TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հերթական հարձակումը «Մեսսիի» վրա

09:57 04.12.2017

  Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում վանդալների հարձակման է ենթարկվել Լիոնել Մեսսիի արձանը:  Ի դեպ ընթացիք տարում սա արդեն հարձակման երկրորդ դեպքն է աշխարհահռչակ ֆուտբոլիստի արձանի վրա: Այս անգամ կոտրել են «Մեսսիի» ոտքերը, իսկ նախորդ հարձակման ժամանակ վնասվել էր արգենտինացու մարմնի վերին հատվածն ու գլուխը:    Մեսսի արձանը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի հատվածում, որը կոչվում է […]

̰
Ծառայությունից խուսափածների մասին օրինագիծը  կուղարկվի երկրորդ ընթերցման

17:16 01.12.2017

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր   քննարկել է  մի շարք օրենսդրական նախագծեր  և տվել է դրական եզրակացություն, այդ  թվում   նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին:    Այն  արդեն քննարկվել է առաջին ընթերցմամբ, և որոշակի փոփոխություններից հետո   կներկայացվի երկրորդ ընթերցման:  Խոսքը  այսպես […]

̰
Ոստիկանը գործընկերոջը հարվածել է էլեկտրաշոկով

17:42 30.11.2017

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Ռիվերսայդ քաղաքի ոստիկանները ահազանգն են ստացել այն մասին, որ թաղամասերից մեկում ընտանեկան բռնություն է գրանցվել: Նրանք մեկնել են ահազանգի հետքերով: Բռնություն գործադրած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են մեքենայում: Քրիստոֆեր Մաքքլինտոնը դիմադրություն է ցույց տվել, և ոստիկանները ստիպված դիմել են ֆիզիկական ուժի և այլ միջոցների: Նրանցից մեկը փորձել է էլեկտրաշոկերի միջոցով հանդարտեցնել 22-ամյա Մաքքլինտոնին, սակայն պատահաբար էլեկտրական լիցքը բաժին է հասել գործընկերոջը: Էլեկտրական հարվածից նա ուշագնաց է եղել. ոստիկանին հոսպիտալացրել են: Բժիշկներն ասում են, որ լուրջ բան չկա և շուտով նա դուրս կգրվի:

̰
Հայ ֆուտբոլիստը՝ բելառուսական թիմի լավագույն մարզիկ

15:43 30.11.2017

Կամո Հովհաննիսյանը ճանաչվել է բելառուսական «Տորպեդո-Բելազ»-ի`անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն ընթացել է «Տորպեդո-Բելազ»-ի պաշտոնական կայքում առաջնության ամբողջ ընթացքում: Արդյունքում, երկրպագուների վարկածով ակումբի 2017 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը: Ի դեպ, երեկ «Տորպեդո-Բելազ»-ի պաշտոնական կայքը հայտնել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի`ակումբից հեռանալու մասին:

Կամո Հովհաննիսյանն անցնող տարում Բելառուսի առաջնության 28 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ: 10 խաղերում երկրպագուները նրան ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ լավագույն եռյակում հայտնվել է 24 անգամ` գրեթե յուրաքանչյուր խաղում:

«Ցավոք, մրցաշրջանի ավարտից հետո Կամոն հեռացավ ակումբից, բայց մեր երկրպագուները, հավանաբար, դեռ երկար կհիշեն այս վառ, նպատակասլաց, արագ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստին»,- գրում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը:

Կամո Հովհաննիսյանը 2017 թվականի հունվարին էր համալրել «Տորպեդո-Բելազ»-ի շարքերը:

̰
Պայթյուն դատարանի դահլիճում

15:17 30.11.2017

Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի դատարանի դահլիճում: Այս մասին հայտնել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը: Այսօր կեսօրին մոտ, սպանության գործով դատական նիստի ժամանակ, դահլիճում գտնվող մի տղամարդ գրպանից հանել է երկու նռնակ ու պայթեցրել: Պայթյունների հետևանքով մեկ մարդ մահացել է, 7 վիրավոր կա, որոնցից երեքը մեղադրայալներն են: Տեղի ունեցածի հանգամանքները քննվում են:

̰
Զինված հարձակում Երևանում

20:27 28.11.2017

Այսօր երեկոյան ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձն ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։ Այս մասին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների միջոցով:

̰
Մի խումբ ֆուտբոլիստներ  զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կստանան

18:12 28.11.2017

Հայաստանի կառավարությունն առաջիկա նիստին կքննարկի 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալու հարցը: Մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կարող է ստանալ մակեդոնական «Ռաբոտնիչկիի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող՝ 25 ամյա Վարդան Գրիգորի Պողոսյանը: Իսկ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում է նախատեսված ևս 6 ֆուտբոլիստի՝ Մարտին Գևորգյանի, Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Միխայիլ Մարտիրոսյանի և Իվան Մամախանովի համար: Նրանց տարիքը տատանվում է 20-22 -ի սահմաններում: Կառավարության նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես եկող այս ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։

̰
Հայաստանը շարունակում է միջազգային հարթակներում  պաշտպանել Իրանին

13:46 28.11.2017

Իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը լրագրողների առջև համատեղ հայտարարության իր տեքստը սկսել է շնորհակալություններով: Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախ շնորհակալություն է հայտնել բարեկամ հայ ժողավրդից ջերմ ընդունելության համար, ապա շնորհակալություն հայտնել ավերիչ երկրաշարժի առիթով հայկական կողմից ստացված ցավակցությունների և օգնության առաջարկի համար: Իսկ ելույթի ամենավերջում շնորհակալություն հայտնել նաև միջազգային հարթակներում Իրանին սատարելու և պաշտպանելու համար: Մոհամմադ Ջավադ Զարիֆը նաև նշել է, որ Հայաստանն ու Իրանը լավ հարևաններ են ու լավ գործընկերներ, որոնք դեռ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն:

̰
Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագիրը

12:17 28.11.2017

Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագիրը. այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների առջև համատեղ հայտարարության ժամանակ: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների նախագահների վերջերս կայացած երկու հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նալբանդյանի խոսքերով ՀՀ-Իրան հարաբերությունները զարգանում են դինամիկ և ընդգրկում նորանոր ոլորտներ, սակայն դա առավելագույնը չէ, քանի որ դեռ բավականին մեծ չիրացված ներուժ կա:

̰
«Արցախը մեզ հետ ստորագրում է այս համաձայնագիրը». Մերուժան Տեր-Գուլանյան

18:55 27.11.2017

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով Արցախը մեզ հետ ակամայից ստորագրում է ՀՀ-Եմ համաձայնագիրը:  Պատասխանելով  համաձայնագրի՝ արցախյան խնդրի հետ առընչություն ունենալու մասին    հարցին  Տեր-Գուլանյանը հիշեցրել է, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, հետեվաբար Հայաստանի հետ համաձայնագիրը նաև Արցախն է ստորագրում:   Հրապարակախոսի կարծիքով Հայաստանը ստորագրելով համաձայնագիրը վերադաձավ 3000 տարի առաջվի իր կարգավիճակին: 

̰
«Վերադարձանք այնտեղ որտեղից եկել էինք». Ռուբեն Բաբայանը  ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

17:49 27.11.2017

«Սա դուռ է, որը բացվեց: ճանապարհը պետք է անցնենք ինքնուրույն: Սա դժվար ճանապարհ է, խոչընդոտները շատ կլինեն»,- այսպես է մեկնաբանել ՀՀ -ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:  Նրա կարծիքով Հայաստանը վերդառանում է այնտեղ որտեղից եկել է:   Ինչ վերաբերում է սահմաններին և վիզայի ռեժիմի ազատականացմանը ապա Բաբայանի կարծիքով խիստ սխալվում են […]

̰
Արամ Սաֆարյանի կարծիքով ուկրաինացիներն ու վրացիները պետք է նախանձեն հայերին

17:09 27.11.2017

Մեկնաբանելով ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը հասարակական-քաղաքական գործիչ Արամ Սաֆարյանը նշել է, որ այն բնական հետաքրքրություն է առաջացնում Ուկրաինայի և Վրաստանի հասարակությունների միջև:  Սաֆարյանի կարծիքով ուկրաինացեիներն ու վրացիները հետևյալ կերպ են մտածելու, թե երե կարելի էր այսպիսի հարաբերություններ ունենալ և Ռուսաստանի և Արևմուտքի հետ, ապա ինչ՞ու  իրենք չունեցան և ինչ՞ու իրենց երկիրը դարձրեցին ավելի խոցելի:  […]

̰
«Մենք ենք, մեր սարերը». Լարիսա Ալավերդյանը արցախյան խնդրի և ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

15:56 27.11.2017

Ի՞նչ նպաստ կբերի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը արցախյան  խնդրի լուծման տեսանկյունից:  Մամուլի ակումբների մեկում այսպիսի հարց է ուղղվել իրավագետ Լարիսա Ալավերդյանին:   Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշել է, որ որեվէ կառույց այդ թվում և ԵՄ-ը, և ՄԱԿ-ը չի ուզում իր վրա վերցնել Ղարաբաղյան խնդրի լուծման պարտականությունը:  «Մենք ենք, մեր սարերը, ոչ ոք մեր ձոխարեն ոչինչ […]

̰
Սուրեն Սարգսյանի կարծիքով 3-4 տարուց կկարողանանք ճանապարհորդել վրացիների նման

15:32 27.11.2017

Եվրոմիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը   մնում է քաղաքական թիվ մեկ թեման Հայաստանում:   Մինչև բրյուսելյան գագաթնաժողովը  ամիսներ շարունակ վերլուծաբաններն  ու քաղաքագետները փորձում էին կանխատեսումներ անել թե արդյո՞ք համաձայնագիրը կստորագրվի, և  ի՞նչը կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ:  Հիմա արդեն հետստորագրման վերլուծությունների փուլն է , որը հավանաբար կտևի նույնքան երկար, ինչքան մինչև ստորագրումը տևած քննարկումներն […]

̰
Ինչ սպասելիքներ կան Եվրամիության հետ նոր համաձայնագրից

14:56 24.11.2017

Նախ ի՞նչ ունենք Եվրամիության հետ ու Եվրամիությունից:  Համագործակցության բավականին երկար տարիների փորձ, ֆինանսական որոշակի աջակցություն, բարեփոխումների ծրագրեր տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մարզեր, դատաիրավական համակարգ, կրթություն:  Իսկ ի՞նչ կարող է տալ նոր համաձայնագիրը: Ըստ որոշ փորձագետների շատ ավելի մեծ ու թիրախավորված աջակցություն, տնտեսական ազատություն, կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի նոր՝ ավելի արդյունավետ մեխանիզմներ, ավելի լայն ժողովրդավարություն: Մի […]

̰
Բրյուսելում շարունակվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովը

14:11 24.11.2017

Հերթական հավաքը Բրյուսելում կարևորվում է նախևառաջ այն 6 երկրների համար, որոնց հետ Եվրամիության արևելյան գործընկերության ուղղություններն են ձևավորվում: Արևելյան գործընկերության գագաթաժողովը նախաձեռնություն է ուղղված Հայաստանի, Բելարուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Գագաթաժողոներ անցկացվում են2009 թվականից, երկու տարին մեկ: Այսինքն ս արդեն 5-րդն է:  Գագաթաժողովներրին նախանշվում են համագործակցության հեռանկարները հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական […]

̰
«Շատ անկեղծանալ էլ չարժե». Շարմազանովի խորհուրդը Հակոբ Հակոբյանին

15:27 14.11.2017

Փոխհատուցում տալ ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադարձող մայրերին. այսպիսի առաջարկ է ներկայացնում կառավարությունը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձին, եթե վերջինս ցանկություն ունենա վերդառնալ աշխատանքի մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը: Խոսքը այն դեպքերի մասին է, երբ մայրը դիմում է դայակի ծառայություններին, պետությունն էլ մասնակիորեն փոխհատուցում է դայակին տրվող աշխատավարձը, ինչը ենթադրում է նաև պետությանը հարկերի վճարում: Թեմայի շուրջ այս քննարկումն ԱԺ-ումր բանավեճի է վերածվել: Հարց է ուղղվել ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, թե արդյո՞ք այս դեպքում ծնողը կամ դայակը չեն ցանկանա հարկային դաշտ մտնելը: Հակոբ Հակոբյանը հարցին անկեղծ է պատասխանել, Էդուարդ Շարմազանովն էլ խորհուրդ է տվել շատ չանկեղծանալ:

̰
«Սոցծառայություններին մինչև 4 ամսվա նպաստ են թողնում նպաստից չզրկվելու համար». ԵԼՔ դաշինք

12:50 14.11.2017

«Սոցծառայություններում որոշակի ատկատներ վերցնելու պրակտիկան պահպանվում է, 1,2, որոշ դեպքերում՝ մինչև 3- 4 ամսվա նպաստ են թողնում սոցծառայություններին նպաստ ստանալու համար: Արդյո՞ք նման ահազանգեր ստանում է նաև աշխատանքի և սոցիալական հարցեդրի նախարարությունը և ի՞նչ է անում այդ ահազանգերի ժամանակ»,- Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի այսօրվա նիստին հարցրել է նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարի խոսքերով ահազանգեր ստանում են, բայց երբ գործը հասնում է գրավոր տեղեկատվություն ներկայացնելուն, նույն բողոքող ընտանիքները մերժում են այն, որ տեսուչների հետ որոշակի գործարքներ են կատարել: Հիշեցնենք, որ կառավարությունը սոցիալական աջակցության և նպաստների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացրել, որն էլ այսօր քննարկվում է Ազգային Ժողովում:

̰
ԱԺ-ի հերթական քառօրյան սկսվեց «Ծառուկյան» դաշինքի գրոհով

12:14 14.11.2017

ԱԺ-ի հերթական քառօրյայի մեկնարկը բուռն ստացվեց: Նիստերի օրակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ԱԺ-ի նախագահի ելույթից հետո, կարծիքների փոխանակության համար հերթագրեվցին «Ծառուկյան դաշինք» խմբակցության միանգամից 8 պատգամավորներ: Նրանց ելույթները որեվէ կապ չունեյին օրակարգի հետ, այլ տոնավաճառների աշխատողների մտահոգությունների մասին էին: Խմբակցության անդամների խոսքերով հարկային կոշտ վարչարարությունից բողոքում հազարավոր առևտրականներ, և այդ բողոքը ուղղվել է նաեվ խորհրդարանական ուժերին: «Այն ինչ կատարվում է տեռռոր է», -այսպես է բնորոշեց իրավիճակը նաիրա Զոհրաբյանը: Սուր ելույթները հաջորդում էին մեկը մյուսին: Նիստը վարող Էդուարդ շարմազանովը ստիպված եղավ մի քանի անգամ անջատել խոսափողը:

̰
«50 հազար ստորագրություն բերեք  արտահերթ  անենք, պաժալուստա»,- Շարմազանովի պատասխանը

11:43 14.11.2017

Ազգային ժողովում տոնավաճառների աշխատակիցների բողոքի վերաբերյալ թեժ քննարկումների ժամանակ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները առաջարկել են արտահերթ նիստ հրավիրել, կամ տվյալ նիստի օրակարգ մտցնել նաև առևտրականներին մտահոգող հարցի քննարկումը: Առաջարկին նիստը վարող Էդուարդ Շարմազանովը պատասխանել է հետեվյալ խոսքերով: «50 հազար ստորագրություն բերեք արտահերթ անենք, Պաժալուստա»:

̰
BACK_TO_TOP