20:53 25.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 4-րդ փողոցի առանձնատներ, Ավան՝ 4-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ավան՝ 6-րդ փողոցի առանձնատներ, Ավան՝ 6-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ […]
20:30 25.07.2024
Հնդկաստանը ընտրության ազատություն ունի աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ԱՄՆ-ը պետք է դա գիտակցի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ մեկնաբանելով Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի հայտարարությունը, թե Վաշինգտոնը հիասթափված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա կատարած այցից։ «Պետք է հասկանալ, […]
20:19 25.07.2024
Իլոն Մասկը հայտնել է, որ պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած վայրում կռվել Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ։ «Ես Ցուկերբերգի դեմ կպայքարեի ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և ցանկացած կանոնի ներքո», – ասել է գործարարը Վաշինգտոնում լրագրողներին: Ցուկերբերգն Threads-ում արդեն պատասխանել է մրցակցի գրառմանը. «Մենք իսկապես վերադարձե՞լ ենք մեր հին գործին»:
20:08 25.07.2024
Մարդիկ ջրի էներգիան արդեն 150 տարի օգտագործում են էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Նախ մարդը «ընտելացրեց» գետերը, ինչի համար 19-րդ դարի վերջին սկսեցին հիդրոէլեկտրակայաններ կառուցել։ Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ որոշ մասնագետներ իրենց ուշադրությունը հրավիրեցին անձրևի վրա, մասնավորապես՝ նրա կաթիլների էներգիայի վրա։ Ստացված էներգիայով գիտնականները ցանկանում էին սովորել, թե ինչպես «սնուցել» փոքր համակարգերը, ինչպիսիք են LED լամպերը կամ […]
17:58 25.07.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Համաձայնագրով […]
17:55 25.07.2024
Գործադիրը որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և […]
17:50 25.07.2024
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի մասով նախատեսված համաֆինանսավորման գումարներից կատարել փոխանցումներ Հայաստանի […]
17:46 25.07.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը […]
17:42 25.07.2024
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային […]
17:36 25.07.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ […]
17:30 25.07.2024
Գործադիրը որոշում է կայացրել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» : Այն մշակվել է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N […]
17:25 25.07.2024
Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը հայտարարել է, որ Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում, որ դրանով վատանում են Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Յուրի Քիմը հայտարարել է՝ որպես խոսնակ ելույթ ունենալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։ Հաղորդվում է, որ բացի Քիմից՝ […]
17:15 25.07.2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ։ Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդի հետ, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը միացել է նաև Գորիսի շրջանում պարեկություն […]
17:07 25.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսին, ցրելով Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ նշանակելով, երկիրը տարավ պառակտման, Tribune de Geneve թերթին տված հարցազրույցում ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ «Ֆրանսիական հասարակությունը պառակտված է, քաոսի ինժեներները հանգեցրել են պառակտումների։ Էմանուել Մակրոնը հսկայական դաշտ է թողել ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի համար, պոպուլիստների համար՝ թույլ տալով աջերին ու ձախերին […]
16:57 25.07.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը։ Հետազոտությունն անց է կացվել 2023 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունվար ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ, «Այրում», «Բագրատաշեն», «Մեղրի», «Բավրա» անցման կետերում։ «Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրության վարումը, ինչպես նաև ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացումը էապես կնպաստեն երկրի տնտեսության վրա զբոսաշրջության […]
16:49 25.07.2024
Արգենտինան ներգրավված չէ հակառուսական պատժամիջոցների մեջ և որևէ խնդիր չի տեսնում Մոսկվայի հետ բանակցություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Հանրապետության դեսպան Էնրիկե Իգնասիո Ֆերեր Վիեյրան։ «Մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Իհարկե, մենք աջակցում ենք Ուկրաինայի դիրքորոշմանը, մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց մենք չենք մասնակցում պատժամիջոցներին»,-ասել է դիվանագետը: Գործակալության զրուցակիցը նշել է, որ խնդիրներ […]
16:40 25.07.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված նախագծային և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և շահագրգիռ կառույցներից պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքի և որակի վերաբերյալ հարցեր։ Հաշվի առնելով մինչ այժմ ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերը, շինարարական ծրագրերի […]
16:33 25.07.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է՝ ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 18-24-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 18-ին, 20-ին, 22-ին և 24-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 18-ին և 24-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
16:27 25.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ հուլիսի 13-ին իր դեմ մահափորձի պատճառ են հանդիսացել Դեմոկրատական կուսակցության անդամների մեկնաբանությունները, թե ինքը «սպառնալիք է ժողովրդավարության համար»: Այս մասին հայտնում է Politico թերթը։ «Մենք ապրում ենք հիվանդ աշխարհում, դուք գիտեք, թե ինչ կարող է պատահել, երբ ձեզ անվանում են սպառնալիք ժողովրդավարության համար։ Ես սպառնալիք եմ նրանց […]
16:18 25.07.2024
Եվրահանձնաժողովը երեք օր շարունակ ոչ մի միջոց չի ձեռնարկել այն բանից հետո, երբ Կիևը արգելափակել է նավթի մատակարարումները Հունգարիային, և Բրյուսելը շարունակում է տվյալներ հավաքել, ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը: «Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը Հունգարիայի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներից ստացավ համատեղ նամակ՝ «Լուկօյլ» ընկերության «Բարեկամություն» խողովակաշարով նավթի մղումը դադարեցնելու […]
16:09 25.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք վարժանքներ, դասախոսություններ և հանրային իրազեկմանն ուղղած միջոցառումներ: Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանի և […]
16:00 25.07.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու իր մտադրության մասին։ «Ես Քամալա Հարիսն եմ և առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար», – գրել է նա X-ում (նախկին Twitter): Քաղաքական գործիչը հրապարակել է նաև քարոզարշավի տեսանյութ և կոչ արել համաքաղաքացիներին ֆինանսավորել իր քարոզարշավը։
15:52 25.07.2024
Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններն առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության իմաստ չունեն, հինգշաբթի CTK գործակալությանը տված հարցազրույցում ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ «Առանց բանակցային սեղանի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի ներկայության, իսկապես անհնար կլինի անցկացնել որևէ խաղաղ բանակցություն», – ասել է Պավելը։ Չեխիայի ղեկավարի խոսքով՝ Չինաստանը պետք է կատարի այն դերը, որին ձգտում է։ «Սա նշանակում […]
15:44 25.07.2024
Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-21121-110-01» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 41 և 32 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արթիկի բնակիչ: Ձերբակալման ժամանակ 41-ամյա տղամարդը գետնին է նետել թղթե փաթեթ և հայտնել, […]
15:36 25.07.2024
Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները բանակցում են Սիրիայի հյուսիսում M-4 մայրուղու համատեղ պարեկությունը չորս տարի անց վերսկսելու շուրջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ «Թուրքիայի զինված ուժերը անհրաժեշտ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար և դա կշարունակեն անել նաև ապագայում։ Այս համատեքստում սկզբնական շրջանում մենք […]
15:26 25.07.2024
Բելգիայում 7 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ նախապատրաստելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Թագավորության դաշնային դատախազությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք ծրագրված հարձակումները կապված են Փարիզի Օլիմպիական խաղերի հետ։ «Ահաբեկչության նախապատրաստման հետաքննության շրջանակում 7 մարդ է ձերբակալվել Բելգիայի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Անտվերպենում, այս գործի առնչությամբ իրականացվել է 14 խուզարկություն»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ձերբակալվածների ինքնության […]
15:15 25.07.2024
Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու Գեղարքունիքի մարզում։ «Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվի, իրենք (Ադրբեջանը-խմբ․) 2021-22 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, այդ տարածքներից դուրս պետք է գան։ […]
14:53 25.07.2024
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խայտառակություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ամերիկյան Կոնգրեսի առաջ։ «Գազայի հատվածում և Արևմտյան ափում պաղեստինցիների բնական իրավունքները, ներառյալ կյանքի, անվտանգության, ջրի, սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հասանելիության իրավունքները, ոտնահարվում են ամենասարսափելի ձևով ողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։ Ամեն օր Թել Ավիվի մսավաճառը կոտորում է պաղեստինցի երեխաներին, և այս բոլոր […]