Մասկը և Քարդաշյանը նիհարում են դիաբետիկ դեղամիջոցներով,առանց դիետաների կամ մարզվելու. Ի՞նչու են բժիշկները այս մեթոդը վտանգավոր համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

Մասկը և Քարդաշյանը նիհարում են դիաբետիկ դեղամիջոցներով,առանց դիետաների կամ մարզվելու. Ի՞նչու են բժիշկները այս մեթոդը վտանգավոր համարում

14:39 23.10.2022

2-րդ տիպի դիաբետով հիվանդների համար դեղերի ներարկումները հոլիվուդյան հայտնիների համար արագ և առանց ջանքերի նիհարելու նոր «հրաշք» միջոց են։ Քիմ Քարդաշյանին կասկածում են «նիհարեցնող ներարկումներ» օգտագործելու մեջ։ Lenta.ru-ն պարզել է , թե ինչու են շաքարախտով հիվանդների համար ներարկումները հանգեցնում քաշի կորստի, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց օգտագործումը և ի՞նչքանով են դրանք անվնաս ։
Վերջերս Քիմ Քարդաշյանի հանուն Մերլին Մոնրոյի լեգենդար «մերկ» զգեստով ամենամյա Met Gala-ի կոստյումների պարահանդեսին հայտնվելու համար, կտրուկ նիհարել էր։ Ինքը՝ հայտնին, ոչ մի կերպ չէր մեկնաբանել լուրերը և վստահեցրել, որ խիստ դիետայով և սաունայի կոստյումով ինտենսիվ ֆիզիկական ակտիվության միջոցով է նիհարել, սակայն քչերն են նրան հավատացել։
Բլոգերները բացահայտորեն կիսվում են դիաբետիկների համար քաշի շտկման նպատակով ներարկումներ օգտագործելու իրենց փորձով։ #ozempicweightloss հեշթեգով տեսահոլովակներում TikTokers-ը ներկայացնում է նորաստեղծ մեթոդի բոլոր առավելությունները և քննարկում այն ​​աստղերին, ովքեր ենթադրաբար նիհարել են դրա շնորհիվ: Վերջին հայտնի մարդը, ով խոստովանել է, որ նիհարեցնող դեղամիջոցներ է է օգտագործել, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկն է: Հոկտեմբերի առաջին օրը բաժանորդներից մեկի հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում մարզավիճակում պահել, նա անկեղծորեն պատասխանել է .

«Wegovy դեղամիջոցը և սովը»:Նրա պատասխանը մեծ հետաքրքրություն է առաջացրել դիաբետիկ միջոցներով նիհարեցման մեթոդի նկատմամբ:
Շաքարախտի և գիրության բուժման համար օգտագործվում են դեղամիջոցներ, որոնց ակտիվ բաղադրիչը սեմագլուտիդն է՝ մարդու գլյուկանանման պեպտիդ-1-ի (GLP-1) անալոգը, որը մարմնի բնական հորմոն է, որը մասնակցում է գլյուկոզայի նյութափոխանակությանը և ախորժակի կարգավորմանը:

Ինչպես պարզաբանել է էնդոկրինոլոգ Պոլինա Ժարկովան,- «GLP-1-ն արտադրվում է մարդու աղիքներում՝ ի պատասխան ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդի։ Այն գործում է ենթաստամոքսային գեղձի վրա և մեծացնում է ինսուլինի արտադրությունը:
Այս պեպտիդն օգնում է իջեցնել արյան ճնշումը, բարելավում է սրտի աշխատանքը, դանդաղեցնում է ստամոքսի դատարկումը, գործում է ուղեղի վրա՝ զսպելով «էմոցիոնալ» ախորժակը, որը կապված չէ ֆիզիոլոգիական սովի հետ։ 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց մոտ գլյուկանանման պեպտիդ-1-ի արտադրությունը խաթարված է, և սեմագլուտիդի ներարկումները օգնում են վերականգնել ածխաջրերի նյութափոխանակությունը»:

Բացի այդ, հաստատվել են այս դասի դեղերի օգտագործման լրացուցիչ դրական ազդեցությունները: Գիտնականները պարզել են, որ դրանք նվազեցնում են ինֆարկտի և ինսուլտի ռիսկը, նորմալացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը և, իհարկե, նպաստում են քաշի արագ կորստին։ Ավելին,  հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ներարկումների ընթացքը կարող է նվազեցնել քաշը 15 տոկոսով կամ ավելի: Արդյունքում, 2021 թվականի հունիսին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հավանություն տվեց սեմագլուտիդի օգտագործումը մեծահասակների մոտ գիրության բուժման համար:

Բուժումը լուրջ ծանրաբեռնվածություն է աղեստամոքսային տրակտի վրա և վատթարանում է նրա աշխատանքը, իսկ մշտական ​​փորկապությունը կարող է հանգեցնել օրգանիզմի թունավորման, ասաց բժիշկ, նյարդաբան-դիետոլոգ Մարիյաթ Մուխինան։ Սրա պատճառով մարդը կբողոքի թուլությունից, ապատիայից, վատ տրամադրությունից։ Հազվադեպ կարող են առաջանալ հիպոգլիկեմիայի դրվագներ:

«Ներարկումների ամենատարածված կողմնակի ազդեցություններն են այրոցը, մշտական ​​սրտխառնոցը, ստամոքս-աղիքային խնդիրները, որն առաջացնում է քրոնիկ փորկապություն և փքվածություն: Հաճախ հենց սրտխառնոցն է ամենաշատը ազդում քաշի կորստի գործընթացի վրա, քանի որ դրա պատճառով ախորժակը պարզապես բացակայում է։ Այս կերպ նիհարած հիվանդները նույնպես նշել են դեպրեսիայի առկայություն կամ սրումը, շատերը բողոքում են գլխացավերից», ասել է «Բուդու» առցանց առողջության կառավարման ծառայության դիետոլոգ՝ Նատալյա Գրիդինան»։

էնդոկրինոլոգ Պոլինա Ժարկովան տեղեկացրել է , որ սեմագլուտիդը, ինչպես ցանկացած այլ դեղամիջոց, ունի օգտագործման խիստ ցուցումներ, հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ, ուստի դրա օգտագործումը հնարավոր է միայն դեղատոմսով։
Նիհարելու այս մեթոդը հայտնի է դարձել հայտնիների և հասարակ մարդկանց շրջանում, քանի որ այն արագ արդյունք է տալիս և մեծ ջանք չի պահանջում նրանցից։ Այնուամենայնիվ, ներարկելու մասին որոշում կայացնելիս միշտ պետք է հիշել, որ այս դեղերի կլինիկական արդյունավետությունն ու անվտանգությունը դեռևս լիովին պարզված չէ:

Իր հերթին Ժարկովան հիշեցրել է, որ չկա կախարդական հաբ, որը կօգնի նիհարել՝ առանց բազմոցից վեր կենալու։ Նիհարելու համար առաջին հերթին պետք է հավատարիմ մնալ առողջ սննդակարգի սկզբունքներին և մեծացնել ֆիզիկական ակտիվությունը՝ հաճախ դա բավարար կլինի, եզրափակել է էնդոկրինոլոգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP