեսական ցածր աճ, իրանական արժույթի կտրուկ անկում, գործազրկության ավելացում: Այս հարցերն են խորհրդարանականների մտահոգությունների հիմքում: Հիշեցնենք, որ Ռոհանին բախվեց լուրջ խնդիրների, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ […]

̰
Խաչատուրովի հետ կապված միջադեպը կարող է հարցականի տակ դնել ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի հետագա մատակարարումը. «Կոմերսանտ»

14:05 02.08.2018

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հնարավոր փոխարինումը Հայաստանի կողմից ներկայացվող նոր թեկնածուով չի լինի ավտոմատ կերպով: Հայկական հաշիվների մաքրումը մեծ վնաս է  հասցնում ամբողջ կազմակերպության հեղիակությանը: Տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում այդ ամենը»,- գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած զրուցակցին: Ինչպես նշում է պարբերականը, կադրային փոփոխության հարցը կարող է […]

̰
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել

21:46 01.08.2018

Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանն այսօր հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել:  72  կգ  քաշայինների կարգում Մալխաս Ամոյանը,  երրորդ տեղի համար մրցապայքարում,  9-1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Նիկոլոս Չիկաիձեին: Իսկ 60 կգ քաշայինների կարգում, դարձյալ երրորդ տեղի համար մրցապայքարում, Արարատ Մանուչարյանը 6-0 հաշվով հաղթել է նույնպես Վրաստանը ներկայացնող Իրակլի Ձիմիստարիշվիլիին: Մանուչարյանը և Ամոյանը […]

̰
«Խելացի» բազկաթոռը կչափի ձեր վախը

11:40 01.08.2018

Նույնիսկ ամենախիզախ մարդիկ վախի զգոցողություն են ունենում ատամնաբույժին այցելելու ժամանակ: Իսկ երբ հաճախորդը արդեն ստոմատոլոգիական աթոռին է, այդ զգացողությունները կրկնապատկվում են, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախորդն էլ է համոզված, որ ատամնաբույժի գործողությունները ցավ չեն պատճառելու: Ցավի զգոցողությունը հաղթահարելը շատ ավելի հեշտ է, քան վախի զգացողությունը: Սա ապացուցված փաստ է: Կոլումբիայի համալսարանի ճշգրիտ ստոմատոլոգիայի կենտրոնի փորձագետները […]

̰
Հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին ևս 2 մեդալ

10:42 01.08.2018

Երեկ ուշ երեկոյան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը հայ ըմբիշները նվաճել են ևս երկու մեդալ:  Հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Վահե Պողոսյանը (77 կգ) և Դավիթ Հովասափյանը (130 կգ)  երրորդ տեղի համար գոտեմարտերում հաղթել են, համապատասխանաբար, նորվեգացի Պիեր Կուրեյին (7-5) և բելառուսցի Արտյոմ Շումսկիին (6-0):  Այսպիսով՝ մեր երկու մարզիկները նվաճել են բրոնզե մեդալներ: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը տեղեկացրել […]

̰
Տիգրան Մինասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

20:57 31.07.2018

Քիչ առաջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական  առաջնության  հունա-հռոմեական ոճի՝ մինչև 55  կգ քաշային ըմբիշների եզրափակիչ գոտեմարտը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եզրափակաչում ոսկե մեդալի համար պայքարում էր Հայաստանը ներկայացնող Տիգրան Մինասյանը: Հայ ըմբիշը փայլուն անցկացրեց գոտեմարտը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Վճռական մրցամարտում նա 8-0 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող Ջիովանի Ֆրենիին:

̰
Արարատ Մանուչարյանը հաղթել է թուրք և ադրբեջանցի ըմբիշներին և դուրս եկել կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

18:53 31.07.2018

Իտալիայի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունա-հռոմեական ոճի մրցաշարի երկրորդ օրը գորգ են դուրս եկել 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ և 97 կգ  քաշային մարզիկները: Առայժմ հաջող է ելույթ ունենում 60 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող Արարատ Մանուչարյանը: 1/8  եզրափակչում Արարատը 9:0 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Քերեմ Քամալին, իսկ […]

̰
ՀՅԴ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները

15:01 31.07.2018

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը թեժ քննարկումների թեմա է դարձել ՀՅԴ-ում: Ոմանք առաջարկում են չմասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ կադրային և ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով, մյուսներն էլ  հակված են մասնակցել և հաղթահարել նվազագույն շեմը: Աղբյուրը նշում է, որ ՀՅԴ-ում ցանկություն կա քաղաքապետի թեկնածու առաջադրել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանին: Նա, սակայն, դեռ վերջնական պատասխան […]

̰
BACK_TO_TOP