TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինը շուտով  խնամակալ ընտանիք կունենա

19:25 15.07.2021

Արդեն 11 օրական փոքրիկը դարձել է մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի հարազատը: Ամեն հերթափոխի բժիշկ, թե բուժքույր հերթով մայրական ջերմությամբ կերակրում են, հոգ տանում նրա մասին։ Առողջ և օր օրի մեծացող տղան մտահոգվողների, ինչպես նաև հետաքրքրվողների պակաս չունի: Ամեն օր ու ամեն ժամի քաղաքացիներ են հիվանդանոց այցելում, անհրաժեշտ իրեր են բերում, հետն էլ նամակներ՝ փոքրիկին պահելու, մեծացնելու […]

̰
Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղում ավանդական մշակաբույսերից անցում են կատարել այլ տեսակների մշակությանը

19:52 14.07.2021

Հայաստանի հյուսիսի՝ Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի բարձրադիր հատվածի սարերի լանջերի ցանքատարածքներում հիմնականում անասնակեր են աճեցնում, տեղ-տեղ էլ ցորեն կամ գարի մշակում: Իսկ ավելի բարձրադիր հատվածում, որը տարբերվում է գույնով ու տեսքով, տարեկանի կամ աշորայի ցանքերն են։ Շվեյցարական աշորան է, որը մարզում առաջին անգամ է մշակել բուսաբույծ Ֆրունզ Պողոսյանը: Բույսի վեգետացիան, հյուսիսային տարածաշրջանի կլիմային դիմանալու ու […]

̰
Շիրակի մարզի Կամո գյուղում շահագործման է հանձնվել մանկապարտեզի նոր շենքը․ երկհարկանի շինությունը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով

19:46 13.07.2021

Ախուրյան խոշորացված համայնքի Կամո գյուղում այսօր շահագործման է հանձնվել մանկապարտեզի շենքը, այն երկհարկանի է։ Կառուցվել է համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզն առաջին սաներին է ընդունել։ Ապրիլից է մանկապարտեզում ընդունելությունը կազմակերպվել, և 26 սաներով ձևավորվել է 1 խումբ։   Թեև շենքային պայմանները հնարավորություն տալիս են լիարժեք նաև երկրորդ խումբը ձևավորել, բայց առայժմ գյուղում այդքան երեխա […]

̰
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան մեծ համերգը Առնո Բաբաջանյան համերգասրահում

18:41 12.07.2021

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգը նվիրված էր նվագախմբի համահիմնադիր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում նվագախումբը ելույթ էր ունենում երկրորդ անգամ։ «Հասմիկ Կիրակոսյանի հիմնած նվագախումբն, անշուշտ, մի հիասքանչ նվագախումբ է: Մենք Հայաստանում ունենք 4 սիմֆոնիկ նվագախմբեր, մեկը՝ Գյումրիինն է, և շատ մեծ է այդ մարդկանց ներդրումը: Մենք […]

̰
Ավտովթար Գյումրիում․ 27-ամյա վարորդին բժիշկները վիրահատում են

14:02 12.07.2021

Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Opel և Hyundai մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Վերջինիս 81-ամյա ուղևորն ու 27-ամյա վարորդը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ուղևորի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք։ Նա առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ վարորդին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Այս […]

̰
Բնակապահովման պետական ծրագրով Մայիսյան գյուղում առաջին առանձնատունն է հանձնվել շահագործման

19:40 09.07.2021

Շիրակի մարզի Մայիսյան գյուղում այսօր բնակարանամուտ է նշել 30 տարի տնակում ապրած Տերտերյանների ընտանիքը։ 2 տարի առաջ Շիրակի մարզում գյուղական բնակավայրերում անօթևանության հարցի լուծման երկու տարբերակ ներդրվեց՝ բնակարանաշինություն և բնակարանային գնման վկայագրերի տրամադրում։ Վերջինի դեպքում ծրագիրն առայժմ չի գործում, իսկ բնակարանների կառուցման բաղադրիչը  ընթացքի մեջ է։ Շիրակի մարզի 7 գյուղերի  անօթևան 25 ընտանիքների համար տներ են […]

̰
ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Գյումրիում հիմնանորոգվող մի քանի փողոցներում աշխատանքները  դադարներով են ընթանում

20:41 08.07.2021

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհին հատվող Տեր Գաբրիելյան փողոցը բեռնատար մեքենաների հարմար ճանապարհն է կենտրոնական փողոցները շրջանցելու համար։ Բաց  միայն այս կարևորության համար չէ, որ ընդգրկվել է ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրում։ Այն հիմնային նորոգում է անցնում զբոսաշրջային ուղղությունը դեպի Մայր Հայաստան և Սև Բերդ  զարգացնելու համար։ Փողոցի ընդհանուր երկարությունը 500 մետր է, բայց տարիներով միայն փոսալցումներով են  […]

̰
Ալեքպոլի 122 տարվա պատմության առաջին շոգեքարշը լոկոմոտիվային դեպոյից տեղափոխվեց Գյումրիի կայարանամերձ հրապարակ

18:40 08.07.2021

Հայաստանի երկաթուղու կառուցման պատմությունը սկսվում է  Հանրապետության երկրորդ քաղաքից։ Ալեքպոլում, տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ առաջին շոգեքարշը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է հասել 1899 թվականին։ Առաջին շոգեքարշը Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում պահպանվում է որպես թանգարանային նմուշ։ Առավոտվանից կարևոր ու հետաքրքիր իրադարձության կենտրոնում կոլորիտային ու արհեստավորների քաղաք Գյումրիում հայտնվել էր երկաթուղային կայարանը։ Հայկական երկաթուղու […]

̰
Ուր են հոսում Արփի լճի ու Ախուրյան գետի ջրերը․ Կառնուտի ջրամբարը ցամաքել է

18:37 07.07.2021

Կառնուտի ջրամբարն օր օրի ցամաքում է։ Մինչև 24 մլն խորանարդ մետր ջուր կուտակելու հնարավորությամբ ջրամբարում այս պահին մեռյալ ծավալից էլ քիչ ջուր կա՝ մոտավոր հաշվարկներով՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր։ Ջրամբարի մնացած տարածքն անապատ է հիշեցնում, անգամ կարելի է հանգիստ քայլել ճաքած հողային զանգվածի վրայով, որտեղ նախկինում ջրի մեծ ծավալ է եղել։ Կառնուտի բետոնե ջրատարում […]

̰
Շիրակի մարզի մեղվապահներն ահազանգում են մեղուների անկման մասին

18:20 06.07.2021

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի  սարի լանջին, կողք կողքի, փայտե գունավոր տնակները գյուղում հայտնի մեղվապահ Վահրադյանների մեղուների փեթակներն են: Ամենաշատ մեղուները գյուղում իրենք են պահում, տասնամյակներով մեղվաբուծությամբ են զբաղվում։ Մինչև 100 փեթակ ունեցող այս տնտեսությունում, վերջին երեք տարիներին անկումներ են արձանագրում, մեղուները սատկում են ընտանիքներով: Մեղվապահը տասնամյակների փորձով է եզրակացնում, թե ինչը կարող է մեղուների անկման […]

̰
Գյումրի-Երևան մայրուղին փակած Շիրակի մարզի հողօգտագործողները բացել են ճանապարհը՝ պայմանով

21:08 05.07.2021

Ոռոգման ջրի պահանջով շուրջ 5 ժամ Ազատանի, Բենիամինի, Գետքի, Ախուրյանի և հարակից մի քանի համայնքների հողօգտագործողները  Գյումրի-Երևան մայրուղին փակ պահելուց հետո բացել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բողոքավորները պահանջում էին հանդիպում Շիրակի մարզպետի կամ ՋՕ ընկերության որևէ պատասխանատուի հետ, սակայն վերջիններիս հետ ոչ մեկն այդպես էլ հանդիպման չի եկել։ Ճանապարհը բացելու հորդորներով […]

̰
Շիրակի մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելին է եղել, բայց ցանքատարածություններին ոռոգման ջուրը չի բավարարել

19:58 03.07.2021

Հունիսից սկսված չոր, երաշտային պայմանները մեծ վնասներ են հասցրել մարզի ավելի քան 3000 հա ցանքատարածություններին, արդյո՞ք այս դեպքում ոռոգումը կարող էր փրկել բերքը, եթե ժամանակին տնտեսությունները կարողանային ոռոգել։ Shantnews-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետը։ Վերջինս ներկայացրել է, որ ոչ միայն ջրի պակասի, այլև ֆերմերների անուշադրության հետևանքով է, որ  բոլոր […]

̰
Շիրակի մարզում գործող երկու սպանդանոց կա․ ևս երկուսի կառուցումն ավարտվում է

19:15 03.07.2021

2020 թվականի հուլիսի 1-ից գործող սպանդանոցային մորթի պահանջը Շիրակի մարզում դեռ  լիարժեք չի իրականացվում։ Անցած տարվա կեսին հայտատուների ակտիվությանն հակառակ, մինչև հիմա երկու սպանդանոց է գործում։ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետն անդրադարձել է մարզում անասունների շրջանում վարակիչ հիվանդություններին ու դրանց տարածմանը։ Երկու օր առաջ  Սիբիրյան խոց էր հայտնաբերվել Իսահակյան գյուղի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների […]

̰
Շիրակի մարզում այս տարի ավելացել են ցանքատարածքները․ տարիներով անմշակ հողերը գյուղացին վարել է, բայց բերքը սպասվածից քիչ է

17:30 03.07.2021

  Շիրակի մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային ցանքատարածքներն ավելացել են։ Այն հողակտորները․ որոնք տարիներով անմշակ էին, այս տարի գյուղացին վարել է, ցանել, միայն թե բերք կամ ընդհանրապես չի ստացվել, կամ սպասվածից քիչ է։ Այս մասին է նշում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։ «2021 թվականը Շիրակի մարզի առումով կարելի է հատուկ շեշտել և համարել […]

̰
Գյումրիի Ավտոկայան թաղամասում նորածին երեխա է գտնվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց

13:45 03.07.2021

Այսօր առավոտյան Գյումրիի Շահումյան 188/11 տարածքից նորածին փոքրիկ է գտնվել։ Նորածնին թողել են փողոցին մոտ տներից մեկի պարիսպների խոտածածկ տարածքում՝ առանց հագուստի։ Փոքրիկին ժամը 10։30-ի սահմաններում գտել են անցորդները՝ լացի ձայնը լսելով ու շտապ բուժօգնություն կանչել։ Նրանք ու տարածքում գործող խանութի աշխատակիցները մինչ շտապօգնության հասնելը ծածկոցով փաթաթել են փոքրիկին։ Նորածնին տեղափոխել են Գյումրիի մոր և […]

̰
Սիբիրյան խոցի նոր դեպքեր այսօր Իսահակյան գյուղում չեն արձանագրվել․սանիտարական խստացված միջոցառումներ են  ձեռնարկվել

20:09 02.07.2021

Իսահակյան գյուղի մոտ հսկողություն են իրականացնում Անիի ոստիկանության տեսուչները, ստուգում են գյուղ մուտք ու ելք անող տրանսպորտային միջոցները, կատարում են սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ։ Հիվանդության առաջին դեպքը գյուղում արձանագրվել է Գևորգյանների տնտեսությունում, խոշոր ու մանր եղջերավորներն իրար հետևից սատկել են։  Անասնատերը դրանից մեկ օր առաջ էր նկատել, որ կենդանիները ջերմում եմ։ Բայց չի կասկածել, որ լուրջ […]

̰
Երաժշտական դպրոցների պետպատվերի ֆինանսավորումը կրճատվել է․ մասնագետները  մի շարք  նվագարանների բաժիններում սովորողներ կորցնելու մտավախություն են հայտնում

20:58 01.07.2021

  2006 թվականին  կառավարությունը ներդրեց պետպատվերի կարգ, որը հնարավորություն տվեց երաժշտական դպրոցների մոռացության մատնված նվագարանների բաժիններում աշակերտներ ներգրավել, որոնք անվճար՝ պետպատվերով, սովորում էին հազվագյուտ նվագարանների բաժիններում։ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների այդ բաժիններում սովորող յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված էր հաստատուն վարձավճարի չափ։ Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական  բաժնի պետ՝ Լենա Ջիլավյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև երաժշտական […]

̰
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը

18:35 29.06.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 1-ից  քաղաքացիները կկարողանան բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և դրանք ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։ Ոստիկանությունը ներկայացրել է խախտումների արձանագրման կարգը։

̰
Շիրակի մարզի հազարավոր հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր երաշտի և ոռոոգման ջրի պակասի պատճառով վնասներ են կրում

17:12 26.06.2021

Հանրապետությունում առանց տեղումների եղանակը շարունակվում է հունիսի սկզբից։ Երկարատև տեղումների բացակայությունը, օդի բարձր ջերմային ֆոնը, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով, լուրջ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը։ Հանրապետությունում երաշտային պայմաններ են, իսկ խնդիրն ավելի լուրջ է Շիրակի մարզում։ Ճաքած ու չորացած հողում բանջարանաբոստանային կուլտուրաները բայանդուրցիների տնամերձներում նորմալ վեգետացիա չտեսած չորացել են։ Լոլիկի, վարունգի, լոբու ու կարտոֆիլի բերքը […]

̰
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Կառնուտ գյուղի երկու տնտեսություններին

19:40 25.06.2021

Երեկ երեկոյան ուժեղ քամին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում վնասներ է հասցրել շինություններին։ Ամենաշատ վնասը կրել են Մանուկյանները։ Քամին պոկել է մեկ տարի առաջ կառուցված շինության տանիքը։ Քամու հետևանքով երկաթե ծանր կոնստրուկցիաներով կառուցված թիթեղյա ծածկն ամբողջությամբ պոկվել է, ուժեղ քամու հետևանքով պոկված տանիքը հայտնվել է հարևան տան բակում։ «Գիշերվա քամին շատ ուժեղ էր, մտել է կրիշ […]

̰
Հրդեհ է բռնկվել Գյումրիի Կարեն Դեմիրճյան 56 տանը

18:07 21.06.2021

Այսօր՝ ժամը 14.00-ի սահմաններում, Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն Կարեն Դեմիրճյան 56 հասցեից հրդեհի մասին ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր է հասել հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Այրվել է Եփրեմյաններին պատկանող 2 ավտոտնակը և կից կառուցված մեկ սենյակի կտուրը։ Բնակելի հատվածը չի վնասվել։ Հրդեհի բարդության աստիճանից ելնելով՝ անհրաժեշտ է եղել երրորդ մարտական ջոկատը, քանի […]

̰
Գյումրիի ընտրատեղամասերը պատրաստ են վաղվա արտահերթ  ընտրությունների քվեարկությանը

18:35 19.06.2021

Թիվ 31 ընտրատարածքը ընդգրկում է միայն Գյումրիից տեղամասեր։ Տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի տրամադրած ցուցակով տեղամասային հանձնաժողովի նախագահները շրջում ու ստանում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեխնիկական սարքերն ու այն պարագաները, որոնք անհրաժեշտ են տեղամասերը կահավորելու համար։ Տեսախցիկները մեկ օր առաջ են տեղադրվել տեղամասերում, դրանց սարքին լինել- չլինելու հարցում համոզվելու համար առցանց հավելվածն է տարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը […]

̰
Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, 17-ամյա ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանին այսօր դիմավորել են հայրենի քաղաք Գյումրիում 

19:40 18.06.2021

  Հունիսի 14-ից Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ: Առաջնությունում գյումրեցի 17-ամյա Անդրանիկ Ավետիսյանը չեմպիոն է դարձել։ 4 գոտեմարտ է անցկացրել և առավելագույն միավորներ վաստակել: Կիսաեզրափակիչ փուլում ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի դեմ մրցապայքարում, իսկ եզրափակչում հաղթել է Վրաստանը ներկայացնող մարզիկին։ Եվրոպայի պատանեկան […]

̰
Covid-19-ի հաստատված դեպքերի կտրուկ նզավում, փոխարենը՝ պատվաստվողների թվի ավելացում Շիրակի մարզում

19:58 17.06.2021

Շիրակի մարզում ապրիլի վերջին  մինչև 45 տոկոս կորոնավիրուսի հաստատված դեպքեր էին լինում, վերջին 10-ն օրերին պատկերը կտրուկ փոխվել է: Համաճարակաբաններն ու իմունաբանները հիվանդության նահանջի հիմնական արդյունքը շեշտում են, որ պատվաստումներն են, որոնք Շիրակի մարզում ընթանում են ապրիլի կեսից, և մասնագետներն հաստատում են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումն արդեն իմունային համակարգ է ձևավորում։ «Գյումրի» բժշկական կենտրոնի […]

̰
Գյումրիում երիտասարդ կինը պատշգամբից ցած է ընկել

16:39 13.06.2021

Այսօր՝ հունիսի 13-ին, ոստիկանության Մուշի բաժի հերթապահ մաս ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Անտառավան թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քառահարկ շենքի չորրորդ հարկի պատշգամբից, ըստ նախնական վարկածի, 21-ամյա կինը լվացք փռելիս ցած է ընկել: Վերջինս տեղում մահացել է: Դեպքի […]

̰
Հրդեհված դպրոցի տեղում նորն է կառուցվում․ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում սկսվել է մոդուլային դպրոցի շինարարությունը

19:48 11.06.2021

  Մարզի հյուսիսային տարածաշրջանի՝ Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն գյուղի աշակերտների համար դպրոց է ծառայում գյուղապետարանի շենքը։ Մինչև 2014 թվականը գյուղն ուներ տիպային դպրոցի երկհարկանի շենք, որը հրդեհից հետո չվերանորոգվեց ու չվերածվեց դպրոցի։ Մինչև հրդեհն էլ դպրոցի վթարային վիճակի մասին են դիմումներ եղել, 10 տարի շենքի մասնակի նորոգման տարբեր ծրագրեր են քննարկվել, մի քանի առաջարկություններ ընդունվել […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով երիտասարդ տղա է մահացել

23:21 10.06.2021

Այսօր՝ հունիսի 10-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում: Opel Astra մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս  եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել նոր կառուցվող ճանապարհի կամրջի բետոնե հենասյանը: Այս մասին հայտնում է SHANTNEWS,am-ի թղթակիցը: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Տուժածներից […]

̰
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները մինչև հունիսի 20-ը կմասնակցեն դասընթացների

18:15 07.06.2021

Հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական  ընտրությունները տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով, ինչը բուն քվեարկության գործընթացում որոշակի փոփոխությունների է հանգեցրել։ Առաջին անգամ այս ընտրություններում գրիչների կիրառումը բացառվելու է, ընտրողը քվեաթերթիկներում որևէ նշում չի կատարելու։ Նաև համավարակով պայմանավորված՝ ընտրական տեղամասերի կահավորումը ևս այլ տարբերակով է լինելու։ Թիվ 31 ընտրատարածքի 58 ընտրատեղամասերի հանձնաժողովականներին այսօր ներկայացվել են  առաջին […]

̰
Արթիկի ջրհեղեղի հետևանքները 5 տարի անց վերջապես վերացվում են․ հեղեղատարները մաքրվում են քարհանքերի թափոններից

17:15 05.06.2021

2016 թվականի հունիսին ուժեղ կարկտի և տեղումների հետևանքով քարհանքերի տասնամյակներով մնացած թափոնները ջրի հոսքի հետ լցվեցին Արթիկ քաղաքի միջով անցնող երկու հեղեղատարներ։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին թաղամասեր՝ հսկայական վնասներ հասցնելով բնակելի տներին ու այլ ենթակառուցվածքների։ 2 հեղեղատարները 90 ականներից վերածվել են չգործող քարհանքերի արտադրական թափոնների աղբավայրի։ Մողրովենց ու Բմբուլենց ձորերում հիմա էլ  հսկայական քարակույտեր […]

̰
Շիրակի մարզի դպրոցներն ավարտում է 1680 աշակերտ․ Շիրակի մարզպետը ներկա է եղել «Վերջին դաս» միջոցառմանը

19:40 04.06.2021

  Այսօր հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը: Ավանդաբար մայիսին նշվող Վերջին զանգը, համավարակով ու սահմանափակումներով պայմանավորված՝ ավարտվող այս  ուսումնական տարում  նշվում է հունիսին, նաև «Վերջին դաս» միջոցառումը բոլոր դպրոցներում անցնում է այլ՝ տարբերվող բովանդակությամբ։ 12 տարի դպրոցում սովորած աշակերտները, թեև այսպիսին չէի պատկերացնում իրենց դպրոցին հրաժեշտը, բայց որոշել են՝  տոնական միջոցառումներ չեն լինելու, այլ  […]

̰
BACK_TO_TOP