TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC
editor

editor

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:53 27.11.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել, որում երկու մարդ է եղել

10:47 27.11.2022

Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում անհայտ մոդելի վարձակալած ուղղաթիռը, որում երկու մարդ է եղել, վթարի է ենթարկվել, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջներին,փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է մոտ 10.50-ին (Մոսկվայի ժամանակով 04.50-ին)։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում գտնվող մարդիկ մահացել  են: Վթարի վայրից ծուխ էր գալիս, հետո ուղղաթիռի մասերը հրդեհվել […]

̰
Դիետոլոգը որոշ մարդկանց զգուշացնում է կիտրոնով ջուր չխմել

10:20 27.11.2022

Կիտրոնով ջուրը կարող է վնասել ատամի էմալը և վնասակար է որոշ մարդկանց համար, զգուշացրել է սննդաբան Մարիյաթ Մուխինան։ Այս մասին նա զգուշացրել է Life-ին տված հարցազրույցում։ Մուխինայի խոսքով՝ կիտրոնով ջուրը խթանում է լորձաթաղանթը։ «Իսկ եթե մարդը թթվայնության բարձրացման ֆոնին ունի հիպերաթթվային գաստրիտ, պեպտիկ խոց, ապա կարող է սրացում հրահրել»,- զգուշացրել է բժիշկը։ Մուխինան նաև հիշեցրել […]

̰
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

10:00 27.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում […]

̰
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում  ստացել

01:23 24.11.2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են ,որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային տրամադրել 125 ՀՕՊ համակարգեր

19:25 19.11.2022

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ Լոնդոնը Ուկրաինային կտրամադրի 125 ՀՕՊ՝ անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար, ինչպես նաև կօգնի երկրի վերականգնմանը։   Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության հիմնական նոր փաթեթ կտրամադրի, որը կօգնի պաշտպանել ուկրաինացի խաղաղ բնակիչներին և երկրի ազգային ենթակառուցվածքները […]

̰
Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջին անգամ աշխարհին ցույց է տվել իր դստերը

16:17 19.11.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, արձակել են Հվասոն-17 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Արձակումը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը Կիմ Չեն Ինը միայնակ չէր, այլ կնոջ և դստեր հետ: Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցներն առաջին անգամ ցուցադրում են ԿԺԴՀ-ի առաջնորդի ընտանիքի անդամներին, որոնց անձնական կյանքը ավանդաբար […]

̰
Թերապևտը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը

23:08 14.11.2022

Կանոնավոր վարժությունները և սննդակարգում պարզ ածխաջրերի մասնաբաժնի կրճատումը կօգնի նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը, «Մոսկվա 24»-ին ասել է  բժիշկ-թերապևտ Նադեժդա Չերնիշովան, հաղորդում է aif.ru-ն։ Նշենք, որ ամեն տարի նոյեմբերի 14-ը նշվում է Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Չերնիշովան ասել է, որ վտանգի տակ են այն քաղաքացիները, ովքեր ունեն ավելորդ քաշ, թերսնված են  և վարում են նստակյաց […]

̰
Վաղը  բռնցքամարտի աղջիկների հավաքականը կվերադառնա  Հայաստան

23:57 23.10.2022

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերցիայից տեղեկացնում են , որ բռնցքամարտի Հայաստանի աղջիկների հավաքականը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24֊ին 03։30֊ին

̰
Apple Watch-ն օգնել է 12-ամյա աղջկա մոտ քաղցկեղ ախտորոշել

23:07 23.10.2022

Apple Watch-ն օգնել է երեխայի մոտ քաղցկեղ ախտորոշել։ Այս մասին հայտնում է Hour Detroit-ի տեղական հրատարակությունը, փոխանցում է  Lenta.ru-ն։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Apple-ի գաջեթն օգնել է Ֆլաշինգ (Միչիգան) քաղաքի 12-ամյա բնակիչ Իմանի Մայլսին։ Մի գիշեր Իմանիի մայրը Ջեսիկան նկատեց, որ իր դստեր Apple Watch-ը բարձր ձայներ է արձակում. ինչպես պարզվեց, սարքը ծանուցումներ էր […]

̰
Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ

18:00 23.10.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ֆրանսիացի գործընկերոջը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի մասին։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի […]

̰
Ռիշի Սունակը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին

17:37 23.10.2022

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին կանցլեր Ռիշի Սունակը պայքարի մեջ է մտել Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար՝ Լիզ Թրասսին փոխարինելու համար։ Այս մասին 42-ամյա քաղաքական գործիչը հայտնել է կիրակի Twitter-ում,փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մեծ Բրիտանիան մեծ երկիր է, բայց մենք խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, այդ իսկ պատճառով ես հավակնում եմ Պահպանողական կուսակցության […]

̰
Խերսոնի իշխանությունները հայտարարել են տարհանվել ցանկացողների թվի ավելացման մասին

17:16 23.10.2022

Խերսոնի շրջանի վարչակազմը հայտնել է Դնեպրի ձախ ափ մեկնել ցանկացողների թվի աճի մասին։ Ինչպես ասվում է Telegram-ի ալիքում վարչակազմի հաղորդագրության մեջ, այդ կապակցությամբ  խնդիրներ կան գետային  տրանսպորտի հետ կապված, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մարզպետարանն ընդգծել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի քաղաքի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ժամանակավորապես տեղափոխվել անվտանգ վայր։ «Ներկայումս իշխանություններն անում են […]

̰
Թերապևտը նշել է   է, թե որ դիետաներն են վտանգավոր առողջության համար

16:49 23.10.2022

Առանց մասնագետի հետ խորհրդակցելու սննդի սահմանափակումը ոչ միայն օգուտ չի բերի առողջությանը, այլ կարող է վնասել այն, Պրայմ գործակալությանը ասել է Atlas կլինիկաների ցանցի թերապևտ Օլգա Ալեքսանդրովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, վերջերս հայտնի դիետաները, որոնք սահմանափակում են որոշակի ապրանքների օգտագործումը, լուրջ վտանգ են ներկայացնում առանձին օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի համար: Այսպիսով, keto […]

̰
Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը  պատմել է  չեմպիոնական զգացողությունների մասին

16:35 23.10.2022

ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը  ֆեդերացիայի մամաուլի ծառայությանը պատմել է   չեմպիոնական զգացողությունների, անցած ճանապարհի և նպատակների մասին: «Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, […]

̰
Նյարդաբանը խորհուրդ  է տվել , թե ինչ անել պարանոցի ցավի ժամանակ

16:27 23.10.2022

Աշնանային անկայուն եղանակը և ցուրտ քամիները կարող են հանգեցնել պարանոցի հիպոթերմիային: Նյարդաբան Պավել Խորոշևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է ազատվել տհաճ ցավից,փոխանցում է ՌԻԱ Նովստին։ Նա նշեց, որ ցուրտ քամոտ եղանակին անհրաժեշտ է ծածկել պարանոցը, հակառակ դեպքում վզի մկանների բորբոքում`միոզիտ ստանալու վտանգ կա։ «Մարմնում, այս կամ այն ​​չափով, կան վարակներ, […]

̰
Ջոն Լենոնի վերջին նամակը վաճառվել է 64000 դոլարով

16:06 23.10.2022

Աշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ, Beatles-ի նախկին անդամ Ջոն Լենոնի վերջին նամակը, որը գրվել է նրա մահից մի քանի ժամ առաջ, վաճառվել  է 64 հազար դոլարով, հայտնում է TMZ-ը։ Հրատարակության համաձայն՝ սպասվում էր, որ նամակի արժեքը կկազմի 30-ից 50 հազար դոլար, սակայն աճուրդի վերջին օրը  դիմողների թիվն ավելացել է, ինչը հանգեցրել է գնի բարձրացման։ Ըստ հրապարակման՝ գնորդը […]

̰
Դիետոլոգն անվանել է այն մթերքները, որոնք քնկոտություն են առաջացնում

15:45 23.10.2022

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան անվանել է այն մթերքները, որոնք քնկոտություն են առաջացնում։ Այս մասին հայտնում է Մոսկվա 24-ը, փոխանցում է Lenta.ru -ն։ Նրա խոսքով՝ միս, քաղցրավենիք և մելատոնին պարունակող մթերքներ ուտելը կարող է հոգնածություն առաջացնել։ Նա ընդգծել է, որ կեռաս և քաղցր բալ ուտելուց հետո մարդը կարող է քնկոտանալ, քանի որ այդ հատապտուղները պարունակում են մելատոնին՝ […]

̰
Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է տան վրա

15:42 23.10.2022

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռը ընկել է մասնավոր հատվածի փայտե տան վրա, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Նախնական տվյալներով՝ Իրկուտսկի Պրժևալսկի փողոցում գտնվող երկհարկանի տան վրա ընկել է ՍՈՒ-30 ինքնաթիռ»,- ասվում է Telegram-ի նրա ալիքում տեղադրված գրառման մեջ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ Սու-30 ինքնաթիռը կործանվել է փորձնական թռիչքի […]

̰
Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է,որ քաղաքացիներին դժվար ժամանակներ են սպասվում

15:18 23.10.2022

Իտալացիներին դժվար ժամանակներ են սպասվում աշխարհում տնտեսական ճգնաժամի համատեքստում, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նոր նախարար, «Իտալիայի եղբայրներ» իշխող կուսակցության հիմնադիրներից Գվիդո Կրոզետոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կիրակի օրը Հռոմի La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում Կրոզետոն մտահոգություն է հայտնել երկրում սոցիալ-տնտեսական կայունության վերաբերյալ և խոստովանել, որ իտալացիներին շատ դժվար ժամանակներ են սպասվում: «Գնաճը, գազի, էներգիայի և […]

̰
Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարը

15:02 23.10.2022

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են ,որ 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող “Արծաթե գոտի” անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկ

̰
Ջեյմս Ուեբ աստղադիտակը ֆիքսել է խորհրդանշական «Արարման սյուները»

15:01 23.10.2022

Աշխարհի ամենամեծ և ամենահզոր տիեզերական աստղադիտակը ֆիքսել է Արարչության խորհրդանշական սյուները՝ աստղերով լցված գազի և փոշու հսկայական կառուցվածքները, հայտնում է NASA-ն : «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակն առաջին անգամ լուսանկարել է հսկայական ոսկյա, պղնձե և շագանակագույն սյուները, որոնք Երկրից 6500 լուսնային տարի հեռավորության վրա են, ասվում է չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության հայտարարության մեջ : […]

̰
Մասկը և Քարդաշյանը նիհարում են դիաբետիկ դեղամիջոցներով,առանց դիետաների կամ մարզվելու. Ի՞նչու են բժիշկները այս մեթոդը վտանգավոր համարում

14:39 23.10.2022

2-րդ տիպի դիաբետով հիվանդների համար դեղերի ներարկումները հոլիվուդյան հայտնիների համար արագ և առանց ջանքերի նիհարելու նոր «հրաշք» միջոց են։ Քիմ Քարդաշյանին կասկածում են «նիհարեցնող ներարկումներ» օգտագործելու մեջ։ Lenta.ru-ն պարզել է , թե ինչու են շաքարախտով հիվանդների համար ներարկումները հանգեցնում քաշի կորստի, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց օգտագործումը և ի՞նչքանով են դրանք անվնաս ։ […]

̰
Ջոնսոնն ու Սունակը բանակցություններ են վարել, հաղորդում են լրատվամիջոցները

14:16 23.10.2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը շաբաթ օրը բանակցություններ են վարել, սակայն ոչ մի համաձայնագիր չեն կնքել, հայտնում է Telegraph թերթը։ Ավելի վաղ Times-ը գրել էր, որ Ջոնսոնը կարող է հանդիպել Սունակի հետ այն լուրերի ֆոնին, որ նրանք կարող են առաջադրվել վարչապետի պաշտոնում: Ըստ Telegraph-ի, նախկին վարչապետի և ֆինանսների […]

̰
Առաջին տիեզերական զբոսաշրջիկը վերադարձել է. այս անգամ պատրաստվում է  SpaceX-ի մեկշաբաթյա ճամփորդության դեպի Լուսին

14:00 23.10.2022

Աշխարհի պատմության մեջ առաջին հարուստ տիեզերական զբոսաշրջիկը ցանկանում է վերադառնալ տիեզերք՝ այս անգամ իր կնոջը տանելով ճամփորդության Լուսնի շուրջ, Իլոն Մասկի Starship նավով, հաղորդում է Independent-ը: ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ բանկիր Դենիս Տիտոն 20 միլիոն դոլար վճարեց Միջազգային տիեզերակայանում ռուսական հրթիռով մեկ շաբաթ լինելու համար: 2001-ի այդ թռիչքը սկիզբ դրեց տիեզերական զբոսաշրջության դարաշրջանին, սակայն այժմ 82-ամյա […]

̰
Գլխարկներ և բերետներ, որոնք վաղուց դուրս են եկել նորաձևությունից

13:05 23.10.2022

Այն, որ քաղաքում վաղուց արդեն հնաոճ է դարձել մորթյա պոմպոմներով գլխարկներ կրելը, կարծես թե բոլորին է հայտնի։ Այնուամենայնիվ, բացի այս մոդելից, կան մի շարք այլ գլխարկներ, որոնք համարվում  են «վաղուց հնացած», դրանց մասին Aif.ru-ին պատմել է ոճաբան Յուլիա Լիտվինենկոն։ Փափուկ եզրերով գլխարկներ Սրանք մի փոքր նման են իրենց ամառային նմանակներին: Այստեղ ակնհայտորեն խնդիր կա գործվածքի […]

̰
Ռուսաստանցիներին զգուշացվել է բջջային կապի թանկացման մասին

12:52 23.10.2022

Բջջային կապի օպերատորները ստիպված կլինեն 2023 թվականին բարձրացնել բջջային կապի սակագները ներկայիս գնաճի սահմաններում, հայտարարել Գ.Վ. Պլեխանովի անվան  առևտրային քաղաքականության հիմնական ամբիոնի պրոֆեսորը՝ Վյաչեսլավ Չեգլով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, ռուս օպերատորները կփորձեն  զարգանալ գործող հաճախորդների հաշվին, այլ ոչ թե դրսից ներդրողներ ներգրավելով։ Փորձագետը պարզաբանել է, որ ռուսական հիմնական օպերատորները՝ «Մեգաֆոնը», «ՄՏՍ»-ը, «ՎիմպելԿոմը» և […]

̰
Լույս է տեսել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված ախուրյանցի հայորդիների հիշատակի «Հավերժության ճանապարհին» գիրքը

12:49 23.10.2022

Լույս է տեսել Մարինե Խաչատրյանի «Հավերժության ճանապարհին» գիրքը՝ նվիրված Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված 24 հայորդիներին: «Երբ ավարտեցի առաջին գիրքս՝ «Ախուրյան համայնքի պատմամշակութային հուշարձաններ»-ը, սկսվեց պատերազմը, և ես չէի կամենա առանց հիշողությունների թողնել մեր սերունդներին: Նպատակս մեկն էր՝ հավերժացնել մեր հավերժի ճամփորդներին, սերունդներին […]

̰
Գիտնականների կողմից ռադիոակտիվ գելը մշակվել է ուռուցքները ոչնչացնելու համար

12:33 23.10.2022

Ամերիկացի և հնդիկ գիտնականները ներկայացրել են ռադիոակտիվ սպիտակուցի վրա հիմնված գել՝ դժվար հասանելի ուռուցքները ոչնչացնելու համար։ Հետազոտության արդյունքները նկարագրված են Nature Biomedical Engineering-ում հայտնում է Lenta.ru-ն: Ռադիոթերապիայի գոյություն ունեցող մեթոդները, որոնք հիմնված են գամմա ճառագայթման կամ արագացված մասնիկների (պրոտոններ, նեյտրոններ և այլն) օգտագործման վրա, արդյունավետորեն ազդում են քաղցկեղային ուռուցքների վրա, բայց միևնույն ժամանակ բացասաբար են […]

̰
Թրամփը ակնարկել է, որ պատրաստ է մասնակցել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին

12:11 23.10.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը, որը կկայանա 2024 թվականին։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետականը՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջեւ կազմակերպված հանրահավաքում։ Թրամփը կրկնել է իր պնդումը, որ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, կեղծվել են։ «Ես երկու անգամ առաջադրվեցի […]

̰
BACK_TO_TOP