17:30 26.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած տեղեկությունը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին էր։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել ։ Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
17:16 26.07.2024
Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավիին։ Հանդիպմանը ներկա էին նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը և թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Կարապետ Գալուստյանը։ Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց ժամանակավոր […]
17:00 26.07.2024
Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ հերմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 29-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ օդանավակայանի ամբողջ տարածքի հատվածի, Արշակունյաց պողոտայով, Շիրակի, Ս.Տարոնցու, Եղ.Թադևոսյան փողոցներով և նրբանցքներով պարփակված թաղամասի, Ներքին Շենգավիթ թաղամասի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գիմաս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մուլտի […]
16:52 26.07.2024
Սույն թվականի հուլիսի 25-ին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի «Այգավան» մասնաճյուղում կազմակերպվել և անց է կացվել «Հակառակորդի հարձակման դեպքում օբյեկտի անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․ Ղուկասյանը, իսկ ղեկավարման շտաբի պետն էր Արարատի ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ […]
16:44 26.07.2024
Հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը: Հուլիսի 25-28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից […]
16:32 26.07.2024
Հայաստան-Թուրքիա «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է։
16:18 26.07.2024
Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:
16:08 26.07.2024
Հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
16:00 26.07.2024
2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
15:52 26.07.2024
Ակնաշենում կառուցվում է նոր մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 291 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:
15:33 26.07.2024
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր ձևավորման 10-ամյակի հոբելյանական, հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմը հուլիսի 26-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ։ Տոնական միջոցառումներին միացել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները։ Հոբելյանական հերթական այս միջոցառումների մեկնարկը […]
15:24 26.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։ Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով […]
15:15 26.07.2024
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ: Հանրապետության նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և հաջողություններ մաղթել մեկնարկող օլիմպիական խաղերում: Նախագահը վստահություն է հայտնել, որ օլիմպիական հավաքականը բարձր է կպահի երկրի մարզական պատիվը և բազմաթիվ ուրախ պահեր կպարգևի ինչպես երկրպագուներին, այնպես […]
15:07 26.07.2024
Արտերկրի կոնկրետ ուժերին նյարդայնացնում է այն փաստը, որ Վրաստանը դեռևս չի բացել Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման «երկրորդ ճակատը»։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ուղիղ ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատ, մենք դա թույլ չտվեցինք, ինչի պատճառով էլ կոնկրետ ուժեր նյարդայնացած են, բայց մենք պետք […]
14:54 26.07.2024
Եղանակը կարևոր դեր է խաղում միջազգային սպորտային մրցաշարերի ընթացքում՝ ազդելով միջոցառումների պլանավորման, մարզիկների կատարողականի և երկրպագուների անվտանգության վրա: Օդի ջերմաստիճանի, խոնավության, տեսանելիության և քամու ուժգնության, վտանգավոր եղանակային երևույթների ճշգրիտ կանխատեսումների ապահովումը կարևոր է հատկապես բացօթյա մրցումների համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց թիվը ներկայումս կազմում է […]
14:38 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Այստեղ իրականցվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ: Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,-գրել է վարչապետը:
14:26 26.07.2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Սոմալիի արտաքին գործերի նախարար Ահմադ Մոալլիմ Ֆիքիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հետհակամարտային իրավիճակի, ականների վտանգի մասին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
14:18 26.07.2024
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։ Այս պահի դրությամբ՝ ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։ Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր։ Ինչպես նախապես հայտարարվել էր և […]
14:01 26.07.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայն չէ Գազայի հատվածում հրադադար հաստատելու Իսրայելի նոր պայմաններին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լիբանանում շարժման ներկայացուցիչ Վալիդ ալ Քիլանին։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Գազայում հրադադարի առաջարկին, որը միջնորդներին փոխանցվել է երեք շաբաթ առաջ, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուն առաջ քաշեց լրացուցիչ պայմաններ, որոնք ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան խմբակցությունները չընդունեցին»,- ասել է ալ-Քիլանին։ […]
13:45 26.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, հանդես են եկել ԱՄՆ նախագահական ընտրություններում Քամալա Հարիսի թեկնածության օգտին։ «Բարաքը և ես այնքան ոգևորված ենք աջակցելու նրան որպես դեմոկրատ թեկնածուի իր դրական վերաբերմունքի, հումորի զգացման և ողջ երկրի մարդկանց լույս ու հույս բերելու կարողության համար: Մենք Ձեզ կաջակցենք, Քամալա»,-գրել է Միշել Օբաման X-ում։ Նրա ամուսինն […]
13:32 26.07.2024
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ […]
13:24 26.07.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դիմիտրիս Կերիդիսին։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Հունաստան համագործակցության բարձր մակարդակը, առաջիկայում դրանց խորացման միտումները, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության համատեքստում: Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները` Հայաստանի նախաձեռնությունները կայուն խաղաղության […]
13:03 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն։ «Այցելեցի Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն՝ ծանոթացա քաղաքացիներին մատուցվող ծառայություններին ու որակին: Նորաստեղծ կենտրոնը շահագործման է հանձնվել 2023 թ.-ին: Կենտրոնի հիմնման ընդհանուր արժեքը՝ 250,2 մլն դրամ է: Վերջինիս սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
12:50 26.07.2024
Երևանում հուլիսի 26-ին երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 26-ի, […]
12:41 26.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:
09:15 26.07.2024
Հուլիսի 26-ին, ժամը 01:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և […]
22:19 25.07.2024
Հուլիսի 30-ին՝ ժամը 15.00-ին, Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։
21:57 25.07.2024
Հիշողության վատթարացումը հաճախ տեղի է ունենում քրոնիկական սթրեսի ու գերծանրաբեռնված աշխատանքի ֆոնին, ասել է նյարդաբան Դարիա Երմակովան։ Հիշողությունը բարելավելու առաջին միջոցը նա անվանել է վատ սովորություններից հրաժարվելը, դրանց թվում են՝ ծխելը, ալկոհոլի և հոգեակտիվ նյութերի օգտագործումը: Նյարդաբանը հավելել է, որ քնի հիգիենան կօգնի բարելավել հիշողությունը, և նա հատկապես կարևոր է համարում 22:00-2:00-ն ընկած ժամանակահատվածում քունը։ […]