TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում խաղ է վաճառվե՞լ

13:28 10.01.2018

Տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին, այն հարցով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների առաջնության «Վանաձոր»-«Էրեբունի» հանդիպման շուրջ պայմանավորվածության մասին ենթադրություններ կան:

̰
Հայտնաբերվել է վիրուս, որը կարող է բուժել ուղեղի քաղցկեղը

12:25 10.01.2018

Վերջերս գիտնականները խոսել են վիրուսների միջոցով քաղցկեղի բուժման հնարավորությունների մասին:

̰
Հոնդուրասում ցունամիի վտանգ կա

12:17 10.01.2018

Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի ափերի մոտ, տեղի է ունեցել 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

̰
Որքանո՞վ են վստահում քաղաքական գործիչներին Հայաստանում

11:43 10.01.2018

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է քաղաքական գործիչների հանդեպ վստահության մասին հետազոտության արդյունքերը: Հետազոտությունը կատարվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Վարկանիշային ցուցակում Հայաստանը գրավել է 57-րդ տեղը:  Մեր երկրի ցուցանիշը 3.2 միավոր է: Իսկ մեր հարևան Վրաստանինը 2.3, որը համապատասխանում է վարկանշային աղյուսակի 73-րդ հորիզոնականին: Սա նշանակում է որ Վրաստանում ավելի քիչ են վստահում իշխանություններին, […]

̰
Մարդու ուղեղը թույլ չի տալիս վարորդներին նկատել մոտոցիկլետը

20:52 09.01.2018

Համաձայն վիճակագրության, տրանսպորտային միջոցներից ամենամեծ թվով վթարները տեղի են ունենում մոտոցիկլի հետ: Շատ վարորդներ էլ հաճախ բողոքում են, որ ոչ միշտ են նկատում երթևեկող մոտոցիկլները: Եվ ահա գիտնականները բացահայտել են, որ, իրոք, մարդու ուղեղը իզորու չէ մշակել համապատասխան տեղեկատվությունը:

Գիտնականների խումբը հետազոտել է այսպես կոչվող «ուշադրության կուրության ֆենոմենը»: Խոսքը այն իրավիճակների մասին է, երբ մարդը չի նկատում պատահաբար տեսադաշտում հայտնված օբյեկտը: Խնդիրը որևէ կերպ կապ չունի բուն տեսողության հետ: Մեքենան վարելու ժամանակ վարորդի ուղեղը մշակում է միանգամից մի քանի տեսողական ինֆորմացիա: Եվ չի կարող նույն արդյունավետությամբ արձագանքել բոլորին: Այս դեպքում ուղեղում միանում է այսպես ասած «նախապատվությունների համակարգը»:

Գիտնականների հետազոտությունների ժամանակ անցկացված փորձարկմանը մասնակցել են 56 կամավորներ: Նրանց տրվել են վարորդի դիտանկյունից ճանապարհին արված լուսանկարներ տարբեր հարցադրումներվ: Վերջին լուսանկարին միշտ հայտնվել է մոտոցիկլ: Փորձի մասնակիցների 65 տոկոսը չի նկատել այն:

̰
Ապագայի էներգիայի աղբյուրը հողմաղացներն են

19:39 09.01.2018

Հոլանդական TenneT էներգետիակական ընկերության հավակնոտ ծրագիրն առաջարկում է հողմաղացների հսկայական էկետրակայանի կառուցում Հյուսիսային ծովում: Որպես կանոն ծովային հողմաղացները կառուցվում են ափերի մոտ: Այս կայանը, սակայն, կկառուցվի ցամաքից հեռու, փոխարենը կունենա արհեստական կղզի, որտեղից կկատարավի արտադրված էլեկտրաէներգիայի բաշխումը նախագծին մասնակցող 5 պետությունների միջև. դրանք են Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Դանիան, Գերմանիան և Բելգիան:Բոլոր այս երկրները հողմակայանների նախատեսվող կայանից գտնվում են մոտավորապես նույն հեռավորության վրա: Կղզին կունենա 6 քառակուսի կիլոմետր տարածք, որի շուրջ կտեղադրվեն էներգիան գեներացնող հսկայական տուրբիններ:

Գիտնականները արդեն հաշվարկել են այս նախագծի տնտեսական օգուտները: Յուրաքանչյուր մասնակից երկիր տարեկան կտնտեսի մի քանի միլիարդ դոլար:

Ծրագիրն ավելի մանրամասն TenneT ընկերությունը կներկայացնի այս տարի: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, եթե նախագիծը հավանության արժանանա, ապա շինարարությունը կավարտվի մինչև 2027 թվականը և կարտադրվի տարեկան մոտ 30 ԳՎտ էներգիա, ինչը կրկնակի ավելին է, քան եվրոպական բոլոր ափամերձ հողմաղացների արտադրածը միասին վերցված: Հողմաղացների նախագծերը մշտապես մեծ թվով ընդդիմադիրներ են ունենում: Դրանք նախևառաջ ափամերձ շրջանների բնակիչներն են: Նաև այս պատճառով է առաջարկվում կայանը կառուցել բնակավայրերից հեռու, Հյուսիսային ծովի կենտրոնում:

̰
Թաիլանդի վարչապետն առաջարկել է լրագրողներին շփվել իր ստվարաթղթե նմանակի նետ

18:35 09.01.2018

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով նրանց շփվել իր ստվարաթղթե նմանակի հետ:

̰
Չինաստանը մտադիր է ավելացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

15:15 09.01.2018

Չինաստանը մտադիր է ավելացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և ձևավորել իր երկրորդ միջազգային ռազմածովային բազան, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

̰
Apple-ի դեմ կրկին դատական գործ է հարուցվել

13:46 09.01.2018

Փարիզի դատախազությունը դատական գործ է հարուցել Apple ընկերության դեմ:

̰
ՌԴ-ում այլևս չի թույլատրվի ծխուկները դուրս նետել մեքենայից

13:23 09.01.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է հակահրդեհային կանոններում կատարված փոփոխությունները:

̰
Կարտոֆիլ Լուսնի վրա՞

13:15 09.01.2018

Չինաստանը տիեզերքի նվաճման հերթական քայլն է պատրաստվում անել:

̰
Մոուրինյոն «ջերմացե՞լ» է Մխիթարյանի հանդեպ

19:01 08.01.2018

Հայաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր,  Ուկրաինայի եռակի չեմպիոն և եռակի գավաթակիր, Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր,   Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի սուպերգավաթակիր,  Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, բազմակի անգամ  Հայաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների և Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Սա էլ դեռ Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու նվաճումները չեն:   Վերջին շրջանում սակայն Մխիթարյանի շուրջ  զարգացող իրադարձությունները ավելի ու […]

̰
Մխիթարյանը չի՞ հեռանա «Մանչեսթերից»

15:34 08.01.2018

«Sport BILD»  պարբերականը  անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը:   Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և առհասարակ նրա շուրջ զարգացումները  վերջին շրջանում ամենաքննարկվողներից մեկն են ֆուտբոլային աշխարհում:    «Sport BILD»-ի հրապարակումը թվիտերյան էջում մեջբերել է  «Transfer News Live»-ը. «Հենրիխ Մխիթարյանը այս հունվարին դժվար թե հեռանա «Մանչեսթեր յունայթեդից»,    քանի որ […]

̰
2018-ին Վրաստանը գազ չի գնի Ռուսաստանից

15:22 05.01.2018

Վրաստանի համար գազի հիմնական մատակարարը 2018-ին էլ կմնա Ադրբեջանը: Գնումների ծրագիրը հաստատել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: 2018-ին երկրի կարիքների համար հաշվարկված շուրջ 2.7 միլիարդ խ/մ գազի գերակշիռ մասը՝ 2.6 միլիարդ խ/մ-ը կմատակարարի Ադրբեջանը: Ընդ որում 1.7 միլիարդ խ/մ գազ կմատակարարի «Socar» ընկերությունը, 813 միլիոն խ/մ-ը Շահ-դենիզ գազամուղի միջոցով: Իսկ մոտ 9.4 միլիոն խ/մ գազ էլ կարդյունահանվի տեղում: Վրաստանի գազի սպառման ծավալները ավելանում են տարեց տարի: Օրինակ 2018-ի համար հաշվարկված 2.7 միլիարդը մոտ 9 տոկոսով ավելին է նախորդ տարում սպառած գազի ծավալից: Հաշվարկված է նաև որ 10 տոկոսով կավելանա բնակչության գազասպառումը և 12 տոկոսով արդյունաբերական հատվածինը: Հաշվի առնելով սպառման ծավալների ավելացումը՝ Վրաստանը 2018 թվականին կսկսի ստորգետնյա գազապաստարանի կառուցումը: Շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել 2020 թվականին: Կառույցը թույլ կտա պահեստավորել մինչև 300 միլիոն խ/մ գազ՝ այսինքն տարեկան անհրաժեշտ ծավալի մոտ 15 տոկոսը:

Հիշեցնենք սակայն, որ այս նախաձեռնությունը նոր չէ: Վրաստանի կառավարությունը նախատեսում էր գազապաստարան կառուցել դեռ 2016 թվին: Ի՝դեպ տարածաշրջանում Վրաստանը առայժմ միակ երկիրն է որը չունի գազապաստարան:

̰
Հայտնի է աշխարհում լավագույն դիետան

15:02 05.01.2018

ԱՄՆ Սրտի, թոքերի և արյան ազգային ինստիտուտի փորձագետները հետազոտել են աշխարհի ամենահայտնի 38 դիետաները և պարզել դրանցից լավագույնը: Այն DASH անվանումն ստացած սննդակարգն է:

̰
Apple-ը հայտարարել է իր խոցելի համակարգերի մասին

12:58 05.01.2018

Apple ընկերությունը զգուշացրել է օգտատերերին, որ իր արտադրած համակարգիչներում և բջջային սարքերում կա երկու խոցելի համակարգ: Ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ վտանգի տակ են հայտնվել Mac և iOS գործառնական համակարգերով աշխատող բոլոր սարքերը, թեև դեռ ոչ մի օգտատեր բողոք չի ներկայացրել:

̰
Ինչպե՞ս են Չինաստանում խրախուսում ազդարարներին

11:29 05.01.2018

Շատ հանցագործություններ հնարավոր կլիներ կանխել, եթե դրանց մասին մարդիկ տեղեկացված լինեին նախապես: Հասարակությունում մարդկանց, ովքեր նախապատրաստվող կամ արդեն տեղի ունեցած հանցագործության մասին տեղեկություններ են հաղորդում իրավապահ մարմիններին անվանում են ազդարարներ:Իսկ որոշ երկրներում այս համակարգը գործում է շատ արդյունավետ ու ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց: Օրինակ չինական Safe Zhejiang (Անվտանգ Չժեցյան) հավելվածը առաջարկում է օգտատերերին ազդարարմամբ զբաղվել, որոշակի վարձատրության դիմաց: Վարձատրության տեսակները տարբեր են: Զեղչեր սրճարանի համար, տաքսի ծառայությունից օգտվելու անվճար կտրոններ, անվճար ինտերնետ ծառայություններ, կամ հենց ուղղակի դրամական վարձատրություն: Եվ այս ամենը նրա դիմաց, եթե օգտատերը հայտնի ճանապարհա-տրանսպորտային պատահարների, հարևանների վեճ ու կռիվների, սոցցանցերում ոչ օրինական հրապարակումների և բազմաթիվ այլ անօրինական գործողությունների մասին:

Հավելվածի ներբեռման համար օգտատերին տրվում է 20 միավոր, այլ օգտատերերի հրավիրելու համար՝ 10 միավոր, ամենօրյա օգտագործման համար՝ 5 միավոր, ամեն մի ազդարարման համար՝ 2 միավոր: Միավորների գումարը համարժեք է որոշակի դրամական չափի կամ ծառայությունների: Հատկանշական է, որ ազդարարները չեն կարող անանուն մնալ: Հավելվածից օգտվող յուրաքանչյուրը պարտավոր է հաղորդել իր անունը, ազգանունը, անձնական տվյալները, գտնվելու վայրը: Ներկայումս Չինաստանում 5 միլիոն մարդ է օգտվում այս համակարգից:

Ընդ որում Safe Zhejiang հավելվածը միակը չէ այստեղ: Նմանատիպ համակարգեր շատ կան: Եվս մեկ ուշագրավ փաստ: Բոլորը չէ, որ կարող են հավելվածի օգտատեր դառնալ, մյուս կողմից ոմանք էլ պարտադրված են դառնում: Օրինակ որոշ դպրոցների և մանկապարտեզների սաների ծնողներին ուղղակի ստիպում են դառնալ օգտատեր, ընդ որու՝մ ակտիվ: Պարտադիր է դա նաև բոլոր պաշտոնյաների համար: Այստեղ էլ, սակայն, սոցիալական որոշակի անհավասարություն կա: Պարզվում է՝ ոչ բոլոր բողոքներն են արձագանքի արժանանում, իսկ եթե դրանք ուղղված են որևէ իշխանավորի, ապա որպես կանոն շատ արագ հեռացվում են հավելվածից, կամ դրանց համար պատիժ են կրում հենց ազդարարները:

̰
Կեղծ ահազանգ երկրաշարժի մասին

10:42 05.01.2018

Այսօր առավոտյան Ճապոնիայում սխալմամբ գործել է հզոր երկրաշարժերի ազդարարման համակարգը: Այն աշխատում է ավտոմատ եղանակով այն դեպքերում, երբ անոմալիաներ հայտնաբերող սարքերի տվյալների համադրման արդյուքնում հնարավոր է լինում կանխատեսել 7 և ավելի մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Իրականում անոմալիաներ գրանցվել են, սակայն կանխատեսվող երկրաշարժի հզորությունը եղել է ոչ թե 7 կամ ավելի, այլ 3.9 մագնիտուդ: Սեյսմաբանների խոսքերով, ազդարարաման համակարգում պարզապես խափանում է տեղի ունեցել: Համակարգն աշխատում է հետևյալ կերպ: Ամբողջ Ճապոնիայի տարածքում միաժամանակ սկսում են հատուկ ձայնային ազնաշաններ արձակել բջջային հեռախոսները, անգամ եթե դրանք գտնվում են անձայն ռեժիմում: Իսկ բարձրախոսները, որոնք կան ճապոնական բոլոր քաղաքների բոլոր փողոցներում, սկսում են ազդարարել սպասվող երկրաշարժի մասին: Հատկանշական է, որ այս ազդարարման համակարգը համեմատաբար նոր է, այն մշակվել և գործի է դրվել 2011 թվականի մարտի 11-ի հզոր երկրաշարժից հետո: Այն ժամանակ Ճապոնիայի հարավ-արևելքը ցնցած երկրաշարժի հզորությունը հասավ 9 մագնիտուդի:

̰
Գիտնականներն ուսումնասիրել են հերթ կանգնած մարդու վարքը

20:44 04.01.2018

Հարվարդի բիզնես-դպրոցի փորձագետները հերթ կանգնած մարդկանց վարքի ուշագրավ ուսումնասիրություն են կատարել: Հոգեբանները պարզել են, որ հերթի վերջում կանգնած մարդը միշտ դժգոհ է ցանկացած մեկից, ով գտնվում է հերթի մեկ այլ հավածում: Այդ պատճառով հերթի վերջում կանգնած մարդը հաճախ տեղափոխվում է այլ հերթի մեջ, եթե նույնիսկ այդ հերթը ավելի երկար է, քան այն որտեղ նա մինչ այդ էր:
Հերթի վերջում գտնվող մարդիկ չորս անգամ ավելի հաճախ են որոշում դուրս գալ հերթից, քան հերթի մեջ գտնվող որևէ մեկը: Հոգեբանները փորձի արդյունքում պարզել են, որ հերթի վերջում գտնվող ամեն հինգերորդը տեղափոխվել է այլ հերթ, ընդ որում՝ տեղափոխվողը ստիպված է եղել իր հերթը հասնելուն սպասել ավելի շատ, քան եթե մնար նախկին դիրքում:
Առաջին 10 վայրկյանները ամենադժվարն են եղել հերթի վերջում գտնվողի համար: Դրանից հետո մարդիկ ավելի համբերատար են սպասում:
Գիտնականները ապացուցել են, որ մարդիկ հիմնականում այլ հերթ են տեղափոխվում այն պատճառով, որ չեն ուզում վերջինը լինել:

̰
Տրանսպորտը հաջորդ տարի չի թանկանա

12:19 29.12.2017

Հաջորդ տարի կշարունակվի ճանապարհաշինական մի քանի ծրագիր: Խոսքն առաջին հերթին «Հյուսիս-հարավ» մայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների մասին է:

̰
ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

11:43 29.12.2017

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ վնասվածքներ է ստացել:

̰
Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է լավ հանգստանալ

10:34 28.12.2017

«Լավ նոր տարի դիմավորեք, լավ հանգստանաք, լավ վայելեք արձակուրդը, առավել ևս, որ այն վերջին երկար արձակուրդն է լինելու»,֊ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

̰
Հայուհին տրիլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Apple-ից

13:31 27.12.2017

ալիֆոռնիա նահանգի բնակիչ Վիոլետա Մայիլյանը հայց է ներկայացրել դատարան, որով պահանջում է 999 999 999 000 դոլարի տուգանք սահմանել Apple ընկերության նկատմամբ հին մոդելի սարքերի աշխատանքի արագությունը միտումնավոր նվազեցնելու համար:

̰
Մոուրինյոն վերջապես գովել է Մխիթարյանին

13:23 27.12.2017

«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հենրիխ Մխիթարյանին, որը փոխարինման էր դուրս եկել «Բերնլիի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսին:

̰
Տարվա ամենաանօգուտ հայտնագործությունների 10-յակը

09:56 27.12.2017

Gizmodo հայտնի հրատարակչությունը որոշել է տարվա 10 ամենաանօգուտ հայտնագործությունները: Ցուցակում տեխնոլոգիական այն նորամուծություններն են, որոնք փորձագետների կարծիքով չունեն գրավչություն և ինքնատիպություն: Հակավարկանիշային ցուցակի առաջին տեղում է «Juicero» ընկերության Evans Wi-Fi սարքը, որը հյութ է քամում տոպրակից և ապահովում անլար ինտերնետի միացում: Սարքի արժեքը 400 դոլար է:

Հաջորդը Bodega ընկերության, այսպես կոչված ավտոմատ կրպակն է, որտեղից կարելի է ձեռք բերել տարբեր մանրուքներ: Բայց այս կրպակը հասանելի է հատուկ բանկային քարտի հավելվածի միջոցով:

Երրորդը ցուցակում Odd Company ընկերության Pause Pod վրանն է, որը ձերբազատում է մարդուն ստրեսներից և թույլ է տալիս քնել ձգված ոտքերով:

Անօգուտ իրերի տասնյակում են նաև MakeSpace-ի խելացի պահարանը, Teforia Wi-Fi, ինտերնետ թեյնիկը, Google-ի «հորիզոնական երկնաքերը», Uber-ի թռչող տաքսիները:

̰
Հերթական հարձակումը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վրա

19:18 26.12.2017

Անհայտ անձինք հարձակվել են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վրա: Ինչպես հաղորդում է մերձավորարևելյան «Al-Monitor» պարբերականը, չարագործները զինված են եղել խոշոր մուրճերով և մեծ վնաս են հասցրել եկեղեցուն: Ավերվել է զոհասեղանը, իսկ քրիստոնյա սրբերի նկարներով կտավները պատառոտվել են: Պարբերականին այս մասին տեղեկություններ է հաղորդել եկեղեցու պահակ Արմեն Դեմիրչյանը:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը հայկական ամենամեծ եկեղեցին է Մերձավոր Արևելքում: Երկար տարիներ այն բացիթողի վիճակում էր և միայն 2011 թվականին վերականգնվեց հայկական սփյուռքի հանգանակությունների շնորհիվ: Տարբեր երկրների հայկական համայնքներում այդ նպատակի համար հավաքվել էր մոտ 700 հազար դոլար: վերականգնումից հետո եկեղեցին բացեց դռները այցելուների առջեվ, սակայն կրկին հարձակումների ենթարիկվեց և մեծ վնասներ կրեց 2015 թվականին, թուրքական կառավարական զորքերի և քրդական աշխատավորական կուսակցության զինյալների բախումների ժամանակ:

̰
12 միլիոնի  մասին հորինված պատմություն սեփական ընտանիքին մոլորեցնելու համար

13:34 26.12.2017

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նա իր եղբորը խնդրել է`12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել են և հափշտակել ամբողջ գումարը, ապա ծեծի են ենթարկել եղբորը և ջարդուփշուր արել ավտոմեքենան: Նույն օրը, ժամը 23.00-ին, քաղաքացու եղբայրը՝ 1977 թ. ծնված Գ. Բ.-ն, հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, տվել բացատրություն, որ իրենից գումար չեն հափշտակել, որևէ մեկը ծեծի չի ենթարկել, այլ 12.000.000 դրամը հոկտեմբերից բուքմեյքերական կայքում խաղադրույքներ է կատարել և տանուլ է տվել: Իսկ այս պատմությունը հորինել է, ընտանիքի անդամներից իրականությունը թաքցնելու համար:

̰
Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է «Լուչ-Էներգիա» ակումբի գլխավոր մարզիչ

13:19 26.12.2017

Մախաչկալայի «Անժի» և Մոսկվայի «Արարատ» ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն այժմ գլխավորելու է «Լուչ-Էներգիան»: Գրիգորյանի և ակումբի առջև դրված խնդիրը բավականին բարդ է: Պահպանել տեղը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում: Բանն այն է, որ այժմ թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում և նրան ընդամենը մեկ քայլ է բաժանում վտանգավոր գոտուց: 25 խաղերից հետո «Լուչ-Էներգիան» վաստակել է 27 միավոր: Մյուս խնդիրն այն է, որ մնացած խաղերում ակումբին բաժին են հասել շատ դժվար մրցակիցներ: «Լուչ-Էներգիայի» հանդեպ գործում է նաև նոր ֆուտբոլիստների ձեռք բերման ժամանակավոր արգելքը, ինչը թույլ չի տալիս ակումբին նոր համալրումներ ունենալ: Չնայած այս ամենին ակումբի ղեկավարությունը վստահում է Գրիգորյանին և դրա պատճառը կա: Նախկինում էլ Գրիգորյանը գլխավորել այս ակումբը և ավելին, 2014 թվականին նվաճել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթը:

̰
Ռոբոտ-օձը կօգնի հետազոտել 2011 թվականի երկրաշարժից վնասված «ՖՈՒԿՈՒՍԻՄԱ» ատոմակայանը

11:28 26.12.2017

Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին վերացված չեն: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը և հսկայական ազդեցություն գործեց շրջակա միջավայրի վրա: Թերևս այս հանգամանքն է, որ ստիպում է ճապոնացի գիտնականներին և խոշոր ընկերություններին աղետների հետևանքների կանխարգելման նոր տեխնոլոգիաներ մշակել:

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ընդամենը 11.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Ֆուկուսիմա 2» ԱԷԿ-ը: 2011 թվականի երկրաշարժին դրա բոլոր էներգաբլոկները հնարավոր եղավ ժամանակին կոնսերվացնել, իսկ հովացման համակարգը վերականգնվեց շատ շուտ: Դրա արդյունքում էլ մասնագետները կարողացան ռեակտորների ջերմությունը պահել անհրաժեշտ մակարդակի վրա: 2011 թվականի վերջերին արտակարգ իրավիճակը այդ ատոմակայանից հանվեց, թեև մինչ օրս ռեակտորներից մեկի վնասվածության ծավալների վերաբերյալ ճապոնացի մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք պնդում են, որ ռադիոակտիվ նյութերի հետքեր մինչև հիմա կարող են պահպանված լինել: Մարդկանց միջոցով դա պարզել անհնար է, քանի որ էներգաբլոկին մոտենալ արգելվում է: Եվ ահա խնդրի լուծումը գտել են հայտնի «Տոշիբա» ընկերության և միջուկային օբյեկտների շահագործման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանք ստեղծել են հատուկ ռոբոտ, որը նման է մետաղական օձի և ունի 13 մետր երկարություն: Հեռադիտակ-խողովակը ծայրին միացված տեսախցիկով կարող է մուտք գործել ռեակտորի հերմետիկ փակ հատված ու տեղաշարժվել այնտեղ հեռակառավարման միջոցով: Այս եղանակով «Ֆուկուսիմա 2»-ի թիվ 3 ռեակտորի հետազոտումը կսկսվի հաջորդ տարի: Իսկ 2023 թվականին նախատեսված է բարձրռադիոակտիվ վառելիքի դուրսբերումը թիվ 1 և 2 ռեակտորների հովացման ավազաններ:

̰
Գյումրիում երկու կանայք են դանակահարվել. կասկածյալը կոշկակար է

09:49 26.12.2017

Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Տուժածները երկու կանայք են, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: 1971 թվականին ծնված Հռիփսիկ Ղազարյանի մոտ առկա է որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք: Նա վիրահատվել է: Մյուս տուժածը՝ 1980 թվականին ծնված Գայանե Ծառուկյանը վնասվածքներ է ստացել որովայնի և կրծքավանդակի հատվածում: Երկուսի վիճակն էլ այս պահի դրությամբ, ըստ «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, միջին ծանրության է: Տուժածները արդեն վիրաբուժական բաժանմունքում են: Հռիփսիկը և Գայանեն պատմել են, որ իրենց վնասվածքներ է հասցրել կոշկակարը, ում մոտ նրանք կոշիկ են պատվիրել: Այս տեղեկությունը հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ գործով ձերբակալված կասկածյալը կոշկակար է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ այն է երկու անձանց մարմնական ծանր վնասվածք հասցնելը: Քննչական գործողություններ են տարվում դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ:

̰
BACK_TO_TOP