TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներից հացահատիկի միջին բերքատվություն է սպասվում

19:47 11.08.2021

Աշոցքի և Ամասիայի ցանքատարածքներում  աշնանացան ցորենի բերքահավաք է: Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում բերքահավաքի այս տարվա ցուցանիշները գոհացնող չեն, հույսը բարձրադիր հողերից ստացած բերքն է։ Երաշտային պայմանները Աշոցքի բերքառատ հողերի վրա  ևս ազդեցություն ունեցել են: Կոմբայնը քաղում է, հողօգտագործողը բերքի որակն է տեղում ստուգում։ Հողատերը իր ցանքատարածքի այս տարվա բերքի քանակից է դժգոհ, բայց ոչ որակից։ […]

̰
Գյումրիում տնակային մանկապարտեզների շենքային ապահովման հարցերը դեռ ամբողջական լուծված չեն

19:42 10.08.2021

Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի […]

̰
Նոր միկրոավտոբուսներով Գյումրիի նոր երթուղային ցանցի գործարկումը դարձյալ ուշանում է

17:30 07.08.2021

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում դեռ նոր երթուղիների ուղեգիծն են մշակում, այնինչ 2018 թվականից խոսվում ու քննարկվում է երթուղային ցանցը նորացնելու հարցը։ Նոր ցանց ունենալը  քաղաքային իշխանությունները կապում էին քաղաքում լայնածավալ փողոցաշինական ծրագրի ավարտի հետ, հետո ավտոպարկն էր պետք է թարմացնել։ Այժմ փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, իսկ ավտոպարկը 80 տոկոսով համալրվել  է։ Ընդամենը անցած տարի հաջողվեց […]

̰
Հիմնանորոգվում է Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի ևս 2,5 կմ ճանապարհահատված

18:45 04.08.2021

13 գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհն անանցանելի դարձավ, երբ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը սկսվեց։ Վերջին 4 տարում Գյումրի-Արմավիր  ճանապարհն այլընտրանքային է համարվել միջպետականին: Երթևեկության համար  վտանգավոր դարձած մայրուղին մասնակի նորոգումներով սպասարկելն արդեն անհնար էր, մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո տրվել է եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է հրատապ հիմնանորոգման։ Ճանապարհաշինական պետական ծրագրում ընդգրկված Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի առնվազն 50 […]

̰
Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հանրապետական նշանակության 9 կմ ճանապարհը հիմնանորոգվում է

20:00 03.08.2021

Քանդված, քայքայված, տեղ-տեղ հողային ճանապարհը տասնամյակներով երթևեկության համար անցանելի են պահել ընթացիկ նորոգումներով։ Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված անցնում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով և ճանապարհաշինական այս ծրագրով շահեկան վիճակում է հայտնվել։ Արթիկի Շահումյան և Ղարիբջանյան փողոցներում ևս կապիտալ շինարարություն է գնում։ Կապիտալ ասֆալտապատումից առաջ փողոցներով անցնող կոմունիկացիոն ցանցն էլ է նորացվում, շինհրապարակում աշխատում են […]

̰
Գյումրիում անցկացվել է «Ֆլայֆեստ Գյումրի 2021» հեռակառավարվող ավիամոդելների ցուցադրական միջոցառում

18:36 02.08.2021

Բաց տարածք, պարզկա եղանակ ու օդում սավառնող տարբեր անօդաչու սարքերի մոդելներ..․թռչող սարքերի անխափան թռիչքը երկնքում Գյումրիի ավիամոդելային խմբակի սաներն են ապահովում: Սաների պատրաստած ավիամոդելները հեռակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար սաները երկար են աշխատել, արդեն գիտեն, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր օդում կատարել տարբեր հնարքներ: Բաց տարածքում պատանի ավիամոդելիստներն […]

̰
COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների

20:40 01.08.2021

Նորվեգացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը հինգ անգամ մեծացնում է հիշողության երկարատև խնդիրների զարգացման հավանականությունը, նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց ութ ամիս անց: Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով JAMA Network Open գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքները։: «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված ու վերականգնումից նույնիսկ ութ ամիս անց հիշողության խնդիրներն ավելի հաճախ են հայտնվում, քան […]

̰
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ

18:45 01.08.2021

Facebook-ը Ray-Ban ապրանքանիշի ներքո թողարկելու է խելացի ակնոցներ: Այս մասին հայտարարել է The Verge-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին: «Հաջորդ ապրանքը, որը մենք կթողարկենք, մեր առաջին խելացի ակնոցներն են Ray-Ban- ից՝ EssilorLuxottica-ի հետ համագործակցությամբ»,-ասել է Ցուկերբերգը: Վերջինս նշել է, որ ակնոցները թույլ կտան կատարել «բավականին սրամիտ բաներ»: Սակայն այլ մանրամասներ  չի հաղորդել: Facebook-ը նախկինում […]

̰
Տիեզերական զբոսաշրջությունը վնասակար է մոլորակի համար

17:20 01.08.2021

Աշխարհի գիտնականները նախազգուշացնում են, որ տիեզերական զբոսաշրջությունը կարող է վնասակար լինել մոլորակի համար։ Կատարվել է մթնոլորտի վրա ազդեցության վերաբերյալ մի քանի ուսումնասիրություններ, մի քանիսը մեջբերում է Business Insider-ը: Օրինակ ՝ NASA- ի կլիմայի հարցերով գլխավոր խորհրդական Գևին Շմիդտը հայտնում է, որ մեկ թռիչքից արտանետումները չնչին են՝ համեմատած առևտրային ավիացիայի և մարդկային այլ գործունեության հետ: Ֆրանսիացի […]

̰
Գյումրիում կոմունալ ծառայության ծախսերը գերազանցում են մուտքերը. աղբահանության դիմաց բնակիչները մեծ պարտքեր ունեն

19:47 30.07.2021

Գյումրիի անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքներից ֆինանսատնտեսական բաժինը գոհ չէ, հարկերի ու տեղական տուրքերի հավաքագրումներում թերացումները շատ էին, որոնք ունեին նաև հիմնավոր պատճառներ, նախ համավարակի հետևանքով սահմանափակումներն էին, հետո էլ՝ պատերազմական դրությունը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն անցած ու այս տարվա կիսամյակային հաշվարկների համեմատականներն է ներկայացնում, սկսում է քիչ եկամուտ ապահովող, բայց ավելի շատ ծախսեր […]

̰
«Գրաունդ Արտ Ֆեստ» կամ տեղանքային արվեստի գործերի ստեղծում․ Գյումրիում  մշակութային միջազգային եռօրյա փառատոն է անցկացվելու

19:54 28.07.2021

Ոչ թե Կումայրի պատմական միջուկն ու թանգարանները, այլ  քաղաքի այն հատվածները, որոնք ոչ պակաս մշակութային, պատմական ու տուրիստական այցեքարտ են համարվում, կհայտնվեն  ուշադրության կենտրոնում։ Սա «Գուրբան» հիմնադրամի տեղանքային արվեստի գործերի ստեղծում փառատոնն անցկացնելու գլխավոր պայմանն է եղել։  Որտեղ և ինչ միջավայրում են լինելու մշակութային միջոցառումները՝ փառատոնի կազմակերպիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով ու մանրամասներ ներկայացրել։ […]

̰
Հանրապետության 95 ոսկե մեդալակիրներից 32-ը Շիրակի մարզի դպրոցների շրջանավարտներն են

18:10 27.07.2021

2020-2021 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզն է։ Հանրապետության 95 ոսկե մեդալակիրներից 32-ը մարզի շրջանավարտներ են։ Մեդալակիր շրջանավարտներն արդեն Հանրապետության և արտերկրի բուհերի ուսանողներ են։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մեդալակիրները Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը խոսել են իրենց ապագա ծրագրերից, […]

̰
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է «Մենակատարների շքերթ» նախագծի այս տարվա համերգաշրջանը

19:43 26.07.2021

«Մենակատարների շքերթ»․․․Այն դասական երաժշտությունը հանրայնացնելու նոր ձևաչափ է, որը 3 տարի առաջ սկսեց Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այն իրենից ներկայացնում է սերունդների երկխոսություն, երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու, իրենց դրսևորելու։ Նախագծում մենակատարները փոքրիկներն են, մեծերը՝ նվագակցողները: ««Մենակատարների շքերթ» ծրագրի շրջանակներում պատանի երաժիշտներն ավելի մոտիկից են ճանաչում նվագախմբի կազմին ու […]

̰
Բրիտանացիները հորդորում են ավելի քիչ միս ուտել՝ մոլորակը փրկելու համար

20:14 25.07.2021

Անգլիայում պատրաստել են սննդի նոր ռազմավարություն, որով բնակիչներին հորդորում են կրճատել մսի սպառումը: Հոդվածում շեշտվում է, որ ժամանակակից գյուղատնտեսական համակարգը վնասում է շրջակա միջավայրը, հայտնում է The Guardian-ը: Մասնագետները խորհուրդ են տվել առաջիկա տասը տարիների ընթացքում 30 տոկոսով կրճատել մսի սպառումը՝ հանուն մոլորակը փրկելու և կլիմայի խնդիրները լուծելու։ Ռազմավարությունը հստակեցնում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի […]

̰
Շիրակի մարզում խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասել է 4-ի․ տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

23:35 24.07.2021

Շիրակի մարզի  Ջարդի ձորի տարածքում տեղի ունեցած ավտովթարից «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված 4 քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, մահացածը մեքենայի վարորդն է եղել: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձոր կոչվող տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 3 զոհ և 4 վիրավոր

21:18 24.07.2021

Հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ջարդի ձորի տարածքում: Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել դաշտը։ Մեքենայում եղել է 7 հոգի, 2-ը տեղում մահացել են, ևս մեկը Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին է մահացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել են […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սթոունհենջին կզրկի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից, եթե ավտոթունելի կառուցման նախագիծը չվերանայվի

19:45 24.07.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է  Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որ Սթոունհենջը կարող է հանվել Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից, եթե հին քարե օղակի կողքին ավտոթունելի կառուցման նախագիծը չվերանայվի: The Guardian- ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունը կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ երկու այդպիսի կառույց կարող է միանգամից զրկվել կարգավիճակից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է, որ հաջորդ տարի Սթոունհենջը նախատեսվում է ներառել […]

̰
Գյումրիի երեք պետական բուհերը որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չեն ունեցել

19:13 24.07.2021

Բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքներն արդեն ամփոփված են,մինչև հուլիսի 26-ը կշարունակվի  լրացուցիչ փուլի  ընդունելությունը, SHANTEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի երեք պետական  բուհերի ղեկավարները ներկայացրել են ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները ։ «Ընդունված 318 դիմորդ ունենք, ովքեր հաղթահարել են մրցութային շեմը, ունեինք պետպատվերով 69 տեղ և ևս 6 արտոնություններով տեղեր, դիմորդների թիվը մոտ 390 էր, բայց […]

̰
Շիրակի մարզի ցածրադիր գոտիներում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

20:59 22.07.2021

Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաք է։ Հացքաղն հիմնականում անջրդի հողատարածքներում է, ինչպես նաև այն ցանքերում, որոնք այս տարի տուժել են երաշտային պայմաններից: Ընդհանուր առմամբ մարզում 14 941 հա աշնանացան և 21 հազար հեկտար գարնանացան հացահատիկ է մշակվել։ Կոմբայնավարները տարիների գործով ու փորձով իրենց հաշվարկներ ունեն, թե որ տարածաշրջանի, որ հողերից հացահատիկի բերքի […]

̰
Գյումրիի զինկոմիսարիատում ամառային զինակոչի հերթական փուլն է կայացել

19:51 19.07.2021

Գյումրիի զինկոմիսարիատից այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել հիմնականում 2003 թվականի ծնված նորակոչիկները։ Զինկոմիսարիատում տղաներն այսօր անցել են բժշկական վերջին ստուգումները, նախնական բժշկական հետազոտությունների արդյունքում նրանք ճանաչվել են ծառայության համար պիտանի։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Զինկոմիսարիատի բակում նորակոչիկների միայն ծնողները չէին, որ սպասում էին։ Ընկերներով, հարազատներով ծառայության են ճանապարհում 18 տարեկան տղաներին։ Նրանց […]

̰
Շիրակի մարզի Գետք գյուղում բերքահավաքի ժամանակ կոմբայն է հրդեհվել

23:27 18.07.2021

Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանագ է ստացվել, որ Գետք գյուղում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել նախ մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ դաշտում գյուղտեխնիկա է հրդեհվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարական ևս մեկ ջոկատի օգնությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական վարչության 911 ծառայությունից: Գետքի գյուղապետն էլ մեր թղթակցին հայտնել է, […]

̰
Հնագետները հայտնաբերել են Երուսաղեմի առաջին տաճարի պատերը

21:05 18.07.2021

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են Երուսաղեմի տաճարի պատերի «կորած» հատվածը, որը կառուցվել է Առաջին տաճարի ժամանակ, այս մասին հայտնում է РИА Новости-ն մեջբերելով հնէաբանության վարչության մամուլի ծառայության զեկույցում։ « Ազգային պարկի «Դավիթի քաղաքում» հնագիտական ​​պեղումների արդյունքում հայտնաբերվել է քաղաքի պարսպի մի բեկոր, որը կառուցվել է Առաջին տաճարի և Հուդայի Թագավորության ժամանակ Երուսաղեմը արևելքից պաշտպանելու համար»,- ասվում […]

̰
Ավտովթար Գյումրիում. վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր

20:37 18.07.2021

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Բուլվարային թաղամասում: Մուշ թաղամասի ճանապարհի շրջադարձին LADA 2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել է դաշտում։ Դեպքի վայր է մեկնել մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ մեկ մարտական հաշվարկ, հրշեջ փրկարարները հոսանքազրկել են մեքենան: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վթարի հետևանքով տուժել է 33 ամյա […]

̰
«Պրոմոբոտ» ռուսական ռոբոտը հաջողությամբ անցել է փորձաշրջանը Աբու Դաբիի ոստիկանությունում

19:52 18.07.2021

Ռուսաստանի ոստիկանության «Պրոմոբոտ» ռոբոտը հաջողությամբ անցել է մեկ տարվա փորձաշրջան Աբու Դաբիում, РИА Новости- ին հայտնել է Promobot- ի ներկայացուցիչը: Ռոբոտը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում սկսել է գործել անցյալ տարվա հունիսից: «Նրա աշխատանքից մեկ տարի անց ոստիկանության ղեկավարությունը որոշեց ռոբոտը պաշտոնապես ներառել «աշխատակիցների» և հետագայում տարածել այս փորձը ԱՄԷ-ի այլ շրջաններ», – նշել են մշակողները: […]

̰
Աղքատ երկրներում ավելի շատ են մարդիկ ցանկություն հայտնում  պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քան ԱՄՆ-ում և Ռուսաստանում

17:52 17.07.2021

Գիտնականները պարզել են, որ Ասիայի և Աֆրիկայի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասի բնակիչների ավելի քան 80% -ը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այնինչ, ԱՄՆ-ում և Ռուսաստանում պատրաստ են դա անել,  միայն 65 % և  30%-ը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine գիտական ​​ամսագրում, այս մասին գրում է HSE- ի մամուլի ծառայությունը: Գիտնականների […]

̰
Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան հոգեբանական հարվածները․շվեյցարահայ հոգեվերլուծող, դոկտոր Պերճ Փափազյանը Գյումրիում հանդիպել է հոգեբանների հետ

17:45 17.07.2021

Տագնապ, անհանգստություն, վախեր, ինքնապաշտպանական տարբեր ռեակցիաներ… Սրանք հոգեկան այն ապրումներն են, որոնք հոգեբաններն արցախյան երկրորդ պատերազմից հետո հանդիպում են պատերազմի մասնակիցների մոտ: Պատերազմի առաջացրած հոգեբանական խնդիրները պետք արագ լուծել, հետո ուշ կլինի, ասում են հոգեբանները՝ ելնելով իրենց վարած դեպքերի վիճակից: Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում հոգեբանների մեծ դպրոց աշխատեց, նրանց հետ էր նաև շվեյցարահայ հոգեվերլուծող […]

̰
Թուրքիայում  հյուրանոցները կտուգանվեն կամ կփակվեն «շվեդական սեղաններ»-ով սնունդ ապահովելու համար

17:37 17.07.2021

Թուրքական այն  հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում փորձ կանեն  զբոսաշրջիկներին սնունդ ապահովել «շվեդական սեղաններ»-ի տարբերակով կտուգանվեն կամ  ընդհուպ կփակվեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի հյուրանոցային բիզնեսիֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը: «Անվտանգ զբոսաշրջային բիզնեսի սերտիֆիկացման մեջ փոփոխություններ չկան: Եթե ​​Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ստուգումների ընթացքում հյուրանոցներում  խախտումներ է հայտնաբերում, ապա դա ենթակա […]

̰
Ճապոնիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:19 17.07.2021

Ճապոնիայի  հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, այս մասին հայտնում են երկրի ազգային օդերևութաբանական վարչությունից: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ներքին Ճապոնական  ծովում՝ 80 կիլոմետր խորության վրա։ 7 բալանոց սանդղակով՝ մինչև 4 բալ ուժգնության ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագուչի, Օիտա և Էհիմե պրեֆեկտուրաներում: Ավելի քիչ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել են ևս […]

̰
Գյումրիում գտնված նորածինն արդեն խնամակալ ընտանիքում է

12:58 17.07.2021

Հուլիսի 3-ին Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինն արդեն խնամակալ ընտանիքում է ապրում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը հայտնել է, որ նորածնի կենսաբանական ծնողներին իրավապահ մարմինները դեռ փնտրում են:  «Փոքրիկը լիարժեք առողջ դուրս գրվեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից, և հանձնվեց խնամակալ ընտանիքին։ Մեզ […]

̰
Երկաթուղային գծանցները  պետք է հատել՝ ճանապարհը զիջելով գնացքին․ Գյումրիում վարորդների համար հիշեցման ակցիա է անցկացվել

19:43 15.07.2021

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն առավել խիստ գործում է երկաթուղային հանգույցում։ Երկաթուղային գծանցները վտանգավոր հատվածներից մեկն են և վարորդներից պահանջվում է առավել զգոնություն։ Երկաթուղային գծերը հատել միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին։ Այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը և ճանապարհային ոստիկանությունը համատեղ տրանսպորտային միջոցների՝ վարորդներին երթևեկության կանոնները պարտադիր պահպանելու հիշեցման ակցիան են անցկացրել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ […]

̰
BACK_TO_TOP