23:07 23.10.2022
Apple Watch-ն օգնել է երեխայի մոտ քաղցկեղ ախտորոշել։ Այս մասին հայտնում է Hour Detroit-ի տեղական հրատարակությունը, փոխանցում է Lenta.ru-ն։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Apple-ի գաջեթն օգնել է Ֆլաշինգ (Միչիգան) քաղաքի 12-ամյա բնակիչ Իմանի Մայլսին։ Մի գիշեր Իմանիի մայրը Ջեսիկան նկատեց, որ իր դստեր Apple Watch-ը բարձր ձայներ է արձակում. ինչպես պարզվեց, սարքը ծանուցումներ էր ուղարկում սրտի անոմալ բարձր հաճախականության մասին:
«Դա իսկապես տարօրինակ է, քանի որ նման բան նախկինում չի եղել», – ասաց Ջեսիկան: Նրա խոսքով՝ ինքը վախեցել է ու դստերը տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները, ովքեր հետազոտել են հիվանդին, ախտորոշել են կույր աղիքի բորբոքում և կատարել վիրահատություն։ Բժիշկներն հայտնաբերել են նաև նեյրոէնդոկրին ուռուցք, որը բավականին հազվադեպ է պատահում երեխաների մոտ։
Ըստ բժիշկների՝ նրանց հաջողվել է հեռացնել ուռուցքը՝ երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում։ «Եթե նա չունենար այս ժամացույցը, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել», – լրագրողների հետ զրույցում ասաց մայր Իմանի Մայլսը:
Սեպտեմբերի սկզբին 54-ամյա բրիտանացի Դեյվիդ Լասթը պատմել է, թե ինչպես է խելացի ժամացույցը փրկել իր կյանքը՝ ցույց տալով սրտի ցածր հաճախականությունը։ Վերջինը նշել է, որ ժամացույցն իրեն տեղեկացրել է սրտի աննորմալ աշխատանքի մասին, ինչի պատճառով էլ դիմել է բժիշկներին, ովքեր հաստատել են նրա առողջության հետ կապված խնդիրը։
16:42 06.05.2025
Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […] ...
16:36 06.05.2025
Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազությունՀակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...
16:30 06.05.2025
Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբՄայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա […] ...
16:24 06.05.2025
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն ԱդրբեջանԳարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն. «Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության […] ...
16:18 06.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ: ...
16:12 06.05.2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...