19:35 25.12.2017
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի երևանյան ասուլիսի քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք օրերս Աթեշյանը հայտարարել էր թե Էրդողանի եղբայրն է, ապա քննադատել էր Կարո Փայլանին ու ասել էր որ ամեն ինչ անում է համայնքի համար իսկ համայքնը իր կողմից է: Այս աղմկահարույց հայտարարություններին արձագանքը չուշացավ: Այսօր պատասխան ասուլիսով հանդես են եկել «Պահանջում ենք պատժել Աթեշյանին» նախաձեռնության անդամները: Քաղաքացիական այս […]
17:21 25.12.2017
Առաջարկվում է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին այսուհետ լեգիոներ չհամարել: Եթե առաջարկները ընդունվեն, ապա հնարավոր է՝ ուժի մեջ մտնեն առաջիկա տրանսֆերային պատուհանների ժամանակ:
15:59 19.12.2017
Ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում կկատարվեն փոփոխություններ և լրացումներ: Առաջարկների փաթեթը Սզգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Փոփոխությունները, մասնավորապես, սահմանում են ընկեցիկ երեխաների որդեգրման կարգը: Որդեգրումը կթույլատրվի միայն ամուսիններից յուրաքանչյուրի համաձայնության պարագայում և այն դեպքում, եթե ոստիկանությունը 3 ամսյա ժամկետում չի կարողացել գտնել երեխայի ծնողներին: Մեկ այլ դրույթով սահմանվում է որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարեբերությունը, որը չպետք է լիմի 50 տարեկանից ավելի: Հետաքրքիր ևս մեկ դրույթ վերաբերում է երեխաների կարծիքին: Եթե նախկինում հաշվի էր առնվում 10 տարեկանից բարձր երեխայի կարծիքը, ապա առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում հաշվի առնել նաև մինչև 10 տարեկան երեխայի կարծիքը:
15:33 19.12.2017
«Դատարանները լինելու են անկախ, թ՞ե կշարունակեն մնալ քաղաքական պրեսինգի տակ»,- դատական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների շուրջ քննարկումների ժամանակ խորհրդարանին հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով մեր երկրում երկու իրականություն կա: «Մեկը վիրտուալն է , մյուսը իրականը: Առաջինում ամեն ինչ նորմալ է, երկրորդում ամեն ինչ այլ է: Եվ եթե նախագիծը չի ապահովելու դատարանների անկախությունը, ապա կդառնա հերթական մեռելածին օրենքը»,- հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:
13:09 19.12.2017
Ըստ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների Երևանում այլևս չեն լինի վարչական շրջանների առաջին ատյանի առանձին դատարաններ, այլ կլինի մեկ ընդհանուր դատարան: Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկները ներկայացրել է արդարադատության փոխնախարարը: Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ այս քայն ուղղված է դատարանների բեռնաթափմանը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մի դատավոր կարող է եռակի անգամ շատ գործ քննել, քան Երեանի մեկ այլ վարչական շրջանի մեկ ուրիշ դատավոր: Նոր օրենքով դատավորների ծանրաբեռնվածության տարբերությունը պետք է չգերազանցի 10 տոկոսը:
12:25 19.12.2017
Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում քննարկվել է նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն ևս ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկվող հիմնական փոփոխությունն այստեղ վերաբերում է էլեկտրոնային եղանակով դատական հայցադիմումների ներկայացմանը: Այսինքն՝ այսուհետ ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային եղանակով քաղաքացիները կկարողնան դիմել դատարան: Փաստաթղթերը անհրաժեշտ կլինի ներկայացնել սկանավորված, իսկ ապացույցները բուն փաստաթղթային տեսքով արդեն դատական նիստերի ընթացքում:
11:32 19.12.2017
Ազգային ժողովում թեժ քննարկում է ընթանում քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
«Ինչո՞վ է պայմանավորված ձերբակալված անձի նոր իրավունքների սահմանումը: Իսկ անօրինական ձերբակալությունների ին՞չ վիճակագրություն կա և ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետ»,- հարց է ուղղել արդարադատության փոխնախարարին Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, թե «ողջամիտ» բառը մանտրա են սարքել, որ ինչպես ուզեն շահարկեն:
11:14 19.12.2017
Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում է քրեական դատավարական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին: Նոր նախագծի մասին զեկուցել է արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Օրենսդրական փոփոխություններով ձերբակալված անձը կարող է 60 ժամվա ընթացքում բողոք ներկայացնել ձերբակալման դեմ, իսկ դատարանը պարտավոր է հինգ օրում քննել այդ բողոքը: Եթե ձերբակալվածի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ապա դատարանը պարտավոր է բողոքը քննել անհապաղ: Այս առաջարկը, սակայն ,լիարժեք չէ և առաջինից երկորդ ընթերցում ընկած հատվածում այն կլրացվի,- նշել է փոխնախարարը:
10:02 19.12.2017
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Այս արտահերթին քննարկվում են երեկ մշտական հանձնաժողովներում դրական եզրակացության արժանացած օրենսդրական նախագծերը, այդ թվում ընտանեկան օրենսգրքում, քրեական դատավարության օրենսգրքում և մի քանի տասնյակ այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը: Նիստի մեկնարկին դահլիճում ներկա է եղել և գրանցվել է 95 պատգամավոր:
17:22 18.12.2017
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին մի քանի տասնյակ նախագծեր, այդ թվում՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը կընդգրկվի վաղվա արտահերթ նիստի օրակարգ:
12:07 18.12.2017
«Միսս Իրաք» մրցույթի հաղթող՝ Սառա Իդանն իր ընտանիքի հետ շտապ լքել է երկիրը: Գեղեցկուհին հարկադրված է հեռացել հայրենիքից ընդամենը մի լուսանկարի պատճառով:
11:12 18.12.2017
Հնդկական Ահմադաբադ քաղաքում ավարտին է մոտենում մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադան: Մրցաշարին մասնակցում է 30 հավաքական, այդ թվում նաև մեր պատանի շախմատիստները: 8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը կիսում է 4-7 հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն է: Հայաստանի հավաքականը տարել է 5 հաղթանակ, կրել երեք պարտություն: Այս պահին ընթանում է վերջին տուրը: Մեր հավաքականի մրցակիցը […]
12:56 14.12.2017
Այսօր կառավարության նիստից հետո հարցազրույցի ժամանակ, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանել է հարցին, թե որքանով են հունվարից սպասվող թանկացումները անդրադառնալու առողջապահության ոլորտի վրա:
19:26 12.12.2017
Ուկրաինացի բլոգեր Միրոսլավ Օլեշկոն հրապարակել է մի տեսանյութ, որում նկատելի է Միխեիլ Սաակաշվիլիի տարօրինակ վարքը Պեչորյան շրջանային դատարանի նիստի ժամանակ: Կադրերում երևում է, թե ինչպես է Սահակաշվիլին ցրված հայացքով դեպի վեր նայում, անիմաստ շարժումներ կատարում, շոյում ինքն իր դեմքն ու շորերը:
«Տեսախցիկները Սաակաշվիլիին այս վիճակում արձանագրում են ոչ առաջին անգամ»,- գրում է բլոգերը և կարծիք հայտնում, որ Վրաստանի նախկին նախագահը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր համաձայնել են Օլեշկոյի վարկածին՝ նշելով, որ Սահակաշվիլին տիպիկ թմրամոլի վարք է դրսևորում: Հիշեցնենք, որ երեկ Պեչորյան շրջանային դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը Սահակաշվիլիին տնային կալանքի տակ պահելու մասին:
13:20 12.12.2017
«Juno» (Jupiter Polar Orbiter) տիեզերակայանը կարողացել է որոշել Յուպիտեր մոլորակի կարմիր հետքի խորությունը: Գազային հսկայի ընդերքի անիմացիոն տեսանյութը տեղադրվել է ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալության կայքում: Բացահայտումը կատարվել է MWR (Microwave Radiometer) միկրոալիքային ռադիոչափիչի միջոցով: Յուպիտերի հսկայական կարմիր հետքը մթնոլորտ է խորանում շուրջ 300 կիլոմետր: Խորության աճի հետ աճում է նաև գազային մարմնի ջերմաստիճանը: Գազային հետքի երկարությունը շուրջ 40 հազար կիլոմետր է, լայնությունը 13 կմ:
Յուպիտերի կարմիր հետքը Արեգակնային համակարգի ամենահետաքրքիր երևույթներից մեկն է, որի ուսումնասիրությամբ գիտնականները զբաղվում են արդեն 300 տարի: Juno տիեզերակայանը ուսումնասիրում է նաև Յուպիտերի ամպերն ու բևեռափայլերի երևույթը: Juno տիեզերակայանի առաքելությունը կավարտվի 2018-ի փետրվարին, որից հետո այն կոչնչանա գազային հսկայի մթնոոլորտում:
11:23 12.12.2017
Անգլիայի Պրեմիեր լիգայում մանչեստերյան երկու ակումբների հանդիպումից հետո, վեճ էր ծագել հակառակորդ թիմերի ֆուտբոլիստների միջև, իսկ Ժոզե Մոուրինյոն պլաստիկե շշով հարվածել էր «Մանչեստեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի գլխին: Այս իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել բրիտանական լրատվամիջոցներում: Եվ ահա պարզվել է միջադեպի ևս մեկ պատճառ: Հաղթանակից հետո «Մ. Սիթիի» ֆուտբոլիստները առիթը բաց չեն թողել ծաղրել Զլատան Իբրահիմովիչին, որը դուրս է եկել խաղադաշտ 77-րդ րոպեյին:
«Իբրա, դու շատ ես խոսում, բայց քիչ շարժվում»,- ասել է հակառակորդ ակումբի ֆուտբոլիստներից մեկը:
Սադրանքին «Մ.Յունայթեդի» ֆուտբոլիստները արձագանքել են անմիջապես: Լեզվակռիվը վերածվել է 20 ֆուտբոլիստի մասնակցությամբ ծեծկռտուքի: Պարզվել է սակայն, որ կոնֆլիկտը շատ ավելի շուտ է սկսվել, դեռ մինչև դերբին, ու մեղավորն այստեղ Մոուրիյոյից ոչ պակաս սկանդալային Իբրահիմովիչն էր: Խաղից առաջ հենց Իբրահիմովիչը հայտարարել էր, որ «Սիթիին» չի կարելի համեմատել ոչ միայն «Յունայթեդի», այլև նույնիսկ միայն իր հետ:
«Անձամբ ես ավելին եմ, քան «Մանչեստեր Սիթին»: Ես ավելի մեծ եմ, ավելի շատ պարգեվներ ու երկրպագուներ ունեմ քան այդ ակումբն ամբողջությամբ: Անգամ «Սիթիի» երկրպագուները իմ հետ հանդիպումից հետո դառնում են իմ ֆանատները»,- հայտարարել էր Զլատանը:
Հիշեցնենք որ «Մանչեստեր Յունայթեդը», որը առաջնությունում առայժմ երկրորդն է, վերջին 40 տնային խաղերում առաջին պարտությունը կրեց, իսկ «Մանչեստեր Սիթին» ընթացիկ առաջնությունում առայժմ անպարտելի է և վստահորեն գլխավորում է մրցաշարայի աղյուսակը: Ինչ վերաբերում մեծ աղմուկ հանած այս միջադեպին, ապա այն այժմ հետաքննում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:
18:34 11.12.2017
Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ այսօր նիստ էր գումարել խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստի նախնական օրակարգը խիստ հագեցած է եղել: 6 տասնյակից ավելի հարցեր են նախատեսված եղել քննարկման: Սակայն օրենսդրական նախագծերի մի մասի քննարկումը հանձնաժողովը որոշել է տեղափոխել անորոշ ժամկետով, ևս մի խումբ օրինագիծ էլ տեղափոխել է 2018 թվականի նիստերի օրակարգ: Արդյունքում օրակարգը […]
10:55 11.12.2017
«Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն ծեծկռտուք է հրահրել մանչեստերյան դերբիից հետո: Մոուրինյոն վիճաբանել է «Մանչեստեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնի հետ, այն բանից հետո երբ պորտուգալացու թիմը սեփական հարկի տակ պարտություն է կրել Սիթիից՝ 1-2 հաշվով: Ինչպես հայտնում է «The Telegraph» պարբերականը, խաղից հետո «Սիթին» շատ բուռն է տոնել իր հաղթանակաը, ինչն էլ դուր չի եկել Մոուրինյոյին: […]
20:42 08.12.2017
Տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության արդեն ավանդական դարձած ֆուտզալի գավաթի 15-րդ խաղարկությունը:
15:52 08.12.2017
Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին խոսում են ավելի ու ավելի հաճախ: Նույնիսկ նշվում են արդեն ակումբներ, որոնք ցանկանում են գնել Մխիթարյանին: Սկզբում դա «Բորուսիան» էր, հիմա՝ իտալական «Ինտերը»:
12:35 05.12.2017
«ԵԼՔ»-ը դեմ է քվեարկելու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պայմանագրի վավերացմանը: Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայն չէ դահլիճում հնչած այն կարծիքների հետ, թե ԵԱՏՄ մաքսային օերնսգիրքը միայն դրական փոփոխություններ է ենթադրում: «Կապրենք, կտեսնենք…»,- ասել է ԵԼՔ-ի ղեկավարը, ապա օրինակ է բերել հայ վարորդների՝ ՌԴ-ում ունեցած խնդիրները և ելույթի վերջում ընթերցել է Ռուսաստանում բնակվող Հայաստանի մի քաղաքացու իրեն ուղղված նամակը, որտեղ էլ հիշատակվում է ռուսական «Все это ерунда» հայտնի արտահայտությունը:
10:46 05.12.2017
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգի առաջին հարցը վերաբերում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին: Քննարկումներն ընթացքի մեջ են: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Մինչ այդ Միրումյանը ներկայացրել է Մաքսային օրենսգրքով նախատեսված բարեփոխումները: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ նոր օրենսգիրքը նախատեսում է ապրանքների հայտարարագրման և տեղափոխման ժամկետների էական կրճատում: Կրճատվում են նաև տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները:
09:45 05.12.2017
ԱԺ-ն հերթական քառօրյայի հենց սկզբում մերժեց «Ելք» խմբակցության հեղինակած՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ մտցնելու հարցը, որը հանձնաժողովում ևս բացասական եզրակացության էր արժանացել: Կողմ քվեարկեց միայն «ԵԼՔ»-ը, մյուս բոլոր խմբակցությունների պատգամավորները քվեարկեցին դեմ: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը իր տեսակետը ներկայացնելով հարցի վերաբերյալ, ասաց թե Հայաստանը գրեթե ոսկերչական ճշգրտությամբ քայլ է կատարել արտաքին քաղաքականության ոլորտում, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյան խորհուրդ տվեց շրջել մարզերով՝ գյուղերով ու քաղաքներով և բացատրել ժողովրդին, թե ինչու է ապրանքը թանկանում:
13:00 04.12.2017
Ռուսաստանի Դաշնության շուրջ 7 միլիոն քաղաքացի կարող է զրկվել երկրից դուրս գալու հնարավորությունից: Պատճառը պետական և այլ տեսակի պարտքերն են: Միայն 2017 թվականին երկրից դուրս գալու իրավունքից ժամանակավորապես զրկվել է 2.7 միլիոն ռուսաստանցի: Ընդորում այդ իրավունքից զրկող պետական պարտքի չափը 2017 հոկտեմբերի մեկից ավելացել է եռակի: Եթե նախկինում 10 հազար ռուբլուց ավելի պարտք ունեցողին […]
09:57 04.12.2017
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում վանդալների հարձակման է ենթարկվել Լիոնել Մեսսիի արձանը: Ի դեպ ընթացիք տարում սա արդեն հարձակման երկրորդ դեպքն է աշխարհահռչակ ֆուտբոլիստի արձանի վրա: Այս անգամ կոտրել են «Մեսսիի» ոտքերը, իսկ նախորդ հարձակման ժամանակ վնասվել էր արգենտինացու մարմնի վերին հատվածն ու գլուխը: Մեսսի արձանը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի հատվածում, որը կոչվում է […]
17:16 01.12.2017
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկել է մի շարք օրենսդրական նախագծեր և տվել է դրական եզրակացություն, այդ թվում նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին: Այն արդեն քննարկվել է առաջին ընթերցմամբ, և որոշակի փոփոխություններից հետո կներկայացվի երկրորդ ընթերցման: Խոսքը այսպես […]
17:42 30.11.2017
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Ռիվերսայդ քաղաքի ոստիկանները ահազանգն են ստացել այն մասին, որ թաղամասերից մեկում ընտանեկան բռնություն է գրանցվել: Նրանք մեկնել են ահազանգի հետքերով: Բռնություն գործադրած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են մեքենայում: Քրիստոֆեր Մաքքլինտոնը դիմադրություն է ցույց տվել, և ոստիկանները ստիպված դիմել են ֆիզիկական ուժի և այլ միջոցների: Նրանցից մեկը փորձել է էլեկտրաշոկերի միջոցով հանդարտեցնել 22-ամյա Մաքքլինտոնին, սակայն պատահաբար էլեկտրական լիցքը բաժին է հասել գործընկերոջը: Էլեկտրական հարվածից նա ուշագնաց է եղել. ոստիկանին հոսպիտալացրել են: Բժիշկներն ասում են, որ լուրջ բան չկա և շուտով նա դուրս կգրվի:
15:43 30.11.2017
Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է բելառուսական «Տորպեդո-Բելազ»-ի`անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն ընթացել է «Տորպեդո-Բելազ»-ի պաշտոնական կայքում առաջնության ամբողջ ընթացքում: Արդյունքում, երկրպագուների վարկածով ակումբի 2017 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը: Ի դեպ, երեկ «Տորպեդո-Բելազ»-ի պաշտոնական կայքը հայտնել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի`ակումբից հեռանալու մասին:
Կամո Հովհաննիսյանն անցնող տարում Բելառուսի առաջնության 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ: 10 խաղերում երկրպագուները նրան ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույն եռյակում հայտնվել է 24 անգամ` գրեթե յուրաքանչյուր խաղում:
«Ցավոք, մրցաշրջանի ավարտից հետո Կամոն հեռացավ ակումբից, բայց մեր երկրպագուները, հավանաբար, դեռ երկար կհիշեն այս վառ, նպատակասլաց, արագ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստին»,- գրում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:
Կամո Հովհաննիսյանը 2017 թվականի հունվարին էր համալրել «Տորպեդո-Բելազ»-ի շարքերը:
15:17 30.11.2017
Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի դատարանի դահլիճում: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը: Այսօր կեսօրին մոտ, սպանության գործով դատական նիստի ժամանակ, դահլիճում գտնվող մի տղամարդ գրպանից հանել է երկու նռնակ ու պայթեցրել: Պայթյունների հետևանքով մեկ մարդ մահացել է, 7 վիրավոր կա, որոնցից երեքը մեղադրայալներն են: Տեղի ունեցածի հանգամանքները քննվում են:
20:27 28.11.2017
Այսօր երեկոյան ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձն ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Այս մասին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների միջոցով: