TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC
Էլիզա Ֆրանգուլյան

Էլիզա Ֆրանգուլյան

Փարիզում սանիտարական անցաթղթերի պահանջի դեմ բողոքող ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ

17:28 11.09.2021

Փարիզում ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ հակահամաճարակային կանոնների խստացման, սանիտարական անցաթղթերի պահանջի դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասի հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փարիզում մի շարք ակցիաներ են նախատեսված։ Ցուցարարներին ուղեկցում են  իրավապահ մարմինների աշխատակիցները։ Բողոքի ակցիա ժամանակ սկսել են  շշեր , ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ վառել: Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 9-րդ […]

̰
«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքում հիվանդների թիվն ավելացել է

21:00 10.09.2021

Նոր ուսումնական տարին ինչ սկսվել է, Շիրակի մարզում պատվաստվողների շարքում կրթության ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է։ Մեծամասնությունը ուսուցիչներն են, բայց և այլ կառույցների աշխատակիցների ակտիվությունն էլ պակաս չէ։ Սրա պատճառահետևանքային կապն էլ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող որոշումն է, աշխատանքային կոլեկտիվում  գտնվել կա՛մ պատվաստված, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանք։ Դրա […]

̰
38 մլն դրամ՝ 706 մետր երկարության փողոցի 216 մետրն ասֆալտապատելու համար․ Գյումրիի Ջամբուլի փողոցը մասնակի նորոգվում է սուբվենցիոն ծրագրով

19:47 09.09.2021

Վերջին երեք տարիներին սուբվենցիոն հայտերով փողոցաշինական ծրագրերը Գյումրիում հիմնականում բաժին են հասնում երկրորդական փողոցներին։ Հարթեցումներով ու փոսային՝ ընթացիկ նորոգումներով արդեն խնդիրներ չեն լուծում։ Այդ տարբերակները կոմունալ բաժինը համարում է անարդյունավետ ու ավելորդ ծախս, թեև երկար փողոցներն էլ ոչ ամբողջական՝ կարճ հատվածներով են ասֆալտապատում։ Խիտ բնակեցված Նորավան թաղամասի բոլոր փողոցները տանում են հանրակրթական ու երաժշտական դպրոցներ […]

̰
Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջրի դիմաց․ այս պայմանով Լուսաղբյուր գյուղը ջրամատակարարման նոր ցանցով խմելու ջուր է ստանում

19:54 08.09.2021

Պարտքերի մարման պահանջ՝ խմելու ջուր ունենալու դիմաց․․․ Այս պայմանով են միայն Լուսաղբյուր գյուղի տնտեսությունները ջրամատակարարման նոր կառուցված ցանցով խմելու ջուր ստանալու։ Այժմ բաժանորդ են նրանք, ովքեր համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հարկ ու տուրքի նախկին պարտքերը փակել են։ Բնակիչները համայնքի ղեկավարների պայմանին համաձայնել են, միայն թե 40 տարի անց խմելու ջուր ունենան տներում։ Գյուղի 300 տնտեսությունների […]

̰
Մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը․ առանձին հատվածներում կոյուղատար համակարգն է վերանորոգվում

18:08 07.09.2021

Երբ անձրևատարի ու կոյուղատարի խողովակաշարը միացվում է  նույն ցանցին․․․ Այդպիսի վիճակ է Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում։ Ինչի հետևանքով փողոցի 2 դիտահորերում մշտական խցանումներ են, իսկ տեղումներից հետո միշտ ջրհեղեղներ ու անանցանելի վիճակ: Անձևների հետ հեղեղումներին նպաստում են նաև կոյուղաջրերը, իսկ երբ երկու ջրերն էլ նույն դիտահորն են հոսում, նորմալ ջրահեռացում չի հասցնում կատարել։ Խնդիրը […]

̰
Լիբանանահայ պատանի ջութակահարները ելույթ են ունեցել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

19:35 06.09.2021

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է նոր համերգաշրջանը։ Այս տարին ևս համերգային շատ օրեր կլինեն հրավիրյալ դիրիժորների ու երաժիշտների հետ համատեղ։ Համերգաշրջանի մեկնարկի առաջին օրը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները եղել են լիբանանցի պատանիները։  «Այսօրվա մեր հյուրերը պատանի ջութակահարներն են։ Մենք աշխատում ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ևս մասնակիցը դարձնել մեր նվագախմբի։ Նրանք, ճիշտ […]

̰
Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված դասական երաժշտության բացօթյա համերգը Գյումրիում

19:17 06.09.2021

2021-ը հայտարարված է սպենդիարյանական․․․ Նշվում է սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ ու հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանական 150-ամյակը։ 2019-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհահռչակ կոմպոզիտորի հոբելյանն ընդունել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում։ Մեծանուն կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգն այն առիթներից մեկն էր, որ հիշեցրեց մեծ կոմպոզիտորի՝ […]

̰
Բուլղարիայում միջատների համար հյուրանոց է բացվել

21:43 05.09.2021

Բուլղարական Ռազլոգ քաղաքում միջատների համար նախատեսված հյուրանոց է բացվել, որտեղ նրանք կարող են հանգիստ ձմեռել: Այս մասին հայտնում է  Europuls-ը: Հյուրանոցը նման է փայտե տնակի ՝ թրթուրների, բզեզների, ճանճերի,զատիկների, մեղուների և ճպուռների համար նախատեսված առանձին «սենյակներով»: Յուրաքանչյուր «սենյակ» պատրաստված է բնական նյութերից՝ փշատերև ծառերի կոներից, քարերից, փայտերից։ Դիզայնը հաշվի է առնում «հյուրերի» անհատական ​​նախասիրությունները: Օրինակ, […]

̰
Յանդեքսը «անօդաչու» տաքսիներ կգործարկի 2021 թվականին

19:27 05.09.2021

«Յանդեքս»-ը մտադիր է  ուղևորափոխադրումներ սկսել «անօդաչու» տաքսիների միջոցով թաթարական Իննոպոլիսում, իսկ 2021 կամ 2022 թվականներին նման նախաձեռնություն իրականացնել Մոսկվայում: Այս մասին հայտնում է Известия լրատվականը։ Սկզբնական փուլում փորձարարական ծրագրին կմասնակցեն փոքր քանակության «անօդաչու» մեքենաներ՝ 8-ը Իննոպոլիսում, 10 -ը ՝ Մոսկվայում: Անօդաչու տրանսպորտային միջոցների պարկի ձևավորման գործընթացը կլինի աստիճանաբար: Ընդհանուր առմամբ, էքսպերիմենտալ նախագծին սկզբնական փուլում կմասնակցի […]

̰
Գիտնականները ստեղծել են ձեռքի «զգայուն» պրոթեզ

17:25 05.09.2021

Ամերիկացի գիտնականները ստեղծել են բիոնիկ պրոթեզ, որը թույլ է տալիս «զգալ» և կատարել ռեֆլեքսային շարժումներ: Lerner Research Institute-ի ստեղծարար աշխատանքի մասին հայտնում է Science Robotics ամսագիրը: Բիոնիկ պրոթեզը թույլ է տալիս վերստեղծել անդամահատված վերջույթների զգայարանները։ Սարքը անդամահատման տեղում տեղադրված հինգ բլոկից է: Բլոկներից յուրաքանչյուրն ունի լուցկու տուփի չափս և պարունակում է նեյրոհամակարգչի ինտերֆեյս: Սա թույլ […]

̰
Թուրքիայում պեղումներ են սկսվել աշխարհի հնագույն բնակավայրերից մեկում

12:35 05.09.2021

Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում գտնվող հնագույն Հասանքեյֆ քաղաքում հնագիտական ​​պեղումներ են սկսվել: Գիտնականների նպատակն է ավելին իմանալ այս վայրի մասին, որը համարվում է աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Աշխատանքը ղեկավարում է Թուրքիայի Մարդին նահանգի Արթուքլուի համալսարանի գրականության ֆակուլտետի արվեստի պատմության ամբիոնի դոցենտ Զեքեյ Էրդալը: Նա իր թիմով սկսել է պեղումների […]

̰
ԱՄՆ առողջապահության պատասխանատուները Սպիտակ տանը կոչ են արել դադարեցնել COVID-19-ի դեմ կրկնակի  պատվաստումները

19:02 04.09.2021

ԱՄՆ առողջապահության պատասխանատուները Սպիտակ տանը կոչ են արել դադարեցնել COVID-19-ի կրկնակի պատվաստումներն ու խորհուրդ են տվել  Ջո Բայդենի վարչակազմին հետաձգել կորոնավիրուսային պատվաստանյութի լրացուցիչ, «խթանող» դոզաների բաշխումը: Այս մասին հաղորդում է RT- ն: Հայտարարության մեջ գերատեսչությունները նշում են, որ Սպիտակ տան վարչակազմի հաստատած ամսաթիվը ամբողջ երկրում կրկնակի պատվաստումներ անցկացնելու, շատ վաղ է: Թե՛ FDA- ն, թե՛ […]

̰
Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Գյումրիի թանգարանների բակում անցկացվել է  ջազային փառատոն

18:07 04.09.2021

Ամենամյա փառատոնը դարձյալ քաղաքի պատմական միջուկի մշակութային միջավայրում է՝ թանգարանների բակերում: Նախագծի առաջին համերգային երեկոն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էր՝ Դավիթ Մելքոնյան ջազ քառյակի համերգով։ 2017 թվականից անցկացվող ջազային օրերը Գյումրիում կազմակերպում է «Մանուկյան ընկերություն»-ը՝ Ջազի հայկական ասոցիացիայի և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ: Հին քաղաքի բակերը, որոնք գյումրեցիներն անվանում են «հայաթներ», մշտապես մտերմիկ խոսքուզրույցի, մշակութային երեկոների […]

̰
Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում շնչառական վարակներով և աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն ավելացել են

17:24 04.09.2021

Սեզոնին բնորոշ սուր շնչառական վիրուսների ակտիվացում կա, և խոսքը միայն Covid 19-ի մասին չէ։ Աղիքային ինֆեկցիաներով հոսպիտալացումներն են ավելացել ու հիմնականում երեխաների շրջանում է։ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական և ինֆեկցիոն հիվանդանոցների մանկական բաժանմունքների մահճակալային ֆոնդերի 90 տոկոսը զբաղված է։ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ընդունարանը օրվա գրեթե բոլոր ժամերին մարդաշատ է:  Երեխաները թե ինչ […]

̰
Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը նոր շենք է տեղափոխվել

19:51 02.09.2021

Մհեր Մկրտչյան փողոց, տնակ 49/3.․․ 35 տարի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հասցեն է եղել։ Տարրական պայմաններից զուրկ տնակը նվագախմբի և՛ վարչական մասն էր, և՛ փորձասենյակը՝ իր անբաժան գույքով՝ միակ վառարանով։ Նվագախմբի նոր հասցեն մի քանի օր է, որ փոխվել է  նախկին «Վան» առողջարանի շենքն է՝ Խրիմյան Հայրիկ 19 հասցեում։ Երրորդ աստիճանի վթարայնության շենքը ամրացնելուց և […]

̰
Նոր ուսումնական տարին  Գյումրիի «Ակադեմիական» վարժարանի աշակերտները դիմավորել են հիմանորոգված դպրոցում

18:37 01.09.2021

Նոր ուսումնական տարին ավելի շատ փոփոխություններով է մեկնարկում ավագ օղակի աշակերտության համար։ Խոսքը, մասնավորապես, hիմնականից ավագ դպրոցներ տեղափոխությունների մասին է։ Նոր ուսումնական տարին վերակառուցված շենքում է դիմավորել Գյումրիի «Ակադեմիական» վարժարանը, որը, վերջապես, ունեցավ իր հիմնական շենքը։ Նախկին թիվ 17 դպրոցի շենքը հիմանորոգումից հետո  ծառայելու է որպես վարժարան։ Սեպտեմբերի 1-ը նոր դպրոցում դիմավորելը աշակերտությանը ոգևորել էր, […]

̰
Փոքր գազաբալոնի վրա պահածո փակելը՝ հրդեհի պատճառ. տուժածներ չկան

14:09 31.08.2021

Այսօր առավոտյան Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն Սայաթ Նովա 2 հասցեից հրդեհի մասին ահազանգ է ստացվել: Դեպքի վայր է հասել հրշեջ- փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի 18 բնակարանի խոհանոցում։ Տանտիրուհու՝ Սիլվա Ղամբարյանի պատմելով` խոհանոցում փոքր գազաբալոնի վրա պահածո է փակել և չի նկատել, […]

̰
Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Գյումրիի կենտրոնական հրապարակը

19:46 30.08.2021

Գյումրիի կենտրոնական հրապարակը 8 տարի առաջ էր հիմնանորոգվել, իսկ հաջորդ տարիներին հրապարակին հարող մայթերից երկուսը սալապատեցին, մյուս երկուսը ՝ ասֆալտապատեցին։ Հիմա առանց մայթերի, հրապարակն ընդգրկվել է սուբվենցիոն ծրագրում, ընդամենը առաջացած ճաքերի պատճառով, որոնք ամեն տարի կոմունալ բաժինը ընթացիկ նորոգումներով փակել է։ Մասնագիտական ուսումնասիրությունների ու ֆինանսական հաշվարկների հանրագումարում են որոշել, որ ձեռնտու է 8 տարի առաջ […]

̰
Սելավաջրերի կառավարման և բնապահպանական ծրագիր Արթիկում․ հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից

17:36 28.08.2021

Արթիկի Մողրովենց ու Բմբուլենց ձորեր կոչվող հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանքները մասնակի կատարված են։ Քաղաքի միջով անցնող հեղեղատարներն ամբողջությամբ լցված էին Արթիկի նախկին քարհանքի թափոններով, որոնք 2016 թվականին տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի հետ հոսեցին դեպի քաղաք։ Պետական միջոցներով, բայց անավարտ ու մասնակի աշխատանքներ էին կատարվել, հետևանքները լիարժեք վերացված չէին: Մեկ տարի առաջ […]

̰
Ներկայացել է զոհվածի այրի և բնակարան ստացել. զոհված պայմանագրային զինծառայողի անունը շահարկելու հանգամանքը քննում են իրավապահները

19:46 27.08.2021

3 օր առաջ Գյումրիում բնակարանամուտ տոնեց երկու անօթևան ընտանիք: Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund, Ժոզեֆ և Ալիս Դորյաններ հիմնադրամների միջոցներով են բնակարանները գնվել: Իսկ շահառու ընտրվել են զոհված զինծառայողների ընտանիքները: Շահառուներից մեկը, որը 3 անչափահաս երեխա ունի, ներկայացել էր որպես զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի այրին: Բնակարանամուտի մասին տեսանյութերի հեռարձակումից հետո Արա Մկրտչյանի մայրը […]

̰
«Իմ հայ երեխաները»․Գյումրիում կայացել է գերմանուհի գրող Լոիզ Ֆիշեր Ռուգեի  հայերեն թարգմանության գրքի շնորհանդեսը

18:55 25.08.2021

«Իմ հայ երեխաները»․ այսպես է կոչվում գերմանացի գրող, հրապարակախոս Լոիզ Ֆիշեր Ռուգեի գրիքը, որը 88-ի երկրաշարժից տուժած այն երեխաների մասին է, որոնք բուժում են ստացել Մոսկվայի մանկական կլինիկայում։ Հեղինակն այդ տարիներին Մոսկվայի հիվանդանոցին բժշկական սարքավորումներ է նվիրաբերել ու հենց այստեղ էլ ծանոթացել է հայ երեխաներին ու գրի առել նրանց փրկության պատմությունները: Գիրքը գերմաներենով լույս է […]

̰
Շիրակի մարզի պոլիկլինիկաներում կտրուկ ավելացել է պատվաստվողների թիվը

19:56 24.08.2021

Շիրակի մարզի պոլիկլինիկաներում ակտիվացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Սա հիմնականում պայմանավորված է ուսումնական տարվա մեկնարկով։ Պատվաստվողների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներն են։ Ուսուցիչների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար առողջապահության նախարարությունը երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ  պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն COVID 19-ի ՊՇՌ թեստի բացասական […]

̰
44 օրյա պատերազմում զոհված գյումրեցի երկու զինծառայողների ընտանիքները  բնակարանամուտ են տոնել

19:12 24.08.2021

44-օրյա պատերազմում զոհված, պայմանագրային զինծառայող Հովհաննես Խաչատրյանի որդիները նոր բնակարանում են ապրելու։ Ամուսնության 7 տարիների ընթացքում նախ հայրական տնակում են ապրել, ապա վարձակալած, սեփական տնակն անգամ չեն ունեցել: Ընտանիքն ընդգրկվել է բարեգործական ծրագրի շահառուների ցանկում: Նոր տանն են ապրելու և մեծանալու հայրենիքի երկու պաշտպանները՝ Հովհաննեսի որդիները։ Հովհաննես Խաչատրյանը 9 տարի ծառայել է հայրենիքին ու մինչև […]

̰
Ուզբեկստանն Աֆղանստանից ընդունել է ևս  400 փախստականի

19:27 21.08.2021

Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են Աֆղանստանից ևս 400 փախստականի, նրանք ժամանակավորապես տեղակայվել են Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանի մերձակայքում գտնվող COVID կենտրոնի տարածքում, որտեղ, ինչպես նախկինում հաղորդվել էր, կա մոտ 650 սպա։ Այս մասին ՏԱՍՍ -ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը:   «Փախստականների նոր խումբ, ամենայն հավանականությամբ, այս գիշեր ինքնաթիռներով տեղափոխվել է Թերմեզ, նրանց քովիդի թեստերը բացասական […]

̰
Վոլգոգրադից թռչող ինքնաթիռը՝ անսարքության տագնապի ազդանշանով, անվտանգ վայրէջք է կատարել Մոսկվայում

17:10 21.08.2021

Superjet 100 ինքնաթիռը, որում  անսարքություն էր հայտնաբերվել Վոլգոգրադից բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Ինչպես արդեն հաղորդվել էր,  «Ռոսիա» ավիաընկերության Վոլգոգրադ-Մոսկվա չվերթի Superjet 100 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել այն բանից հետո , երբ  գործարկման ժամանակ միացել էր օդորակման համակարգի անսարքության ցուցիչը:

̰
Կառնուտի ջրամբարում ջուր է կուտակվում․ հողագործները դարձյալ դժգոհում են բաշխվող ջրի գրաֆիկից և քանակից

18:37 18.08.2021

Մեկ ամիս առաջ Կառնուտի ջրամբարում մեռյալ ծավալից էլ պակաս ջուր կար՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր, իսկ ջրատարը ցամաք էր։ Մի քանի օր է, որ ջուր է հոսում, Արփի լճի և Ախուրյան գետի ջրերն ուղղել են Կառնուտի ջրամբար: Վայրկյանում թե քանի լիտր ջուր է բաց թողնվում Արփիից, ծավալի հաշվարկներն անօգուտ են դառնում, երբ ջրատարում այն […]

̰
Գյումրիում անցկացվում է «Գյումրի Օփեն» շախմատի Միջազգային պատանեկան մրցաշար

18:12 16.08.2021

Առաջին անգամ Գյումրիում անցկացվել է շախմատի Միջազգային մրցաշար։ Մասնակիցները Հանրապետության մարզերի, Արցախի և Ռուսաստանի Դաշնության լավագույն վարկանիշ ունեցող պատանի շախմատիստներն են։ Մրցաշարը եռօրյա է, անցկացվելու է երկու փուլով՝ երկու տարիքային խմբերում: Նախ իրենց ուժերը կչափեն մինչև 12, հետո 18 տարեկան շախմատիստները։ Միջազգային մրցաշարը նաև վարկանիշային է, հաղթողները հնարավորություն են ստանում իրենց շախմատային կարգը բարձրացնել։ Մրցաշարին […]

̰
Ջաջուռ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

19:18 15.08.2021

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզի 911 ծառայությունն ավտովթարի մասին ահազանգ է ստացել: Դեպքի վայր հասած փրկարարական ջոկատը պարզել է, որ Ջաջուռ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում: ԱԻՆ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել […]

̰
Մյուզիքլ-ներկայացում Շառլ Ազնավուրի մասին․Գյումրիի թատրոնի բեմում էին Համազգային թատրոնը և հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը

17:10 14.08.2021

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները Գյումրիի դրամատիկական թատրոնում մյուզիքլ են ներկայացրել՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Աշխարհահռչակ արտիստի մանկությունից մինչև արվեստում փառահեղ բարձունքների հասնելու տպավորիչ պատմություններն են  ներկայացվել՝ համեմված ազնավուրյան երգարվեստով։ Հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ճանաչել, մտերմություն անել շանսոնյեի հետ, բացահայտել նրա մարդ տեսակն ու […]

̰
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ծննդավայր Գյումրիում հուշատուն-ցուցասրահ կունենա

20:21 12.08.2021

Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Հայրենի քաղաքից հեռու, բայց հայրենի քաղաքի համար քանդակների լավագույն գործերն է արել, իսկ դրանք Գյումրիի կենտրոնական հատվածներում են տեղադրված։ Ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է։ Այն […]

̰
BACK_TO_TOP